Սեղմել Esc փակելու համար:
ՇՈԳՈՒ` ՄԻՆՉԵՎ 0.07 ՄՊԱ ԱՎԵԼՑՈՒԿԱՅԻՆ Ճ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՈԳՈՒ` ՄԻՆՉԵՎ 0.07 ՄՊԱ ԱՎԵԼՑՈՒԿԱՅԻՆ ՃՆՇՄԱՄԲ ՇՈԳԵԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2023 թվականի N 540-Ն

 

ՇՈԳՈՒ` ՄԻՆՉԵՎ 0.07 ՄՊԱ ԱՎԵԼՑՈՒԿԱՅԻՆ ՃՆՇՄԱՄԲ ՇՈԳԵԿԱԹՍԱՆԵՐԻ, ՋՐԻ` ՄԻՆՉԵՎ 388 Կ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ԿԱԹՍԱՆԵՐԻ ԵՎ ԿԱԹՍԱՅԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻ ՈՒ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 11
ԱՊԱՀՈՎԻՉ ՍԱՐՔԵՐ

 

98. Կաթսայի յուրաքանչյուր տարր, որի ներքին ծավալը սահմանափակվում է փակման սարքերով, պետք է պաշտպանված լինի ապահովիչ սարքվածքներով, որոնք ավտոմատ կերպով կանխում են ճնշման բարձրացումը թույլատրելիից բարձր` դեպի մթնոլորտ աշխատանքային միջավայրի բացթողման միջոցով:

99. Որպես ապահովիչ սարքվածք թույլատրվում է կիրառել`

1) ուղղակի ազդեցության լծակաբեռնային ապահովիչ սարքվածքներ.

2) ուղղակի ազդեցության զսպանակավոր ապահովիչ սարքվածքներ:

100. Ապահովիչ փականները տեղակայում են խողովակաոստերի վրա, որոնք անմիջականորեն միացված են կաթսային կամ խողովակաշարին առանց միջանկյալ փականային մարմինների: Մեկ խողովակաոստի վրա մի քանի ապահովիչ փականներ դրվելու դեպքում խողովակաոստի ընդլայնական կտրվածքի մակերեսը պետք է գերազանցի այդ խողովակաոստի վրա տեղադրված փականների կտրվածքի գումարային մակերեսը 1,25 անգամից ոչ պակաս: Արգելվում է խողովակաոստի միջով աշխատող մարմնի առումը, որի վրա տեղադրված են ապահովիչ փականներ:

101. Ապահովիչ փականների կառուցվածքը պետք է նախատեսի դրանց գործողության հնարավորությունն աշխատանքային վիճակում փականների հարկադրական բացման միջոցով: Լծակավոր ապահովիչ փականների բեռները պետք է այնպես ամրացվեն լծակի վրա, որ բացառվի դրանց կամայական տեղաշարժը: Փականի կարգաբերումից հետո նոր բեռներ կախելն արգելվում է: Եթե կաթսայի վրա տեղադրված է երկու ապահովիչ փական, ապա դրանցից մեկը պետք է լինի հսկիչ: Հսկիչ փականն ապահովում են սարքվածքով (օրինակ` կողպեքով փակվող պատյանով), որը թույլ չի տալիս սպասարկող անձնակազմին վերակարգաբերել փականը, սակայն չի խանգարում դրա վիճակի ստուգմանը:

102. Ապահովիչ փականները պետք է ունենան սարքվածքներ (հեռացման խողովակներ)` փականների աշխատելու դեպքում սպասարկող անձնակազմին այրվածքներից պաշտպանելու համար: Ապահովիչ փականներից դուրս եկող արգասիքները հեռացվում են սենքի սահմաններից դուրս: Արտահանման խողովակագծերը պետք է պաշտպանված լինեն սառչելուց և հագեցած լինեն կոնդենսատի դատարկման սարքվածքներով, ընդ որում, ինչպես հեռացման խողովակաշարերի վրա, այնպես էլ դատարկման սարքվածքների վրա չպետք է լինեն փակման սարքեր:

103. Թմբուկավոր ջրատաքացուցիչ կաթսաները, ինչպես նաև 0.4 ՄՎտ (0.35 Գկալ/ժ) արտադրողականությամբ առանց թմբուկի կաթսաները սարքավորվում են առնվազն երկու ապահովիչ փականով` յուրաքանչյուրն առնվազն 40 մմ նվազագույն տրամագծով: Բոլոր տեղադրվող փականների տրամագծերը պետք է միատեսակ լինեն: Առանց թմբուկների 0.4 ՄՎտ (0,35 Գկալ/ժ) և ավելի փոքր արտադրողականությամբ ջրատաքացուցիչ կաթսաները կարող են կահավորված լինել միայն մեկ ապահովիչ փականով: Փականների քանակը և տրամագիծը որոշվում է հաշվարկով:

104. Ցանկացած կաթսաների վրա (այդ թվում` մեկ ապահովիչ փական ունեցող) մեկ ապահովիչ փականի փոխարեն թույլ է տրվում տեղադրել հետադարձ փականով շրջանցում, որը բաց է թողնում ջուրը կաթսայից` շրջանցելով փականային սարքվածքը տաք ջրի ելքի մոտ: Այդ դեպքում կաթսայի և ընդարձակիչ անոթի միջև չպետք է լինի այլ փականային արմատուր, բացի նշված հետադարձ փականից:

105. Ընդարձակման անոթը միացնող կամ մթնոլորտային խողովակաշարի տրամագիծը պետք է լինի 50 մմ-ից ոչ պակաս: Ջրի սառչումը կանխելու համար անոթը և խողովակաշարը պետք է ջերմամեկուսացնել, ընդարձակման անոթը պետք է ամուր փակել կափարիչով: Փակ մեմբրանային ընդարձակման անոթների տեղադրումը պետք է իրականացվի արտադրող կազմակերպության պահանջներին համապատասխան:

106. Կաթսաների, ջեռուցման համակարգն առանց ընդարձակման անոթի միացման դեպքում վրայի ապահովիչ փականների փոխարինումն արտուղումներով չի թույլատրվում:

107. Տաք ջրամատակարարման համակարգում աշխատող ջրատաքացուցիչ կաթսաների մոտ ապահովիչ փականների փոխարեն թույլ է տրվում առանձին հիդրավլիկական ապահովիչ փականի տեղակայում, որը կմիացնի կաթսաների վերին մասը ջրի բաքի վերին մասի հետ: Այդ արտահոսման խողովակի վրա չպետք է լինեն փականային տեղակայանքներ, իսկ բաքը պետք է միացնել մթնոլորտի հետ: Արտահոսման խողովակի տրամագիծը պետք է լինի 50 մմ-ից ոչ պակաս:

108. Կաթսայական տեղակայանքում` տաք ջրի ընդհանուր խողովակաշարի վրա աշխատող մի քանի սեկցիոն կամ էլ խողովակավոր ջրատաքացուցիչ առանց թմբուկի կաթսաների առկայության դեպքում (եթե բացի կաթսաների վրա փականային սարքվածքներից նման սարքվածքներ կան նաև ընդհանուր խողովակաշարի վրա) թույլատրվում է յուրաքանչյուր կաթսայի վրա ապահովիչ փականների փոխարեն տեղադրել հետադարձ փականով կաթսաների փականային սարքվածքներ, իսկ տաք ջրի ընդհանուր խողովակաշարի վրա (կաթսայական տեղակայանքի սահմաններում)` երկու ապահովիչ փական կաթսաների փականային սարքվածքների և ընդհանուր խողովակաշարի փականային սարքվածքների միջև: Յուրաքանչյուր ապահովիչ փականի տրամագիծը պետք է ընդունել մեկ ամենամեծ ջերմարտադրողականությամբ կաթսայի հաշվարկի հիման վրա, սակայն 50 մմ-ից ոչ պակաս:

109. Արտահոսման խողովակի և հետադարձ փականների տրամագծերը պետք է ընդունել ըստ հաշվարկի, սակայն ոչ պակաս, քան`

1) 40 մմ` մինչև 0.28 ՄՎտ (0,24 Գկալ/ժ) ջերմարտադրողականությամբ կաթսաների համար.

2) 50 մմ` 0.28 ՄՎտ (0,24 Գկալ/ժ) ջերմարտադրողականությունից բարձր ջերմարտադրողականությամբ կաթսաների համար:

110. Շոգեկաթսայի վրա տեղադրվող ապահովիչ սարքվածքների գումարային թողունակությունը պետք է լինի կաթսայի անվանական ժամային արտադրողականությունից ոչ պակաս:

111. Ապահովիչ փականների քանակը և չափերը հաշվարկվում են կաթսա արտադրող կազմակերպության հրահանգով` ելնելով ջերմակրի շրջանառության ձևից (բնական, արհեստական) և արտադրողականությունից:

112. Ապահովիչ փականները պետք է պաշտպանեն կաթսաները` դրանցում հաշվարկային (թույլատրված) ճնշման 10%-ից ավել բարձրանալու դեպքում:

113. Ապահովիչ փականները պետք է տեղադրվեն`

1) բնական շրջանառությամբ առանց շոգեգերտաքացուցիչների շոգեկաթսաների վրա` վերին թմբուկի կամ չորաշոգիանոցի վրա.

2) ջրատաքացուցիչ կաթսաներում` ելքի կոլեկտորներում կամ թմբուկում.

3) անջատվող էկոնոմայզերներում` ոչ պակաս, քան մեկ ապահովիչ սարքվածք ջրի ելքի և մուտքի վրա:

114. Ապահովիչ փականների գործելու սարքինության ստուգումը պետք է իրականացվի արտադրող կազմակերպության կողմից սահմանած կարգով և պարբերականությամբ:

115. 100 կգ/ժ-ից պակաս արտադրողականությամբ շոգու կաթսաների վրա ապահովիչ փականների փոխարեն թույլատրվում է տեղադրել արտածման ապահովիչ սարքվածք (հիդրոփակաղակ): Արտածման ապահովիչ սարքվածքը հաշվարկվում է այնպես, որ կաթսայում ճնշումը չգերազանցի ավելցուկային աշխատանքային ճնշումն ավելի քան 10%: Կաթսայի և արտածման ապահովիչ սարքվածքի միջև և հենց իր սարքվածքի վրա փականային սարքերի տեղակայում չի թույլատրվում:

 

ԳԼՈՒԽ 12
ՀՍԿԻՉ ԵՎ ՉԱՓԻՉ ՍԱՐՔԵՐ, ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՑՈՒՑԻՉՆԵՐ

 

116. Ջրատաքացուցիչ կաթսան պետք է ապահովված լինի ջրաստուգիչ ծորակով, որը պետք է տեղադրված լինի կաթսայի թմբուկի վերևի մասում, իսկ դրա բացակայության դեպքում` կաթսայից` ջրի դեպի գլխավոր խողովակաշար (մինչև փականային սարքվածք) ելքի վրա:

117. Շոգեկաթսայում ջրի մակարդակի դիրքի մշտադիտարկման համար դրա թմբուկների վրա դրվում է երկուսից ոչ պակաս ուղղակի գործողության ջրացույց սարք, ինչպես նաև մակարդակի չափիչ սարք:

118. 25 մ2-ից պակաս տաքացման մակերևույթի մակերեսով թուջե և պողպատյա խողովակավոր կաթսաների համար թույլատրվում է մեկ ջրացույց սարքի տեղակայում: Թմբուկով (շոգեհավաքիչ) թուջե կաթսաների վրա տեղադրվում են շրջանառու խողովակներ, որոնք միացնում են թմբուկի ներքևի մասը կաթսայի սեկցիաների հետ:

119. Ուղղակի գործողության ջրացույց սարքերը հավաքակցվում են ուղղաձիգ կամ 300-ից ոչ ավել դեպի առաջ թեքությամբ: Դրանք պետք է տեղադրված և լուսավորված լինեն այնպես, որ ջրի մակարդակը լավ երևա մեքենավարի (հնոցապանի), օպերատորի աշխատատեղից:

120. Ջրացույց սարքերի վրա (կաթսայում ջրի թույլատրելի ներքին սահմանային մակարդակի վրա) դրվում է անշարժ մետաղական ցուցանակ «Ստորին մակարդակ» մակագրությամբ: Այդ մակարդակը պետք է 25 մմ-ից ոչ պակաս բարձր լինի ջրացույց սարքի թափանցիկ թիթեղից (ապակուց): Համանման կերպ տեղադրում են նաև կաթսայում ջրի թույլատրելի վերին մակարդակի ցուցանակ, որը պետք է գտնվի ոչ պակաս, քան 25 մմ-ից ցածր թափանցիկ թիթեղի (ապակու) վերին տեսանելի եզրից:

121. Ջրացույց սարքերը կամ փորձարկման ծորակները տեղադրվում են կաթսայի թմբուկի վրա մեկը մյուսից առանձին: Թույլատրվում է երկու ջրացույց սարքերի համատեղ տեղադրում 70 մմ-ից ոչ պակաս տրամագծով միացնող խողովակի (սյունակի) վրա: Եթե ջրացույց սարքերը միացնում են կաթսային մինչև 500 մմ երկարությամբ խողովակներով, ապա այդ խողովակների ներքին տրամագիծը պետք է լինի 25 մմ-ից ոչ պակաս, իսկ 500 մմ-ից ավելի երկարության դեպքում` 50 մմ-ից ոչ պակաս: Ջրացույց սարքերով կաթսաները միացնող խողովակները պետք է հասանելի լինեն ներքին մաքրման համար: Դրանց վրա կցաշուրթերի և փականային մարմինների տեղակայում չի թույլատրվում: Կաթսայի թմբուկից ջրացույց սարքերը միացնող խողովակների ուրվագիծը (կոնֆիգուրացիան) պետք է բացառի դրա վրա օդային և ջրային պարկերի ստեղծման հնարավորությունը:

122. Կաթսայի թմբուկի (իրանի) հետ ջրացույց սարքերը միացնող խողովակները պետք է պաշտպանված լինեն սառչումից:

123. Շոգեկաթսաների ուղղակի գործողության մակարդակների ցուցանակներում կիրառում են հարթ թափանցիկ ապակիներ: Գլանաձև ապակիներով ջրացույց սարքերը կարող են օգտագործվել 0.5 տ/ժ-ից ոչ բարձր արտադրողականությամբ շոգեկաթսաների վրա:

124. Ջրացույց սարքերը պետք է ունենան արտաքին պաշտպանական սարքվածքներ, որոնք ապահովում են սպասարկող անձնակազմի անվտանգությունն ապակու խզման դեպքում: Պաշտպանական սարքվածքները չպետք է դժվարացնեն ջրի մակարդակին հետևելը:

125. Ջրացույց սարքերը պետք է ապահովված լինեն արտափչման արմատուրով, ինչպես նաև փակման արմատուրով շոգու և ջրի տարածքը անջատելու համար, որոնք ապահովում են ապակիների և իրանի փոխարինումը կաթսայի աշխատանքի ընթացքում: Այդ նպատակով թույլատրվում է օգտագործել խցանային ծորակներ: Ջրացույց սարքերի արտափչման ժամանակ ջրի բացթողման նպատակով օգտվում են ազատ դատարկման համար ջրահեռացման խողովակից և պաշտպանիչ հարմարանքով ձագարներից:

126. Սույն Կանոնների շրջանակներում չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

127. Կաթսայական տեղակայանքներում կիրառվող հսկիչ և չափիչ սարքերը պետք է համապատասխանեն ստանդարտների պահանջներին` միջավայրի վնասակար գործոնների (ջերմաստիճան, թրթռումներ, խոնավություն և այլն) ազդեցության նկատմամբ: Սարքերի ճշտության դասը պետք է համապատասխանի սույն Կանոնների պահանջներին:

128. Կաթսայի կառավարման և անվտանգության ապահովման համակարգերում կիրառվող չափիչ սարքերը և կատարող օրգանները ենթակա են նախնական և պարբերական ստուգման (ստուգաչափման)` արտադրող կազմակերպության հրահանգներին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 13
ՄԱՆՈՄԵՏՐԵՐ

 

129. Կաթսաների և սնուցման գծերի վրա տեղակայվող մանոմետրերը պետք է ունենան 2,5-ից ոչ ցածր ճշգրտության դաս:

130. Մանոմետրերը պետք է ընտրվեն այնպիսի սանդղակով, որ աշխատանքային ճնշման դեպքում դրանց սլաքը գտնվի սանդղակի մեկ երրորդից երկու երրորդ տիրույթում:

131. Մանոմետրի սանդղակի վրա կարմիր գիծ են անում կաթսայում թույլատրված ճնշմանը համապատասխանող բաժանմամբ` հաշվի առնելով հեղուկի սյան կշռից առաջացած լրացուցիչ ճնշումը: Մանոմետրի իրանի վրա կարմիր գծի փոխարեն թույլատրվում է ամրացնել կամ զոդել կարմիր ներկված մետաղական թիթեղ, որը կիպ ամրացված է մանոմետրի ապակուն` սանդղակի համապատասխան բաժանմունքի վրա: Ապակու վրա ներկով կարմիր գիծ գծելն արգելվում է:

132. Մանոմետրն այնպես են տեղակայում, որ դրա ցուցմունքները տեսանելի լինեն սպասարկող անձնակազմին, ընդ որում, մանոմետրի թվացույցը պետք է գտնվի ուղղաձիգ կամ էլ մինչև 300 առաջ թեքումով:

133. Մինչև 2 մ բարձրության վրա (հաշված սպասարկման հարթակից) տեղակայվող մանոմետրերի իրանների տրամագիծը պետք է 100 մմ-ից ոչ պակաս լինի, 2-5 մ բարձրության վրա` 160 մմ-ից ոչ պակաս, իսկ 5 մ բարձրության վրա` 250 մմ-ից ոչ պակաս:

134. Յուրաքանչյուր շոգեկաթսայի վրա պետք է տեղակայվի մանոմետր, որը հաղորդակցվում է կաթսայի շոգու տարածքի հետ միացնող սիֆոնային խողովակի կամ այլ համանման` հիդրավլիկ փակաղակով հարմարանքի միջոցով:

135. Հեղուկ վառելիքով աշխատող կաթսաների մոտ վառելիքը փողրակներին (այրիչներին) առբերող խողովակաշարի վրա` ըստ վառելիքի ընթացքի, վերջին փականային մարմնից հետո տեղակայում են մանոմետրեր:

136. Մանոմետրերը չի կարելի օգտագործել հետևյալ դեպքերում`

1) մանոմետրի վրա չկա կապարակնիք կամ դրոշմ ստուգման անցկացման վերաբերյալ.

2) մանոմետրի ստուգման ժամկետն անցել է.

3) մանոմետրի սլաքը դրա անջատման դեպքում չի վերադառնում սանդղակի զրոյական ցուցմունքին տվյալ մանոմետրի թույլատրելի սխալանքի կեսը գերազանցող մեծությամբ:

137. Ջրատաքացուցիչ կաթսաների վրա մանոմետրերը տեղակայում են`

1) դեպի կաթսա ջրի մուտքի վրա անջատող փականից հետո.

2) կաթսայից տաքացված ջրի ելքի վրա մինչև անջատող փականը.

3) շրջանառու և լրասնուցման պոմպերի ներծծող և մղման գծերի վրա:

138. Յուրաքանչյուր շոգեկաթսայի համար մանոմետրը տեղակայում են կաթսայի սնուցումը կարգավորող մարմնի սնուցող գծի վրա: Կաթսայական տեղակայանքում 2 տ/ժ-ից փոքր շոգեարտադրողականությամբ մի քանի կաթսաների առկայության դեպքում թույլատրվում է ընդհանուր սնուցող գծի վրա մեկ մանոմետրի տեղակայում: Շոգեկաթսաների և ջրատաքացուցիչ կաթսաների սնուցման գծերի վրայի մանոմետրերը պետք է հստակ երևան սպասարկող անձնակազմին:

139. Կաթսաների անմիջական մոտակայքում երկրորդ սնուցման պոմպի փոխարեն ջրմուղի ցանցի օգտագործման դեպքում այդ ջրմուղի գծի վրա պետք է տեղակայվի մանոմետր:

140. Մանոմետրի ստուգումը կապարակնքմամբ (դրոշմամբ) իրականացնում են առնվազն 12 ամիսը մեկ անգամ: Բացի դրանից, առնվազն 6 ամիսը մեկ անգամ կազմակերպությունը պետք է իրականացնի աշխատանքային մանոմետրերի ստուգում` ստուգված աշխատանքային մանոմետրերի միջոցով, որոնք ունեն ստուգվող մանոմետրի հետ միատեսակ թվացույց և ճշգրտության դաս: Ստուգման արդյունքները գրանցվում են վերահսկողական ստուգումների մատյանում: Մանոմետրերի աշխատանքի սարքինության ստուգումը եռաքայլ ծորակների կամ դրանց փոխարինող փականային փականների օգնությամբ պետք է իրականացվի հերթափոխի ընթացքում առնվազն մեկ անգամ:

141. Գազային վառելիքով աշխատող կաթսաները պետք է հագեցված լինեն հսկիչ և չափիչ սարքերով:

 

ԳԼՈՒԽ 14
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՀՍԿՄԱՆ ՍԱՐՔԵՐ

 

142. Ջրատաքացուցիչ կաթսաներում ջրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափեր են տեղադրվում դեպի կաթսա ջրի մուտքի և ելքի վրա: Կաթսայից` ջրի ելքի վրա ջերմաչափը պետք է տեղադրվի կաթսայի և անջատող փականի միջև: Կաթսայատանը երկու կամ ավելի կաթսաների առկայության դեպքում ջերմաչափեր են տեղադրում նաև ընդհանուր մատակարարող և հետադարձ խողովակաշարերի վրա: Այդ դեպքում յուրաքանչյուր կաթսայի հետադարձ խողովակաշարի վրա ջերմաչափի տեղադրումը պարտադիր չէ:

143. Շոգեկաթսաները սնուցող խողովակաշարերի վրա տեղադրում են սնուցող ջրի ջերմաստիճանը չափող ջերմաչափեր:

144. Նախնական տաքացմամբ հեղուկ վառելիքով աշխատելու դեպքում վառելիքատարը սարքավորում են ջերմաչափով, որը չափում է վառելիքի ջերմաստիճանը փողրակներից առաջ:

 

ԳԼՈՒԽ 15
ԱՐՄԱՏՈՒՐՆԵՐ ԵՎ ԽՈՂՈՎԱԿԱԳԾԵՐ

 

145. Կաթսաների և խողովակաշարերի վրա տեղադրված արմատուրը պետք է ունենա նշագրում, որում պետք է նշված լինեն`

1) անցման պայմանական տրամագիծը.

2) միջավայրի պայմանական կամ աշխատանքային ճնշումը և ջերմաստիճանը.

3) միջավայրի հոսքի ուղղությունը:

4) արմատուրի ղեկանիվի վրա պետք է ցույց տրվի բացման և փակման պտույտի ուղղությունը:

146. Կաթսայի շոգետարի վրա տեղակայում են փակիչ փական կամ սողնակ: Շոգեմուղի անջատող փականները տեղադրում են կաթսային հնարավորինս մոտ:

147. Սնման խողովակաշարի վրա տեղադրում են հետադարձ փական և անջատող փական:

148. Մի քանի սնուցող պոմպերի առկայության դեպքում, որոնք ունեն ընդհանուր ներծծման և մղման խողովակաշարեր, յուրաքանչյուր պոմպի ներծծման և մղման կողմերում տեղադրում են անջատող փականներ: Սնուցման կամ շրջանառու կենտրոնախույս պոմպերի ճնշումային կարճախողովակի վրա մինչև անջատող փականը տեղադրվում է հետադարձ փական:

149. Սնուցման խողովակաշարը պետք է ունենա խողովակաոստեր խողովակաշարի վերևի կետից օդը բաց թողնելու համար, ինչպես նաև պետք է ունենա խողովակաշարի ներքևի կետերից ջրի դատարկման գծեր:

150. Յուրաքանչյուր կաթսա սարքավորում են հետևյալ խողովակաշարերով`

1) կաթսայի արտափչման և ջրի բացթողման (արտահեղման) համար կաթսայի աշխատանքի դադարեցման դեպքում.

2) կաթսայից օդը հեռացնելու համար վառման ժամանակ.

3) շոգետարներից կոնդենսատի հեռացման համար.

4) ջրի և շոգու փորձանմուշների վերցման համար.

5) շահագործման ընթացքում ռեագենտների և լվացող նյութերի` կաթսայի քիմիական մաքրման դեպքում ներածման համար:

151. Արտափչման և դրենաժային խողովակաշարերի համակարգը պետք է ապահովի ջրի և նստվածքների հեռացման հնարավորությունը կաթսայի ստորին մասերից: Դրենաժային խողովակաշարերի պայմանական անցման տրամագիծը պետք է լինի 25 մմ-ից ոչ պակաս:

152. Յուրաքանչյուր դրենաժային խողովակաշարի վրա տեղադրում են անջատող փական (փական, սողնակ): Անջատող փականները մոնտաժվում են կաթսային հնարավորինս մոտ: Կաթսայի և անջատող փականի միջև խողովակաշարի հատվածում չպետք է լինեն կցաշուրթային միացումներ, բացի նրանցից, որոնք անհրաժեշտ են այդ խողովակաշարը կաթսային կամ անջատող փականին կապելու համար:

153. Կաթսայում կամ ջրատաքացուցիչում օդի հնարավոր կուտակման տեղերում պետք է տեղակայվեն օդի հեռացման տեղակայանքներ: Ապահովիչ փականների միջով օդի հեռացման դեպքում նման սարքվածքների առկայությունը պարտադիր չէ:

154. Նախատեսվում են կոնդենսատի հեռացումն ապահովող դրենաժներ շոգեմուղի այն տեղամասերում, որոնք կարող են անջատվել անջատող փականի միջոցով: Յուրաքանչյուր դրենաժային խողովակաշարի վրա պետք է դրվի անջատող փական:

155. Ցանցային ջրի ընդհանուր խողովակաշարին միացած յուրաքանչյուր ջրատաքացուցիչ կաթսայի մատակարարման և հետադարձ խողովակաշարերի վրա մոնտաժվում է մեկական անջատող փական (փական կամ սողնակ):

156. Կաթսայի խողովակների պատերի գերտաքացումը և դրանում ճնշման բարձրացումը կանխելու համար այն դեպքում, երբ կաթսայի և փականի (սողնակի) միջև ստիպողական շրջանառության համակարգում ցանցային պոմպերը պատահականորեն կանգ են առել, ջուրն անվտանգ տեղ հեռացնելու համար պետք է տեղակայվի փակման սարքվածքով խողովակաշար:

157. Յուրաքանչյուր ջրատաքացուցիչ (ջերմափոխանակիչ) պետք է ապահովվի հետևյալ արմատուրով`

1) առաջնային ջերմատարի կողմից (տաքացման կողմի վրա` փակման փական (սողնակ))` մանոմետրով և ջերմաչափով, եթե առաջնային ջերմատար է հանդիսանում ջուրը.

2) տաքացվող ջրի կողմից` մանոմետրով, ապահովիչ փականով, որը բացառում է ճնշման բարձրացման հնարավորությունը ծավալային տիպի ջրատաքացուցիչի տաքացվող մասում թույլատրելիից 10%-ով բարձր, և ջերմաչափով` տաքացված ջրի ելքի վրա:

 

ԳԼՈՒԽ 16
ԿԱԹՍԱՅԻ ՋՐԱՅԻՆ ՌԵԺԻՄ

 

i

158. Կաթսաների սնման և լրասնման ջրի որակի և մշակման վերաբերյալ պահանջների կատարումը պարտադիր է կաթսան շահագործող կազմակերպության համար: Շոգեկաթսաները սնող ջրի որակը պետք է համապատասխանի Աղյուսակ N 1-ում բերված ցուցանիշներին: Կաթսայական տեղակայանքի սեփականատերը պարտավոր է սահմանել պարբերական վերահսկողություն ցանցային ջրի որակի նկատմամբ` դրա խախտման դեպքերում ապահովելով որակի անհապաղ վերականգնման միջոցառումների իրականացումը: Ջրի մշակման արդյունավետ և տնտեսապես հիմնավորված տեխնոլոգիայի և դրա իրականացման սարքավորումների ընտրությունը` կախված սնուցման ջրի որակից, նախագծման և (կամ) շահագործման փուլում կարող է կատարել մասնագիտացված կազմակերպությունը, որը պետք է հրահանգ կազմի կաթսայի ջրաքիմիական ռեժիմների վարման վերաբերյալ: Ջեռուցման նպատակով օգտագործվող ջրատաքացուցիչ կաթսաների համար օգտագործվող ցանցային ու լրասնուցող ջրի որակը պետք է համապատասխանի Աղյուսակ N 2-ում բերված պահանջներին: Եթե կաթսայական տեղակայանքն իրականացնում է տաք ջրամատակարարում նաև կենցաղային նպատակների համար, ապա առաքման կետում ջրի որակը պետք է համապատասխանի ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանի պահանջներին (գրանցում N 10002340):

 

Աղյուսակ N 1

 

ՇՈԳԵԿԱԹՍԱՆԵՐԸ ՍՆՈՂ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշ                                   |Աշխատանքային ճնշում ՄՊա  |

|                                           |_________________________|

|                                           |0.9    |1.4  |2.4  |4    |

|___________________________________________|_______|_____|_____|_____|

|Թափանցիկությունը (ոչ պակաս), սմ            |30     |40   |40   |40   |

|___________________________________________|_______|_____|_____|_____|

|Ընդհանուր կոշտություն, մկգ/էկվ/կգ          |30     |15   |10   |5    |

|___________________________________________|_______|_____|_____|_____|

|Երկաթի պարունակությունը (գումարային Fe),   |չի     |300  |100  |50   |

|մկգ/կգ                                     |նորմա- |     |     |     |

|                                           |վորվում|     |     |     |

|___________________________________________|_______|_____|_____|_____|

|Լուծված թթվածնի պարունակությունը (2 տ/ժ և  |50     |30   |20   |20   |

|ավելի գոլորշու արտադրողականությամբ         |       |     |     |     |

|կաթսաների համար) մկգ/կգ                    |       |     |     |     |

|___________________________________________|_________________________|

|pH արժեքը 25 oC ջրի ջերմաստիճանի ժամանակ   |8.5-ից մինչև  10.5       |

|___________________________________________|_________________________|

|10.5 Նավթամթերքների պարունակությունը,      |5      |3    |3    |0.5  |

|մկգ/կգ                                     |       |     |     |     |

._____________________________________________________________________.

 

159. Այն կաթսաներում, որոնք չունեն խնայարար և այն կաթսաներում, որոնք ունեն թուջյա խնայարար, լուծված թթվածնի պարունակությունը պետք է լինի մինչև 100 մկգ/կգ` ցանկացած վառելիքի այրման դեպքում:

160. Առանձին դեպքերում, եթե հիմնավորված է մասնագիտացված կազմակերպության կողմից, pH մեծության համար կարող է թույլատրվել նվազեցում մինչև pH 7.0 արժեքը:

161. Ջրատաքացուցիչ կաթսաների ցանցային և լրասնուցող ջրի որակը պետք է համապատասխանի Աղյուսակ N 2-ում բերված պահանջներին:

162. Այն ջերմային ցանցերում, որտեղ ջրատաքացնող կաթսաները զուգահեռ աշխատում են արուրային խողովակներով ջրատաքացուցիչների հետ, ցանցային ջրի pH վերին արժեքը չպետք է գերազանցի 9.5 ցուցանիշը:

163. Ջրային ռեժիմը պետք է ապահովի շոգե- և ջրատաքացուցիչ կաթսաների, ջերմություն օգտագործող սարքերի և խողովակների աշխատանքն առանց դրանց տարրերի` դիրտի և նստվածքների կամ մետաղի կոռոզիայի հետևանքով վնասման: Շոգե- և ջրատաքացուցիչ կաթսաների տաքացման ներքին մակերեսների վրա առաջացող նստվածքների մաքրման պարբերականությունը և մաքրման տեխնոլոգիան պետք է ընտրվի` համաձայն արտադրող կազմակերպության շահագործման հրահանգների, իսկ դրանց բացակայության դեպքում` համաձայն մասնագիտացված կազմակերպության կողմից մշակված ուղեցույցի:

 

Աղյուսակ N 2

 

ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ԿԱԹՍԱՆԵՐԻ ՑԱՆՑԱՅԻՆ ԵՎ ԼՐԱՍՆՈՒՑՈՂ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշ                                  |Ջերմամատակարարման համակարգ|

|                                          |__________________________|

|                                          |բաց         |   փակ       |

|                                          |__________________________|

|                                          |Ցանցային ջրի ջերմաստիճանը,|

|                                          |oC                        |

|                                          |__________________________|

|                                          |115  |150   |115   |150   |

|__________________________________________|_____|______|______|______|

|Թափանցիկությունը (ոչ պակաս), սմ           |40   |40    |30    |30    |

|__________________________________________|_____|______|______|______|

|Կարբոնատային կոշտությունը` մկգ/էկվ/կգ pH-ի|800  |750   |800   |750   |

|հետևյալ  արժեքի դեպքում` 1. 8.5-ից ոչ ավել|     |      |      |      |

|2. 8.5-ից ավել                            |     |      |      |      |

|                                          |__________________________|

|                                          |չի նորմավորվում           |

|__________________________________________|__________________________|

|Երկաթի պարունակությունը (գումարային Fe),  |300  |300   |600   |500   |

|մկգ/կգ                                    |     |      |      |      |

|__________________________________________|_____|______|______|______|

|Լուծված թթվածնի պարունակությունը, մկգ/կգ  |50   |30    |50    |30    |

|__________________________________________|____________|_____________|

|pH-ի արժեքը 25 oC ջրի ջերմաստիճանի ժամանակ|7.0-ից      |7.0-ից մինչև |

|                                          |մինչև  8.5  |11.0         |

|__________________________________________|__________________________|

|Նավթամթերքների պարունակությունը, մկգ/կգ   |             1.0          |

._____________________________________________________________________.

 

164. Անհրաժեշտ է վարել ջրամշակման ջրի վերլուծության արդյունքների գրանցման մատյան (ամփոփագիր) ջրամշակման սարքավորման սպասարկման գործողությունների և կաթսաների արտափչման վերաբերյալ: Կաթսայի յուրաքանչյուր կանգառի դեպքում դրա տարրերի ներքին մակերևույթների մաքրման համար ջրամշակման մատյանում պետք է նշվեն դիրտի և խարամի տեսակն ու հաստությունը:

165. Թարմ ջրի ռեզերվային գծերի վրա, որոնք միացված են փափկեցված ջրի կամ կոնդենսատի գծերին, ինչպես նաև սնող բաքերին, տեղադրվում է երկու անջատող փական, իսկ դրանց միջև` հսկող ծորակ: Անջատող փականները պետք է գտնվեն փակ վիճակում և կապարակնքվեն, հսկիչ ծորակը բաց պետք է լինի: Ջրամշակման մատյանում պետք գրանցում կատարել կաթսայի` հում ջրով սնման յուրաքանչյուր դեպքի մասին:

i

166. Ջերմամատակարարման բաց համակարգերի լրասնուցման ջուրը պետք է համապատասխանի ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանի պահանջներին (գրանցում N 10002340), եթե կաթսա արտադրող կազմակերպության փաստաթղթերով այլ` ավելի խիստ նորմեր նախատեսված չեն:

 

ԳԼՈՒԽ 17
ՍՆՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

167. Կաթսաները ջրով սնուցելու համար թույլատրվում է կիրառել`

1) կենտրոնախույս և մխոցային պոմպեր` էլեկտրական շարժաբերով.

2) կենտրոնախույս և մխոցային պոմպեր` շոգեշարժաբերով.

3) ձեռքի շարժաբերով պոմպեր.

4) ջրմուղ ցանց:

Պոմպերից մեկի փոխարեն ջրմուղի կիրառումը թույլ է տրվում, եթե ջրմուղում անմիջականորեն կաթսայի մոտ ջրի ճնշումը գերազանցում է աշխատանքային ճնշումը 0.1 ՄՊա-ից (1կգուժ/սմ2) ոչ պակաս: Այդ դեպքում ջրմուղում անմիջապես կաթսաների մոտ պետք է տեղադրվեն փակման փական, հետադարձ փական և տեղակայվի մանոմետր:

168. Յուրաքանչյուր սնող պոմպի վրա պետք է ամրացվի ցուցատախտակ, որի վրա պետք է ցույց տրվեն հետևյալ տվյալները`

1) համարանիշն` ըստ կաթսայատան սխեմայի.

2) անվանական արտադրողականությունը` ջրի անվանական ջերմաստիճանի դեպքում.

3) առավելագույն էջքը` անվանական արտադրողականության դեպքում.

4) պտուտաթվերի մեծությունը.

5) պոմպից առաջ ջրի անվանական ջերմաստիճանը:

169. Ցանցային պոմպերի քանակը և արտադրողականությունը պետք է նախագծային կազմակերպության կողմից ընտրվեն ջեռուցման համակարգի բնականոն աշխատանքն ապահովելու պայմանով:

170. Ստիպողական շրջանառությամբ ջեռուցման համակարգի համար աշխատող ջրատաքացուցիչ կաթսաների լրասնուցումը պետք է իրականացվի դեպի խողովակաշար ջեռուցման համակարգի ցանցային պոմպերի ներծծման տեղում, իսկ բնական շրջանառության դեպքում` դեպի ջեռուցման համակարգի հետադարձ խողովակաշար` կաթսայի փակման սարքվածքից 3 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

171. Սնուցող խողովակաշարի անջատող փականի և ապահովիչ փական չունեցող մխոցային պոմպի միջև պետք է տեղադրվի ապահովիչ փական, եթե ստեղծվող ճնշումը գերազանցում է խողովակաշարի հաշվարկային ճնշումը:

 

ԲԱԺԻՆ 4
ԿԱԹՍԱՅԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 18
ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ, ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐՈՒՄ

 

172. Կաթսաների և կաթսայական տեղակայանքների առանձին հանգույցների լրակազմ տրամադրվող սարքավորումներ արտադրող կազմակերպության փորձարկման մեթոդները և փորձարկման հարաչափերը սահմանվում են արտադրող կազմակերպության հրահանգներով: Փորձարկման հարաչափերի արժեքները պետք է համապատասխանեն սույն Կանոններով սահմանվածներին:

173. Հավաքակցված կաթսայական տեղակայանքները և դրանց առանձին սարքերը պետք է ենթարկվեն թողարկման ստուգումների և փորձարկումների` մասնագիտացված կազմակերպության կամ առանձին սարքեր (կաթսաներ, այրիչներ և այլն) արտադրող կազմակերպությունների կողմից, ինչի ընթացքում կարգաբերվում և ստուգվում են`

1) կառավարման համակարգի և սարքերի աշխատանքն աշխատանքային բոլոր ռեժիմներում.

2) անվտանգության ապահովման համակարգի աշխատանքը.

3) ջերմակրի համակարգի հիդրավլիկ կայունությունը` բանվորական ճնշման 1.25-պատիկ մեծությամբ փորձարկմամբ.

4) տեղակայված արմատուրների, շարժիչների, հսկիչ սարքերի աշխատանքը.

5) տեղակայանքների համապատասխանությունը նախագծին և սույն Կանոններին, դրանց հանգույցների վիճակը` արտաքին և ներքին զննմամբ: Կաթսայական տեղակայանքները համարվում են փորձարկումները հաջողությամբ անցած, եթե դրանց արդյունքում հավաստվում է ամբողջ համակարգի կայուն աշխատանքը լրիվ ջերմային հզորությամբ առնվազն 72 ժամ անընդհատ:

174. Ստուգումների և փորձարկումների կազմակերպման ու անցկացման պայմանները սահմանվում են պատվիրատուի և կապալառուի միջև կնքված պայմանագրով: Կաթսաների և կաթսայական տեղակայանքների ստուգումների և փորձարկումների կատարումը կարող է վերահսկվել վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կողմից` վերջինիս կողմից սահմանված կարգով:

175. Ստուգումների և փորձարկումների մասին կազմվում է արձանագրություն, որում նշվում են ստուգման ու փորձարկման բոլոր աշխատանքները, հայտնաբերված և վերացված թերությունները (անսարքությունները): Արձանագրության տիպային ձևը սահմանում է վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինը:

176. Կաթսայատան յուրաքանչյուր կաթսայի և կաթսայական տեղակայանքի համար կազմվում է անձնագիր, որում նշվում են տեղակայանքի և նրա հանգույցների տեխնիկական տվյալները, ինչպես նաև շահագործման ընթացքում կատարված նորոգման, պարբերական ստուգման ու սպասարկման աշխատանքները: Կաթսաների և տեղակայանքների սարքերի անձնագրերը և արտադրող կազմակերպության փաստաթղթերը պետք է պահվեն կաթսայատան սեփականատիրոջ մոտ` կաթսայի շահագործման ամբողջ ընթացքում:

i

177. Կաթսայական տեղակայանքի շահագործման թույլտվությունը տրվում է ընդունող հանձնաժողովի կողմից` ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով, իսկ գործարկման (վերագործարկման) համար` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՕ-204-Ն օրենքի համաձայն անհրաժեշտ է նաև տեխնիկական անվտանգության դրական փորձաքննական եզրակացությունը:

 

ԳԼՈՒԽ 19
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

178. Կաթսայական տեղակայանքները նպատակային օգտագործման ընթացքում (հավաքակցում, ապահավաքակցում, ջերմային էներգիայի արտադրություն, սեզոնային կոնսերվացում, նորոգում և այլն) չպետք է հանդիսանան անթույլատրելի ռիսկի աղբյուր` դրանք սպասարկող անձնակազմի և այլ անձանց կյանքի, առողջության ու գույքի համար:

179. Կաթսայական տեղակայանքների սեփականատերն անձամբ կամ մասնագիտացված կազմակերպության միջոցով պարտավոր է գնահատել կաթսայական տեղակայանքներում գոյություն ունեցող վտանգավոր և վնասակար գործոնների ազդեցության ռիսկերը, դրանց ազդեցության հավանականությունը, հետևանքների լրջությունը և դրա նվազեցման (կառավարման) իրատեսական հնարավորությունները` հիմք ընդունելով սույն Կանոնների, այլ նորմատիվ ակտերի պահանջները և սարքավորումներն արտադրող կազմակերպությունների պահանջները:

180. Կաթսայական տեղակայանքների սեփականատերը պարտավոր է`

1) ապահովել և պահպանել աշխատանքի անվտանգ պայմաններ` համաձայն գործող նորմատիվ ակտերի և ստանդարտների.

2) ապահովել աշխատողների առողջության պահպանումը և անվտանգությունը.

3) ապահովել տեղակայանքների անվտանգության համակարգերի հուսալի աշխատանքը.

4) ապահովել կաթսաների աշխատանքի այնպիսի ռեժիմների վարումը, որոնց դեպքում վնասակար նյութերի արտանետումները միջավայր (մթնոլորտ, հող, ջուր) չեն գերազանցում սահմանված թույլատրելի նորմերը.

5) ապահովել անձնակազմի ուսուցումը, պարբերական հրահանգավորումը և գիտելիքների ստուգումը.

6) սահմանված կարգով կատարել վթարների ու դժբախտ դեպքերի վերլուծություն, համագործակցելով իրավասու մարմինների հետ.

7) անձամբ կամ մասնագիտացված կազմակերպության միջոցով ապահովել տեղակայանքների պարբերական սպասարկումը, նորոգումը և ստուգումը, ինչի իրականացմամբ ապահովվում է տեղակայանքների անվտանգ աշխատանքը.

8) ապահովել անձնակազմն անհրաժեշտ պաշտպանական միջոցներով և սպասարկման համար անհրաժեշտ արտահագուստով ու գործիքներով.

9) ապահովել անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հրահանգների և այլ փաստաթղթերի կազմումը և տրամադրումը անձնակազմին.

10) կազմակերպության ներքին ակտով նշանակել տեղակայանքների անվտանգ շահագործումը և աշխատանքն ապահովող պատասխանատու անձ (եթե պայմանագրով տեղակայանքների սպասարկումը չի պատվիրակվում մասնագիտացված կազմակերպությանը), սահմանելով նրա պարտականությունները, լիազորությունները և պատասխանատվությունը, հիմք ընդունելով սույն Կանոնների պահանջները.

11) մշակել և ներդնել այլ միջոցառումներ, որոնք, իր գնահատմամբ, անհրաժեշտ են անվտանգության ապահովման համար:

181. Յուրաքանչյուր կաթսայական տեղակայանքի սեփականատեր տեղակայանքի անվտանգության ապահովման համար մինչև դրա շահագործումը սկսելը պետք է`

1) ունենա որակավորված անձնակազմ, որն ուսուցանված է գազի սարքերի, ճնշման տակ գտնվող անոթների անվտանգ շահագործման և տվյալ կաթսայական տեղակայանքի շահագործման կանոններին կամ ունի կաթսայատան շահագործման մշտական գործող պայմանագիր մասնագիտացված կազմակերպության հետ.

2) անձամբ կամ մասնագիտացված կազմակերպության միջոցով գնահատի աշխատավայրում առկա ռիսկերը, կազմի կաթսայատան շահագործման, սպասարկման և վթարային իրավիճակներում անձնակազմի գործողությունների հրահանգ, որի պահանջների կատարմամբ նվազագույնի է հասցվում մարդկանց (այդ թվում` անձնակազմի) կյանքին ու առողջությանը վնաս հասցնելու ռիսկը:

182. Անձնակազմի գործողությունների հրահանգը պետք է սահմանի անվտանգության ապահովման պայմանները և անձնակազմի գործողությունները կաթսայական տեղակայանքների աշխատանքի հետևյալ շեղումների դեպքերում`

1) կաթսայի կառավարման համակարգի հրաժարումներ կամ սխալ գործողություններ.

2) հրդեհներ, պայթյուններ.

3) վառելիքի, ջրի կամ էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներ կամ դրանց հարաչափերի անթույլատրելի արժեքներ.

4) էներգակրի հարաչափերի անթույլատրելի արժեքներ.

5) չարտոնված կողմնակի միջամտություններ.

6) այլ արտակարգ իրավիճակներ:

183. Յուրաքանչյուր կաթսայական տեղակայանքի որակավորված աշխատող պարտավոր է իմանալ և գործել ըստ հաստատված հրահանգների, պահպանել աշխատանքի և հրդեհային անվտանգության կանոնները:

184. Կաթսայական տեղակայանքների օպերատիվ սպասարկման պայմանները պետք է համապատասխանեն կաթսայատան հզորությանը, կաթսաների ավտոմատացման աստիճանին, հուսալիությանը և արտադրող կազմակերպության հրահանգների պահանջներին: Անկախ ավտոմատացման աստիճանից` սահմանափակ սպասարկմամբ կաթսայական տեղակայանքներում հաճախակի զննումներ (առնվազն 6 ժամը մեկ) պետք է իրականացվեն հետևյալ դեպքերում`

1) առաջին անգամ գործարկված կաթսայական տեղակայանքներում, շահագործման առաջին երեք ամիսների ընթացքում.

2) արտակարգ իրավիճակներում, երբ հնարավոր են գազամատակարարման կամ ջրամատակարարման ընդհատումներ.

3) զանազան թերություններ ունեցող կաթսայական տեղակայանքներում, որոնք չեն ազդում տեղակայանքի անվտանգության վրա, սակայն նվազեցնում են դրա հուսալիությունը:

185. Աշխատողների անվտանգության և առողջության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համապատասխան տեսչական մարմինը` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի դրույթի համաձայն:

 

ԳԼՈՒԽ 20
ԿԱԹՍԱՅԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

186. Յուրաքանչյուր կաթսայական տեղակայանք շահագործման ընթացքում սեփականատիրոջ կամ մասնագիտացված կազմակերպության կողմից պետք է ենթարկվի հետևյալ պարբերական ստուգումների և փորձարկումների`

1) անվտանգության ապահովման համակարգի փորձարկումներ` ըստ գործարանային հրահանգի, սակայն տարին 2 անգամից ոչ պակաս.

2) տեղակայանքի և կաթսայի ներքին ու արտաքին զննում` տարին 1 անգամ.

3) հիդրավլիկ փորձարկում` նորոգումից և կաթսայի մաքրումից հետո.

4) հիդրավլիկ փորձարկում փորձնական ճնշումով` առնվազն 2 տարին մեկ անգամից ոչ պակաս:

187. Կաթսայի (ջրատաքացուցչի) արտապլանային (ժամկետից դուրս) տեխնիկական վկայագրումը պետք է իրականացվի այն դեպքերում, երբ`

1) կաթսան չի գործել մեկ տարուց ավել.

2) կաթսան ապամոնտաժվել է և տեղակայվել այլ տեղում.

3) իրականացվել է ուռչումների կամ ճզմվածքների ուղղում, ինչպես նաև նորոգում կաթսայի հիմնական տարրերի եռակցման կիրառմամբ.

4) փոխարինվել է միաժամանակ էկրանային կամ եռման խողովակների ընդհանուր թվի ավելի քան 50%, իսկ ծխակեզ խողովակների կամ ջրատաքացուցիչ խողովակների 100%:

188. Կաթսայական տեղակայանքների անվտանգության համար պատասխանատու անձը պետք է ունենա համապատասխան որակավորում, որը հավաստվում է իրավասու անձի կողմից տրված վկայականով: Պատասխանատու անձի նշանակումը ձևակերպվում է ձեռնարկության հրամանով` կաթսայի անձնագրում գրանցելով հրամանի համարը և ամսաթիվը: Պատասխանատու անձի բացակայության ժամանակ (արձակուրդ, գործուղում, հիվանդություն) նրա պարտականությունների կատարումը հրամանով պետք է դրվի այլ ճարտարագիտատեխնիկական աշխատողի վրա, որն անցել է սույն Կանոնների իմացության ստուգում:

189. Պատասխանատու անձը պետք է ապահովի`

1) կաթսաների սարքին վիճակում պահպանումը.

2) կաթսաների պլանանախազգուշական նորոգման և դրանց տեխնիկական վկայագրման նախապատրաստման ժամանակին անցկացումը.

3) ի հայտ եկած անսարքությունների ժամանակին վերացումը.

4) կաթսաների սպասարկումն ուսուցանված և ատեստավորում անցած անձնակազմի կողմից:

190. Պատասխանատու անձը պարտավոր է`

1) պարբերաբար զննել կաթսաներն աշխատանքային վիճակում.

2) ամեն օր աշխատանքային օրերին ստուգել գրանցումները հերթափոխային մատյանում և այնտեղ ստորագրել: Առանց տեղական օպերատիվ անձնակազմի ավտոմատ կառավարման տեղակայանքներում ստուգման պարբերականությունը սահմանվում է տեղական հրահանգներով.

3) աշխատանք վարել անձնակազմի հետ նրա որակավորումը բարձրացնելու վերաբերյալ.

4) իրականացնել կաթսաների տեխնիկական վկայագրումը.

5) պահպանել կաթսաների անձնագրերը և պատրաստող-արտադրող կազմակերպությունների` դրանց հավաքակցման և շահագործման հրահանգները.

6) հակավթարային ուսուցանում անցկացնել կաթսայական տեղակայանքների անձնակազմի հետ.

7) ստուգել կաթսաների շահագործման և նորոգման ժամանակ տեխնիկական փաստաթղթերի վարման ճշտությունը.

8) մասնակցել սպասարկող անձնակազմի ատեստավորման և գիտելիքների պարբերական ստուգման հանձնաժողովի աշխատանքներին:

191. Պատասխանատու անձն իրավունք ունի`

1) կաթսաների սպասարկումից հեռացնել այն անձնակազմին, որը թույլ է տալիս հրահանգների խախտում կամ ցույց է տալիս դրանց անբավարար իմացություն.

2) ղեկավարությանը ներկայացնել առաջարկություններ կանոնները և հրահանգները խախտող սպասարկող անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

3) ղեկավարությանը ներկայացնել կանոնների և հրահանգների պահանջների խախտումը ծնող պատճառների վերացման վերաբերյալ առաջարկություններ:

192. Կաթսաների և ջրատաքացուցիչների սպասարկումը կարող են իրականացնել միայն 18 տարեկանից բարձր անձինք, ովքեր անցել են բժշկական զննում և ուսուցում: Կաթսայական տեղակայանքների մեքենավարների և օպերատորների ուսուցումը և առաջնային ատեստավորումը պետք է իրականացվի մասնագիտական կազմակերպություններում, որոնք ունեն համապատասխան բազա և որակավորված մասնագետներ: Գիտելիքների ստուգումները պետք է անցկացվեն առնվազն տարին մեկ անգամ: Գիտելիքների արտահերթ ստուգումներն իրականացվում են`

1) այլ կազմակերպություն տեղափոխվելու դեպքում.

2) այլ տիպի կաթսաների սպասարկմանն անցնելու դեպքում:

193. Կաթսայական տեղակայանքներում պետք է վարել հերթափոխային մատյան` կաթսաների և դրանց սարքավորման ստուգման արդյունքների, ջրացույց սարքերի, ջրի սահմանային մակարդակների ազդանշան տվող սարքերի, մանոմետրերի, ապահովիչ փականների, սնուցման սարքվածքների, ավտոմատիկայի միջոցների, ինչպես նաև կաթսաների արտափչման վերաբերյալ տեղեկությունների գրանցման համար: Հերթափոխի հանձնումը և ընդունումը պետք է անպայման կատարվի համապատասխան մատյանում հանձնողի և ընդունողի ստորագրությամբ: Հերթափոխային մատյանում գրանցվում են կաթսայատան պետի կամ նրան փոխարինող անձի բոլոր հրահանգները կաթսաների թողարկման կամ դրանց աշխատանքի դադարեցման մասին (բացի վթարային անջատման դեպքերից): Մատյանի գրանցումներն ամեն օր ստուգում է շահագործման համար պատասխանատու անձը, ինչի մասին գրանցում է կատարում մատյանում: Ջրացույց սարքերի ստուգումն արտափչմամբ, ինչպես նաև ուղղակի գործողության ջրացույց սարքերի հետ ջրի մակարդակի ցուցիչների ցուցմունքների համեմատումն իրականացվում են հերթափոխի ընթացքում առնվազն մեկ անգամ:

194. Ապահովիչ փականների աշխատանքի սարքինության ստուգումը դրանց կարճատև «քանդման» միջոցով իրականացնում են կաթսայի յուրաքանչյուր գործարկման ժամանակ, իսկ աշխատելու ընթացքում` արտադրող կազմակերպության փաստաթղթերով սահմանված ժամկետներից ոչ ուշ: Կաթսաների և ջրատաքացուցիչների աշխատանքն անսարք կամ չկարգավորված ապահովիչ փականներով արգելվում է:

195. Ռեզերվային սնող պոմպերի սարքինությունը ստուգում են դրանց կարճատև գործարկման միջոցով հերթափոխի ընթացքում առնվազն մեկ անգամ:

196. Անվտանգության ավտոմատիկայի սխեմայի և սարքինության ստուգումն իրականացվում է արտադրական հրահանգների համաձայն: Ստուգման արդյունքները գրանցվում են հատուկ մատյանում:

197. Կաթսան պետք է անմիջապես կանգնեցնել և անջատել պաշտպանության սարքերի կամ անձնակազմի գործողության միջոցով` արտադրական հրահանգներով նախատեսված դեպքերում և, մասնավորապես, հետևյալ անսարքությունների դեպքերում`

1) շոգե- և ջրատաքացուցիչ կաթսաների համար.

ա. ապահովիչ փականների անսարքության հայտնաբերում,

բ. բոլոր սնուցող պոմպերի գործողության դադարեցում,

գ. ճեղքվածքների, ուռչումների, եռակցման կարերում բացթողումների, հիմնահեղույսների և կաթսայի հիմնական տարրերի (թմբուկում, կոլեկտորում, խցում, շոգեջրատարաթողնման և ջրաիջուցիկ խողովակներում, հրախողովակում, կրակե տուփի մեջ, հնոցի պատյանում, արտաքին զատիչում, արմատուրում) կապի խզում,

դ. ջահերի մարում հնոցում` խցային վառման դեպքում,

ե. լարման անհետացում բոլոր հսկիչ և չափիչ սարքերում, հեռագործ և ավտոմատ կառավարման սարքվածքներում,

զ. կաթսայական տեղակայանքում սպասարկող անձնակազմին կամ կաթսային սպառնացող վտանգ,

է. հրդեհի առաջացում,

ը. գազի արտահոսք կամ արտահոսքի կասկած կամ արտահոսքի հանգեցնող իրավիճակներ.

2) շոգեկաթսաների համար` սույն կետի 1) ենթակետում թվարկած դեպքերին ավելացվում են հետևյալ դեպքերը.

ա. ճնշման բարձրացում կաթսայի թմբուկում 10%-ից ավել, քան թույլատրված է դրա հետագա աճի դեպքում,

բ. ջրի մակարդակի իջեցում թույլատրելի ամենացածր ստորին մակարդակից,

գ. ջրի մակարդակի բարձրացում թույլատրելի ամենաբարձր վերին մակարդակից,

դ. բոլոր ջրացույց սարքերի աշխատանքի ընդհատում.

3) ջրատաքացուցիչ կաթսաների համար` ի լրումն սույն կետի 1) ենթակետի.

ա. կաթսայի միջով անցնող ջրի ծախսի փոքրացում թույլատրելի նվազագույն արժեքից,

բ. ջրի ճնշման իջեցում կաթսայի տրակտում` թույլատրելիից ցածր,

գ. կաթսայի ելքում ջրի ջերմաստիճանի բարձրացումով մինչև 20 oC-ից ցածր հագեցման ջերմաստիճանից, որը համապատասխանում է կաթսայի ելքի կոլեկտորում բանվորական ճնշմանը:

198. Կաթսայի անսարքությունների կամ անսարքությունների հանգեցնող հանգամանքների դեպքերում, եթե չի դադարեցվում կաթսայի աշխատանքը, ապա կաթսայի սպասարկումը պետք է իրականացվի տեղում մշտական հսկողության ռեժիմով` մինչև անսարքությունների կամ դրանց հանգեցնող հանգամանքների վերացումը:

199. Անվտանգության պահանջների նորմերի խախտումների դեպքերում, գազային վառելիքով աշխատող կաթսաների համար գազի մատուցումը դեպի կաթսայի գազատարներ անձնակազմի կողմից պետք է անմիջապես դադարեցվի: Օպերատիվ անձնակազմը պետք է գրանցում կատարի մատյանում կաթսայի վթարային դադարեցման պատճառների և դրանց վերացման համար ձեռնարկված միջոցառումների մասին:

200. Կաթսան պետք է կանգնեցվի կաթսայի սարքին վիճակի և անվտանգ շահագործման համար պատասխանատու անձի կարգադրությամբ այն դեպքերում, երբ`

1) խուղակներ են հայտնաբերվում կաթսաների տաքացման մակերեսների, շոգե- և ջրատարաթողնման, ինչպես նաև ջրաիջեցման խողովակներում, շոգետարերում, կոլեկտորներում, սնուցող խողովակաշարերում, ինչպես նաև արմատուրի, կցաշուրթերի և գլոցման միացումների հոսվածքներում և շոգեխուղումներում.

2) շարքից դուրս են գալիս շոգեկաթսայի թմբուկում ջրի մակարդակի բոլոր հեռագործ ցուցիչները.

3) կտրուկ վատանում է սնուցող ջրի որակը` սահմանված նորմերի նկատմամբ:

201. Կաթսայի վթարային կանգառի հնարավոր պատճառները և կարգը պետք է ցույց տրվեն արտադրական հրահանգներում: Կաթսայի վթարային կանգառի պատճառները պետք է գրանցվեն մատյանում:

202. Կազմակերպությունը պետք է ապահովի կաթսաների ժամանակին նորոգումը` պլանանախազգուշական նորոգման հաստատված գրաֆիկի համաձայն, և գործարկման ու կարգաբերման աշխատանքների անցկացումը` հիմնական նորոգումից, արդիականացումից, վերակառուցումից, վառելիքի տեսակի և ջրային ռեժիմի փոփոխումից հետո: Նորոգումը կատարում են տեխնիկական պայմանների համաձայն, սույն Կանոնների պահանջներին համապատասխան:

203. Կաթսայական տեղակայանքներում պետք է վարել նորոգման մատյան, որի մեջ գրանցվում են նորոգման աշխատանքների կատարման և կաթսաների մաքրման և լվացման նպատակով կանգառի մասին տեղեկություններ:

204. Նորոգման աշխատանքների մասին տեղեկությունները, որոնք բերում են կաթսաների ժամկետից շուտ նորոգման իրականացման անհրաժեշտության, ինչպես նաև նյութերի և նորոգման ժամանակ կիրառված եռակցման մասին տեղեկությունները, պետք է գրանցվեն կաթսայի մատյանում:

205. Կաթսայի թմբուկում, խցում կամ կոլեկտորում, որոնք միացված են այլ աշխատող կաթսաների հետ ընդհանուր խողովակաշարերով (շոգեմուղ, սնող, դրենաժային և ջրթող գծեր և այլն), մինչև աշխատանքների իրականացումը, ինչպես նաև կաթսայի ճնշման տակ աշխատող տարրերի զննումից կամ նորոգումից առաջ կաթսան պետք է առանձնացվի բոլոր խողովակաշարերից խցափակիչներով կամ անջատվի: Անջատված խողովակաշարերը հարկավոր է խցանել: Գազային վառելիքի աշխատանքի ժամանակ կաթսան պետք է հուսալիորեն անջատված լինի ընդհանուր գազատարից` կաթսայի սպասարկման հրահանգների համաձայն:

206. Վենտիլների, սողնակների և արգելապատնեշների վրա խողովակաշարերի, շոգետարերի, գազամուղների և գազանցքերի, ինչպես նաև ծխածուծերի, արտափչման օդամուղերի և վառելիքի սնուցիչների թողարկման սարքվածքների վրա պետք է կախված լինեն «Չմիացնել` աշխատում են մարդիկ» բովանդակությամբ պլակատներ: Ծխածուծերից, արտափչման, օդամուղերի և վառելիքի սնուցիչների թողարկման սարքվածքներից անհրաժեշտ է հանել հալվող ներդիրները:

207. Կաթսայի անջատման ժամանակ կիրառվող խցափակիչները, որոնք տեղակայվում են խողովակաշարերի կցաշուրթերի միջև, պետք է լինեն համապատասխան ամրության և ունենան ելուստային մաս (պոչամաս), որով որոշում են դրված խցափակիչի առկայությունը: Կցաշուրթերի և խցափակիչի միջև տեղակայվող միջադիրները պետք է լինեն առանց պոչամասերի:

208. Կաթսայական տեղակայանքի տարրերի (հնոցների և թմբուկների) մեջ, ինչպես նաև գազանցքերում, օդանցքերում և ծխագազերի հեռացման խողովակներում աշխատանքները պետք է անցկացվեն դրանց` վնասակար գազերից օդափոխելուց և օդի` գազերով հագեցվածության ստուգումից հետո կաթսայական տեղակայանքի տարրերում, գազանցքերում, օդանցքերում և ծխագազերի հեռացման խողովակներում 306 Կ-ից (33 oC) ոչ բարձր ջերմաստիճանում, կաթսայական տեղակայանքի պետի գրավոր համաձայնությամբ (կարգագրով): Հնոցների, թմբուկների, գազանցքերի, օդանցքերի, ծխագազերի հեռացման խողովակների մեջ գտնվելու ժամանակը, ինչպես նաև հանգստի տևողությունը, որոշում է կարգագիր տվող անձը` կախված աշխատանքի պայմաններից և բնույթից` կարգագրի տեղում նշելով «Հատուկ պայմաններ»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 ապրիլի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.04.2023
N 540-Ն
Որոշում