Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.08.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.08.2002  -ից մինչեւ   26.08.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 21.08.08 թիվ 926-Ա որոշում)

i

040.1102.010802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1102-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում կայուն զարգացման ազգային հայեցակարգի և ռազմավարության մշակման համաշխարհային գործընթացին Հայաստանի Հանրապետության ակտիվ մասնակցությունն ապահովելու և այդ շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` կայուն զարգացման գործընթացի հետագա անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով նախարարությունում ստեղծել համապատասխան քարտուղարություն և հաստատել դրա կազմն ու աշխատակարգը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հուլիսի 25-ի N 1102-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

գործունեությունը համակարգող նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)

 

ՀՀ բնապահպանության նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)

 

ՀՀ արտաքին գործերի նախարար

 

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար

 

ՀՀ առողջապահության նախարար

 

ՀՀ սոցիալական ապահովության նախարար

 

ՀՀ քաղաքաշինության նախարար

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար

 

ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնապահպանության

հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ

 

Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ

 

Կայուն զարգացման և բնապահպանության ոլորտի հասարակական

կազմակերպությունների ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Երիտասարդության հարցերով հասարակական կազմակերպությունների

ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Գործարար ոլորտի հասարակական կազմակերպությունների

ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.07.2002
N 1102-Ա
Որոշում