Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱ ...

 

 

040.0895.030914

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2014 թվականի N 895-Ն

 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ, միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության նպաստ, թաղման նպաստ նշանակող իրավասու մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունն է, իսկ մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակող իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության դատախազությունն է.

2) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված անձինք պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական սպասարկմամբ ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով.

3) միանվագ դրամական օգնության չափը 3400000 դրամ է.

3.1) հիմնական կենսաթոշակի չափը 14000 դրամ է.

4) մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը 5000 դրամ է.

5) հուղարկավորության նպաստի չափը 700000 դրամ է.

6) թաղման նպաստի չափը 200000 դրամ է.

7) մասնագիտական ստաժում հաշվառվող` որոշ պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածները` համաձայն N 7 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 25.12.14 թիվ 1498-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն /գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից

հետո ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)

2. Հաստատել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն`

1) հուղարկավորության նպաստ, միանվագ դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժը (ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), մասնագիտական ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) հաշվարկելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) կենսաթոշակ, թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած, մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող և կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձանց մասնագիտական աշխատանքային ստաժը (մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) և կենսաթոշակը հաշվարկելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 4 հավելվածի.

5) պետական պաշտոն զբաղեցրած անձի` իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք ստանալու կամ մահանալու (զոհվելու) մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 5 հավելվածի.

6) պետական պաշտոն զբաղեցրած անձի` իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք ստանալու կամ մահանալու (զոհվելու) մասին տեղեկանքը լրացնելու և տրամադրելու կարգը` համաձայն N 6 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 15.12.2022 թիվ 1986-Ն որոշում)

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին 2017 թվականի հուլիսի 1-ից հետո մեկամսյա ժամկետում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը փոխանցել դատախազության համակարգի կենսաթոշակառուների կենսաթոշակին վերաբերող գործերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

5. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը`

1) անձի ֆունկցիոնալության գնահատմանը վերաբերող` սույն որոշման դրույթները կիրառելի են նաև բժշկասոցիալական փորձաքննության նկատմամբ.

2) սույն որոշման` վնասվածք ստացած անձանց վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած անձանց վրա.

3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված վարչական ակտի քաղվածքները (տեղեկանքները) ընդունվում են որպես ֆունկցիոնալության գնահատում իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված որոշումներ (վարչական ակտեր):

(5-րդ կետը լրաց. 08.06.2023 թիվ 930-Ն որոշում)

(վերնագիրն ու տեքստը փոփ. 12.03.2020 թիվ 272-Ն որոշում)

(նախաբանը փոփ. 15.12.2022 թիվ 1986-Ն /գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

(որոշման տեքստը փոփ. 08.06.2023 թիվ 930-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ / որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 28-ի

N 895-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ, ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված հուղարկավորության նպաստը, միանվագ դրամական օգնությունը նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են`

1) պետական պաշտոն զբաղեցրած անձ` օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձ.

2) պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիք (ընտանիքի անդամ)` օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձ, ով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում.

3) զոհված` պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի պատճառով մահացած (զոհված)` պետական պաշտոն զբաղեցրած անձ.

4) տարածքային բաժին` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին.

5) բանկ` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.

6) բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշիվ:

(2-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն /գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած

հարաբերությունների վրա / որոշումներ)

3. Հուղարկավորության նպաստը նշանակվում և վճարվում է զոհվածի հուղարկավորությունը կատարած անձին, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զոհվածի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում: Հուղարկավորության նպաստ չի նշանակվում և չի վճարվում, եթե հուղարկավորությունը կազմակերպել է պետությունը:

4. Հուղարկավորության նպաստը և միանվագ դրամական օգնությունը վճարվում են անկանխիկ եղանակով` բանկում դիմողի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:

(4-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

5. Զոհվածի հուղարկավորությունը կատարած անձը հուղարկավորության նպաստը նշանակելու համար տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որի մեջ նշվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածում նշված` անձը հաստատող փաստաթղթի (այսուհետ` անձը հաստատող փաստաթուղթ) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ հուղարկավորության նպաստը.

բ. զոհվածի անունը, ազգանունը.

գ. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված` 12 ամսվա ընթացքում, հուղարկավորության նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում այդ գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

3) զոհվածի մահվան վկայականը.

4) զոհվածի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը մահացել (զոհվել) է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ:

(5-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 786-Ն, 08.12.16 թիվ 1250-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է

2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)

6. Սույն կարգի 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե դրանք ներկայացվել են օրենքով սահմանված միանվագ դրամական օգնություն նշանակելու կամ զոհվածի ընտանիքի անդամներին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար:

7. Տարածքային բաժինը, հիմք ընդունելով դիմումը և ներկայացված փաստաթղթերը, հինգ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) նշանակել և վճարել հուղարկավորության նպաստը.

2) մերժել հուղարկավորության նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել դիմողին` նշելով մերժման պատճառները:

8. Տարածքային բաժինը մերժում է հուղարկավորության նպաստ նշանակելը, եթե ներկայացվել են անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը կամ դիմումում նշված տվյալները թերի են, կամ դիմողը չունի հուղարկավորության նպաստի իրավունք կամ ներկայացված դիմումի հիման վրա արդեն նշանակվել է հուղարկավորության նպաստ:

(8-րդ կետը փոփ. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

9. Հուղարկավորության նպաստը նշանակելու և վճարելու մասին որոշում ընդունվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հուղարկավորության նպաստի գումարը փոխանցվում է բանկում դիմողի անվամբ բացված բանկային հաշվի համարին:

(9-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

10. Միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է զոհվածի ընտանիքին, ընտանիքի անդամներից որևէ մեկի դիմումի հիման վրա, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զոհվածի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում: Ընտանիքի անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անդամի դեպքում միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա:

(10-րդ կետը փոփ. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

11. Միանվագ դրամական օգնությունը նշանակելու համար ցանկացած տարածքային բաժին է ներկայացվում`

1) դիմում, որի մեջ նշվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, բանկի անվանումը, որտեղից զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը) ցանկանում է ստանալ միանվագ դրամական օգնությունը, ազգակցական կապը զոհվածի հետ,

բ. զոհվածի անունը, ազգանունը.

գ. զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցչի) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, եթե դիմողը զոհվածի ընտանիքի անդամը (նրա օրինական ներկայացուցիչը) չէ.

դ. նշում այն մասին, որ զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը) տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված` 12 ամսվա ընթացքում, միանվագ դրամական օգնության գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում միանվագ դրամական օգնության գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) զոհվածի ընտանիքի անդամ լինելը հաստատող փաստաթղթեր.

3) դիմողի (եթե դիմողը զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցիչը) չէ) և զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցչի) անձը հաստատող փաստաթուղթը.

4) զոհվածի մահվան վկայականը.

5) զոհվածի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը մահացել (զոհվել) է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ.

6) ընտանիքի անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անդամի օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը լինելը հաստատող փաստաթուղթը:

(11-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 786-Ն, 12.03.2020 թիվ 272-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի

22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

12. Սույն կարգի 11-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե դրանք ներկայացվել են օրենքով սահմանված հուղարկավորության նպաստ նշանակելու կամ զոհվածի ընտանիքի անդամներին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար:

13. Տարածքային բաժինը, հիմք ընդունելով դիմումը և ներկայացված փաստաթղթերը, հինգ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) նշանակել և վճարել միանվագ դրամական օգնությունը.

2) մերժել միանվագ դրամական օգնություն նշանակելը և դրա մասին տեղեկացնել զոհվածի ընտանիքի անդամին (սույն կարգով սահմանված դեպքում` նրա օրինական ներկայացուցչին)` նշելով մերժման պատճառները:

(13-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

14. Տարածքային բաժինը մերժում է միանվագ դրամական օգնություն նշանակելը, եթե ներկայացվել են անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը կամ դիմումում նշված տվյալները թերի են, կամ զոհվածի ընտանիքի անդամը չունի միանվագ դրամական օգնության իրավունք կամ ներկայացված դիմումի հիման վրա արդեն նշանակվել է միանվագ դրամական օգնություն:

(14-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած

հարաբերությունների վրա /, 08.06.2023 թիվ 930-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ / որոշումներ)

15. Միանվագ դրամական օգնությունը նշանակելու և վճարելու մասին որոշում ընդունվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում միանվագ դրամական օգնության գումարը փոխանցվում է զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում` նրա օրինական ներկայացուցչի) անվամբ բացված բանկային հաշվի համարին:

(15-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

16. Տարածքային բաժինը սույն կարգի 7-րդ կետի 2-րդ և 13-րդ կետի 2-րդ ենթակետերով սահմանված որոշման մասին` որոշումն ընդունվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով տեղեկացնում է հուղարկավորություն կատարած անձին կամ զոհվածի ընտանիքի անդամին կամ սույն կարգով սահմանված դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցչին (այսուհետ` շահառու): Եթե տարածքային բաժինը որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա նամակն ուղարկվում է շահառուի` բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Սույն կետով սահմանված դեպքում, եթե հուղարկավորության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելը մերժելու հիմքերը վերացնող փաստաթղթերը ներկայացվում են նախորդ դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը:

(16-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

17. Հուղարկավորության նպաստը կամ միանվագ դրամական օգնությունը նշանակելու մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն կազմվում է հուղարկավորության նպաստին կամ միանվագ դրամական օգնությանը վերաբերող էլեկտրոնային գործ:

(17-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած

հարաբերությունների վրա / որոշումներ)

17.1. Նշանակված, սակայն հուղարկավորություն կատարած անձի մահվան պատճառով չվճարված հուղարկավորության նպաստի գումարը ենթակա է ժառանգման:

(17.1-ին կետը լրաց. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

17.2. Նշանակված, սակայն զոհվածի ընտանիքի անդամի «զոհվածի ընտանիքի անդամի օրինական ներկայացուցչի» մահվան պատճառով չվճարված միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է զոհվածի ընտանիքի` այդ օգնության իրավունք ունեցող այլ անդամին «զոհվածի ընտանիքի անդամի օրինական ներկայացուցչին:

(17.2-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած

հարաբերությունների վրա / որոշումներ)

17.3. Հուղարկավորության նպաստը կամ միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար սահմանված կարգով:

(17.3-րդ կետը լրաց. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

(1-ին հավելվածը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 28-ի

N 895-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԱԺԸ (ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ), ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺԸ (ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ) ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 15.12.2022 թիվ 1986-Ն որոշում)

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված` կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժը (ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-12-րդ կետերում նշված մասնագիտական ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) հաշվարկելուն առնչվող հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

2. Պետական պաշտոն զբաղեցրած անձի` օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածներում, կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժում (ստաժում հաշվառվող ժամանակահատվածներում) և մասնագիտական ստաժում հաշվառվում են 1990 թվականի օգոստոսի 23-ից հետո պաշտոնավարած ժամանակահատվածները:

(2-րդ կետը փոփ. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

3. Կենսաթոշակ նշանակելիս և կենսաթոշակի չափը հաշվարկելիս օրենքի N 1 հավելվածով սահմանված պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածներին հավասարեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածի 1-ին սյունակում նշված պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածները:

(3-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 786-Ն, 26.05.16 թիվ 542-Ն, 12.03.2020 թիվ 272-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած

հարաբերությունների վրա / որոշումներ)

4. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-12-րդ կետերում նշված 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժում հաշվառվում են`

1) դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն (այդ թվում` «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով հատուկ քննչական ծառայության ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնը որպես պաշտոնակատար), քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն (այդ թվում` «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-184-Ն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնը որպես պաշտոնակատար), պետական եկամուտների քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները.

2) մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դատախազի տեղակալի, դատախազի օգնականի, դատախազության համակարգում քննիչի, քննչական վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետի, պետի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները.

3) հատուկ քննչական ծառայության ծառայողի, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն, քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները.

4) Հայաստանի Հանրապետության ոստիկանության (Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության) քննիչի, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչի, ազգային անվտանգության մարմիններում քննիչի, հարկային կամ մաքսային ծառայության քննիչի (այդ թվում` քննչական վարչության պետի և նրա տեղակալների, բաժնի (բաժանմունքի) պետի և նրա տեղակալների) պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները.

5) հետաքննության մարմնի աշխատակցի` Հայաստանի Հանրապետության ոստիկանության (Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության) հետաքննության բաժնի, բաժանմունքի, խմբի տեսուչի, արտակարգ իրավիճակների նախարարության, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի, հարկային կամ մաքսային ծառայության, քրեակատարողական ծառայության հետաքննիչի, նշված մարմինների` հետաքննության իրավասություն ունեցող ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները.

6) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը կամ երկու օրացուցային տարուց ոչ ավելի` ռազմաուսումնական, ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորելու ժամանակահատվածը:

(4-րդ կետը փոփ. 02.11.17 թիվ 1382-Ն, 12.03.2020 թիվ 272-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է

2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)

4.1. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված 10 օրացուցային տարում հաշվառվում են նաև Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի, Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները:

(4.1-ին կետը լրաց. 03.12.2020 թիվ 1926-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած

հարաբերությունների վրա / որոշումներ)

5. Կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածը կենսաթոշակ նշանակելիս հաշվառվում է օրացուցային հաշվարկով` բացառությամբ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորին կենսաթոշակ նշանակելիս, երբ կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածը (Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը) հաշվարկվում է սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով:

(5-րդ կետը փոփ. 09.10.14 թիվ 1098-Ն որոշում /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա/,

15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա /

որոշում)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա /

որոշում)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա /

որոշում)

8.1. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին կենսաթոշակ նշանակելիս` պատգամավորը համարվում է մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցրած, եթե նա պատգամավոր է ընտրվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական գումարման ընտրությունների տարում, և նրա լիազորություններն ավարտվել են ընտրվելուն հաջորդող հինգերորդ, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին, երկրորդ և երրորդ գումարումների դեպքում` չորրորդ տարվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ժամկետն ավարտվելու կապակցությամբ:

(8.1-ին կետը լրաց. 09.10.14 թիվ 1098-Ն որոշում /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա/,

15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)

9. Օրենքով կենսաթոշակի իրավունք տվող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-12-րդ կետերում նշված 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժում (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածներում) և 13-րդ կետում նշված 10 օրացուցային տարում հաշվառվում է պաշտոնի նշանակվելու (պաշտոնն զբաղեցնելու) օրվանից մինչև տվյալ պաշտոնից ազատվելու օրն ընկած ժամանակահատվածը: Ընդ որում`

1) պաշտոնի նշանակվելու (պաշտոնն զբաղեցնելու) օրվանից մինչև հաջորդ տարվա նույն ամսվա նույն օրը (նույն ամսաթիվը` ներառյալ) ընկած ժամանակահատվածը հաշվարկվում է որպես մեկ լրիվ տարի.

2) պաշտոնի նշանակվելու (պաշտոնն զբաղեցնելու) օրվանից մինչև հաջորդ ամսվա նույն օրը (նույն ամսաթիվը` ներառյալ) ընկած ժամանակահատվածը հաշվարկվում է որպես մեկ լրիվ ամիս.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված ժամանակահատվածներում չընդգրկված` յուրաքանչյուր 30 օրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս.

4) սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված յուրաքանչյուր 12 ամիսը հաշվարկվում է որպես մեկ լրիվ տարի:

(9-րդ կետը փոփ. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա /

որոշում)

10. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով կենսաթոշակի չափը հաշվարկելիս ստաժում (ստաժում հաշվառվող ժամանակահատվածներում) հաշվառվում են օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում և սույն կարգի 3-րդ կետում նշված պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածները` սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով: Այս դեպքում ստաժի հանրագումարում մինչև վեց ամսվա ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ վեց ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:

(10-րդ կետը փոփ. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա /

որոշում)

11. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը հաստատվում է աշխատանքային գրքույկով, կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տված տեղեկանքով, կամ արխիվային տեղեկանքով:

(11-րդ կետը լրաց. 09.10.14 թիվ 1098-Ն որոշում /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա/)

12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի և Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը մասնագիտական ստաժում հաշվառվում է անձի համար կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված լինելու դեպքում, ինչը հաստատվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվությամբ:

(12-րդ կետը լրաց. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 28-ի

N 895-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ, ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կենսաթոշակը և թաղման նպաստը նշանակելուն ու վճարելուն առնչվող հարաբերությունները:

1.1. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են`

1) բանկ` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության «այսուհետ` ծառայություն» հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կամ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկ.

2) բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բացված միանվագ դրամական վճարների հաշիվ կամ 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված սոցիալական ապահովության հաշիվ:

(1.1-ին կետը լրաց. 03.12.2020 թիվ 1926-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած

հարաբերությունների վրա / որոշումներ)

2. Օրենքով կենսաթոշակ նշանակելու համար անձն անձամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին (այսուհետ` տարածքային բաժին) է ներկայացնում`

1) դիմում, որի մեջ նշվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականի) կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտի (այսուհետ` անձը հաստատող փաստաթուղթ) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված բնակության վայրի (այսուհետ` բնակության վայր) հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,

բ. կենսաթոշակը վճարելու եղանակը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում` ծառայության հետ սոցիալական ապահովության պայմանագիր կնքած բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ կենսաթոշակը.

գ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը.

դ. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով կամ առանց բանկ ներկայանալու` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու` իր պարտավորության մասին «կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում».

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու դեպքում` նաև օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը.

3) օրենքի 2-րդ հոդվածով սահմանված` կենսաթոշակի իրավունք տվող պետական պաշտոն զբաղեցնելը (պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը) հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցնելու) հիմքերը հաստատող փաստաթղթեր.

4) օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված դեպքում`

ա. անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված ֆունկցիոնալության գնահատման որոշումը պետական պաշտոն զբաղեցրած անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին.

բ. պետական պաշտոն զբաղեցրած անձի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ վնասվածք ստանալու պատճառ հանդիսացած դեպքի ժամանակ պետական պաշտոն զբաղեցրած անձը կատարել է իր պաշտոնական պարտականությունները կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ.

5) հայտարարություն այն մասին, որ դիմողը դիմելու օրվա դրությամբ`

ա. օրինական ուժի մեջ մտած դատավճռով չի դատապարտվել պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար և տեղյակ է, որ այդպիսի դատավճիռ կայացվելու դեպքում պարտավոր է այդ մասին 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել ցանկացած տարածքային բաժին,

բ. չի զբաղեցնում հանրային ծառայության կամ հանրային պաշտոն,

գ. չի աշխատում, եթե օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դիմողը կենսաթոշակի իրավունք ունի չաշխատելու պայմանով.

6) օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ, 13-րդ և 14-րդ կետերով սահմանված դեպքերում` զբաղեցրած պաշտոնի (պաշտոնների) համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակցի (գործակիցների) վերաբերյալ տեղեկանք, իսկ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-12-րդ կետերով սահմանված դեպքերում` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի վերաբերյալ տեղեկանք:

(2-րդ կետը փոփ. 09.10.14 թիվ 1098-Ն /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա/,

16.07.15 թիվ 786-Ն, 12.03.2020 թիվ 272-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա /, 08.06.2023 թիվ 930-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ / որոշումներ)

3. Այլ օրենքներով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կամ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ (այսուհետ` նպաստ) ստանալու իրավունք ունեցող անձն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակելու մասին դիմումը ներկայացնում է տարածքային բաժին: Այս դեպքում օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվելու օրվանից այլ օրենքներով նշանակված կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է:

(3-րդ կետը փոփ. 08.12.16 թիվ 1250-Ն որոշում)

4. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը խնամակալության տակ գտնվող անձին կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնում է խնամակալը` դիմումին կցելով նաև խնամակալությունը հաստատող փաստաթուղթը:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա /

որոշում)

6. Պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի պատճառով մահացած (զոհված)` պետական պաշտոն զբաղեցրած անձի (այսուհետ` զոհված) ընտանիքի` օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված բոլոր անդամներին նշանակվում է մեկ կենսաթոշակ: Կենսաթոշակը նշանակվում է զոհվածի ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից մեկին (ով ձեռք է բերում կենսաթոշակ ստանալու իրավունք)` ընտանիքի համար:

(6-րդ կետը փոփ. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

7. Զոհվածի ընտանիքի անդամի դիմումի հիման վրա նրա բաժնեմասն առանձնացվում և վճարվում է առանձին: Բաժնեմասը հաշվարկվում է նշանակված կենսաթոշակի չափն այդ կենսաթոշակի իրավունք ունեցող` ընտանիքի անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Կենսաթոշակի առանձնացված բաժնեմասը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(7-րդ կետը փոփ. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

8. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար` զոհվածի ընտանիքի անդամներից մեկն անձամբ ցանկացած տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որի մեջ նշվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,

բ. կենսաթոշակը վճարելու եղանակը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում` ծառայության հետ սոցիալական ապահովության պայմանագիր կնքած բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ կենսաթոշակը.

գ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը.

դ. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով կամ առանց բանկ ներկայանալու` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու` իր պարտավորության մասին «կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում».

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան վկայականը կամ մահվան վկայականի պատճենը կամ մահվան վկայականի համարը, տրման օրը, ամիսը, տարեթիվը կամ առկայության դեպքում` հանրային ծառայության համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը)` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված` մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների հետ համեմատելու (համադրելու) համար (եթե մահը գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում).

4) զոհվածի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը մահացել (զոհվել) է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ.

5) զոհվածի ստաժը կամ մասնագիտական ստաժը հաստատող փաստաթղթեր.

6) ըստ անհրաժեշտության`

ա. զոհվածի երեխայի (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող` 26 տարին չլրացած չափահաս զավակի), ամուսնու, ծնողի անձը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշերը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքները, 18 տարեկան և դրանից բարձր տարիքի զավակի` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը), չաշխատելու մասին ամուսնու, ծնողի գրավոր հայտարարությունը.

բ.  (բ պարբերությունն ուժը կորցրել է 15.12.2022 թիվ 1986-Ն որոշում)

գ. զոհվածի` օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող` 14 տարին չլրացած երեխայի խնամքով զբաղված` ամուսնու կամ խնամակալ ճանաչված անձի անձը հաստատող փաստաթուղթը, խնամակալությունը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, չաշխատելու մասին գրավոր հայտարարությունը,

4. (4 պարբերությունն ուժը կորցրել է 15.12.2022 թիվ 1986-Ն որոշում)

ե. ամուսնության վկայականը,

զ. առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը:

(8-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 786-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի

22-ից հետո ծագած հարաբերությունների վրա /, 08.06.2023 թիվ 930-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ / որոշումներ)

9. Սույն կարգի 8-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե դրանք ներկայացվել են օրենքով սահմանված հուղարկավորության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելու համար:

10. Անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի անունից սույն կարգի 7-րդ, 8-րդ, 26-րդ և 27-րդ կետերով սահմանված դիմումները ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը` ներկայացնելով օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հաստատող փաստաթուղթը:

(10-րդ կետը փոփ. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա /

որոշում)

12. Աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունքը դադարում է անձին օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու օրվանից: Այս դեպքում, եթե աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն հաջորդող ժամանակահատվածի համար անձին վճարվել է աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ կամ նպաստ, ապա վճարված կենսաթոշակի կամ նպաստի գումարը պահվում է (հաշվանցվում է) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի գումարից:

(12-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն, 08.06.2023 թիվ 930-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ / որոշումներ)

13. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա կենսաթոշակի չափը հաշվարկելիս` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը որոշելու համար հիմք է ընդունվում ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածում նշված` անձի զբաղեցրած պաշտոնների համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակիցները:

(13-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 786-Ն, 26.05.16 թիվ 542-Ն, 12.03.2020 թիվ 272-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած

հարաբերությունների վրա / որոշումներ)

14. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների (Հայաստանի Հանրապետության դեսպանություններ, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություններ, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներ) ղեկավարի պաշտոն զբաղեցրած անձին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված հիմքով նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելիս` հիմք է ընդունվում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 9 հավելվածով դիվանագիտական ծառայության առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի համար սահմանված գործակիցը:

(14-րդ կետը փոփ. 12.03.2020 թիվ 272-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած

հարաբերությունների վրա / որոշումներ)

15. Օրենքով նշանակված կենսաթոշակը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը և կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ համապատասխանաբար կենսաթոշակը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը և կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար սահմանված կարգով:

(15-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

16. Օրենքով նշանակված կենսաթոշակի, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է (այդ թվում` լիազորագրով) «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ և 36-րդ հոդվածներով սահմանված կարգերով:

(16-րդ կետը փոփ. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա /

որոշում)

18. Օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը 2018 թվականի ապրիլի 9-ին և դրանից հետո դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի` հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում` այդ պաշտոնն զբաղեցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(18-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 786-Ն, 12.03.2020 թիվ 272-Ն որոշումներ)

19. (19-րդ կետն ուժը կորցրել է 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա /

որոշում)

20. Եթե պետական պաշտոն զբաղեցրած անձի` օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը, ապա նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում և կենսաթոշակը վերահաշվարկվում է օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով` ներկայացված դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա:

(20-րդ կետը փոփ. 03.12.2020 թիվ 1926-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)

21. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս կենսաթոշակը վճարվում է նախկին չափով, եթե`

1) անձն ազատվել է օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում չնշված որևէ պետական պաշտոնից.

2) անձն ազատվել է օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պետական պաշտոնից, սակայն չի ներկայացրել կենսաթոշակը վերահաշվարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր:

(21-րդ կետը փոփ. 12.03.2020 թիվ 272-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի

22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)

22. (22-րդ կետն ուժը կորցրել է 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա /

որոշում)

23. (23-րդ կետն ուժը կորցրել է 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա /

որոշում)

24. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կենսաթոշակն առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը կամ ստաժի մեկ տարվա արժեքը փոխվելու ամսվա 1-ից:

(24-րդ կետը փոփ. 12.03.2020 թիվ 272-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի

22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)

24.1. Օրենքով նշանակված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է նաև կենսաթոշակառուի` ցանկացած տարածքային բաժին գրավոր դիմում և լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Այս դեպքում կենսաթոշակը վերահաշվարկելիս`

1) ստաժում հաշվառվում է լրացուցիչ փաստաթղթով հաստատվող` օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածը` հաշվի առնելով անձի զբաղեցրած պաշտոնների համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված առավելագույն գործակիցը, եթե կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով.

2) հաշվի է առնվում անձի զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարը, եթե կենսաթոշակի չափը հաշվարկվում է օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով կամ 4-րդ մասով սահմանված կարգով:

(24.1-ին կետը փոփ. 12.03.2020 թիվ 272-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի

22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)

25. Եթե սույն կարգի 24.1-ին կետով սահմանված կարգով վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

(25-րդ կետը փոփ. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

26. Զոհվածի ընտանիքի համար նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի (ում կենսաթոշակ չի վճարվում բաժնեմասով) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող` զոհվածի ընտանիքի մյուս անդամի անձամբ ներկայացրած դիմումի հիման վրա կենսաթոշակ նշանակվում է`

1) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հաշված` 12 ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետից հետո:

(26-րդ կետը փոփ. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

27. Զոհվածի ընտանիքի անդամների թիվը փոխվելու դեպքում բաժնեմասով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է նրա ընտանիքի անդամներից մեկի ներկայացրած դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա: Այս դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է`

1) զոհվածի ընտանիքի անդամների թիվը փոխվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է զոհվածի ընտանիքի անդամների թիվը փոխվելու ամսվանից հետո` 12 ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետից հետո:

(27-րդ կետը փոփ. 02.11.17 թիվ 1382-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած

հարաբերությունների վրա / որոշումներ)

28. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին և բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող անձին օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման NN 8 և 9 հավելվածներում նշված կարգով: Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող անձին վճարվում է կենսաթոշակի` 50 տոկոսը:

(28-րդ կետը փոփ. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

28.1. Պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար իր նկատմամբ կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու մասին տեղեկատվությունը (այդ թվում` դատական գործի համարը, օրը, ամիսը, ամսաթիվը) կենսաթոշակառուն 10 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային բաժին է ներկայացնում քրեակատարողական հիմնարկի ղեկավարին գրավոր դիմելու միջոցով:

(28.1-ին կետը լրաց. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

28.2. Օրենքով նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո սույն կարգի 28.1-ին կետում նշված անձն իր կենսաթոշակի իրավունքը կարող է իրացնել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով:

(28.2-րդ կետը լրաց. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

29. Օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի (կենսաթոշակառուի) մահվան դեպքում թաղման նպաստ նշանակելու և վճարելու համար կենսաթոշակառուի հուղարկավորությունը կատարած անձը ցանկացած տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որի մեջ նշվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը.

բ. ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ թաղման նպաստը.

գ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը.

2) անձը հաստատող փաստաթուղթը.

3) կենսաթոշակառուի մահվան վկայականը.

4) եթե մահվան վկայականը տրված է օտարերկրյա պետության կողմից կամ, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված մահվան վկայականում կատարված գրառման համաձայն, կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված` գերեզմանատան տնօրինության տված տեղեկանքն անձին Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու մասին:

(29-րդ կետը փոփ. 08.12.16 թիվ 1250-Ն, 12.03.2020 թիվ 272-Ն, 03.12.2020 թիվ 1926-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է

2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)

30. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակի վճարումը վերսկսելու, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու, թաղման նպաստը նշանակելու և վճարելու, օրենքով սահմանված այլ դեպքերում ցանկացած տարածքային բաժին դիմելու դեպքում` դիմումը և կից ներկայացված փաստաթղթերն ընդունելու (հաշվառելու, կենսաթոշակի գործ կազմելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու), ներկայացված դիմումի և փաստաթղթերի հիման վրա որոշումներ ընդունելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(30-րդ կետը փոփ. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

31. (31-րդ կետն ուժը կորցրել է 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա /

որոշում)

32. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակի վճարումը վերսկսելու համար դիմելու դեպքում անձը, բացի սույն կարգով սահմանված փաստաթղթերից, ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման 2-րդ կետի 10-րդ ենթակետով հաստատված ցանկի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը:

(32-րդ կետը փոփ. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

33. Սույն կարգով սահմանված` օտարերկրյա պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերը, բացառությամբ այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագրի և 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերի, ընդունվում են ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ` հայերեն թարգմանությամբ:

34. Համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են:

35. Փաստաթղթերի հայերեն թարգմանությունը պետք է վավերացրած լինի Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարը կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը:

36. Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակները համարվում են օրենքով նշանակված և հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով: Եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

37. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամին, դատավորին, դատախազին, հատուկ քննչական ծառայության ծառայողին, հարկային ծառայությունում քննիչին, մաքսային ծառայությունում քննիչին, դատախազի ընտանիքի անդամներին մինչև 2022 թվականի մայիսի 1-ը նշանակված կենսաթոշակները համարվում են օրենքով նշանակված կենսաթոշակներ և հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով` անկախ օրենքով կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից: Եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

(37-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 786-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած

հարաբերությունների վրա / որոշումներ)

37.1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձին նշանակված կենսաթոշակը համարվում է օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 11-րդ կետով նշանակված կենսաթոշակ, եթե նշանակման օրվա դրությամբ անձի մասնագիտական ստաժը կազմել է առնվազն 20 օրացուցային տարի, իսկ կենսաթոշակը հաշվարկվում (վերահաշվարկվում) է օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով.

2) 13-րդ կետով նշանակված կենսաթոշակ, եթե նշանակման օրվա դրությամբ անձի մասնագիտական ստաժը կազմել է 20 օրացուցային տարվանից պակաս, իսկ կենսաթոշակը հաշվարկվում (վերահաշվարկվում) է օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:

(37.1-ին կետը լրաց. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

37.2. Եթե սույն կարգի 37.1-ին կետի համաձայն` օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված (վերահաշվարկված) կենսաթոշակի չափը ցածր է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված չափից, ապա կենսաթոշակը վճարվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված չափով:

(37.2-րդ կետը լրաց. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

37.3. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով մինչև 2022 թվականի մայիսի 1-ը նշանակված կենսաթոշակները հաշվարկվում են օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն կարգի 37.1-ին և 37.2-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված` մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները:

(37.3-րդ կետը լրաց. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

38. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս (կենսաթոշակ վճարելը վերսկսելիս), այդ թվում` եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը (կենսաթոշակ վճարելը) դադարեցվել է մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը, կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում:

(38-րդ կետը փոփ. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

39. Դատախազի, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն (հատուկ քննչական ծառայության պետի, նրա տեղակալի, հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի, հատուկ քննչական ծառայության վարչության պետի և նրա տեղակալի, հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի, հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոն) զբաղեցրած անձը, ով պաշտոնից ազատվել է մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը և ազատվելու օրվա դրությամբ ունեցել է առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ, կենսաթոշակ նշանակելու համար մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ը դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է 2022 թվականի ապրիլի 22-ից, նշված ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից:

(39-րդ կետը փոփ. 19.11.14 թիվ 1319-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած

հարաբերությունների վրա / որոշումներ)

40. Սույն կարգի 39-րդ կետում նշված դեպքում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակը հաշվարկվում է օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով` հիմք ընդունելով հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափն ու հավելավճարի չափը:

(40-րդ կետը լրաց. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

41. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձին մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը նշանակված կամ սույն կարգի 39-րդ կետի համաձայն նշանակված կենսաթոշակը համարվում է օրենքով նշանակված կենսաթոշակ:».

(41-րդ կետը լրաց. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

(3-րդ հավելվածը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2014
N 895-Ն
Որոշում