Սեղմել Esc փակելու համար:
«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈ ...

050.0285.061211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

25 հոկտեմբերի 2011 թվականի թիվ 285-Ն

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 17/01 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 240-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 241-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հուլիսի 15-ի

թիվ 195-Ն որոշմամբ

Հավելված 1

«Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը,

մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային

կազմակերպությունների ղեկավարների որակավորումը,

վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության

վայրին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 17/01-ի

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ (ՀԱՅՏ)

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն ___________________

Հարգելի պարոն ______________________

_________________________________________________________________

վճարահաշվարկային կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը

որոշում է կայացրել վճարահաշվարկային կազմակերպության գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու մասին:

Խնդրում ենք (եմ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել վճարահաշվարկային կազմակերպության (___________________________________________) գործունեության

վճարահաշվարկային կազմակերպության տեսակը

իրականացման լիցենզիա:

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի` կից ներկայացնում ենք (եմ) վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը

(կից` ------ էջ):

Ներկայացնում ենք (եմ) ստեղծվող վճարահաշվարկային կազմակերպության կոնտակտային անձի (անձանց) տվյալները (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. փոստի հասցե ________________________):

Ստորև ներկայացնում ենք (եմ) նաև փոստային հասցեն, որով համաձայն ենք (եմ) ստանալ վճարահաշվարկային կազմակերպության գործունեության լիցենզիան

________________________________________________________________________

| | Հավաստիացնում ենք, որ __________________________________տարածքը

(կազմակերպության անվանումը)

և տեխնիկական հագեցվածության չափանիշները համապատասխանեցված են Կանոնակարգ 17/01-ի 4-րդ և 5-րդ գլուխներով սահմանված պահանջներին, կամ

Մենք (ես)` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և դիմումի մերժմանը:

Վճարահաշվարկային կազմակերպության ստեղծումը նախաձեռնող անձինք (անձ)`

    Ստորագրություն    Անուն, ազգանուն   Անձնագրի տվյալները, հանրային

                      (անվանում)        ծառայությունների

                                        համարանիշը (ՀՎՀՀ)

_________________ ________________  ______________________________

_________________ ________________ ______________________________

___ __________________ 20___ թ.

Հավելված 2

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հուլիսի 15-ի

թիվ 195-Ն որոշմամբ

Հավելված 2

«Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը,

մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային

կազմակերպությունների ղեկավարների որակավորումը,

վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության

վայրին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 17/01-ի

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

.____________________________________________________________________.

| 1. Վճարահաշվարկային կազմակերպության մասնակից հանդիսացող            |

| իրավաբանական անձանց տվյալներ                                       |

| 1.1. Վճարահաշվարկային կազմակերպության անվանումը, որում             |

| իրավաբանական անձն ունի նշանակալից մասնակցություն.                  |

| ________________________________________________________________   |

|                                                                    |

| 1.2. Վճարահաշվարկային կազմակերպության մասնակից հանդիսացող          |

| իրավաբանական անձի անվանումը.                                       |

| ________________________________________________________________   |

|                                                                    |

| 1.3. Գործունեության վայրը/ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)                |

|                                                                    |

| 1.4.Գրանցման ամսաթիվը _______________ Վայրը _____________________  |

|                        օր/ամիս/տարի                                |

|                                                                    |

| 1.5. Հիմնական գործունեության նկարագիրը                             |

|____________________________________________________________________|

|2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում 10          |

|և  ավելի տոկոս մասնակցությունների վերաբերյալ.                       |

|____________________________________________________________________|

|Կազմակերպության     | |Գտնվելու   | |Մասնակցության | |Մասնակցության |

|անվանումը, ՀՎՀՀ     | |վայրը      | |չափը (դրամով) | |չափը (%)      |

|(ռեզիդենտների համար)| |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|1)                  | |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|2)                  | |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|                    | |           | |              | |              |

|3. Տեղեկություններ կազմակերպության մասնակիցների վերաբերյալ          |

|____________________________________________________________________|

|3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և  ավելի տոկոս             |

|ունեցող իրավաբանական անձինք (առկայության դեպքում լրացվում է նաև     |

|սույն կանոնակարգի Հավելված 2-1-ը)                                   |

|____________________________________________________________________|

|Կազմակերպության     | |Գտնվելու   | |Մասնակցության | |Մասնակցության |

|անվանումը, ՀՎՀՀ     | |վայրը      | |չափը (դրամով) | |չափը (%)      |

|(ռեզիդենտների համար)| |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|1)                  | |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|2)                  | |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|                    | |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|                    | |           | |              | |              |

|____________________________________________________________________|

|                                                                    |

|____________________________________________________________________|

|3.2. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և  ավելի տոկոս             |

|ունեցող ֆիզիկական անձինք (առկայության դեպքում լրացվում է նաև        |

|սույն կանոնակարգի Հավելված 2-2-ը)                                   |

|____________________________________________________________________|

|Անունը, ազգանունը,  | |Բնակության | |Մասնակցության | |Մասնակցության |

|անձնագրի համարը,    | |վայրը      | |չափը (դրամով) | |չափը (%)      |

|սոցիալական քարտի    | |           | |              | |              |

|համարը (առկայության | |           | |              | |              |

|դեպքում)            | |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|1)                  | |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|2)                  | |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|                    | |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|                    | |           | |              | |              |

|____________________________________________________________________|

|                                                                    |

|____________________________________________________________________|

|4. Այլ տեղեկություններ                                              |

|____________________________________________________________________|

|4.1. Արդյո՞ք կազմակերպությունն ունի դրամային                        |

|(կամ այլ)                                      Այո []       Ոչ []   |

|պարտավորություններ որևէ  բանկի կամ վարկային                         |

|կազմակերպության նկատմամբ:                                           |

|                                                                    |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպության անվանումը,      |

|պարտավորության տեսակը, չափը, մարման ժամկետները (բացառությամբ`       |

|օվերդրաֆտների և  վարկային քարտերի)                                  |

|                                                                    |

|____________________________________________________________________|

|4.2. Արդյո՞ք կազմակերպությունն ունի սույն տեղեկանքի                 |

|1.1 կետում                                     Այո []       Ոչ []   |

|                                                                    |

|նշված վճարահաշվարկային կազմակերպության հետ                          |

|կնքված որևէ  պայմանագիր                                             |

|(բացառությամբ` 4.1 կետում նշված դեպքերի):                           |

|                                                                    |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպության անվանումը,      |

|պայմանագրի բնույթը                                                  |

|                                                                    |

|____________________________________________________________________|

|4.3. Արդյո՞ք կազմակերպության ղեկավարները       Այո []       Ոչ []   |

|                                                                    |

|(գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը կամ գլխավոր հաշվապահը) |

|ունեն դրամային (կամ այլ) պարտավորություններ ՀՀ որևէ  բանկի          |

|կամ վարկային կազմակերպության նկատմամբ:                              |

|                                                                    |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել անձի անունը, ազգանունը, պաշտոնը,|

|կազմակերպության անվանումը, պարտավորության տեսակը, չափը, մարման      |

|ժամկետները (բացառությամբ` օվերդրաֆտների և  վարկային քարտերի)        |

|                                                                    |

|____________________________________________________________________|

|4.4. Արդյո՞ք կազմակերպության նշանակալից մասնակիցն ունի              |

|                                               Այո []       Ոչ []   |

|                                                                    |

|դրամային (կամ այլ) պարտավորություններ որևէ  ՀՀ բանկի կամ վարկային   |

|կազմակերպության նկատմամբ:                                           |

|                                                                    |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մասնակցի անունը (անվանումը),    |

|կազմակերպության անվանումը, պարտավորության տեսակը, չափը, մարման      |

|ժամկետները (բացառությամբ` օվերդրաֆտների և  վարկային քարտերի)        |

|                                                                    |

|____________________________________________________________________|

|4.5. Արդյո՞ք կազմակերպության ղեկավարը          Այո []       Ոչ []   |

|                                                                    |

|(գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը կամ գլխավոր հաշվապահը) |

|հանդիսանում է նաև  ղեկավար ՀՀ որևէ  բանկում կամ վարկային            |

|կազմակերպությունում:                                                |

|                                                                    |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպության անվանումը, այդ  |

|կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնը                               |

|                                                                    |

|____________________________________________________________________|

|4.6. Արդյո՞ք սույն տեղեկանքի 2-րդ կետում նշված  Այո []       Ոչ []  |

|                                                                    |

|կազմակերպությունները ունեն պարտավորություններ կամ այլ               |

|պայմանագրային հարաբերություններ ՀՀ որևէ  բանկի կամ վարկային         |

|կազմակերպության հետ:                                                |

|                                                                    |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպությունների            |

|անվանումները, պարտավորության տեսակը, չափը, մարման ժամկետները        |

|(բացառությամբ` օվերդրաֆտների և  վարկային քարտերի) կամ պայմանագրի    |

|բնույթը                                                             |

|                                                                    |

|____________________________________________________________________|

|4.7. Այլ` Ձեր կարծիքով կարևոր  տեղեկատվություն                      |

|                                                                    |

|____________________________________________________________________|

|5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող               |

|տեղեկատվությունը արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ |

|փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով |

|սահմանված քրեական և  վարչական պատասխանատվության:                    |

|                                                                    |

|Տնօրենի անունը, ազգանունը __________________________________________|

|                                                                    |

|Ստորագրություն  _____________________ Ամսաթիվ ______________________|

|                                                   օր/ամիս/տարի     |

|                                                                    |

|                                                                    |

.____________________________________________________________________.

Հավելված 2.1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հուլիսի 15-ի

թիվ 195-Ն որոշմամբ

Հավելված 2-1

«Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը,

մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային

կազմակերպությունների ղեկավարների որակավորումը,

վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության

վայրին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 17/01-ի

ՏԵՂԵԿԱՆՔ

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

.____________________________________________________________________.

|1. Մասնակիցը                                                        |

|____________________________________________________________________|

|1. Անվանումը (անունը, ազգանունը) ____________________________       |

|                                                                    |

|1.1.Կազմակերպության անվանումը, որում իրավաբանական անձը              |

|ակնկալում է մասնակցել ___________________________________           |

|                                                                    |

|____________________________________________________________________|

|2. Փոխկապակցված իրավաբանական անձի (կազմակերպության) տվյալներ        |

|____________________________________________________________________|

|2.1.Անվանումը __                                                    |

|                                                                    |

|2.2. Գտնվելու վայրը ____________________________________            |

|                                                                    |

|2.3. Գրանցման                                                       |

|ամսաթիվը                                                            |

|        ______              վայրը ____     համարը___________        |

|   օր/ամիս/տարի                                                     |

|                                                                    |

|____________________________________________________________________|

|3. Տեղեկություններ փոխկապակցված իրավաբանական անձի նշանակալից        |

|մասնակիցների վերաբերյալ (Կենտրոնական բանկի կողմից կարող են լրացուցիչ|

|պահանջվել 3.1 կետում նշված կազմակերպությունների ֆինանսական          |

|հաշվետվությունները)                                                 |

|____________________________________________________________________|

|3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և  ավելի տոկոս             |

|ունեցող իրավաբանական անձինք                                         |

|____________________________________________________________________|

|Կազմակերպության     | |Գտնվելու   | |Մասնակցության | |Մասնակցության |

|անվանումը, ՀՎՀՀ     | |վայրը      | |չափը (դրամով) | |չափը (%)      |

|(ռեզիդենտների համար)| |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|                    | |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|                    | |           | |              | |              |

|____________________________________________________________________|

|3.2. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և  ավելի տոկոս             |

|ունեցող ֆիզիկական անձինք                                            |

|____________________________________________________________________|

|Անունը, ազգանունը,  | |Բնակության | |Մասնակցության | |Մասնակցության |

|անձնագրի տվյալները  | |վայրը      | |չափը (դրամով) | |չափը (%)      |

|____________________| |___________| |______________| |______________|

|                    | |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|                    | |           | |              | |              |

|____________________________________________________________________|

|4. Տեղեկություններ փոխկապակցված իրավաբանական անձի ղեկավարների       |

|(խորհրդի նախագահի և  անդամների, գործադիր տնօրենի և  գլխավոր         |

|հաշվապահի) վերաբերյալ                                               |

|____________________________________________________________________|

|Անունը, ազգանունը,  | | Պաշտոնը   | |Կազմակերպությունում աշխատելու  |

|անձնագրի տվյալները  | |           | |տարիները (որոնցից` նշված       |

|                    | |           | |պաշտոնում)                     |

|____________________| |___________| |_______________________________|

| 1)                 | |           | |                               |

|____________________| |___________| |_______________________________|

| 2)                 | |           | |                               |

|____________________| |___________| |_______________________________|

|                    | |           | |                               |

|____________________| |___________| |_______________________________|

|                    | |           | |                               |

|____________________________________________________________________|

|5. Այլ տեղեկատվություն                                              |

|____________________________________________________________________|

|5.1 Արդյո՞ք փոխկապակցված իրավաբանական անձն ունի 30 օր և  ավելի      |

|ժամկետանց (չմարված) պարտավորություններ:                             |

|                                                 | | Այո            |

|                                                 | | Ոչ             |

|                                                                    |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:                   |

|                                                                    |

|5.2 Այլ` Ձեր կարծիքով կարևոր  տեղեկատվություն                       |

|____________________________________________________________________|

|6. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող               |

|տեղեկատվությունը արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ |

|փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով |

|սահմանված քրեական և  վարչական պատասխանատվության:                    |

|                                                                    |

|Համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե  |

|փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:                  |

|                                                                    |

|Անունը, ազգանունը          _______________________________________  |

|                                                                    |

|Ստորագրություն __________________   Ամսաթիվ ____________________    |

|                                              օր/ամիս/տարի          |

.____________________________________________________________________.

Հավելված 2.2

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հուլիսի 15-ի

թիվ 195-Ն որոշմամբ

Հավելված 2-2

«Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը,

մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային

կազմակերպությունների ղեկավարների որակավորումը,

վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության

վայրին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 17/01-ի

ՏԵՂԵԿԱՆՔ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

.____________________________________________________________________.

|1. Մասնակիցը                                                        |

|____________________________________________________________________|

|1. Անվանումը (անունը, ազգանունը)                                    |

|  ____________________________                                      |

|                                1. Անվանումը (անունը, ազգանունը)    |

|                                ____________________________        |

|         ______________________________________________             |

|1.1. Կազմակերպության անվանումը, որում իրավաբանական անձը ակնկալում է |

|     մասնակցել ___________________________________                  |

|____________________________________________________________________|

|2. Փոխկապակցված ֆիզիկական անձի տվյալներ                             |

|____________________________________________________________________|

|2.1. Անունը, ազգանունը _________________________________________    |

|                                                                    |

|2.2. Բնակության վայրը _______________________________________       |

|                                                                    |

|2.3. Անձնագրի տվյալները _______________________                     |

|                                                                    |

|2.4. Փոխկապակցվածության տեսակ ______________________________        |

|____________________________________________________________________|

|3. Այլ տեղեկատվություն                                              |

|____________________________________________________________________|

|3.1. Արդյո՞ք ֆիզիկական անձն ունի 30 օր     Այո | |      Ոչ  | |     |

|     և  ավելի ժամկետանց (չմարված)                                   |

|     պարտավորություններ:                                            |

|                                                                    |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:                   |

|                                                                    |

|3.2 Այլ` Ձեր կարծիքով կարևոր  տեղեկատվություն                       |

|____________________________________________________________________|

|4. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող               |

|տեղեկատվությունը արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ      |

|որևէ  փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում     |

|է օրենքով սահմանված քրեական և  վարչական պատասխանատվության:          |

|                                                                    |

|   Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության   |

|որևիցե  փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:          |

|                                                                    |

|                                                                    |

|Անունը, ազգանունը __________________________________________________|

|                                                                    |

|Ստորագրություն _____________________  Ամսաթիվ ______________________|

|                                                  օր/ամիս/տարի      |

.____________________________________________________________________.

(2.2-րդ հավելվածը փոփ. 16.12.14 թիվ 355-Ն որոշում)

Հավելված 3

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հուլիսի 15-ի

թիվ 195-Ն որոշմամբ

Հավելված 3

«Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը,

մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային

կազմակերպությունների ղեկավարների որակավորումը,

վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության

վայրին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 17/01-ի

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

.____________________________________________________________________.

|1. Վճարահաշվարկային կազմակերպության մասնակից հանդիսացող ֆիզիկական   |

|անձանց տվյալներ                                                     |

|1.1. Վճարահաշվարկային կազմակերպության անվանումը, որում ֆիզիկական    |

|անձը ունի նշանակալից մասնակցություն.                                |

|________________________________________________________________    |

|                                                                    |

|1.2. Վճարահաշվարկային կազմակերպության մասնակից հանդիսացող ֆիզիկական |

|անձի անվանումը                                                      |

|________________________________________________________________    |

|                                                                    |

|1.3. Սեռը _________                                                 |

|1.4. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը _________________________    |

|                                              օր/ամիս/տարի          |

|                                                                    |

|1.5. Ծննդավայրը _________________________________________________   |

|1.6. Քաղաքացիությունը ___________________________________________   |

|1.7. Անձնագրի տվյալները                                             |

|     ____________________________________________________________   |

|Սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)                       |

|    _____________________________________________________________   |

|1.8. Բնակության վայրը (մշտական և  բնակության տվյալ պահին),          |

|հեռախոսահամարը                                                      |

|____________________________________________________________________|

|2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում 10 և  ավելի |

|տոկոս մասնակցությունների վերաբերյալ.(առկայության դեպքում լրացվում է |

|նաև  սույն կանոնակարգի Հավելված 2-1-ը)                              |

|____________________________________________________________________|

|Կազմակերպության     | |Գտնվելու   | |Մասնակցության | |Մասնակցության |

|անվանումը, ՀՎՀՀ     | |վայրը      | |չափը (դրամով) | |չափը (%)      |

|(ռեզիդենտների համար)| |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|1)                  | |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|2)                  | |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|                    | |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|                    | |           | |              | |              |

|____________________________________________________________________|

|                                                                    |

|____________________________________________________________________|

|3. Աշխատանքային գործունեություն (վերջին 5 տարվա դրությամբ)          |

|                                                                    |

|Այս կետը լրացնելու փոխարեն ֆիզիկական անձը կարող է ներկայացնել իր    |

|ռեզյումեն, որում նվազագույնս պետք է ներկայացվի սույն կետով սահմանված|

|տեղեկատվությունը                                                    |

|____________________________________________________________________|

|Կազմակերպության     | |Աշխատանքի  | |Պաշտոնը       | |Պարտականու-   |

|անվանումը, գտնվելու | |ընդունման  | |              | |թյունները     |

|վայրը, հեռախոսը     | |և  ազատման | |              | |              |

|                    | |ժամկետները | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|1)                  | |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|2)                  | |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|                    | |           | |              | |              |

|____________________| |___________| |______________| |______________|

|                    | |           | |              | |              |

|____________________________________________________________________|

|                                                                    |

|____________________________________________________________________|

|4. Այլ տեղեկություններ                                              |

|____________________________________________________________________|

|4.1. Արդյո՞ք մասնակիցը ունի դրամային (կամ այլ)   Այո []     Ոչ  []  |

|պարտավորություններ որևէ  բանկի կամ վարկային                         |

|կազմակերպության նկատմամբ:                                           |

|                                                                    |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպության անվանումը,      |

|պարտավորության տեսակը, չափը, մարման ժամկետները (բացառությամբ`       |

|օվերդրաֆտների և  վարկային քարտերի)                                  |

|                                                                    |

|____________________________________________________________________|

|4.2. Արդյո՞ք մասնակիցն ունի սույն տեղեկանքի 1.1 կետում              |

|                                                 Այո []     Ոչ  []  |

|նշված վճարահաշվարկային կազմակերպության հետ կնքված որևէ  պայմանագիր  |

|(բացառությամբ 4.1 կետում նշված դեպքերի):                            |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպության անվանումը,      |

|պայմանագրի բնույթը                                                  |

|                                                                    |

|____________________________________________________________________|

|4.3. Արդյո՞ք սույն տեղեկանքի 2-րդ կետում նշված   Այո []     Ոչ  []  |

|                                                                    |

|կազմակերպություններն ունեն պարտավորություններ կամ այլ               |

|պայմանագրային հարաբերություններ ՀՀ որևէ  բանկի կամ վարկային         |

|կազմակերպության հետ:                                                |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել կազմակերպությունների            |

|անվանումները, պարտավորության տեսակը, չափը, մարման ժամկետները        |

|(բացառությամբ` օվերդրաֆտների և  վարկային քարտերի) կամ պայմանագրի    |

|բնույթը                                                             |

|                                                                    |

|____________________________________________________________________|

|4.4. Արդյո՞ք վճարահաշվարկային                    Այո []     Ոչ  []  |

|կազմակերպությունում 10 և  ավելի տոկոս ձայնի                         |

|իրավունք տվող մասնակցություն ունեցող ֆիզիկական                      |

|անձ մասնակիցն ունի դատվածություն դիտավորությամբ                     |

|կատարված հանցագործության համար:                                     |

|                                                                    |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասներ, այդ թվում`         |

|դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու |

|վերաբերյալ                                                          |

|____________________________________________________________________|

|4.5. Այլ` Ձեր կարծիքով կարևոր  տեղեկատվություն                      |

|____________________________________________________________________|

|5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող               |

|տեղեկատվությունը արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ |

|փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով |

|սահմանված քրեական և  վարչական պատասխանատվության:                    |

|    Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության  |

| որևիցե  փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:         |

|                                                                    |

| Անունը, ազգանունը                         _________________        |

|                                                                    |

|Ստորագրություն ______________________ Ամսաթիվ ______________________|

|                                                  օր/ամիս/տարի      |

|                                                                    |

.____________________________________________________________________.

(3-րդ հավելվածը փոփ. 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

Հավելված 3.1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հուլիսի 15-ի

թիվ 195-Ն որոշմամբ

«Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը,

մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային

կազմակերպությունների ղեկավարների որակավորումը,

վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության

վայրին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 17/01-ի

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկ

(3.1-ին հավելվածն ուժը կորցրել է 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

Հավելված 4

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հուլիսի 15-ի

թիվ 195-Ն որոշմամբ

Հավելված 4

«Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը,

մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային

կազմակերպությունների ղեկավարների որակավորումը,

վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության

վայրին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 17/01-ի

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԸ

Վճարահաշվարկային կազմակերպության տնտեսական ծրագիրը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը.

Բաժին 1. Ընդհանուր դրույթներ

Բաժին 2. Հեռանկարային զարգացման միտումները

Բաժին 3. Մրցակցությանը դիմակայելու մեթոդները

Բաժին 4. Ներքին կառուցվածքը և կառավարման սկզբունքները

Բաժին 5. Կապիտալի, ծախսերի և եկամուտների հաշվարկը

Բաժին 6. Այլ դրույթներ

Բաժին 7. Անհրաժեշտ կից տեղեկատվություն

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Վճարահաշվարկային կազմակերպության գործունեության տնտեսական ծրագրի ընդհանուր դրույթներում պետք է ներկայացվեն կազմակերպության նկարագիրը, առաքելությունը, նպատակները, գործունեության ուղղությունները, կազմակերպության հայեցողությամբ այլ տեղեկատվություն:

1. Վճարահաշվարկային կազմակերպության նկարագիրը

Ներկայացվում են կազմակերպության մասին ընդհանուր տեղեկություններ, այդ թվում` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հիմնադրման ամսաթիվը, կազմակերպաիրավական ձևը, մասնակիցների կազմը և մասնակցության չափը, կազմակերպության կառուցվածքը սխեմատիկորեն (որը պետք է արտացոլի, թե որ աշխատակիցն ինչ գործառույթի համար է պատասխանատու), կազմակերպության հայեցողությամբ այլ տեղեկատվություն:

2. Վճարահաշվարկային կազմակերպության առաքելությունը

Ներկայացվում է վճարահաշվարկային կազմակերպության առաքելությունը` հեռանկարային նպատակը, որի համար գործելու է տվյալ կազմակերպությունը: Առաքելությունը պետք է արտացոլի կազմակերպության` երկարաժամկետ կտրվածքով դերը, տեղը և առանձնահատկությունները վճարահաշվարկային ծառայությունների ոլորտում:

3. Վճարահաշվարկային կազմակերպության նպատակները

Նշվում են վճարահաշվարկային կազմակերպության կողմից ընդունված միջնաժամկետ նպատակներն ըստ առաջնահերթության: Նպատակները կարող են լինել և՛ քանակական, և՛ որակական, և՛ ընդհանրական, սակայն դրանք պետք է լինեն իրատեսական և կատարման արդյունքների տեսանկյունից` գնահատելի (չափելի): Նպատակները պետք է արտացոլեն կազմակերպության միջնաժամկետ կտրվածքով դերը և տեղը, ինչպես նաև նրա առանձնահատկությունները վճարահաշվարկային ծառայությունների ոլորտում: Ներկայացվում է նաև նպատակների ընտրության հիմնավորումը:

4. Վճարահաշվարկային կազմակերպության գործունեության ուղղությունները

Ներկայացվում է բոլոր ոլորտների և յուրաքանչյուր ոլորտում վճարահաշվարկային կազմակերպության ծավալած գործունեության մանրամասն նկարագրությունը: Մասնավորապես`

1) գործունեության մեջ զգալի ծավալ կազմող ծառայությունների տեսակները,

2) վճարահաշվարկային ծառայությունների շուկայի նպատակային հատվածներն ըստ տնտեսության ոլորտների, տարածաշրջանների,

3) հաճախորդների հիմնական խմբերն ըստ տարածաշրջանների, ռեզիդենտության, իրավական կարգավիճակի և (կամ) այլ չափանիշների:

ԲԱԺԻՆ 2
ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Ներկայացվում է հետևյալ տեղեկատվությունը.

5. վճարահաշվարկային կազմակերպության կողմից նախատեսվող ծառայությունների ցանկը և այդ ծառայությունների մատուցման կազմակերպման նկարագրությունը,

6. վճարահաշվարկային ծառայությունների շուկայում հնարավոր դերը, մասնաբաժինը, սպասարկման տարածքը,

7. վճարահաշվարկային կազմակերպության պոտենցիալ հաճախորդների բնութագիրը և թիվը կանխատեսվող երեք տարիների համար,

8. վճարահաշվարկային կազմակերպության զարգացման և ընդլայնման հեռանկարները` ներառյալ նախատեսվող մասնաճյուղերի ցանկը,

9. վճարահաշվարկային ծառայությունների կանխատեսված պահանջարկը, ինչպես նաև կազմակերպության ռազմավարությունն այդ պահանջարկը բավարարելու համար:

ԲԱԺԻՆ 3
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Այս բաժնում նկարագրվում է`

10. նպատակային շուկայում վճարահաշվարկային կազմակերպության պոտենցիալ մրցակիցները,

11. նպատակային շուկայում (շուկաներում) վճարահաշվարկային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների համեմատությունը այդ շուկայում վճարահաշվարկային ծառայություններ մատուցող հիմնական մրցակիցների հետ,

12. վճարահաշվարկային կազմակերպության մրցունակությունը, ինչպես նաև հիմնական մրցակիցների նկատմամբ վճարահաշվարկային կազմակերպության համեմատական առավելություններն ու թերությունները (օրինակ` սակագնային քաղաքականությունը, համբավը, շուկայի մասնաբաժինը և այլն),

13. մրցակցությանը դիմակայելու մեթոդները:

ԲԱԺԻՆ 4
ՆԵՐՔԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Այս բաժնում ներկայացվում են`

14. վճարահաշվարկային կազմակերպության ներքին կազմակերպական կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների և ծառայությունների անվանումներն ու հիմնական ֆունկցիաները, դրանց միջև փոխհարաբերությունները,

15. կառավարման մարմինների մոտավոր կազմը,

16. վճարահաշվարկային կազմակերպության կառավարման և անձնակազմի աշխատանքների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը,

17. տեխնիկական վերազինման, նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցառումների ծրագիրը, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը և դրանցով շրջանառվող տեղեկատվության գաղտնիության ապահովումը

18. ներքին հսկողության կազմակերպման և իրականացման գործընթացը, ինչպես նաև այդ գործընթացը հսկող հանձնաժողովի անդամների նկատմամբ ներկայացվող պահանջները` ներառյալ կրթությունը և աշխատանքային փորձը,

19. այն բոլոր ընթացակարգերը և միջոցառումները, որոնք ուղղված են ապահովելու վճարահաշվարկային կազմակերպության գործունեության համապատասխանեցումը ՀՀ օրենքներին, այլ իրավական ակտերին, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող ներքին ակտերի (քաղաքականություն, կարգեր և այլ) պահանջներին,

20. վճարահաշվարկային գործունեությանն առնչվող ռիսկերի բացահայտման, գնահատման, վերահսկման և կառավարման մեխանիզմները,

21. փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի (ՓԼ/ԱՖ) միջոցառումների նկարագրությունը, ինչպես նաև տվյալ գործառույթն իրականացնող անձի կամ ստորաբաժանման աշխատակիցների վերաբերյալ տեղեկատվությունը,

22. այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է վճարահաշվարկային կազմակերպությունը հաճախորդների և գործընկերների հետ հարաբերություններում,

23. վճարահաշվարկային կազմակերպության հաճախորդների բողոքներին արձագանքելու միջոցառումները,

24. անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության սկզբունքները:

ԲԱԺԻՆ 5
ԿԱՊԻՏԱԼԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

Այս բաժնում նկարագրվում են`

25. վճարահաշվարկային կազմակերպության կապիտալի նպատակային մեծությունը և կառուցվածքը, այն համալրելու ուղիները,

26. եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջին երեք տարիների համար` հիմնված շուկայի վերլուծության արդյունքների վրա:

ԲԱԺԻՆ 6
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

27. Եթե կազմակերպությունը նախատեսում է իրականացնել վճարահաշվարկային ծառայություններ մատուցելուց տարբեր այլ գործունեություն, ապա տնտեսական ծրագիրը պետք է ներառի դրույթներ նաև տվյալ գործունեության վերաբերյալ, մասնավորապես` վերջինիս շրջանակները և այդ գործունեության իրականացման համար ընկերության ֆինանսական կայունության հիմնավորումը:

28. Եթե նախատեսվում է երրորդ կողմին պատվիրակել վճարային ծառայությունների հետ կապված որոշ գործառույթներ, ապա տնտեսական ծրագրում պետք է ներկայացված լինի նաև պատվիրակվող գործառույթների շրջանակները և թե ովքեր են իրականացնելու դրանք:

29. Վճարահաշվարկային կազմակերպության տնտեսական ծրագիրը պետք է վերանայվի միջավայրի փոփոխություններին համարժեք:

30. Տեղեկությունները, որոնց վերաբերյալ սույն կանոնակարգով պահանջվող ձևեր սահմանված չեն, կարող են ներկայացվել ազատ ոճով:

31. Տնտեսական ծրագիրը կարող է պարունակել նաև այնպիսի տեղեկություն, որը չի պահանջվում սույն կանոնակարգով, սակայն կարևորվում է նախաձեռնող անձանց կողմից:

ԲԱԺԻՆ 7
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական ծրագրին կցվում են.

32. Վճարահաշվարկային կազմակերպության ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն (կանխատեսումներ) (Հավելված 4-ի Ձև 1),

2) Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն (կանխատեսումներ) (Հավելված 4-ի Ձև 2),

33. Վճարահաշվարկային կազմակերպության գործունեության տնտեսական նորմատիվների կանխատեսումներ (Հավելված 4-ի Ձև 3),

34. Հայտարարագրեր վճարահաշվարկային կազմակերպության ապագա ղեկավարների և նրանց հետ փոխկապակցված անձանց ստանձնած բոլոր ֆինանսական և գույքային պարտավորությունների, այդ թվում` ժամկետանց և վերաձևակերպված պարտավորությունների վերաբերյալ,

35. Գործառույթների պատվիրակման պայմանագրեր (առկայության դեպքում),

36. ՓԼ/ԱՖ միջոցառումների վերաբերյալ ներքին կարգեր:

(հավելվածը խմբ. 15.07.14 թիվ 195-Ն որոշում)

(հավելվածը փոփ. 07.02.12 թիվ 37-Ն որոշում)

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.10.2011
N 285-Ն
Որոշում