Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2020 թվականի N 1177-Ն

 

«ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 461-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 5-րդ մասի, 605-րդ հոդվածի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի, 24-րդ և 25.1-ին հոդվածների, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 461-Ն որոշմամբ ստեղծված «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Երևանի թիվ 164 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության` հիմնադրի լիազորությունները փոխանցելով Երևան համայնքին:

2. «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդ է հանդիսանում Երևանի թիվ 164 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, որին անցնում են վերակազմակերպված «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում հաշվառված (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներ N 04062020-01-0217, N 04062020-01-0099, N 04062020-01-0167)` Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 106/1 շենքի 90 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը` 1153.3 քառ. մետր մակերեսով, Երևան քաղաքի Մետաղագործների փողոցի 21 հասցեում գտնվող` 284.2 և 117 քառ. մետր մակերեսներով հողամասերը` 866.200.000 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք), հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

(3-րդ կետը փոփ. 23.02.2022 թիվ 220-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 3-րդ կետում նշված գույքը նվիրաբերել Երևան համայնքին` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

(5-րդ կետը փոփ. 23.02.2022 թիվ 220-Ն որոշում)

5.1. (5.1-ին կետն ուժը կորցրել է 30.03.2023 թիվ 411-Ն որոշում)

6. Առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մինչև 2022 թվականի հունիսի 1-ը հաստատել`

ա. վերակազմավորման կարգը, պայմանները և փոխանցման ակտը,

բ. Երևանի թիվ 164 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` նախատեսելով դրույթ այն մասին, որ ընդունելության առաջնահերթության իրավունքից օգտվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների (աշխատողների), ինչպես նաև Երևան քաղաքում բնակվող այլ հանրային ծառայողների երեխաները.

2) մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ապահովել`

ա. Երևանի թիվ 164 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը,

բ. «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը:

(6-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1838-Ն, 25.02.2021 թիվ 238-Ն, 23.02.2022 թիվ 220-Ն որոշումներ)

7. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքներից, ինչպես նաև կնքվող պայմանագրերից բխող ծախսերը կատարվում են Երևան համայնքի միջոցների հաշվին:

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 461-Ն որոշումը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցման պահից:

(որոշումը փոփ. 30.03.2023 թիվ 411-Ն որոշում)

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 23.02.2022 թիվ 220-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 20

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2020 թվական:

 

@8~Օ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.07.2020
N 1177-Ն
Որոշում