Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20358.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

16 մայիսի 2023 թվականի N 358

 

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՊՐԻՆՑԻՊԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ ռեզիդենտ «Ա» և «Բ» կազմակերպությունները կնքել են միմյանց միջև ապրանքի մատակարարման գործակալության պայմանագիր, համաձայն որի գործակալը գործում է պրինցիպալի անունից և պրինցիպալի հաշվին: Տվյալ դեպքում արդյո՞ք վերոնշյալ ապրանքի մատակարարման գործակալության պայմանագիրը կնքելուց հետո «Ա» և «Բ» կազմակերպությունները կարող են համարվել շրջանառության հարկ վճարող: Վերոնշյալ գործարքի մասով գործակալը կարո՞ղ է գնորդին դուրս չգրել պրինցիպալի անունից հաշվարկային փաստաթուղթ, այլ պրինցիպալը գնորդին դուրս գրի իր անունից հաշվարկային փաստաթուղթը:

 

Պատասխան

1. ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 55-րդ հոդվածով սահմանված են ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների և գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվող հաշվարկային փաստաթղթերի տեսակները: Մասնավորապես, օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հաշվարկային փաստաթուղթը նույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող` հարկ վճարողի կողմից դուրս գրվող փաստաթուղթ է, որով հիմնավորվում է ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունք ձեռք բերելը,

i

- 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով պարտավոր են դուրս գրել օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր,

i

- 56-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով ապրանքներ մատակարարող կամ աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող` գործակալ համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը` համապատասխանաբար պրինցիպալի անունից կարող են դուրս գրել հարկային հաշիվներ, ճշգրտող հարկային հաշիվներ, ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվներ, ինչպես նաև հաշիվ վավերագրեր կամ ճշգրտող հաշիվ վավերագրեր, եթե գործակալին տրվել է այդպիսի հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու լիազորագիր: Նույն մասով սահմանված դեպքերում գործակալի կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում, բացի նրանց տվյալներից, լրացվում է նաև պրինցիպալին վերաբերող` օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասում նշված տեղեկատվությունը: Նույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան` ՀՀ կառավարության 05.11.2017թ. N 1257-Ն որոշմամբ սահմանված է հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման և չեղարկման կարգը:

Միաժամանակ, միջնորդական (հանձնարարության, կոմիսիայի, գործակալության) ծառայությունների մատուցման պայմանագրերին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 40-42-րդ գլուխներով:

i

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ օրենսգրքի 56-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` գործակալության պայմանագրի շրջանակներում իրականացվող գործարքների մասով` գործակալը պրինցիպալի անունից կարող է դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր, եթե գործակալին տրվել է հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու լիազորագիր: Եթե պրինցիպալի կողմից հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու լիազորագիր չի տրվել գործակալին, ապա գործակալության պայմանագրի շրջանակներում իրականացվող գործարքների մասով պրինցիպալի կողմից գնորդին դուրս է գրվում հաշվարկային փաստաթուղթ օրենսգրքով սահմանված կարգով:

2. ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի`

i

- 1-ին մասին համապատասխան` շրջանառության հարկ վճարողներ են համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի) նույն մասով սահմանված դեպքերում և ժամկետներում, եթե նույն մասում նշված ժամկետներում հարկային մարմին են ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն,

i

- 2-րդ մասին համապատասխան` շրջանառության հարկ վճարող կարող են համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը,

i

- 3-րդ մասով սահմանված են այն դեպքերը, երբ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարող:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող, եթե ապահովված լինեն շրջանառության հարկ վճարող համարվելու համար օրենսգրքով սահմանված բոլոր պայմանները: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել, մասնավորապես, ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
16.05.2023
N 358
Իրազեկման թերթիկ