Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2023 թվականի N 752-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 405-Ն ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1419-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ` որոշում 1) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշում 1-ի 1-ին կետի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) որոշում 1-ի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են հանդիսանում սույն որոշմամբ նպաստ նշանակելու, նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար: Այս դեպքում`

ա. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

բ. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

գ. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին:».

3) որոշում 1-ի N 2 հավելվածի`

ա. 3-րդ կետի 1-ին ենթակետում «հաշմանդամության I խումբ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակում» բառերով,

բ. 3-րդ կետի 2-րդ ենթակետում «հաշմանդամության II խումբ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում» բառերով,

գ. 3-րդ կետի 3-րդ ենթակետում «հաշմանդամության III խումբ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում» բառերով,

դ. 6-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով,

ե. 8-րդ կետի 2-րդ ենթակետում «1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող» բառերով.

4) որոշում 1-ի N 3 հավելվածի`

ա. 13-րդ կետի 1-ին ենթակետում «հաշմանդամության I խումբ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակում» բառերով,

բ. 13-րդ կետի 2-րդ ենթակետում «հաշմանդամության II խումբ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում» բառերով,

գ. 13-րդ կետի 3-րդ ենթակետում «հաշմանդամության III խումբ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում» բառերով,

դ. 13-րդ կետի 4-րդ ենթակետում «բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշման» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշման (վարչական ակտի)» բառերով,

ե. 33-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և հաշմանդամության ժամկետը.»,

զ. N 1 ձևում «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից տրված որոշման լուսապատճենը» բառերը փոխարինել «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից տրված որոշման կամ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշման (վարչական ակտի) լուսապատճենը» բառերով.

5) որոշում 1-ի N 6 հավելվածի 32-րդ կետում հանել «խմբի» բառը, իսկ «հաշմանդամության խմբից» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանից» բառերով.

6) որոշում 1-ի N 8 հավելվածի 14-րդ կետում «հաշմանդամության խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի» բառերով.

7) որոշում 1-ի N 12 հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման (այսուհետ` որոշում 2) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) որոշում 2-ը 1.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.2-րդ կետով.

«1.2. Սահմանել, որ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող ճանաչվելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերը) հիմք են հանդիսանում սույն որոշմամբ սահմանված հատուցման գումար ստանալու, հատուցման գումարի ամսական հավասար վճարին ավելացվող ամսական լրացուցիչ գումար ստանալու համար: Այս դեպքում`

1) խեղում ստացած անձանց և նրանց ընտանիքների անդամների վրա տարածվում են սույն որոշմամբ վնասվածք ստացած անձանց և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթները.

2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

4) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին:».

2) որոշում 2-ի N 1 հավելվածի`

i

ա. 2-րդ կետում «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ձեռք բերած» բառերով,

բ. 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) զինծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կամ ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշումը (վարչական ակտը) և ստացած վնասվածքի պատճառական կապի մասին համապատասխան պետական մարմնի կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը.»,

գ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալություն գնահատող հանձնաժողովի որոշումը (վարչական ակտը)» բառերով և հանել «կամ խեղման» բառերը,

դ. 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ կամ 4.1-ին մասերով սահմանված շահառու հանդիսանալու հանգամանքը հաստատող` ամուսնության և ծննդյան վկայականները, դատական ակտերը, զինծառայողի` շահառու հանդիսացող քրոջ և եղբոր` ուսումնառության վերաբերյալ տեղեկանքները` տրված ուսումնական հաստատության կողմից կամ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշումը (վարչական ակտը), զինծառայողի ծնողների (ծնողի) մահվան վկայականները, զինծառայողի հետ համատեղ զավակ ունեցող անձի` զինծառայողի հետ ամուսնության և ամուսնալուծության պետական գրանցման բացակայության վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից տրամադրված տեղեկանքը.»,

i

ե. 7-րդ կետում «կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված համապատասխան տեղեկանքները» բառերը փոխարինել «տեղեկանքը կամ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշումը (վարչական ակտը)» բառերով.

3) որոշում 2-ի N 1 հավելվածի N 1 ձևի`

i

ա. 1-ին կետում «(հաշմանդամության խումբը և հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը, վերափորձաքննության օրը, ամիսը, տարին» բառերը փոխարինել «(հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին» բառերով, իսկ «կամ խեղում» բառերը հանել,

բ. 4-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. 18 տարին լրացած և հաշմանդամություն ունեցող` նշվում է անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին, զինծառայողին խնամակալ ճանաչելու մասին իրավասու մարմնի որոշման օրը, ամիսը, տարին, համարը, ծնողների մահվան վկայականներ տալու օրը, ամիսը, տարին, համարները կամ ծնողների ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին.»,

գ. 4-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին կամ աշխատանքային կենսաթոշակ ստանալու հանգամանքը հաստատող տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը.».

4) որոշում 2-ի N 1 հավելվածի N 2 ձևի`

i

ա. 3-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. 18 տարին լրացած և հաշմանդամություն ունեցող` նշվում է անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին, զինծառայողին խնամակալ ճանաչելու մասին իրավասու մարմնի որոշման օրը, ամիսը, տարին, համարը, ծնողների մահվան վկայականներ տալու օրը, ամիսը, տարին, համարները կամ ծնողների ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին.»,

բ. 3-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին կամ աշխատանքային կենսաթոշակ ստանալու հանգամանքը հաստատող տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը.».

i

5) որոշում 2-ի N 1 հավելվածի N 3 ձևի «ԱՆՎԱՆԱՑԱՆԿ»-ի 2-րդ սյունակից հանել «կամ խեղում» բառերը, իսկ 3-րդ սյունակում «Հաշմանդամության խումբը վերափորձաքննության օրը, ամիսը, տարին» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին» բառերով.

i

6) որոշում 2-ի N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) չափահաս զավակների` ուսումնառության մեջ գտնվելու և ուսումնառության ժամկետի վերաբերյալ տեղեկանքները` տրված ուսումնական հաստատության կողմից կամ հաշմանդամություն ունենալու վերաբերյալ անձի ֆունկցիոնալության գնահատող հանձնաժողովի որոշումը (վարչական ակտը).».

i

7) որոշում 2-ի N 2 հավելվածի 5-րդ կետում «և հաշմանդամություն ունենալու վերաբերյալ տեղեկանքները» բառերը փոխարինել «վերաբերյալ տեղեկանքը և անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը)» բառերով.

i

8) որոշում 2-ի N 2 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հաշմանդամություն ունեցող չափահաս զավակի վերաբերյալ տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, անձնագրի համարը և սերիան, կրկնակի գնահատման կամ վերագնահատման ժամկետը, պատշաճ ձևով ուղարկում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին` հաշմանդամություն ունենալու ժամկետը երկարաձգելու կամ հաշմանդամություն ունեցող անձ չճանաչվելու դեպքում անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամություն ունենալու ժամկետը երկարաձգելու կամ հաշմանդամություն ունեցող չճանաչելու օրվանից եռօրյա ժամկետում դրա մասին հատուցման հիմնադրամին տեղեկացնելու համար:».

i

9) որոշում 2-ի N 2 հավելվածի N 1 ձևի 1-ին կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «ուսումնառության կամ հաշմանդամության վերաբերյալ ուսումնական հաստատության կամ ԲՍՓՀ տեղեկանքներ տալու օրը, ամիսը, տարին, համարները» բառերը փոխարինել «ուսումնառության վերաբերյալ ուսումնական հաստատության տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը կամ հաշմանդամություն ունենալու վերաբերյալ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշման (վարչական ակտը) օրը, ամիսը, տարին, համարը» բառերով.

10) որոշում 2-ի N 2 հավելվածի N 1 ձևի 4-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «հաշմանդամության խումբը և հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը, վերափորձաքննության օրը, ամիսը, տարին» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին» բառերով:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման N 1 հավելվածի 112-րդ կետում «համապատասխան բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին» բառերով:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» N 1419-Ն որոշման (այսուհետ` որոշում 3) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշում 3-ի վերնագրում և հավելվածի վերնագրում «ԱՌԱՋԻՆ ԿԱՄ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԻ» բառերը փոխարինել «ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐԸ ԿԱՄ ԾԱՆՐ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՈՎ» բառերով.

i

2) որոշում 3-ի 1-ին կետում և հավելվածի 1-ին կետում «առաջին կամ երկրորդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով» բառերով.

3) որոշում 3-ի 3-րդ կետի`

i

ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «2-րդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով» բառերով,

բ. 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «3-րդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով» բառերով,

գ. 2-րդ ենթակետում «2-րդ կամ 3-րդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր կամ միջին աստիճանի սահմանափակումով» բառերով,

4) որոշում 3-ի 3-րդ կետի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

5) որոշում 3-ի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-6-րդ ենթակետերով.

«3) սույն որոշման` վնասվածք ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա.

4) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

5) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

6) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին:».

6) որոշում 3-ի հավելվածի 28-րդ կետի նախադասության սկզբում, N 3 ձևի 2-րդ, 4-րդ, 5-րդ սյունակներում, N 5 ձևի 2-րդ, 4-րդ, 5-րդ սյունակներում «1-ին կամ 2-րդ խմբի» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով» բառերով.

7) որոշում 3-ի հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում, 3-րդ կետում, 4-րդ կետում, 5-րդ կետում, 7-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում, 10-րդ կետում, 10.1-ին կետում, 10.2-րդ կետում, 28-րդ կետում, N 1 ձևի առաջին կետում «1-ին կամ 2-րդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով» բառերով.

8) որոշում 3-ի հավելվածի N 3 ձևի և N 5 ձևի վերնագրում «1-ԻՆ ԿԱՄ 2-ՐԴ ԽՄԲԻ» բառերը փոխարինել «ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐԸ ԿԱՄ ԾԱՆՐ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՈՎ» բառերով.

9) որոշում 3-ի հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում, 6-րդ կետի 2-րդ ենթակետում, N 1 ձևի 2-րդ կետում, N 3 ձևի 6-րդ սյունակում և N 5 ձևի 6-րդ սյունակում «1-ին խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով» բառերով.

10) որոշում 3-ի հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետում «2-րդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով» բառերով.

11) որոշում 3-ի հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ խեղման» բառերը, իսկ N 1 ձևի առաջին կետից` «կամ խեղում» բառերը.

12) որոշում 3-ի հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետում «հաշմանդամության վերափորձաքննության» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության կրկնակի գնահատման կամ վերագնահատման» բառերով, «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմին» բառերը` «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին (այսուհետ` անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին)» բառերով, իսկ «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի» բառերը` «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերով.

13) որոշում 3-ի հավելվածի N 1 ձևի 1-ին կետում «հաշմանդամության խումբը և հաշմանդամություն ունեցող ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ-ի տեղեկանք տալու օրը, ամիսը, տարեթիվը, համարը» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշման (վարչական ակտը) օրը, ամիսը, տարեթիվը, համարը» բառերով.

14) որոշում 3-ի հավելվածի N 3 ձևի 4-րդ սյունակից և N 5 ձևի 4-րդ սյունակից հանել «, խեղում» բառը.

15) որոշում 3-ի հավելվածի N 3 ձևի 4-րդ սյունակում և N 5 ձևի 4-րդ սյունակում «հաշմանդամության խումբը» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ     Ն. Փաշինյան

 

2023 թ. մայիսի 18

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 մայիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.05.2023
N 752-Ն
Որոշում