Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 35 ...

 

 

040.1090.010802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2002 թվականի N 1090-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 351 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 31-ի «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման կարգի հաստատման մասին» N 351 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված կարգում`

ա) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն արժեթղթերի փակ տեղաբաշխում իրականացվելու դեպքում ռեեստրը բացվում և վարվում է անվանական արժեթղթերի տեղաբաշխման ավարտից հետո` մեկամսյա ժամկետում:

Հրապարակային (բաց) տեղաբաշխման դեպքում ռեեստրի բացման և վարման կարգը սահմանվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով:

Անվանական արժեթղթերի փակ տեղաբաշխում իրականացվելու դեպքում սույն կետով սահմանված ռեեստրի բացման պահանջը չի գործում, եթե թողարկողն իրականացնում է այնպիսի անվանական արժեթղթերի տեղաբաշխում, որոնք «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պատկանում են տվյալ թողարկողի կողմից արդեն իսկ տեղաբաշխված որևէ անվանական արժեթղթի դասին».

բ) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Փակ տեղաբաշխման ավարտից հետո տեղաբաշխման գրանցամատյանի տվյալները գրառվում են ռեեստրի գրանցամատյաններում».

գ) 13-րդ կետում`

i

«ե» ենթակետից հանել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մյուս գործառնությունները» բառերը.

կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» և «է» ենթակետերով.

«զ) անվանական արժեթղթերի և (կամ) դրանցով հավաստվող իրավունքների նկատմամբ սահմանափակման մասին որոշումները.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մյուս գործառնությունները».

i

դ) կարգում «սերտիֆիկատ» և «սերտիֆիկատներ» բառերը համապատասխան հոլովառությամբ փոխարինել «հավաստագիր» և «հավաստագրեր» բառերով, իսկ «լիազորագրային» բառը` «հավատարմագրային» բառով.

ե) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա» ենթակետով.

i

«ժա) անվանական արժեթղթերի և (կամ) դրանցով հավաստվող իրավունքների վրա արգելանք կամ կալանք դնելու վերաբերյալ որոշումները».

զ) 14-րդ կետը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից անվանական արժեթղթերի վրա բռնագանձում տարածվելու դեպքում սույն կետի «թ» ենթակետով սահմանված պահանջները չեն գործում, եթե առկա են անհաղթահարելի խոչընդոտներ, և դրա մասին նշում կա համապատասխան որոշման մեջ: Այդ իմաստով անհաղթահարելի խոչընդոտներ են համարվում անվանական արժեթղթերի կամ դրանց հավաստագրերի կորուստը կամ ոչնչացումը, կամ թողարկողի կողմից դրանք սեփականատիրոջը հանձնված չլինելը, ինչպես նաև այնպիսի այլ փաստական հանգամանքներ կամ դրանց համակցությունը, որոնց առկայության դեպքում օբյեկտիվորեն անհնարին է անվանական արժեթղթերի կամ դրանց հավաստագրերի ներկայացումը թողարկողին».

է) 14-րդ կետի երրորդ պարբերությունը «ժամկետում» բառից հետո լրացնել «, իսկ «ժա» ենթակետում նշված փաստաթղթերի ներկայացման դեպքում` անմիջապես» բառերով.

ը) 14-րդ կետի չորրորդ պարբերությունում «միաժամանակ անվանական արժեթղթերի կամ սերտիֆիկատների վրա գրանցելով նոր սեփականատիրոջ անվանումը (անունը)» բառերը փոխարինել «միաժամանակ նոր սեփականատիրոջը տրամադրելով նոր անվանական արժեթուղթ կամ անվանական արժեթղթի հավաստագիր» բառերով.

թ) 14-րդ կետից հանել վերջին երկու պարբերությունը.

i

ժ) 17-րդ կետը «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 13-րդ կետի «զ» ենթակետով սահմանված արգելադրման դեպքում` անմիջապես» բառերով.

i

ժա) 19-րդ կետի առաջին պարբերության «ը» ենթակետը «գրավադրման դեպքում» բառերից հետո լրացնել «կամ հարկադիր կատարողի, դատարանի, հետաքննության կամ նախաքննության մարմնի հաշվի համարը` անվանական արժեթղթերի բռնագանձման, արգելանք կամ կալանք դնելու դեպքում» բառերով.

ժբ) 19-րդ կետի երրորդ պարբերությունում`

«Ռեեստրում գրավառուի» բառերից հետո լրացնել «կամ հարկադիր կատարողի, դատարանի, հետաքննության կամ նախաքննության մարմնի» բառերով.

ժգ) 19-րդ կետի`

«ա» ենթակետը «գրավի» բառից հետո լրացնել «կամ արգելանքի, կամ կալանքի» բառերով, իսկ «գրավադրման» բառից հետո` «արգելանք կամ կալանք դնելու» բառերով.

«բ» ենթակետը «գրավի» բառից հետո լրացնել «կամ արգելանքի, կամ կալանքի» բառերով.

«գ» ենթակետը «գրավառուի» բառից հետո լրացնել «կամ հարկադիր կատարողի, դատարանի, հետաքննության կամ նախաքննության մարմնի» բառերով.

«դ» ենթակետը «գրավադրված» բառից հետո լրացնել «կամ արգելանքի, կամ կալանքի դրված» բառերով.

i

ժդ) 21-րդ կետի առաջին պարբերությունը «մարված» բառից հետո լրացնել «դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից բռնագանձում իրականացվելու ընթացքում անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքում թողարկողին չհանձնված, սակայն հարկադիր կարգով արժեթղթերի իրացման արդյունքում թողարկողի կողմից նոր սեփականատիրոջն անվանական արժեթղթերի նոր հավաստագրեր տրամադրվելու ուժով մարված» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2002
N 1090-Ն
Որոշում