Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ...

02.03.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.05.2003  -ից մինչեւ   02.03.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 09.02.06 թիվ 121-Ն որոշում)

i

040.0996.220702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2002 թվականի N 996-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ և 17-րդ հոդվածի երկրորդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում հեռագրային կապի ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) հեռագրային կապի ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

(որոշումը փոփ. 03.04.03 թիվ 365-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հուլիսի 4-ի N 996-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Հայաստանի Հանրապետությունում հեռագրային կապի ծառայությունների մատուցման լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենսդրական այլ ակտերով և սույն կարգով:

(1-ին կետը փոփ. 03.04.03 թիվ 365-Ն որոշում)

i

2. Համաձայն էլեկտրակապի միջազգային միության երաշխավորագրերի, «Հեռահաղորդակցության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների` սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության բնագավառում հեռագրային կապի ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման կարգը:

(2-րդ կետը փոփ. 03.04.03 թիվ 365-Ն որոշում)

i

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակի լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով:

(3-րդ կետը փոփ. 03.04.03 թիվ 365-Ն որոշում)

4. Սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակի իրականացման համար սույն կարգով տրված լիցենզիաների գործողությունները տարածվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

(4-րդ կետը փոփ. 03.04.03 թիվ 365-Ն որոշում)

5. Սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակի լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

(5-րդ կետը փոփ. 03.04.03 թիվ 365-Ն որոշում)

6. Իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակով զբաղվելու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`

իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական իրավական ձևը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը (վայրերը),

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ) հայտին կցվում են`

կանոնադրության պատճենը,

պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),

հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը,

«Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան գործունեության իրականացման նախագիծը:

(6-րդ կետը փոփ. 03.04.03 թիվ 365-Ն որոշում)

7. Ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակով զբաղվելու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`

ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրը (վայրերը),

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ) հայտին կցվում են`

անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,

հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը,

«Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան գործունեության իրականացման նախագիծը:

(7-րդ կետը փոփ. 03.04.03 թիվ 365-Ն որոշում)

8. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշումն ընդունում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 60 օրվա ընթացքում` «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 03.04.03 թիվ 365-Ն որոշում)

i

10. Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

i

11. Սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակի համար լիցենզիաները տրվում են անժամկետ:

(11-րդ կետը փոփ. 03.04.03 թիվ 365-Ն որոշում)

12. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Հեռահաղորդակցության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված, ինչպես նաև սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով պահանջվող փաստաթղթերն ամբողջությամբ չներկայացվելու դեպքում:

13. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները:

14. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել իրավական ակտերով, այդ թվում` նաև սույն կարգով և յուրաքանչյուր գործունեության տեսակի իրականացման կարգերով նախատեսված պարտադիր պահանջները կամ պայմանները:

i

15. Սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակի համար տրված լիցենզիաների պարտադիր պահանջների և պայմանների, ինչպես նաև հեռահաղորդակցության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման և հեռահաղորդակցության կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(15-րդ կետը փոփ. 03.04.03 թիվ 365-Ն որոշում)

16. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

17. Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անվանման կամ բնակության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման մասին` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

18. Լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումն ու դադարեցումը, լիցենզիայի կրկնօրինակի տրամադրումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» և «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հուլիսի 4-ի N 996-Ն որոշման

 

Ձև

---

                        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

                    ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N

 

Տրվում է _________________________________________________________________

(Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ

համար` ազգանունը, անունը և բնակության վայրը)

 

Գործունեության տեսակը ____________________________________________________

__________________________________________________________________________

Լիցենզիայի գործողության ժամկետը __________________________________________

__________________________________________________________________________

Լիցենզիան տալու ամսաթիվը _________________________________________________

__________________________________________________________________________

 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ

           ՆԱԽԱՐԱՐ            ___________________    _____________________

                               (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2002
N 996-Ն
Որոշում