Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹԻ N 2 ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹԻ N 2 ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ

 

 

040.1114.100802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1114-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹԻ N 2 ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ

 

i

Երևանի Շենգավիթի թաղային համայնքի մարզական զարգացման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ավագանու որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի «Շենգավիթ N 2 մանկապատանեկան մարզադպրոց» պետական հիմնարկը հանձնել Երևանի Շենգավիթի թաղային համայնքի ենթակայությանը, իսկ մարզադպրոցի գույքը` 2819,6 հազար դրամ հաշվեկշռային արժեքով, սեփականության իրավունքով հանձնել Երևանի Շենգավիթի թաղային համայնքին` նշված արժեքի չափով նվազեցնելով Հայաստանի Հանրապետության 1999 թվականի և 2000 թվականի պետական բյուջեներով նախատեսված համայնքի դոտացիաների գումարը:

2. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Երևանի Շենգավիթի թաղային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել նշված մարզադպրոցի գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` համայնքի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.07.2002
N 1114-Ա
Որոշում