Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌ ...

 

01.07.2023 - 01.06.2024

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2021 թվականի N 587-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ), ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

i

1) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) աճուրդի կազմակերպման և անցկացման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

i

2. Պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ` պետական մարմիններ) տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքը (բացառությամբ` պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքը, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար), պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` ընկերություն) և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող (այսուհետ` պետական գույք) և կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքն օտարվում է (այսուհետ` վաճառք) հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային) կամ ուղղակի եղանակով:

3. Սահմանել, որ պետական գույքի կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) պետական գույքի վաճառքն իրականացնում է ելնելով հետևյալ սկզբունքներից`

1) պետական գույքի վաճառքի գործընթացում բոլոր մասնակից գնորդների համար հավասար հնարավորությունների ապահովում.

2) պետական գույքի վաճառքի գործընթացի թափանցիկության և հրապարակայնության ապահովում, ինչպես նաև հանրային լայն շերտերին վաճառքի ենթակա գույքի վերաբերյալ տեղեկատվությունների իրազեկման արդյունավետ կազմակերպում.

3) պետական գույքի վաճառքի բնագավառում միասնական գնային քաղաքականության իրականացում.

4) վաճառքի կազմակերպման արդիական միջոցների ներգրավման շնորհիվ պետական գույքի վաճառքի գործընթացի արդյունավետության բարձրացում:

4. Սահմանել, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնադրամները և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները ընկերությունները կարող են մասնակցել պետական գույքի առանձին տարրերի վաճառքին, եթե դա նախատեսված է այդ գույքի վաճառքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել`

1) պետական սեփականություն հանդիսացող գույքի վաճառքի համար հավանական գնորդների կողմից ներկայացվող գործարար (ներդրումային) ծրագրի օրինակելի ձևը.

2) պետական մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքի պահառության կարգը:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշումը:

i

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

i

2021 թ. ապրիլի 16

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի ապրիլի 15-ի

N 587-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ), ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ` պետական մարմին) տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` ընկերություն) և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքը (այսուհետ` պետական գույք) հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային) կամ ուղղակի եղանակով օտարելու (վաճառելու) (այսուհետ` վաճառք) հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը չի տարածվում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված գույքի վաճառքի հետ կապված հարաբերությունների վրա:

3. Պետական գույքի վաճառքն իրականացվում է աճուրդով (այդ թվում` էլեկտրոնային) կամ մրցույթով, կամ ուղղակի վաճառքի եղանակով` սույն կարգին համապատասխան ընդունված իրավական ակտի հիման վրա, ընդ որում`

1) պետական գույքը վաճառվում է ուղղակի եղանակով գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած, նախօրոք հայտնի գնորդին և տվյալ գույքի վարձակալին, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ.

2) հրապարակային սակարկություններով վաճառքի ներկայացնելիս`

ա. ընտրվում է մրցույթով վաճառքի եղանակը, եթե գնորդը գույքի սեփականության իրավունքը ձեռք բերելու հետ մեկտեղ գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով գործարար ծրագրին համապատասխան պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ,

բ. ընտրվում է աճուրդով վաճառքի եղանակը, եթե գնորդից չի պահանջվում կատարել որևէ պարտավորություն:

4. Շարժական, ինչպես նաև պետական անշարժ գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները փոխանցվում են համապատասխան բյուջեներ` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով, եթե վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

5. Պետական մարմնի, կազմակերպության, ընկերության կամ հիմնադրամի լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով:

 

2. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

i

6. Վաճառքի ենթակա պետական գույքի գնահատումն իրականացվում է շուկայական գնահատմամբ` «Գնահատման գործունեության մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իր կանոնադրությամբ սահմանված գործառույթների շրջանակներում, որը «Գնահատման գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնում կամ նույն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում հաշվառված որևէ այլ գնահատման կազմակերպության կողմից` բացառությամբ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված` չկառուցապատված հողամասերի, ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված), պետական գույքի կառավարման լիազոր մարմնին օտարման առաջարկվող պետական չկառուցապատած հողամասերի (այսուհետ` չկառուցապատած հողամասեր), որոնց վաճառքի դեպքում վաճառքի գնի սահմանման հիմքում դրվում է տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը:

(6-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 594-Ն որոշում)

7. Պետական գույքի գնահատման համար պետական մարմնի, կազմակերպության, ընկերության կամ հիմնադրամի կողմից Կոմիտե են ներկայացվում հետևյալ ելակետային փաստաթղթերը`

1) անշարժ գույքի դեպքում` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրվող անշարժ գույքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի տարածագնահատման գոտիականության գործակցի, հողամասի 1 քառ. մետրի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վերաբերյալ տեղեկանքը, անշարժ գույքի զբաղեցրած հողատարածքը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված չլինելու վերաբերյալ համապատասխան համայնքի կողմից տրված տեղեկանքը, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը.

i

2) շարժական գույքի դեպքում` անվանումը, գույքի տեսակը, արտադրման տարեթիվը, տեղեկանք` տեխնիկական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև` առկայության դեպքում` տեխնիկական անձնագրի պատճենը, իսկ տրանսպորտային միջոցի դեպքում` տեխնիկական անձնագրի պատճենը, տեղեկանք` տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի վերաբերյալ, գրություն կամ տեղեկանք` տրանսպորտային միջոցը գրավի կամ արգելանքի առարկա չհանդիսանալու մասին:

(7-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 594-Ն որոշում)

 

3. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

8. Պետական մարմիններին ամրացված, կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված հողամասերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր 10 մլն դրամից ավելի գնահատված արժեքով (չկառուցապատված հողամասերի դեպքում` շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով) անշարժ գույքի, նույն որոշմամբ հաստատված, հողամասերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-20-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով (չկառուցապատված հողամասերի դեպքում շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով) անշարժ գույքի, յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական, ինչպես նաև 30 մլն դրամից ավելի գնահատված արժեքով պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման ու ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի վաճառքի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ներկայացմամբ:

(8-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 594-Ն որոշում)

9. Պետական մարմիններին ամրացված, կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված հողամասերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր մինչև 10 մլն դրամ գնահատված արժեքով (չկառուցապատված հողամասերի դեպքում շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով) անշարժ գույքի (բացառությամբ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված` չկառուցապատված հողամասերի, ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված), պետական գույքի կառավարման լիազոր մարմնին օտարման առաջարկվող պետական հողամասերի), նույն որոշմամբ հաստատված, հողամասերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-20-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով (չկառուցապատված հողամասերի դեպքում շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով) անշարժ գույքի, յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով շարժական, ինչպես նաև 30 մլն դրամ գնահատված արժեքով պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման ու ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի վաճառքի մասին որոշումն ընդունվում է պետական գույքի կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ղեկավարի հրամանով, կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի դեպքում` կազմակերպության, ընկերության և հիմնադրամի վերադաս պետական մարմնի համաձայնությամբ, բացառությամբ եթե`

1) տվյալ գույքը փաստացի չի օգտագործվում.

2) օգտագործվում է կանոնադրական գործառույթներին ոչ համապատասխան.

3) լիազոր մարմնի կողմից անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկման (մոնիթորինգի) ուսումնասիրման արդյունքում առաջարկվել է ներկայացնել վաճառքի:

(9-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 594-Ն որոշում)

10. Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերում նշված իրավական ակտերը պետք է ներառեն տեղեկություններ`

i

1) գույքի գնահատման տարեթվի և ամսաթվի կամ չկառուցապատած հողամասերի վաճառքի դեպքում տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի մասին.

2) վաճառքի ձևի, վաճառքի գնի, այդ թվում` որպես գույքի մեկ միավոր կամ որպես գույքի առանձին տարրեր վաճառելու մասին.

3) գույքն աճուրդով (կամ մրցույթով) վաճառքի ներկայացնելու ժամանակ` չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) կազմակերպման նպատակահարմարության և յուրաքանչյուր հաջորդ աճուրդի (կամ մրցույթի) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի իջեցման չափի մասին (որը կարող է նվազեցվել վերջին կազմակերպված աճուրդի (կամ մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի մինչև 20 տոկոս)` բացառությամբ չկառուցապատած հողամասերի.

4) գույքն ուղղակի վաճառքի ներկայացնելու ժամանակ` գնորդի անունը կամ անվանումը, վաճառքի գնի, վճարման կարգի, վճարման ժամկետների և գործարար (ներդրումային) ծրագրի առկայության մասին.

5) այլ տվյալների մասին:

(10-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 594-Ն որոշում)

11. Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերում նշված դեպքերում գույքի վաճառքի նպատակով աճուրդը և մրցույթը կազմակերպում ու անցկացնում է լիազոր մարմինը` սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված կարգերով:

13. Գույքն ուղղակի եղանակով վաճառքի ներկայացվելու դեպքում գույքի վաճառքի գինը սահմանվում է սույն կարգի 6-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, գնահատված արժեքի առնվազն 75 տոկոսի չափով (բացառությամբ չկառուցապատած հողամասերի, որոնց վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 100 տոկոսի չափից), եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

(13-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 594-Ն որոշում)

14. Գույքն աճուրդով կամ մրցույթով վաճառքի ներկայացվելու դեպքում գույքի առաջին աճուրդով վաճառքի մեկնարկային կամ առաջին մրցույթով վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է սույն կարգի 6-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, գնահատված արժեքի առնվազն 75 տոկոսի չափով (բացառությամբ չկառուցապատած հողամասերի, որոնց վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 100 տոկոսի չափից), եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

(14-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 594-Ն որոշում)

15. Աճուրդով (մրցույթով) չվաճառված գույքի մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ (եթե այդպիսին նախատեսվում է գույքի վաճառքի մասին իրավական ակտով) նվազեցվում է վերջին աճուրդի (մրցույթի) մեկնարկային գնի մինչև 20 տոկոսի չափով, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով ավելի փոքր չափ չի սահմանվել:

i

17. Գույքի աճուրդով (կամ մրցույթով) վաճառքի մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 15 օրվա ընթացքում լիազոր մարմինն իր պաշտոնական և www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակում է գույքի աճուրդով (կամ մրցույթով) վաճառքի մասին հայտարարությունը, ընդ որում, աճուրդն անցկացվում է հայտարարության հրապարակմանը հաջորդող 15-րդ օրվանից, իսկ մրցույթը` 30-րդ օրվանից ոչ շուտ:

18. Պետական մարմիններին ամրացված` վաճառքի ենթակա յուրաքանչյուր միավոր` մինչև տաս մլն դրամ գնահատված արժեքով, շարժական գույքի օտարման մասին հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, շահագործման համար պիտանի շարժական գույքը (տրանսպորտային միջոցները) սույն կարգի պահանջների համապատասխան վաճառքն ամբողջությամբ կազմակերպելու (գնահատում, աճուրդի կազմակերպում) և իրականացնելու համար տեղափոխվում է լիազոր մարմնի կողմից նախատեսված տարածք` գույքի պահառությունը կազմակերպելու նպատակով: Ընդ որում, սահմանված կարգով չօտարվելու դեպքում շարժական գույքը վերադարձվում է համապատասխան պետական մարմնին: Իսկ այն տրանսպորտային միջոցները, որոնք շահագործման համար ոչ պիտանի և ենթակա են տեղափոխման հատուկ միջոցների` քարշակի օգտագործմամբ, դրանց պահառությունն իրականացնում է գույքն օգտագործող պետական մարմինը` սույն որոշման պահանջներին համապատասխան` մինչև գույքի վաճառքի գործընթացի ավարտը:

19. Աճուրդին (մրցույթին) մասնակցելու համար մասնակցի կողմից վճարվում է`

i

1) նախավճար` մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 5 տոկոսի չափով, որը հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս, չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց, իսկ չհաղթող մասնակցին (մասնակիցներին)` վերադարձվում է աճուրդի (մրցույթի) կայացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում` իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.

2) մասնակցության վճար, որը գույքի գնի մեջ չի ներառվում, անկախ աճուրդի (մրցույթի) արդյունքներից` չի վերադարձվում և օգտագործվում է աճուրդի (մրցույթի) կազմակերպման նպատակով:

20. Գույքը չվաճառվելու դեպքում այն ներկայացվում է նոր աճուրդի (մրցույթի), եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով նոր աճուրդի կազմակերպումն արգելված չէ, որի ժամանակ գույքի մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը նվազում է գույքի վաճառքի մասին իրավական ակտով հրապարակված և (կամ) գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքի մասին հայտարարությամբ սահմանված չափով, իսկ այդպիսի չափ սահմանված չլինելու դեպքում` վերջին աճուրդի (մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի մինչև 20 տոկոսի չափով:

i

21. Սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում գույքն աճուրդով կամ մրցույթով չվաճառվելու դեպքում, մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը` բացառությամբ չկառուցապատած հողամասերի, գույքի հավանական գնորդները կարող են դիմել լիազոր մարմին` տվյալ գույքը վաճառելու մասին իրավական ակտի համաձայն կազմակերպված վերջին աճուրդի կամ մրցույթի համար սահմանված պայմաններով գույքը ձեռք բերելու համար: Ընդ որում, մրցույթի համար ներդրումային պայմաններ սահմանված լինելու դեպքում գնորդը, գործարար (ներդրումային) ծրագրից բացի, պետք է ներկայացնի ներդրումների վերաբերյալ հստակ հիմնավորված թվային առաջարկություն: Հավանական գնորդը պետք է ներկայացնի`

1) իրավաբանական անձանց համար` պետական գրանցման վկայականի պատճենը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, կանոնադրությունը, անհրաժեշտության դեպքում` նաև գույք ձեռք բերելու մասին ընկերության ընդհանուր ժողովի որոշումը.

2) ֆիզիկական անձանց համար` նույնականացման քարտի պատճենը կամ անձնագրի պատճենը` հաշվառման էջով.

3) գործարար (ներդրումային) ծրագիր (մրցույթի դեպքում).

4) գրավոր առաջարկություն` գույքը ձեռք բերելու վերաբերյալ:

(21-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 594-Ն որոշում)

i

22. Լիազոր մարմինը, սույն կարգի 21-րդ կետում նշված պայմաններով գույքի վաճառքի վերաբերյալ հայտարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրելուց հետո, եթե ստացել է մեկ դիմում, իսկ մրցույթի դեպքում` նաև գործարար (ներդրումային) ծրագիր, ապա դիմումն ստանալուց հետո 7-րդ աշխատանքային օրը կայացնում է որոշում այն ընդունելու կամ մերժելու մասին, և, որոշում կայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է հավանական գնորդին: Ընդ որում, դիմումն ընդունելու դեպքում` հավանական գնորդին ներկայացնում է ուղղակի ձևով գույքը վաճառելու վերաբերյալ գրավոր առաջարկություն:

23. Եթե սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում նույն գույքի գնման համար ստացվել են մեկից ավելի դիմումներ, ապա լիազոր մարմինը սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված կարգերով կազմակերպում է տվյալ գույքի աճուրդը կամ մրցույթը:

24. Դիմումատուի կողմից սույն կարգի 21-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերություններով ներկայացվելու դեպքում լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնում է դիմումատուին, որը գրությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է շտկի փաստաթղթերում առկա թերությունները:

25. Սույն կարգի 22-րդ և 23-րդ կետերի համաձայն ներկայացված դիմումը մերժվում է, եթե`

1) չեն ներկայացվել սույն կարգի 21-րդ կետով նախատեսված փաստաթղթերը.

2) սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները:

26. Սույն կարգի 25-րդ կետով նախատեսված հիմքերով դիմումների մերժման դեպքում գործընթացը շարունակվում է սույն կարգի 21-25-րդ կետերով սահմանված պայմաններով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի ապրիլի 15-ի

N 587-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ)

 

1. Սույն կարգով կարգավորվում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) սեփականությունը հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային) կամ ուղղակի եղանակով օտարելու (վաճառելու) (այսուհետ` վաճառք) հետ կապված հարաբերությունները:

2. Կազմակերպության սեփականությունը հանդիսացող վաճառքի ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) 1 մլն դրամից փոքր լինելու դեպքում հիմնական միջոցի (միջոցների) վաճառքի մասին որոշումն ընդունում է կազմակերպության ղեկավարը` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ: Կազմակերպության ղեկավարի որոշմամբ վաճառվող գույքի գնահատված արժեքը (արժեքների գումարը) յուրաքանչյուր տարի չի կարող գերազանցել 1 մլն դրամը:

3. Եթե կազմակերպության սեփականությունը հանդիսացող` վաճառքի ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) կազմում է 1-5 մլն դրամ, ապա վաճառքի մասին որոշումն ընդունում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը: Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի որոշմամբ վաճառվող գույքի գնահատված արժեքը (արժեքների գումարը) յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր կազմակերպության համար չի կարող գերազանցել 5 մլն դրամը:

i

4. Եթե կազմակերպության սեփականությունը հանդիսացող` վաճառքի ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) կազմում է 5-15 մլն դրամ, ապա վաճառքի մասին որոշումն ընդունում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը` պետական գույքի կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) եզրակացությամբ:

5. Եթե կազմակերպությունը կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությունն ստանալուց հետո դիմում է լիազոր մարմնին իր սեփականությունը հանդիսացող գույքը վաճառելու համար, ապա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ներկայացմամբ` յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական գույքի վաճառքի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Իսկ 15-50 մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի վաճառքի մասին որոշումն ընդունվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի առաջարկությամբ:

6. Սույն կարգի 2-5-րդ կետերում նշված յուրաքանչյուր որոշում պետք է ներառի հետևյալ տեղեկությունները`

1) հիմնական միջոցի գնահատման տարեթվի և ամսաթվի մասին.

2) վաճառքի ձևի, վաճառքի գնի, այդ թվում` որպես գույքի մեկ միավոր կամ որպես գույքի առանձին տարրեր վաճառելու մասին.

3) գույքն աճուրդով (մրցույթով) վաճառքի ներկայացնելու ժամանակ` չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) կազմակերպման նպատակահարմարության և յուրաքանչյուր հերթական աճուրդում (մրցույթում) գույքը չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի իջեցման չափի մասին (որը կարող է նվազեցվել վերջին կազմակերպված աճուրդի (մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի մինչև 20 տոկոս).

4) գույքն ուղղակի վաճառքի ներկայացնելու ժամանակ` գնորդի անունը կամ անվանումը, վաճառքի գնի, վճարման կարգի, վճարման ժամկետների մասին և գործարար (ներդրումային) ծրագրի առկայության մասին (եթե նման պայմանի առկայությունը հիմնավորված է).

5) այլ տվյալների մասին:

7. Սույն կարգի 4-5-րդ կետերում նշված դեպքերում գույքի վաճառքի նպատակով աճուրդը կամ մրցույթը կազմակերպում ու անցկացնում է լիազոր մարմինը, սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով հաստատված կարգերով:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2021 թվականի ապրիլի 15-ի

N 587-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ), ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ` պետական մարմին) տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` ընկերություն), հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի (այսուհետ` պետական գույք) մրցութային եղանակով վաճառքի հետ կապված հարաբերությունները:

2. Պետական գույքի վաճառքի մրցույթը կազմակերպում և անցկացնում է պետական գույքի կառավարման մարմինը (այսուհետ` կազմակերպիչ):

3. Պետական գույքի վաճառքի իրավական ակտով կարող են սահմանվել նաև մրցույթի հաղթողին որոշելու պայմանների գնահատման կշռային գործակիցներ:

4. Կազմակերպիչն ապահովում է մրցույթի անցկացման մասին ծանուցման հրապարակումն իր պաշտոնական և www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքերում, ինչպես նաև սահմանում է մրցույթի մասնակցության վճարի չափը և այն հրապարակում մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ:

 

2. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

5. Եթե պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտով մրցութային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) չի ստեղծվել, ապա այն ստեղծում է կազմակերպիչը, որն իր գործունեությունն իրականացնում է սույն կարգին համապատասխան: Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 6 անդամից, որի կազմում ընդգրկվում են կազմակերպչի (հանձնաժողովի նախագահ, երկու անդամ), համապատասխան պետական մարմնի (երեք անդամ) ներկայացուցիչներ (ընդ որում` կազմակերպությանը, ընկերությանը կամ հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված, կազմակերպության սեփականություն հանդիսացող գույքի դեպքում` մեկ ներկայացուցիչը պետք է լինի կազմակերպությունից կամ ընկերությունից կամ հիմնադրամից):

6. Հանձնաժողովը պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը և 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում հրապարակման: Հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում մրցութային հանձնաժողովն ընդունում է մրցույթի մասնակցության հայտերը, կազմակերպում և անցկացնում է գույքի վաճառքի մրցույթը, ինչպես նաև որոշում մրցույթի հաղթողին:

7. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների 2/3-ի մասնակցության դեպքում, իսկ հանձնաժողովի անդամների 2/3-ից պակաս լինելու դեպքում նշանակվում է նոր նիստ, ընդ որում, քննարկվում են միայն հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում և կարգով ներկայացված հայտերը: Հանձնաժողովը նոր նիստի օրվա և ժամի մասին պատշաճ տեղեկացնում է բոլոր հայտատուներին:

8. Հանձնաժողովը որոշումներ է ընդունում նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

9. Եթե պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտով մրցութային պայմանների գնահատման համար կշռային գործակիցներ սահմանված չեն, ապա հանձնաժողովը կարող է սահմանել կշռային գործակիցներ և դրանք հայտարարել մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ:

10. Մրցույթի մասնակցության նախավճարի չափը սահմանվում է պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտով սահմանված նվազագույն վաճառքի գնի 5 տոկոսի չափով:

 

3. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

11. Մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի մրցույթի հայտերի ընդունման վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ, լիազոր մարմնի պաշտոնական և www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքերում, եթե պետական գույքը մրցույթով վաճառելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

12. Մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

1) մրցույթի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.

2) մրցույթի կազմակերպչի անվանումը.

3) մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).

4) մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

5) մրցույթով վաճառվող գույքի անվանումը, մրցույթի պայմանները և դրանց գնահատման կշռային գործակիցները (այդպիսիք սահմանված լինելու դեպքում).

6) մրցույթի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես`

ա. գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ,

բ. մրցույթի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերի պատճենները,

գ. իրավաբանական անձանց համար` գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները, իսկ քաղաքացիների համար` նույնականացման քարտի կամ անձնագրի պատճենը,

դ. հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը),

ե. գործարար (ներդրումային) ծրագիրը,

զ. իրավաբանական անձանց համար նաև գրավոր հավաստում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ դիմողի (հայտատուի) կանոնադրությամբ տվյալ գույքը տվյալ ձևով գնելու համար պետական համապատասխան մարմինների կամ ներքին մարմինների (խորհուրդ, ընդհանուր ժողով) համաձայնություն չի պահանջվում, կամ, որ պահանջվող համաձայնություններն ստացված են (կցելով այդ համաձայնագրերը).

7) մրցույթի հայտերի ընդունման և բացման ժամկետները, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերի օրերը և ժամերը.

8) մրցույթի կարգին ծանոթանալու և դրա պատճենը տրամադրելու կարգը.

9) մրցույթի մասնակցության նախավճարի չափը, ինչպես նաև նախավճարի վճարման կարգը և ժամկետները, մրցույթի հաղթող չճանաչվելու դեպքում` նախավճարի հետ վերադարձման կարգը.

10) ծածկագրերը և դրանք կիրառելու կարգը (պետական գույքը մրցույթով վաճառելու մասին իրավական ակտով նախատեսված լինելու դեպքում).

11) վաճառքի մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են հրապարակվել լրացուցիչ տեղեկություններ:

13. Մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը պետք է դադարի մրցույթի սկսվելուց առնվազն երեսուն րոպե առաջ, եթե մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ:

14. Մրցույթի պայմանների փոփոխման դեպքում հանձնաժողովը պարտավոր է մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն միջոցով, որով հրապարակվել է մրցույթի մասին հրապարակային ծանուցումը, և, որի մասին անհատապես տեղեկացնել արդեն իսկ մասնակցության հայտ ներկայացրած անձանց: Հրապարակային ծանուցման մեջ թույլատրվում է կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ, եթե դրանցով չեն փոփոխվում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:

 

4. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

15. Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:

16. Մրցույթի մասնակցության հայտերը` մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սոսնձված և ստորագրված ծրարով` անձամբ, փոստով` պատվիրված նամակով կամ էլեկտրոնային հասցեով: Փոստով ուղարկված հայտերը (ծրարները) ներկայացնելու ժամկետ է համարվում ծրարի` պետական գույքի կառավարման մարմին մուտքագրման օրը և ժամը: Մինչև ժամկետի վերջին օրվա ժամը 18:00-ն կապի կազմակերպությանը հանձնված փաստաթղթերը համարվում են ժամկետում հանձնված:

17. Սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերի պահանջներին չհամապատասխանող հայտերն առանց ծրարը բացելու երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են հայտը ներկայացնողին:

18. Մրցույթի հայտատուները` մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտը կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է հայտերը ներկայացնելու կարգով` ծրարի վրա ավելացնելով «Փոփոխում» բառը: Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտի փոփոխության կամ վերադարձման մասին դիմումները ենթակա չեն քննարկման:

19. Մրցույթի հայտը գրանցվում է հատուկ գրանցամատյանում:

20. Մրցույթի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում վճարում են մրցույթի մասնակցության նախավճարը` լիազոր մարմնի անվամբ բացված մրցույթի մասնակցության նախավճարի դրամային հաշվին:

21. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի վճարված նախավճարն ընդգրկվում է մասնակցի առաջարկած` գույքի վաճառքի գնի մեջ: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում նախավճարը չի վերադարձվում, և մրցույթը համարվում է չկայացած, իսկ վճարված նախավճարը լիազոր մարմնի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին:

22. Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցների, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուների մրցույթի մասնակցության նախավճարը, մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա, Կոմիտեի 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է հայտատուներին:

 

5. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

23. Մրցույթի մասնակցության հայտերը բացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ նշված վայրում, սահմանված օրը և ժամին` մրցույթի մասնակցության հայտերի բացման նիստում:

24. Մրցույթի հայտատուները և նրանց լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի մասնակցության հայտերի բացման, ինչպես նաև մրցութային առաջարկների քննարկման նիստերին և ծանոթանալ նիստերի արձանագրություններին:

25. Եթե հայտատուների կողմից եղել է առաջարկություն, ապա ծրարները կարող են զննվել հանձնաժողովի անդամների, մրցույթի հայտատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից:

26. Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում է մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ: Մրցութային առաջարկները պետք է արտահայտված լինեն թվային ցուցանիշներով և փոքր չլինեն պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտով սահմանված նվազագույն արժեքներից:

27. Հանձնաժողովը մրցույթի հայտերի բացման նիստում բացում է մրցույթի մասնակցության համար ներկայացված փակ ծրարները և հրապարակում`

1) մրցույթի հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձի ծածկանունը (նախատեսված լինելու դեպքում) և անունը, ազգանունը (անվանումը).

2) մրցույթի մասնակցության հայտերի համապատասխանությունը հրապարակային ծանուցմամբ մրցույթի համար սահմանված պայմաններին.

3) ամփոփ տվյալներ` մրցույթի մասնակցության հայտերում փոփոխություն կատարելու մասին:

28. Այն հայտատուներին, որոնց հայտերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին, տրվում է մրցույթի մասնակցի կարգավիճակ:

29. Եթե հայտերի գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ` մրցույթի համար սահմանված պայմանների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա հանձնաժողովը 1 աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին` առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները: Եթե մասնակիցը սահմանված ժամկետում շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է:

30. Մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած և ըստ կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը:

31. Հանձնաժողովի անդամները ներկայացված առաջարկությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին:

32. Հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփում է առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում և կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն:

33. Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:

34. Հանձնաժողովի գործունեությունը համարվում է դադարած` մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփվելուց և դրա մասին արձանագրություն կազմվելուց հետո:

 

6. ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ

 

35. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

1) մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) մրցույթի հայտատուներից ոչ մեկը մրցույթի մասնակցի կարգավիճակ չի ստացել.

3) մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չի ստորագրվել կամ հետագա վճարումները չի կատարվել, կամ պայմանագիր չի կնքվել.

4) արտակարգ իրավիճակի պատճառով անհնար է դառնում մրցույթով նախատեսված աշխատանքների կատարումը:

35.1. Մրցույթը չկայացած է հայտարարվում սույն կարգի 35-րդ կետում նշված հանգամանքներից մեկի ի հայտ գալու հաջորդ օրվանից ոչ ուշ:

(35.1-ին կետը լրաց. 22.06.2023 թիվ 984-Ն որոշում)

36. Մրցույթի մասնակցության համար միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար:

i

37. Մրցույթն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով:

38. Դատական կարգով մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:

39. Եթե մրցույթը համարվում է չկայացած, ապա այդ դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպվում է նոր մրցույթ, ընդ որում` մրցույթը չկայացած համարվելու դեպքում հաջորդ մրցույթի պայմանները, այդ թվում` մեկնարկային գինը սահմանվում են տվյալ գույքի մրցույթով վաճառքի մասին համապատասխան իրավական ակտով:

i

(39-րդ կետը փոփ. 22.06.2023 թիվ 984-Ն որոշում)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2021 թվականի ապրիլի 15-ի

N 587-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ), ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ` պետական մարմին) տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` ընկերություն), հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և կազմակերպությունների սեփականություն հանդիսացող գույքի (այսուհետ` պետական գույք) վաճառքի աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Պետական գույքի աճուրդով վաճառքը կատարվում է այն դեպքում, երբ գնորդից չի պահանջվում որևէ պայմանի կատարում:

3. Պետական գույքի աճուրդով վաճառքի դեպքում, բացի մեկնարկային գնից, այլ գնային սահմանափակումներ չեն կիրառվում:

4. Պետական գույքի աճուրդով վաճառքի դեպքում իրավական ակտով սահմանվում են վաճառվող գույքի մեկնարկային գինը և աճուրդի իրականացման ժամկետները:

5. Պետական գույքի աճուրդով վաճառքն իրավական ակտով սահմանված ժամկետում (այդ թվում` էլեկտրոնային) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան կազմակերպում և անցկացնում է պետական գույքի կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) տնօրենի հրամանով ստեղծված աճուրդի հանձնաժողովը (այսուհետ` կազմակերպիչ):

 

2. ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

 

i

6. Կազմակերպիչը պետք է կազմված լինի առնվազն 6 անձից, որի կազմում ընդգրկվում են ՊՈԱԿ-ի (հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի քարտուղար, երկու անդամ), լիազոր մարմնի (մեկ անդամ), կազմակերպության կառավարումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի, կազմակերպության, ընկերության և հիմնադրամի (մեկ անդամ) ներկայացուցիչներ:

7. Պետական գույքի աճուրդ կազմակերպելու վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպիչը 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է գույքի վաճառքի աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը, որը հրապարակում է նաև իր կայքում և 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիազոր մարմնին` հրապարակելու համար:

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում կազմակերպիչն ընդունում է աճուրդի մասնակցության հայտերը, կազմում և անցկացնում է գույքի վաճառքի աճուրդը, ինչպես նաև որոշում գույքի վաճառքի աճուրդի հաղթողին:

9. Կազմակերպչի գործունեությունն իրավազոր է կազմակերպչի անդամների թվի 2/3-ի մասնակցության դեպքում: Աճուրդի անցկացմանը մասնակցող կազմակերպչի գործունեությունն իրավազոր չլինելու դեպքում դրա մասին ծանուցվում են աճուրդի մասնակցության հայտ ներկայացրած բոլոր անձինք` հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետներում:

11. Կազմակերպչի գործունեությունը համարվում է դադարած` աճուրդի վերջնական արդյունքներն ամփոփվելուց և դրա մասին արձանագրությունը լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանը ներկայացվելուց հետո:

 

3. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

12. Պետական գույքի վաճառքի աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ` լիազոր մարմնի պաշտոնական և www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքերում:

13. Պետական գույքի վաճառքի աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները`

1) աճուրդի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.

2) աճուրդի կազմակերպչի անվանումը.

3) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն).

4) աճուրդը չկայանալու դեպքում` վաճառքի մեկնարկային գնի նվազման չափը.

5) աճուրդի ձևը և անցկացման կարգը.

6) աճուրդով վաճառվող գույքի անվանումը, գույքի որակական և քանակական պայմանները (անշարժ գույքի դեպքում` հասցեն (գտնվելու վայրը), մակերեսը և այլն).

7) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը (անվանումները), լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) և (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմաններ.

8) աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես`

ա. նախավճարի վճարումը հաստատող անդորրագիրը,

բ. մասնակցության վճարումը հաստատող անդորրագիրը,

գ. իրավաբանական անձանց համար` պետական գրանցման համարը, իսկ քաղաքացիների համար` նույնականացման քարտի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` անձնագրի և սոցիալական քարտի համարը,

դ. հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը).

9) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.

10) կազմակերպչի կողմից սահմանված մասնակցության վճարի չափը, ինչպես նաև վճարման կարգը և ժամկետները.

11) լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը և վայրը.

12) ընդհանուր աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը.

13) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը.

14) աճուրդի նախավճարի չափը (նախավճարի չափը չի կարող գերազանցել աճուրդում վաճառվող ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի գնի հինգ տոկոսը), ինչպես նաև նախավճարի վճարման կարգը և ժամկետները, աճուրդում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի վերադարձման կարգը:

14. Պետական գույքի վաճառքի աճուրդի մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդն սկսվելուց առնվազն երեսուն րոպե առաջ, եթե աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ:

15. Պետական գույքի վաճառքի աճուրդի պայմանների փոփոխման դեպքում կազմակերպիչն օրենքով սահմանված կարգով պարտավոր է աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն ձևով, ինչպես կատարվել է գույքի վաճառքի աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Թույլատրվում է հրապարակային ծանուցման փոփոխությամբ կատարել լրացում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները: Գույքի վաճառքի աճուրդի էական պայմանների փոփոխման դեպքում անհրաժեշտ է կատարել նոր հրապարակային ծանուցում` նախկին ծանուցումը չեղյալ հայտարարելով, որի մասին անհատապես տեղեկացնել արդեն իսկ մասնակցության հայտ ներկայացրած անձանց:

 

4. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

16. Պետական գույքի վաճառքի աճուրդի մասնակցության հայտերը ներկայացվում են գույքի աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման վայրում և ժամկետում:

17. Պետական գույքի վաճառքի աճուրդի մասնակցության հայտերը` աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով, ներկայացվում են անձամբ փոստով` պատվիրված նամակով կամ էլեկտրոնային հասցեով:

18. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո ստացված հայտերը չեն քննարկվում:

19. Պետական գույքի վաճառքի աճուրդի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում վճարում են գույքի վաճառքի աճուրդի մասնակցության նախավճար` կազմակերպչին:

20. Պետական գույքի վաճառքի աճուրդին մասնակցության իրավունք ձեռք բերած սուբյեկտները գնում են մասնակցության վճար, որում նշված համարով հանդես են գալիս աճուրդում:

21. Պետական գույքի վաճառքի աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար կարող են վաճառվել դիտորդի տոմսեր:

22. Մասնակցի և դիտորդի տոմսերի վճարի մեծությունը սահմանվում է ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով:

23. Պետական գույքի վաճառքի աճուրդի մասնակցի տոմսերի վաճառքը դադարեցվում է աճուրդն սկսվելուց առնվազն երեսուն րոպե առաջ, իսկ դիտորդի տոմսերի վաճառքը շարունակվում է ընդհուպ մինչև գույքի վաճառքի աճուրդի սկսվելը:

24. Պետական գույքի վաճառքի աճուրդին կարող են մասնակցել հայտ ներկայացնողները կամ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձինք:

25. Պետական գույքի վաճառքի աճուրդում հաղթող ճանաչված հայտատուի վճարած նախավճարը ներառվում է մասնակցի կողմից առաջարկված գնման գնի մեջ:

26. Պետական գույքի աճուրդով վաճառքի մասին համապատասխան իրավական ակտով կամ գույքի աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ վճարման այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում աճուրդում հաղթող ճանաչված անձն արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի (լոտերի) գինը կազմակերպչի համապատասխան հաշվին:

(26-րդ կետը փոփ. 22.06.2023 թիվ 984-Ն որոշում)

i

27. Աճուրդի արդյունքների ամփոփման մասին արձանագրությունն ստորագրելուց հետո կազմակերպիչը գույքի աճուրդում հաղթող ճանաչված անձին տրամադրում է լոտի գնի վճարման հանձնարարագիր: Համաձայն կազմակերպչի տրամադրած վճարման հանձնարարագրի` հաղթող ճանաչված անձը պարտավոր է սահմանված ժամկետում վճարել լոտի (լոտերի) գինը կազմակերպչի համապատասխան հաշվին և վճարման անդորրագրերը ներկայացնել վերջինիս:

(27-րդ կետը փոփ. 22.06.2023 թիվ 984-Ն որոշում)

27.1. Կազմակերպիչն աճուրդի հաղթող ճանաչված անձի կողմից կազմակերպչի հաշվին վճարած գումարները փոխանցում է լիազոր մարմնի ժամանակավոր (դեպոզիտ) հաշվին` վերջինիս կողմից գումարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների միջև բաշխում իրականացնելու նպատակով:

(27.1-ին կետը լրաց. 22.06.2023 թիվ 984-Ն որոշում)

i

28. Սույն կարգի 26-րդ և 27-րդ կետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում հաղթող ճանաչված անձի կողմից վճարված նախավճարը չի վերադարձվում, աճուրդը համարվում է չկայացած և կազմակերպչի կողմից տրամադրված տեղեկատվության հիմքով լիազոր մարմինը վճարված նախավճարը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին: Ընդ որում` եթե աճուրդը համարվում է չկայացած հաղթող մասնակցի կողմից վճարումները սահմանված ժամկետում չկատարվելու կամ աճուրդային արձանագրությունը չստորագրվելու պատճառով, ապա այդ դեպքերում հաջորդ աճուրդը կազմակերպվում է նույն պայմաններով` առանց մեկնարկային գնի նվազման: Տվյալ մասնակիցը հայտարարված գույքի նոր աճուրդին չի կարող մասնակցել:

(28-րդ կետը փոփ. 22.06.2023 թիվ 984-Ն որոշում)

i

29. Աճուրդի կազմակերպիչը նախավճարը աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է աճուրդում չհաղթած մասնակիցներին:

 

5. ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

30. Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է վաճառվող գույքը բնութագրող ցուցանիշները, գույքի մեկնարկային գինը, աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով:

31. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր տոմսին համապատասխանող համարը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով գույքը ձեռք բերելու մասին:

32. Յուրաքանչյուր գնորդ կարող է գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով:

33. Աճուրդավարն աճուրդը շարունակում է այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ թեկնածու, որից հետո աճուրդը դադարեցվում է:

34. Հայտարարված գնով գույքը ձեռք բերելու համաձայնություն չլինելու դեպքում աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը: Գույքը մեկնարկային գնով երեք անգամ առաջարկելիս գնորդների բացակայության դեպքում աճուրդը համարվում է չկայացած և դադարեցվում է:

35. Գույքի առավելագույն արժեքն առաջարկած թեկնածուն աճուրդավարի կողմից առաջարկված գինը երրորդ անգամ հայտարարելուց հետո ճանաչվում է աճուրդի հաղթող և պարտավոր է 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել մասնակցի տոմսն ու վճարել իր առաջարկած գնի հինգ տոկոսի չափով նախավճարը (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարման միջոցներով), որը սահմանված ժամկետում հետագա վճարումների չկատարման դեպքում չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` վաճառքի հատուկ հաշվին: Գնորդը վճարումները կարող է կատարել նաև լիազորված անձի միջոցով:

36. Վճարման դեպքում` աճուրդի հաղթողի առաջարկած գնի հինգ տոկոսի չափով նախավճարի գումարը հաշվարկվում են հաղթողի (գնորդի) կողմից վճարման ենթակա գումարի մեջ և աճուրդի կազմակերպչի կողմից փոխանցվում համապատասխան հաշվին:

37. Եթե աճուրդում հաղթողը չի կատարում սույն կարգի 35-րդ կետի պահանջները, ապա նրա մուծած նախավճարը չի վերադարձվում և աճուրդը համարվում չկայացած, վաճառքի նպատակով հաջորդ աճուրդը կազմակերպվում է նույն պայմաններով, առանց մեկնարկային գնի նվազման:

(37-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 594-Ն որոշում)

38. Կազմակերպիչը մեկօրյա ժամկետում աճուրդի արդյունքների ամփոփման մասին հաստատում է արձանագրություն: Կազմակերպչի անդամի հատուկ կարծիք լինելու դեպքում այն ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:

(38-րդ կետը փոփ. 22.06.2023 թիվ 984-Ն որոշում)

i

39. Կազմակերպիչը աճուրդի արդյունքների մասին հաստատված արձանագրությունը և վճարման անդորրագրերը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիազոր մարմին:

(39-րդ կետը փոփ. 22.06.2023 թիվ 984-Ն որոշում)

 

6. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ

 

i

40. Պետական գույքի աճուրդը համարվում է չկայացած, եթե`

1) աճուրդի հաղթողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը սահմանված ժամկետում չի ստորագրել աճուրդի արդյունքների արձանագրությունը կամ չի կատարել վճարումը, կամ հրաժարվել է գույքը ձեռք բերելուց, կամ չի կնքել պայմանագիրը.

i

2) աճուրդին չի ներկայացել ոչ մի գնորդ.

3) արտակարգ իրավիճակի պատճառով անհնար է դառնում աճուրդով նախատեսված աշխատանքների կատարումը:

40.1. Աճուրդը չկայացած է հայտարարվում սույն կարգի 40-րդ կետում նշված հանգամանքներից մեկի ի հայտ գալու հաջորդ օրվանից ոչ ուշ:

(40.1-ին կետը լրաց. 22.06.2023 թիվ 984-Ն որոշում)

41. Աճուրդն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով: Դատական կարգով աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է աճուրդի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:

42. Եթե աճուրդը համարվում է չկայացած, ապա այդ դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպվում է նոր աճուրդ, ընդ որում` աճուրդը չկայացած համարվելու դեպքում հաջորդ աճուրդի պայմանները, այդ թվում` մեկնարկային գինը սահմանվում են գույքի աճուրդով վաճառքի մասին համապատասխան իրավական ակտով:

i

(42-րդ կետը փոփ. 22.06.2023 թիվ 984-Ն որոշում)

 

7. ԱՃՈՒՐԴԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

i

43. Կազմակերպիչը կազմում է գույքի աճուրդով վաճառքի մասին արձանագրությունը, որն աճուրդի անցկացումից հետո ստորագրվում է գնորդի և վաճառողի կողմից:

44. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցին տրվում է վճարման հանձնարարագիր` 2 օրինակից, որոնցից մեկը մնում է կազմակերպչի մոտ: Վճարման հանձնարարագրում նշվում են գնորդի կողմից մուծման ենթակա գումարի չափը, մուծման վերջին ժամկետը:

45. Աճուրդի արդյունքների վերաբերյալ որոշումն իրավաբանական ուժ է ստանում լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատվելուց հետո և հիմք է ծառայում գույքի նոր սեփականատիրոջ հետ վաճառքի պայմանագիր կնքելու համար:

46. (46-րդ կետն ուժը կորցրել է 22.06.2023 թիվ 984-Ն որոշում)

i

47. Գույքի գնորդը պարտավոր է վճարումներն ամբողջությամբ կատարելուց հետո 30 օրվա ընթացքում լիազոր մարմնի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր: Գույքի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված` իրավունքի գրանցման պահից:

(47-րդ կետը փոփ. 22.06.2023 թիվ 984-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2021
N 587-Ն
Որոշում