Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1035- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2023 թվականի N 544-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները հաստատելու մասին, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է» N 1035-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) NN 1 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) N 2 հավելվածի`

ա. «Ե.00.00 Տեխնիկական գիտություններ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

«._____________________________________________________________________.

|Ե.05.00   |Տրանսպորտային, լեռնային և  շինարարական մեքենաշինություն   |

|__________|__________________________________________________________|

|Ե.05.01   |Ավտոմեքենաներ և  տրակտորներ         |Տեխնիկական           |

|__________|__________________________________________________________|

|Ե.18.00   |Պարենամթերքի տեխնոլոգիա                                   |

|__________|__________________________________________________________|

|Ե.18.01   |Բուսական և  կենդանական ծագման       |Գյուղատնտեսական,     |

|          |մթերքների վերամշակման և             |տեխնիկական           |

|          |արտադրության տեխնոլոգիա             |                     |

._____________________________________________________________________.

«,

 

բ. «Զ.01.00 Ագրոնոմիա» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

«._____________________________________________________________________.

|Զ.01.02   |Բուսաբուծություն, խաղողագործություն,|Գյուղատնտեսական,     |

|          |պտղաբուծություն և  բույսերի         |կենսաբանական         |

|          |պաշտպանություն                      |                     |

._____________________________________________________________________.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023/2024 ուսումնական տարվանից և տարածվում նաև մինչև 2023/2024 ուսումնական տարին սույն որոշմամբ հաստատված հավելվածներում նոր ընդգրկված մասնագիտություններով սովորողների վրա` 2023/2024 և հետագա ուսումնական տարիների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկի վերադարձի իրավունքով:

3. Մինչև 2023/2024 ուսումնական տարին «091601.00.7 Ֆարմացիա» մասնագիտությամբ մագիստրատուրա կամ «Ակնաբանություն», «Լաբորատոր ախտորոշում», «Ճառագայթային ախտորոշում», «Մանկաբարձություն և գինեկոլոգիա», «Սրտաբանություն (կարդիոլոգիա)» մասնագիտություններով կլինիկական օրդինատուրա ընդունված սովորողները մինչև ուսումնառության ավարտը շարունակում են օգտվել ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկի վերադարձի իրավունքից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. ապրիլի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի ապրիլի 13-ի

N 544-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 18-ի

N 1035-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂԻ (ՈՒՍԱՆՈՂԻ) ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է

 

._____________________________________________________________________.

|Դասիչը     |Մասնագիտությունը               |Որակավորումը             |

|(ծածկագիրը)|                               |                         |

|_____________________________________________________________________|

|                         01 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ                               |

|_____________________________________________________________________|

|                        011 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ                               |

|_____________________________________________________________________|

|011101.00.7|Կրթական գիտություններ          |Կրթության մագիստրոս      |

|___________|_______________________________|_________________________|

|011302.00.7|Հատուկ մանկավարժություն        |Մանկավարժության մագիստրոս|

|_____________________________________________________________________|

|             02 ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՐՎԵՍՏ                   |

|_____________________________________________________________________|

|                          021 ԱՐՎԵՍՏ                                 |

|_____________________________________________________________________|

|021201.00.7|Դիզայն                         |Արվեստի մագիստրոս        |

|___________|_______________________________|_________________________|

|021801.00.7|Արվեստի տեսություն և           |Արվեստի տեսության և      |

|           |պատմություն                    |պատմության մագիստրոս     |

|_____________________________________________________________________|

|   03 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ         |

|                         ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ                               |

|_____________________________________________________________________|

|         031 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ                |

|_____________________________________________________________________|

|031401.00.7|Սոցիոլոգիա                     |Սոցիոլոգիայի մագիստրոս   |

|___________|_______________________________|_________________________|

|031501.00.7|Մշակութաբանություն             |Մշակութաբանության        |

|           |                               |մագիստրոս                |

|_____________________________________________________________________|

|    05 ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ           |

|_____________________________________________________________________|

|                051 ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ                       |

|_____________________________________________________________________|

|051101.00.7|Կենսաբանություն                |Կենսաբանության մագիստրոս |

|___________|_______________________________|_________________________|

|051201.00.7|Կենսաքիմիա                     |Կենսաբանության մագիստրոս |

|___________|_______________________________|_________________________|

|051202.00.7|Կենսաֆիզիկա                    |Կենսաբանության մագիստրոս |

|_____________________________________________________________________|

|                      052 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ                            |

|_____________________________________________________________________|

|052101.00.7|Շրջակա միջավայրի գիտություններ |Շրջակա միջավայրի         |

|           |                               |մագիստրոս                |

|___________|_______________________________|_________________________|

|052201.00.7|Բնապահպանություն և             |Շրջակա միջավայրի         |

|           |բնօգտագործում                  |մագիստրոս                |

|_____________________________________________________________________|

|                           053 ՔԻՄԻԱ                                 |

|_____________________________________________________________________|

|053101.00.7|Քիմիա                          |Քիմիայի մագիստրոս        |

|_____________________________________________________________________|

|                 054 ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ                       |

|_____________________________________________________________________|

|054101.00.7|Երկրաբանություն                |Երկրաբանության մագիստրոս |

|___________|_______________________________|_________________________|

|054201.00.7|Աշխարհագրություն               |Աշխարհագրության մագիստրոս|

|___________|_______________________________|_________________________|

|054301.00.7|Գեոմատիկա                      |Երկրի մասին              |

|           |                               |գիտությունների մագիստրոս |

|_____________________________________________________________________|

|                  055 ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ                        |

|_____________________________________________________________________|

|055101.00.7|Ֆիզիկա                         |Ֆիզիկայի մագիստրոս       |

|___________|_______________________________|_________________________|

|055102.00.7|Ռադիոֆիզիկա                    |Ֆիզիկայի մագիստրոս       |

|_____________________________________________________________________|

|               056 ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ                     |

|_____________________________________________________________________|

|056101.00.7|Մաթեմատիկա                     |Մաթեմատիկայի մագիստրոս   |

|___________|_______________________________|_________________________|

|056201.00.7|Վիճակագրություն                |Վիճակագրության մագիստրոս |

|___________|_______________________________|_________________________|

|056801.00.7|Մեխանիկա                       |Մեխանիկայի մագիստրոս     |

|___________|_______________________________|_________________________|

|056802.00.7|Ֆինանսական մաթեմատիկա          |Ֆինանսական մաթեմատիկայի  |

|           |                               |մագիստրոս                |

|_____________________________________________________________________|

|     06 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՀՏ)            |

|_____________________________________________________________________|

|     061 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՀՏ)           |

|_____________________________________________________________________|

|061101.00.7|Ինֆորմատիկա (համակարգչային     |Ինֆորմատիկայի մագիստրոս  |

|           |գիտություն)                    |                         |

|___________|_______________________________|_________________________|

|061102.00.7|Ծրագրային ճարտարագիտություն    |Ինֆորմատիկայի մագիստրոս  |

|___________|_______________________________|_________________________|

|061103.00.7|Համակարգչային                  |ճարտարագիտություն        |

|           |                               |Ինֆորմատիկայի մագիստրոս  |

|___________|_______________________________|_________________________|

|061104.00.7|Տեղեկատվական համակարգեր        |Ինֆորմատիկայի մագիստրոս  |

|___________|_______________________________|_________________________|

|061105.00.7|Տեղեկատվական տեխնոլոգիաներ     |Ինֆորմատիկայի մագիստրոս  |

|___________|_______________________________|_________________________|

|061901.00.7|Տեղեկատվական անվտանգություն    |Տեղեկատվական             |

|           |                               |անվտանգության մագիստրոս  |

|_____________________________________________________________________|

|  07 ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ         |

|_____________________________________________________________________|

|                     071 ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ                           |

|_____________________________________________________________________|

|071201.00.7|Շրջակա միջավայրի պահպանություն |Ճարտարագիտության         |

|           |                               |մագիստրոս                |

|___________|_______________________________|_________________________|

|071301.00.7|Էներգետիկա                     |Ճարտարագիտության         |

|           |                               |մագիստրոս                |

|___________|_______________________________|_________________________|

|071501.00.7|Մետալուրգիա                    |Ճարտարագիտության         |

|           |                               |մագիստրոս                |

|___________|_______________________________|_________________________|

|071602.00.7|Գյուղատնտեսական արտադրության   |Ճարտարագիտության         |

|           |մեքենայացում, մեքենաներ և      |մագիստրոս                |

|           |սարքավորումներ                 |                         |

|___________|_______________________________|_________________________|

|071801.00.7|Նյութագիտություն և  նոր        |Ճարտարագիտության         |

|           |նյութերի տեխնոլոգիա            |մագիստրոս                |

|___________|_______________________________|_________________________|

|071804.00.7|Ագրարային ճարտարագիտություն    |Ճարտարագիտության         |

|           |                               |մագիստրոս                |

|_____________________________________________________________________|

|             072 ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ                    |

|_____________________________________________________________________|

|072101.00.7|Պարենամթերքի տեխնոլոգիա        |Տեխնոլոգիայի մագիստրոս   |

|___________|_______________________________|_________________________|

|072301.00.7|Տեքստիլ և  թեթև                |Տեխնոլոգիայի մագիստրոս   |

|           |արդյունաբերության նյութերի և   |                         |

|           |արտադրանքների տեխնոլոգիա       |                         |

|_____________________________________________________________________|

|            073 ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                  |

|_____________________________________________________________________|

|073101.00.7|Ճարտարապետություն              |Ճարտարապետության         |

|           |                               |մագիստրոս                |

|___________|_______________________________|_________________________|

|073102.00.7|Քաղաքային տնտեսություն         |Ճարտարագիտության         |

|           |                               |մագիստրոս                |

|___________|_______________________________|_________________________|

|073201.00.7|Շինարարական ճարտարագիտություն  |Ճարտարագիտության         |

|           |                               |մագիստրոս                |

|_____________________________________________________________________|

|    08 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱՅԻՆ           |

|               ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ                     |

|_____________________________________________________________________|

|               081 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ                     |

|_____________________________________________________________________|

|081101.00.7|Ագրոնոմիա                      |Գյուղատնտեսության        |

|           |                               |մագիստրոս                |

|___________|_______________________________|_________________________|

|081102.00.7|Անասնաբուծություն              |Գյուղատնտեսության        |

|           |                               |մագիստրոս                |

|_____________________________________________________________________|

|                  082 ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ                         |

|_____________________________________________________________________|

|082101.00.7|Անտառային տնտեսություն         |Անտառային տնտեսության    |

|           |                               |մագիստրոս                |

|_____________________________________________________________________|

|                   083 Ձկնային տնտեսություն                          |

|_____________________________________________________________________|

|083101.00.7|Ձկնային տնտեսություն           |Ձկնային տնտեսության      |

|           |                               |մագիստրոս                |

|_____________________________________________________________________|

|                     084 Անասնաբուժություն                           |

|_____________________________________________________________________|

|084101.00.7|Անասնաբուժություն              |Անասնաբուժության         |

|           |                               |մագիստրոս                |

|_____________________________________________________________________|

|          09 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ                 |

|_____________________________________________________________________|

|                    092 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ                          |

|_____________________________________________________________________|

|092301.00.7|Սոցիալական աշխատանք            |Սոցիալական աշխատանքի     |

|           |                               |մագիստրոս                |

|_____________________________________________________________________|

|                  10 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՍԵՐՎԻՍ)                        |

|_____________________________________________________________________|

|                 101 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ                       |

|_____________________________________________________________________|

|101501.00.7|Զբոսաշրջություն                |Զբոսաշրջության մագիստրոս |

|_____________________________________________________________________|

|                103 Անվտանգության ծառայություն                       |

|_____________________________________________________________________|

|103201.00.7|Անվտանգությունն արտակարգ       |Անվտանգության ծառայության|

|           |իրավիճակներում                 |մագիստրոս                |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 18-ի

N 1035-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂԻ (ՈՒՍԱՆՈՂԻ) ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է

 

._____________________________________________________________________.

|              Մասնագիտությունը                     | Որակավորումը    |

|___________________________________________________|_________________|

|Անեսթեզիոլոգիա և  ինտենսիվ թերապիա                 |Բժիշկ-մասնագետ   |

|(Անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա)                    |                 |

|___________________________________________________|_________________|

|Ընդհանուր վիրաբուժություն                          |Բժիշկ-մասնագետ   |

|___________________________________________________|_________________|

|Ընտանեկան բժշկություն                              |Բժիշկ-մասնագետ   |

|___________________________________________________|_________________|

|Ինֆեկցիոն հիվանդություններ                         |Բժիշկ-մասնագետ   |

|___________________________________________________|_________________|

|Համաճարակաբանություն                               |Բժիշկ-մասնագետ   |

|___________________________________________________|_________________|

|Հոգեբուժություն                                    |Բժիշկ-մասնագետ   |

|___________________________________________________|_________________|

|Մանկաբուժություն                                   |Բժիշկ-մասնագետ   |

|___________________________________________________|_________________|

|Մանկական անեսթեզիոլոգիա և  ինտենսիվ թերապիա        |Բժիշկ-մասնագետ   |

|(Մանկական անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա)           |                 |

|___________________________________________________|_________________|

|Մանկական վիրաբուժություն (Մանկական ընդհանուր       |Բժիշկ-մասնագետ   |

|վիրաբուժություն)                                   |                 |

|___________________________________________________|_________________|

|Մանկական հոգեբուժություն                           |Բժիշկ-մասնագետ   |

|___________________________________________________|_________________|

|Նեոնատոլոգիա                                       |Բժիշկ-մասնագետ   |

|___________________________________________________|_________________|

|Ներքին հիվանդություններ (Թերապիա, Ներքին           |Բժիշկ-մասնագետ   |

|բժշկություն)                                       |                 |

|___________________________________________________|_________________|

|Նյարդաբանություն                                   |Բժիշկ-մասնագետ   |

|___________________________________________________|_________________|

|Շտապ և  անհետաձգելի բժշկություն                    |Բժիշկ-մասնագետ   |

|(Շտապ բուժօգնություն)                              |                 |

|___________________________________________________|_________________|

|Մանկական նյարդաբանություն                          |Բժիշկ-մասնագետ   |

._____________________________________________________________________.

«:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 ապրիլի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.04.2023
N 544-Ն
Որոշում