Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

21.05.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2021 թվականի N 796-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և լրացումներ ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին` 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների գործընթացն ապահովելու նպատակով պայմանագիր կնքել նախորդ ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացում մասնագիտական փորձառություն ունեցող «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ` հաշվի առնելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգավորումը: Ընդ որում, ընդունել ի գիտություն, որ պայմանագրով նախատեսված դեպքում սույն որոշմամբ նախատեսված գումարի շրջանակներում «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կատարված աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված փաստացի ծախսերի վերաբերյալ հաշվետվության հիման վրա:

2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել կանխավճար Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված «1096. Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի «11007. ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացի ապահովում» միջոցառման շրջանակներում հատկացված 484,000.0 հազ. դրամ գումարի 50 տոկոսի չափով` առանց կանխավճարի ապահովման միջոցի կիրառման:

(2.1.-րդ կետը լրաց. 19.05.21 թիվ 797-Ն որոշում)

i

3. «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերությանը` ապահովել քվեարկության ժամանակ տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացի նախապատրաստման և իրականացման ընթացքում «Յուքոմ» ՓԲԸ-ին մասնագիտական, կազմակերպչական աջակցության ցուցաբերում, ներառյալ` ընկերության կողմից կատարվելիք աշխատանքների նկատմամբ մասնագիտական հսկողություն: Արդյունքների մասին պարբերական տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ: Սույն գործառույթի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը կատարել ընկերության ֆինանսական միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ծանուցման ծախսերի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 7 հավելվածի:

5. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 58-րդ կետի`

1) հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին «1096 Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի «ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպում» միջոցառման գծով հատկացված գումարի` բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների տարեկան չափաքանակը` 2,394,000.0 հազ. դրամի չափով.

i

2) հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը «1096 Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի «Ընտրական գործընթացների շրջանակներում ընտրական տեղամասերում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման միջոցառումների իրականացում» միջոցառման գծով հատկացված գումարի` բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների տարեկան չափաքանակը` 50,000.0 հազ. դրամի չափով:

(5-րդ կետը փոփ. 19.05.21 թիվ 797-Ն որոշում)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

  Ն. Փաշինյան


2021 թ. մայիսի 18
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի մայիսի 18-ի
N 796-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
առաջին
կիսամյակ
ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 4,022,128.7 4,022,128.7 -
այդ թվում`      
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը 4,022,128.7 4,022,128.7 -
այդ թվում`      
2. Ֆինանսական զուտ ակտիվներ 4,022,128.7 4,022,128.7 -
2.6. Այլ 4,022,128.7 4,022,128.7 -
ժամանակավորապես ազատ միջոցներ 4,022,128.7 4,022,128.7 -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար
Ա. Թորոսյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի մայիսի 18-ի
N 796-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
առաջին
կիսամյակ
ինն ամիս տարի
ծրագիրը միջոցառումը
    Ընդամենը 4,022,128.7 4,022,128.7 -
    ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 4,022,128.7 4,022,128.7 4,022,128.7
1096   Ծրագրի անվանումը` 4,022,128.7 4,022,128.7 4,022,128.7
Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում      
Ծրագրի նպատակը`      
Օրինական և թափանցիկ ընտրական գործընթացների կազմակերպում և ապահովում      
Վերջնական արդյունքի նկարագրությունը`      
    Ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացում      
Ծրագրի միջոցառումներ      
    Միջոցառման անվանումը` 2,819,330.3 2,819,330.3 2,819,330.3
    ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպում      
  11004 Միջոցառման նկարագրությունը`      
  ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպում, անցկացում և արդյունքների ամփոփում      
    Միջոցառման տեսակը      
    Ծառայությունների մատուցում      
    Միջոցառման անվանումը` 480,000.0 480,000.0 480,000.0
    ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացի ապահովում      
  11007 Միջոցառման նկարագրությունը`      
  ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացի կազմակերպում և իրականացում      
    Միջոցառման տեսակը      
    Ծառայությունների մատուցում      
  11008 Միջոցառման անվանումը` 664,158.4 664,158.4 664,158.4
    ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հետ կապված տեղեկատվական աջակցություն      
    Միջոցառման նկարագրությունը`      
    ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման համար ընտրողների ցուցակների տպագրում և ընտրությունների ժամանակ քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին ընտրողներին ծանուցում      
    Միջոցառման տեսակը      
    Ծառայությունների մատուցում      
    Միջոցառման անվանումը` 8,640.0 8,640.0 8,640.0
    ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման հետ կապված հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ      
  11010 Միջոցառման նկարագրությունը`      
  ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման հետ կապված հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայությունների ձեռքբերում      
    Միջոցառման տեսակը      
    Ծառայությունների մատուցում      
    Միջոցառման անվանումը` 50,000.0 50,000.0 50,000.0
  11011 Ընտրական գործընթացների շրջանակներում ընտրական տեղամասերում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման միջոցառումների իրականացում      
    Միջոցառման նկարագրությունը`      
Ընտրական գործընթացների շրջանակներում ընտրական տեղամասերում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման միջոցառումների ապահովում      
Միջոցառման տեսակը      
Ծառայությունների մատուցում      
    ՀՀ կառավարություն - - (4,022,128.7)
1139   Ծրագրի անվանումը` - - (4,022,128.7)
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ      
Ծրագրի նպատակը`      
Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում      
Վերջնական արդյունքի նկարագրությունը`      
Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետության և թափանցիկության ապահովում      
Ծրագրի միջոցառումներ      
  11001 Միջոցառման անվանումը` (4,022,128.7) (4,022,128.7) (4,022,128.7)
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ      
Միջոցառման նկարագրությունը`      
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում      
Միջոցառման տեսակը      
Ծառայությունների մատուցում      
Ծրագրի միջոցառումներ      
  11001 Միջոցառման անվանումը` 4,022,128.7 4,022,128.7 -
    ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ      
Միջոցառման նկարագրությունը`      
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում      
Միջոցառման տեսակը      
Ծառայությունների մատուցում      

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար
Ա. Թորոսյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի մայիսի 18-ի
N 796-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը առաջին կիսամյակ ինն ամիս տարի
          ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 4,022,128.7 4,022,128.7 -
          այդ թվում`      
01         ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 4,022,128.7 4,022,128.7 4,022,128.7
          այդ թվում`      
  06       Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) 4,022,128.7 4,022,128.7 4,022,128.7
          այդ թվում`      
    01     Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) 4,022,128.7 4,022,128.7 4,022,128.7
          այդ թվում`      
          ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 4,022,128.7 4,022,128.7 4,022,128.7
      1096   Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում 4,022,128.7 4,022,128.7 4,022,128.7
          այդ թվում`      
        11004 ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպում 2,819,330.3 2,819,330.3 2,819,330.3
          այդ թվում` ըստ կատարողների      
          ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 2,819,330.3 2,819,330.3 2,819,330.3
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ      
          ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 2,819,330.3 2,819,330.3 2,819,330.3
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 2,819,330.3 2,819,330.3 2,819,330.3
          ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 2,819,330.3 2,819,330.3 2,819,330.3
          Այլ ծախսեր 2,819,330.3 2,819,330.3 2,819,330.3
        11007 ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացի ապահովում 480,000.0 480,000.0 480,000.0
          այդ թվում` ըստ կատարողների      
          ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 480,000.0 480,000.0 480,000.0
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ      
          ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 480,000.0 480,000.0 480,000.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար
Ա. Թորոսյան

 

Հավելված N 4
 ՀՀ կառավարության
2021 թվականի մայիսի 18-ի
 N 796-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.22 ԵՎ 9.47 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
 2021 թվականի մայիսի 18-ի
N 796-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.9, 9.1.10, 9.1.23, 9.1.33 ԵՎ 9.1.58 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2021 թվականի մայիսի 18-ի
N 796-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
քանակը գումարը (հազ. դրամ)
ՀՀ արդարադատության նախարարություն 8,640.0
Բաժին N 01 Խումբ N 06 Դաս N 01 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) 8,640.0
1096 11010 ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման հետ կապված հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ 8,640.0
  ՄԱՍ 1. ԱՊՐԱՆՔՆԵՐ         8,640.0
22451180 Պատվերով տպագրվող նյութեր ՄԱ հատ 1440 6000 8,640.0
ՀՀ ոստիկանություն 664,158.4
Բաժին N 01 Խումբ N 06 Դաս N 01 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) 664,158.4
1096 11008 ՀՀ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հետ կապված տեղեկատվական աջակցություն 664,158.4
  ՄԱՍ 1. ԱՊՐԱՆՔՆԵՐ         10,089.6
30197622/1 Թուղթ` A4 ֆորմատի ԳՀ կգ 600 2603 1,561.8
30121460/1 Տոներային քարտրիջներ ԳՀ հատ 120000 40 4,800.0
30121460/2 Տոներային քարտրիջներ ԳՀ հատ 196200 19 3,727.8
  ՄԱՍ 2. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ         654,068.8
64111200/1 Փոստային ծառայություններ` կապված նամակների հետ ՄԱ դրամ 654068825 1 654,068.8

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար
Ա. Թորոսյան

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2021 թվականի մայիսի 18-ի
N 796-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

NN ը/կ Ծախսեր Գումարը (դրամ)
1. Գրասենյակային նյութեր և հագուստ (ընտրողների ցուցակներ, 2587086 ընտրող x 3,9 դրամ) 10,089,600.0
2. Կապի ծառայություններ (ընտրողների ծանուցագրեր, 2275022 ընտրող x 287.5 դրամ) 654,068,825.0
Ընդամենը 664,158,425.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար
Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 մայիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.05.2021
N 796-Ն
Որոշում