Սեղմել Esc փակելու համար:
ԱԱՀ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԱՀ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԼԻԶԻՆԳԻ ԱՌԱՐԿ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20357.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

4 ապրիլի 2023 թվականի N 357

 

ԱԱՀ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԼԻԶԻՆԳԻ ԱՌԱՐԿԱՅԻ ՄԱՍՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ

(ՊԱԿԱՍԵՑՄԱՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը «Ա» ընկերությունից ցանկանում է ֆինանսական վարձակալության պայմանագրով (լիզինգ) ձեռք բերել էքսկավատոր: Արդյո՞ք կազմակերպությունը կարող է միանվագ նվազեցնել լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտով առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի «դ» ենթակետի համապատասխան` նույն կետի կիրառության իմաստով` ապրանքի մատակարարում է համարվում նաև` լիզինգատուի կողմից լիզինգի առարկայի հանձնումը լիզինգառուին, եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին,

i

- 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում յուրաքանչյուր ամսվա վերջին օրը` տվյալ ամսվա ընթացքում ստացման ենթակա` լիզինգի առարկայի արժեքի համապատասխան գումարի չափով, եթե նույն մասի երկրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ: Եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով լիզինգի առարկան հանձնվել է սեփականության իրավունքով լիզինգառուին մինչև ամսվա վերջին օրը, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում լիզինգի առարկայի` սեփականության իրավունքով լիզինգառուին հանձնելու պահը` լիզինգի առարկայի սեփականության իրավունքով լիզինգառուին հանձնման ամսվա ընթացքում ստացման ենթակա` լիզինգի առարկայի արժեքի համապատասխան գումարի չափով, եթե նույն մասի երկրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ,

i

- 55-րդ հոդվածով սահմանված են գործարքների ու գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվող հաշվարկային փաստաթղթերը, դրանցում պարտադիր լրացման ենթակա տվյալները: Մասնավորապես, նույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքների և գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվում են հետևյալ հաշվարկային փաստաթղթերը`

1) հարկային հաշիվ,

2) ճշգրտող հարկային հաշիվ,

3) հաշիվ վավերագիր,

4) ճշգրտող հաշիվ վավերագիր,

4.1) լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերը կիրառվում են ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը, իսկ օրենսգրքով սահմանված դեպքերում` նաև հարկի գումարի պակասեցումները, ինչպես նաև ձեռքբերված ապրանքի տեղափոխությունը փաստաթղթավորելու համար: Նույն մասի 5-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 2-րդ մասի 4.1-ին կետով սահմանված հաշվարկային փաստաթուղթը կիրառվում է լիզինգի առարկայի հանձնում-ընդունումը փաստաթղթավորելու համար,

i

- 62-րդ հոդվածի 19-րդ մասի 16-րդ կետին համապատասխան` եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա ԱԱՀ-ով հարկման բազա են համարվում հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա` լիզինգի առարկայի արժեքի համապատասխան գումարի չափը և հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարները,

i

- 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրսգրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնք ենթակա են հաշվանցման (պակասեցման) նույն հոդվածով սահմանված կարգով,

- 72-րդ հոդվածով սահմանված են օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) կատարելու սահմանափակումները:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքում կատարված ձեռքբերումների մասով օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան հաշվանցման (պակասեցման) ենթակա են միայն հարկային հաշիվներում (ինչպիսին չի կարող համարվել լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտը) առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
04.04.2023
N 357
Իրազեկման թերթիկ