Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐՈՂ ՁԱԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐՈՂ ՁԱԽԱԿՈՂՄՅԱՆ ՀԱՏՎԱ ...

 

 

040.0969.150702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2002 թվականի N 969-Ն

 

i

ԵՐԵՎԱՆԻ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐՈՂ ՁԱԽԱԿՈՂՄՅԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 463 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 716 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 25-ի «Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող տարածքի կառուցապատման ծրագրի մասին» N 775 որոշմամբ հավանության արժանացած ծրագրով Երևանի «Կասկադ» համալիրին հարող հատվածի պետական սեփականության հողերի բնակելի ու հասարակական կառուցապատման նպատակով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին «Կասկադ» համալիրին հարող ձախակողմյան հատվածի պետական սեփականության հողերի (5,04 հեկտար) վարձակալության իրավունքի` հետագա գնման իրավունքով, աճուրդային վաճառքն իրականացնել առանձին հողամասերով` հողամասերի չափերի որոշման իրավասությունը վերապահելով Երևանի քաղաքապետին, և աճուրդից գոյացած միջոցներն ուղղել «Հյուսիսային պողոտա և Կասկադ» ծրագրի իրականացմանը:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող տարածքում ընդգրկված պետական սեփականության հողերն աճուրդով վաճառելու մասին» N 463 որոշումը:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 7-ի «Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող պետական սեփականության հողերի աճուրդային վաճառքի պայմանները հաստատելու մասին» N 716 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

հանել որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող պետական սեփականության հողերի աճուրդային վաճառքի պայմանների 1-ին կետի երկրորդ նախադասությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2002
N 969-Ն
Որոշում