Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱ ...

 

 

010.0394.230702

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի հունիսի 26-ին

 

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 մայիսի 1996 թվական, ՀՕ-55, այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի երկրորդ մասում «տարածքում» բառից հետո վերջակետը փոխարինել ստորակետով, և այն լրացնել «, պատմական և մշակութային վայրերում, մինչև 18 տարեկան անձանց համար նախատեսված հանգստի և ժամանցի կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում:» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» և «ե» կետերով.

«դ) ներշնչել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելը կամ ծխելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.

ե) նկարահանել և պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 15-րդ հոդվածի չորրորդ մասը «ցույց տալ» բառերից հետո լրացնել «կամ պատկերել» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 15-րդ հոդվածի հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ կոնյակի) և ծխախոտի գովազդը:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ և 5.2-րդ մասերով.

«5.1. Արգելվում է ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գովազդ տեղադրել լրագրերի առաջին և վերջին էջերի կամ ամսագրերի առաջին, վերջին էջերի ու կազմի վրա:

5.2. Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում, արտաքին գովազդային պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ու տրանսպորտի վրա տեղադրված ծխախոտի գովազդի առնվազն տաս տոկոսը պետք է պարունակի ծխախոտի օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն:»:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

23 հուլիսի 2002 թ.

ՀՕ-394-Ն

 

 

pin
ՀՀ 26.06.2002
N ՀՕ-394-Ն օրենք