Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մարտի 2023 թվականի N 424-Ն

 

ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 16-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. մարտի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի մարտի 30-ի

N 424-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կանոնների սահմանման հետ կապված հարաբերությունները:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) կայունացման հաշիվ` Հայաստանի Հանրապետության գանձապետական միասնական հաշվի դրամային ենթահաշիվ.

2) սույն կարգում օգտագործող այլ հասկացությունները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իմաստով, եթե սույն կարգի դրույթներից չի բխում դրանց օգտագործման այլ իմաստ:

 

III. ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

3. Կայունացման հաշվի նպատակներն են`

1) աջակցել հարկաբյուջետային քաղաքականության իրականացմանը, այդ թվում` տնտեսական շոկերին հարկաբյուջետային քաղաքականության հակացիկլիկ արձագանքին.

2) աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման քաղաքականության իրականացմանը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարմանը.

3) հարթել պետական բյուջեի հոսքերը:

 

IV. ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

4. Կայունացման հաշվի համալրումը կատարվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով կամ սահմանված կարգով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքում կատարվող փոփոխությունների հիման վրա:

5. Կայունացման հաշիվը համալրվում է պարտքային աղբյուրներից ներգրաված միջոցների և այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին:

6. Կայունացման հաշվից օգտագործումները կարող են կատարվել, եթե դրանք որպես պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներ նախատեսվել են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով կամ սահմանված կարգով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքում կատարվող փոփոխություններով:

7. Կայունացման հաշվի միջոցների օգտագործման ուղղություններն են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով դեֆիցիտի ֆինանսավորումը, այդ թվում` պետական բյուջեի կատարման ընթացքում տարեվերջին որոշակի ռիսկերի իրականանալու դեպքում պետական ռեսուրսի համալրումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման նպատակով իրականացվող գործառնությունները:

 

V. ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Կայունացման հաշվի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

i

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կայունացման հաշվի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման հավելվածով հաստատված` բյուջեների կատարման կարգին համապատասխան:

 

VI. ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԿԱՅՔԻ ՍՏՈՐԻՆ ԵՎ ՎԵՐԻՆ ՇԵՄԵՐԻՑ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՇԵՂՈՒՄՆԵՐԸ

 

10. Տարվա ընթացքում կայունացման հաշվի միջոցների մնացորդը և տարվա արդյունքներով կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակը կարող են շեղվել և պակաս լինել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված` կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակի համար սահմանված միջակայքի ստորին շեմից միայն Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման շրջանակներում իրականացված գործարքների (կառավարության պարտքի մարում, հետգնում և այլն) և Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի սպասարկման գծով ծախսերի ավելացման արդյունքում: Այս պարագայում հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվում է կայունացման հաշվի համալրում` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված` կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակն ապահովելու համար:

11. Տարվա ընթացքում կայունացման հաշվի միջոցների մնացորդը և տարվա արդյունքներով կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակը կարող են շեղվել և ավելի լինել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված` կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակի համար սահմանված միջակայքի վերին շեմից առավելագույնը միայն տվյալ և հաջորդող տարվա ընթացքում մարվող Եվրապարտատոմսերի վերաֆինանսավորման համար նոր Եվրապարտատոմսերի տեղաբաշխումից կամ տեղաբաշխումներից ստացված զուտ մուտքի կամ մուտքերի ծավալի չափով:

12. Կայունացման հաշվի նպատակային մակարդակի կանոնը չի գործում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերում` պայմանավորված խոշորածավալ տարերային և տեխնածին աղետների, պատերազմական գործողությունների, տնտեսությունը խաղաղ ժամանակաշրջանից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տնտեսական ցնցման հանգամանքներով պայմանավորված բացասական տնտեսական զարգացումների առկայությամբ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 մարտի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.03.2023
N 424-Ն
Որոշում