Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1924-Ա

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-14-Ը ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՍՑՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 703-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար կնքված կապալային աշխատանքների կատարման 06.08.2020 թ. N ՓՆՄԱՇՁԲ-20-10/18-2, 30.08.2022 թ. N ՀՄԱԱՇՁԲ-22-10/5-1, 31.08.2022 թ. N ՀՄԱԱՇՁԲ-22-10/8-1, 31.08.2022 թ. N ՀՄԱԱՇՁԲ-22-10/9-1, 05.09.2022 թ. N ՀՄԱԱՇՁԲ-22-10/10-1 և 08.09.2022 թ. N ՓՆՄԱՇ ՁԲ-22-10/16-1 պայմանագրերում նախատեսել դրույթ, համաձայն որի պայմանագրի կատարման ընթացքում կապալառուի կողմից աշխատանքների կատարման համար ներգրաված գույքին ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում հակառակորդի կողմից հասցված նյութական վնասի` գույքի ֆիզիկական վնասվածքի կամ հակառակորդի տիրապետության տակ անցնելու, դիմաց պատվիրատուի կողմից փոխհատուցվում է կրած նյութական վնասը` դրույթի գործողությունը տարածելով 2022 թվականի սեպտեմբերի 13-ից ծագած հարաբերությունների վրա:

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար կնքված կապալային աշխատանքների կատարման 06.08.2020 թ. N ՓՆՄԱՇՁԲ-20-10/18-2, 30.08.2022 թ. N ՀՄԱԱՇՁԲ-22-10/5-1, 31.08.2022 թ. N ՀՄԱԱՇՁԲ-22-10/8-1, 31.08.2022 թ. N ՀՄԱԱՇՁԲ-22-10/9-1, 05.09.2022 թ. N ՀՄԱԱՇՁԲ-2240/104 և 08.09.2022 թ. N ՓՆՄԱՇՁԲ-22-10/16-1 պայմանագրերով կապալառուների կողմից աշխատանքների կատարման համար ներգրաված գույքին հասցված նյութական վնասի դիմաց փոխհատուցման տրամադրման հարցը սույն որոշմամբ սահմանված կարգով ուսումնասիրում և փոխհատուցման չափի վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի մայիսի 6-ի N 1197-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը` հիմք ընդունելով նյութական վնաս հասցված գույքի նկատմամբ կապալառուի սեփականության կամ այլ իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրատուի ղեկավարի տեղեկանքը` կապալային աշխատանքների կատարման պայմանագրի վերաբերյալ տվյալների, կապալառուի կողմից աշխատանքների կատարման վայրի և համապատասխան գույքի ներգրավման հավաստման մասին: Ընդ որում, եթե նյութական վնաս հասցված գույքը չի հանդիսանում կապալառուի սեփականությունը և նրան հանձնված է վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով, ապա կապալառուի և գույքի սեփականատիրոջ հետ ենթակա է քննարկման գույքին հասցված նյութական վնասի դիմաց փոխհատուցման գումարն անմիջապես սեփականատիրոջը փոխանցելու հարցը.

2) գույքին հասցված նյութական վնասի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կենտրոն) կողմից:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրերում համապատասխան կարգավորումների ներառումից և սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անհրաժեշտ փաստաթղթերի ստացման օրվանից հետո հնգօրյա ժամկետում նյութական վնաս հասցված գույքի վերաբերյալ տվյալների ներկայացումը կենտրոն.

2) գույքին հասցված նյութական վնասի չափի վերաբերյալ տեղեկատվությունը կենտրոնի կողմից ստացվելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցով գույքին հասցված նյութական վնասի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 06.04.2023 թիվ 472-Ա որոշում)

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել կենտրոնի կողմից սահմանված կարգով և ժամկետում գույքին հասցված նյութական վնասի չափերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի սեպտեմբերի 13-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2022
N 1924-Ա
Որոշում