Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏ ...

 

 

040.1112.100802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հուլիսի 2002 թվականի N 1112-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հուլիսի 11-ի N 1112-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ելնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի պահանջից` սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ` բյուջե) կատարման հսկողության (այսուհետ` հսկողություն) կարգը:

2. Հսկողությունը բյուջեով նախատեսված բյուջետային ծրագրերի կարգադրիչ հանդիսացող, ինչպես նաև բյուջետային եկամուտների հավաքագրման պատասխանատու պետական կառավարչական հիմնարկների, դրանց ենթակա պետական հիմնարկների (այսուհետ` հիմնարկներ)` օրենքներով և այլ իրավական ակտերով բյուջեի կատարման ոլորտում վերապահված լիազորությունների պատշաճ կատարման ճշտությունը պարզելուն ուղղված գործառույթ է, որի նպատակն է`

ա) պարզել հիմնարկների` բյուջեի եկամուտների (մուտքերի) ձևավորմանը և ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, հիմնարկներում հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմմաը և ներկայացնելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանությունը.

բ) ուսումնասիրել բյուջեի կատարումը, հայտնաբերել այն թերությունները, որոնք ծագել են բյուջեի կատարման ընթացքում:

3. Բյուջեի կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հսկողությունն իրականացվում է սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված պայմաններին համապատասխան` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից իրականացվող ստուգումների միջոցով:

4. Սույն կարգում կիրառված հասկացությունները գործածվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով:

 

II. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

5. Հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան իրականացվող ստուգումների միջոցով: Ստուգումներն իրականացվում են հսկողության տարեկան ծրագրի (այսուհետ` ծրագիր) հիման վրա: Ծրագիրը մինչև ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի ներկայացմամբ, որը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ինտերնետային կայքերում:

(5-րդ կետը փոփ. 19.09.02 թիվ 1469-Ն, 12.07.12 թիվ 832-Ն որոշումներ)

i

5.1. Ծրագիրը կազմվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 207-Ն որոշման համաձայն:

(5.1-ին կետը լրաց. 12.07.12 թիվ 832-Ն որոշում)

6. Ծրագրով սահմանվում է հսկողության շրջանակներում ծրագրային ստուգումների անցկացման ժամանակացույցը` ըստ ստուգման ենթակա հիմնարկների (ներառյալ դրանց համակարգը), նպատակի և ժամկետների:

7. Ծրագրում նախատեսված ժամկետից շուտ կարող են անցկացվել նաև արտահերթ ստուգումներ, ինչպես նաև ծրագրում չընդգրկված օբյեկտներում` ստուգումներ, որոնց անցկացման համար կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերի և նախարարություն հանդիսացող պետական կառավարչական հիմնարկներում անցկացվող ստուգումների:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով` ծրագրով նախատեսված ժամկետից շուտ կամ ծրագրում չընդգրկված ստուգումների անցկացման համար կարող է հիմք հանդիսանալ`

ա) ստուգում անցկացնող անձանց եզրակացությունն այն մասին, որ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումը, թերությունը կամ անհամապատասխանությունը կարող է պատճառ լինել այլ հիմնարկներում խախտումների, թերությունների կամ անհամապատասխանությունների ծագման.

բ) պետական կառավարչական հիմնարկի ղեկավարի պատճառաբանված պահանջը:

9. Բյուջեի եկամուտների (մուտքերի) հավաքագրման ֆինանսական ծրագրի կատարման հսկողությունն իրականացվում է բյուջեի եկամուտների հավաքագրման համար պատասխանատու հիմնարկներում իրականացվող ստուգումների միջոցով, որոնց նպատակն է պարզել`

ա) եկամուտների հավաքագրման համար պատասխանատու կամ գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմնի կողմից վճարողների հաշվառման վիճակը.

բ) պետական մարմինների կողմից բյուջետային եկամուտների հավաքագրման բնագավառում իրենց լիազորությունների իրականացման աշխատանքների կատարման վիճակը.

գ) բյուջե հավաքագրվող գումարները բյուջե փոխանցման ժամկետների պահպանման վիճակը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում գանձված գումարների մասհանումների կատարման ճշտությունը.

ե) հաշվետու տարվա ընթացքում բյուջեից գերավճարների վերադարձման օրինականության վիճակը.

զ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական օգնության և համագործակցության ծրագրերով հաստատված փոխառությունների, նվիրատվությունների (դրամաշնորհների) հաշվառման, դրամաշնորհների դրամայնացման և բյուջե փոխանցման ճշտությունը:

Ընդ որում, սույն կետի «ա», «բ», «գ», «դ», «ե» ենթակետերում նշված դեպքերում հսկողությունն իրականացվում է առանց հարկ, տուրք, պարտադիր վճար, վարչական տուգանք, վարձակալության վճար, տոկոս վճարողների, ինչպես նաև հարկային գործակալների մոտ ստուգումներ իրականացնելու:

10. Բյուջեի ծախսերի կատարման ֆինանսական ծրագրի իրականացման, հաշվապահական հաշվառման, բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման, դրանց արժանահավատության գնահատման ոլորտում հսկողությունն իրականացվում է նշված գործառույթների իրականացման համար պատասխանատու հիմնարկներում կատարվող ստուգումների միջոցով: Այդ ստուգումների նպատակն է պարզել հիմնարկների, դրանց գլխավոր ֆինանսիստների կողմից սույն կետում նշված գործառույթների իրականացման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

i

11. Սույն կարգի համաձայն հսկողության իրականացման կազմակերպման համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը, որը`

ա) սահմանված կարգով տալիս է ստուգումներ անցկացնելու մասին հրամաններ.

բ) հաստատում է ստուգում իրականացնող խմբի կազմը.

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 12.07.12 թիվ 832-Ն որոշում)

դ) ստուգման նյութերի հիման վրա ստուգում անցած հիմնարկներ ներկայացնում է պարտադիր կատարման ենթակա ցուցումներ` ֆինանսական հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների, անհամապատասխանությունների և թերությունների վերացման համար.

ե) (ե ենթակետն ուժը կորցրել է 12.07.12 թիվ 832-Ն որոշում)

զ) հսկողության արդյունքները ներկայացնում է օրենքով ստուգվող հիմնարկի գործունեության ստուգման արդյունքների քննարկման լիազորություն ունեցող պաշտոնատար անձին կամ մարմին.

է) իրականացնում է սույն կարգից և օրենքից բխող այլ գործառույթներ.

ը) ապահովում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը և դրա լրացման ուղեցույցը հաստատելու մասին» N 1905-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության նպատակով նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության տեղադրումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում:

(11-րդ կետը փոփ. 12.07.12 թիվ 832-Ն որոշում)

12. Տվյալ պետական կառավարչական հիմնարկի գործունեության տարեկան հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տվյալ պետական կառավարչական հիմնարկի կողմից բյուջեի կատարման հսկողության արդյունքների մասին հաշվետվություն:

13. Յուրաքանչյուր տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվության հետ միասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից իրականացված հսկողության արդյունքների ու այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու այլ պետական մարմինների կողմից ձեռնարկված միջոցների մասին հաշվետվություն, որը պարունակում է տեղեկություններ հաշվետու տարում իրականացված ստուգումների, դրանց արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների, թերությունների և խախտումների, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցների, հսկողության ընթացքում հայտնաբերված` պետությանը պատճառված վնասների փաստացի չափի, դրանց վերականգնման համար իրականացված միջոցառումների մասին, ինչպես նաև առաջարկություններ անհամապատասխանությունների, թերությունների և խախտումների հետագա կանխարգելման վերաբերյալ:

(կարգը փոփ. 12.07.12 թիվ 832-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.07.2002
N 1112-Ն
Որոշում