Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

13 մարտի 2023 թվականի N 229-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 96-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2022 թվականի հունվարի 31-ի «Հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգը, թեստավորման պահանջները և պատրաստման դասընթացի ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը հաստատելու մասին» թիվ 96-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) 1-ին կետով հաստատված հավելված 1-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) ՈՒժը կորցրած ճանաչել 2-րդ կետը,

i

2) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ «3. Ընդունելությանը չեն կարող մասնակցել «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8.1-րդ հոդվածի 3-րդ մասում կամ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 17.1-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձինք:»;

3) 13-րդ կետում`

i

ա. ուժը կորցրած ճանաչել 6-րդ ենթակետը,

բ. 12-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.

«12) թեստավորման հարցերը, դրանց ճիշտ պատասխանները և թեստավորման հարցի կազմման համար հիմք հանդիսացած իրավական ակտի անվանումը,»;

4) 14-րդ կետում`

i

ա. 5-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.

«5) բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին) կամ դրան փոխարինող փաստաթուղթ,»,

բ. 7-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել;

5) 15-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ, հետևյալ բովանդակությամբ.

i

«Լեզուների իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում նաև ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպված դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու վերաբերյալ ուսումնական կենտրոնի կողմից տրամադրված հավաստումը (տեղեկանք կամ սերտիֆիկատ):»;

6) ՈՒժը կորցրած ճանաչել 16-րդ կետը;

i

7) 21-րդ կետից առաջ լրացնել, հետևյալ բովանդակությամբ նոր 20.1-րդ կետ.

i

«20.1. Թեստավորումը կազմված է երկու ենթափուլերից.

1) համակարգչային գիտելիքների ստուգում,

2) մասնագիտական գիտելիքների ստուգում:»;

8) 21-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

i

«21. Դիմորդի մասնակցությունը ՈՒսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող թեստավորմանը թույլատրվում է, եթե ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը բավարարում են հայտարարությամբ ներկայացված պահանջներին, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետի 6-րդ ենթակետում նշված փաստաթղթի բացակայության դեպքերի, եթե համապատասխան ստուգումը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից:»;

9) Ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետը;

i

10) 23-րդ կետում «տեսաձայնագրվում է» բառերը փոխարինել «տեսագրվում է» բառերով:

i

11) 23-րդ կետից հետո լրացնել նոր 23.1-րդ, 23.2-րդ և 23.3-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ.

«23.1. Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլն անցկացվում է սկսած դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում: ՈՒսումնական կենտրոնը թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման օրվա մասին ստուգումից առնվազն 2 աշխատանքային օր առաջ տեղեկացնում է մասնակցին` դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին հրավեր ուղարկելու միջոցով:

23.2. Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլը հաղթահարում են այն մասնակիցները, որոնց համար ուսումնական կենտրոնը տրամադրում է թեստը դրական հանձնելու վերաբերյալ հավաստում:

23.3. Ուսումնական կենտրոնը թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլի ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում և անցկացնում է թեստավորման մասնագիտական գիտելիքների ստուգման ենթափուլը, որին կարող են մասնակցել միայն Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլը հաղթահարած մասնակիցները:»;

12) 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

i

«24. Ուսումնական կենտրոնը, մասնագիտական գիտելիքների ստուգման օրվա մասին, ստուգումից առնվազն 2 աշխատանքային օր առաջ, տեղեկացնում է մասնակցին` դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին հրավեր ուղարկելու միջոցով:»;

13) 25-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

i

«25. Թեստավորման ենթափուլերին մասնակցության հրավեր ստացած մասնակիցը թեստավորման ենթափուլերին չմասնակցելու դեպքում զրկվում է տվյալ Ընդունելության հետագա փուլին մասնակցելու հնարավորությունից` անկախ թեստավորման ենթափուլերին չմասնակցելու պատճառներից:»;

14) 26-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

i

«26. Թեստավորման ենթափուլերը կարող են անցկացվել մեկ կամ մի քանի խմբերով` տարբեր օրերի կամ ժամերի` ելնելով մասնակիցների թվից:»;

i

15) 27-րդ կետում «սենյակ» բառից առաջ լրացնել «ենթափուլերի անցկացման» բառերը;

16) 34-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

i

«34. Թեստերի կազմման և թեստային առաջադրանքների ձևավորման ընթացակարգերը կազմակերպում, այդ թվում` թեստային առաջադրանքները էլեկտրոնային համակարգ է մուտքագրում ՈՒսումնական կենտրոնը` անհրաժեշտության դեպքում Կոմիտեի ստորաբաժանումների օժանդակությամբ: Թեստերի կազմման աշխատանքներին անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավել նաև Կոմիտեի համապատասխան մասնագիտացված ստորաբաժանումների աշխատակիցները:»;

i

17) 36-րդ կետում «մասնագիտության թեստերի» բառերը փոխարինել «հարցերի» բառով;

i

18) 37-րդ կետում «Թեստերը» բառը փոխարինել «Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի հարցերը» բառերով;

i

19) 38-րդ կետում «Թեստի» բառը փոխարինել «Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի թեստի» բառերով;

20) 39-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.

i

«39. Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի թեստի առաջադրանքներին պատասխանելու համար տրվում է 60 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է:»;

i

21) 40-րդ կետում «Թեստավորման» բառը փոխարինել «Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի» բառերով;

i

22) 41-րդ կետում «Թեստավորման» բառից հետո լրացնել «մասնագիտական ստուգման ենթափուլի» բառերով;

i

23) 42-րդ և 45-րդ կետերում «Թեստային առաջադրանքների» բառերը փոխարինել «Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի թեստային առաջադրանքների» բառերով;

i

24) 43-րդ կետում «մասնակիցը» բառից առաջ լրացնել «մասնագիտական ստուգման ենթափուլի» բառերը;

i

25) 44-րդ կետում «թեստավորման» բառից առաջ լրացնել «մասնագիտական ստուգման ենթափուլի» բառերը;

26) 46-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

i

«46. Մասնակիցը համարվում է մասնագիտական ստուգման ենթափուլը հաղթահարած, եթե ստացել է անցողիկ նվազագույն միավորը:»;

27) 47-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«47. Մասնագիտական ստուգման ենթափուլի անցողիկ նվազագույն միավոր է համարվում թեստային առաջադրանքների առնվազն 20-ին տրված ճիշտ պատասխանը:»;

i

28) 48-րդ և 49-րդ կետերում «Թեստավորման» բառերը փոխարինել «Մասնագիտական ստուգման ենթափուլի թեստավորման» բառերով;

29) 49-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 49.1-րդ կետ.

i

«49.1 ՈՒսումնական կենտրոնը մասնագիտական ստուգման ենթափուլի թեստավորման արդյունքներն ամփոփելուց հետո մասնակիցներին նախնական բաշխում է դասընթացի մասնակցության երկու մակարդակների` ըստ մասնակիցների կողմից հավաքած մասնագիտական ստուգման թեստի գնահատականների: Ընդ որում, մասնագիտական ստուգման թեստի գնահատման արդյունքում 20-28 միավոր ստացող մասնակիցները ներառվում են 1-ին մակարդակում, 29-40 միավոր ստացող մասնակիցները ներառվում են 2-րդ մակարդակում:»;

30) 50-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

i

«50. ՈՒսումնական կենտրոնը ընդունելության դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելու միջոցով յուրաքանչյուր մասնակցի ուղարկում է մասնագիտական ստուգման` տվյալ մասնակցի արդյունքը` դասընթացի մասնակցության մակարդակի նշումով: Միաժամանակ նույն հաղորդագրությամբ թեստավորման անցողիկ նվազագույն և դրանից բարձր միավորներ ստացած մասնակիցներին առաջարկվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել և ՈՒսումնական կենտրոնի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը:»;

31) 56-րդ կետից հանել «ստորաբաժանումների» բառը;

i

32) 64-րդ կետն ուժը կորցրած ճանաչել

i

33) 64-րդ կետից հետո լրացնել նոր 64.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

i

«64.1. Հարցազրույցի փուլին մասնակցած, սակայն չհաղթահարած մասնակիցներին Հարցազրույցի ավարտին հաջորդող մեկ ամսվա ընթացքում իրենց կողմից ՀՀ ՊԵԿ Նախագահին ուղղված գրավոր դիմումի հիման վրա տրվում է Ընդունելության արդյունքների մասին համապատասխան տեղեկանք` էլեկտրոնային եղանակով:»;

34) լրացնել նոր 64.2-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ.

i

«64.2. Հարցազրույցի արդյունքներն ամփոփվում են հարցազրույցի անցկացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:»;

35) 65-րդ, 66-րդ և 67-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

i

36) 70-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.

i

«70. Թեստավորման մասնագիտական ստուգման և հարցազրույցի արդյունքները կարող են բողոքարկվել Կոմիտեի ղեկավարին գրավոր` մասնագիտական ստուգման և/կամ հարցազրույցի արդյունքների մասին մասնակցին` Ընդունելության դիմումում նշված Էլեկտրոնային փոստի հասցեին տեղեկացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»;

37) լրացնել նոր 70.1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.

i

«70.1 Թեստավորման մասնագիտական ստուգման արդյունքների բողոքարկման դեպքում մասնակցին տրամադրվում է յուրաքանչյուր սխալ պատասխանված առաջադրանքի հարցը, իր կողմից նշված պատասխանը, ինչպես նաև հարցի ճիշտ պատասխանը»;

i

38) 71-րդ կետում «արդյունքների» բառը փոխարինել «մասնագիտական ստուգման արդյունքների» բառերով;

i

2. Հրամանի հավելված 2-ի «7.0 ԿԱՊԸ ՄՐՑՈՒՅԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ» աղյուսակում «ամուսին/կին» բառերը փոխարինել «ամուսին» բառով և «Ընկեր/Ընկերուհի» բառերը հանել:

3. Հրամանի հավելված 2-ում «7.0 ԿԱՊԸ ՄՐՑՈՒՅԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ» աղյուսակից հետո լրացնել նոր աղյուսակ հետևյալ բովանդակությամբ.

 

«8.0 ԿԱՊԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՀԵՏ

 

._________________________________________________________________________.

|  |Մաքսային գործի բնագավառում             |Անձի անուն,   |Մարմնում       |

|  |գործունեություն իրականացնող տնտեսվարող |ազգանուն      |զբաղեցրած      |

|  |սուբյեկտի (մաքսային ձևակերպումների     |              |պաշտոնը        |

|  |մասնագետ, «Անմաքս խանութի կազմակերպիչ»,|              |               |

|  |ժամանակավոր պահպանման պահեստ կամ այլ)  |              |               |

|  |հետ ունե՞ք բարեկամական կամ ընկերական   |              |               |

|  |կապ: Եթե այո` նշել կարգավիճակը         |              |               |

|  |(օրինակ` Ամուսին                       |              |               |

|  |Մայր/Հայր                              |              |               |

|  |Քույր/Եղբայր                           |              |               |

|  |Զավակ                                  |              |               |

|  |Ամուսնու մայր/հայր                     |              |               |

|  |Ամուսնու քույր/եղբայր                  |              |               |

|  |Ամուսնու զավակ                         |              |               |

|  |Նախկին գործընկեր կամ այլ)              |              |               |

|__|_______________________________________|______________|_______________|

|  |                   1.                  |       2.     |        3.     |

|1.|                                       |              |               |

._________________________________________________________________________.

«:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ռ. Բադասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 մարտի 2023 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
13.03.2023
N 229-Ն
Հրաման