Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 432 ՈՐ ...

 

 

040.0999.220702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հուլիսի 2002 թվականի N 999-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ծրագրի «Սպասվելիք իրավիճակ» բաժնի`

i

ա) «ք. Վանաձոր» ենթաբաժնի 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Վանաձորի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկան տեղափոխել Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի շենք` թողնելով առանձին իրավաբանական անձի կարգավիճակով:

7. Վանաձորի N 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկան տեղափոխել Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի շենք` թողնելով առանձին իրավաբանական անձի կարգավիճակով».

բ) նշված բաժնի աղյուսակում`

i

«N 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» տողի 3-րդ սյունակում «ներկայացնել մասնավորեցման» բառերը փոխարինել «տեղափոխել Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի շենք` թողնելով առանձին իրավաբանական անձի կարգավիճակով» բառերով.

«Մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» տողի 3-րդ սյունակում «տեղափոխել Կարագյոզյանի ֆոնդի մանկական պոլիկլինիկա» բառերը փոխարինել «տեղափոխել Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի շենք` թողնելով առանձին իրավաբանական անձի կարգավիճակով» բառերով.

«Շամլուղի ԲԱ (Բենդիկի ԲՄԿ)» տողի 3-րդ սյունակում «թողնել նույն կարգավիճակով` ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով» բառերը փոխարինել «միաձուլել Ախթալայի ԱԿ-ին` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով» բառերով.

գ) «Վանաձոր քաղաքի հիվանդանոցային ծառայություն» ենթաբաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. «Վանաձորի N 2 հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը կգործի որպես փակ բաժնետիրական ընկերություն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.07.2002
N 999-Ն
Որոշում