Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 706-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2023 թվականի N 1032-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 706-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 706-Ն որոշմամբ հաստատված բյուջեների կատարման կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«13. Գանձապետական գործառնություններին վերաբերող փաստաթղթերը ստորագրում է դրա իրավասություն ունեցող անձը` կազմակերպության ֆինանսական ծառայության ղեկավարի կամ գլխավոր հաշվապահի ներկայացմամբ: Նշված փաստաթղթերը` ստորագրման ներկայացնելու անձին լիազորելու որոշումը կայացնում է այդ փաստաթղթերի ստորագրման իրավասություն ունեցող անձը: Առանձին ֆինանսատնտեսական գործառնությունների իրականացման հետ կապված` կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի միջև տարաձայնությունների դեպքում խնդիրը կարգավորվում է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

ԲԳԿ-ների, ինչպես նաև բյուջետային ծրագրերի միջոցառումներն իրականացնող պետական մարմինների գանձապետական գործառնություններին վերաբերող փաստաթղթերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով ստորագրում են` ԲԳԿ-ի գլխավոր քարտուղարը (աշխատակազմի ղեկավարը) կամ գլխավոր ֆինանսիստը կամ մարմնի ղեկավարի հրամանով լիազորված անձը, իսկ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի դեպքում` պետական մարմնի ղեկավարը կամ ղեկավարի հրամանով լիազորված անձը:».

2) կարգի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«14. ԲՍԿ-ի գանձապետական գործառնություններին վերաբերող փաստաթղթերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով ստորագրում են` պետական մարմինների համար` ԲՍԿ-ի ղեկավարը կամ ղեկավարի տեղակալը կամ ղեկավարի հրամանով լիազորված անձը, իսկ իրավաբանական անձանց համար` կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող անձը կամ նրա տեղակալը կամ մարմնի ղեկավարի հրամանով լիազորված անձը: Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսված միջոցների ծախսման ժամանակ այդ գործընթացը կարգավորող միջազգային պայմանագրերով և դրանց մաս հանդիսացող փաստաթղթերով սահմանված դեպքերում և կարգով ստորագրության իրավունքը պետական մարմնի կամ հիմնարկի ղեկավարը կարող է վերապահել տվյալ մարմնի կամ հիմնարկի հանրային ծառայող հանդիսացող անձանց:».

3) կարգի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«38. ԲՍԿ-ների կարիքների համար կատարվող գնումների գծով ստանձնած պարտավորությունների ֆինանսավորման կարգը սահմանվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Եթե ԲԳԿ-ի կամ ԲՍԿ-ի համար տվյալ տարվա բյուջեով կամ նախահաշվով նախատեսված որևէ ծախսային ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման գնումների հոդվածներով բյուջետային հատկացումների միայն մի մասն է նախատեսված գնումների իրականացման համար, իսկ մյուս մասն ուղղվելու է գնում չհանդիսացող ծախսերի (այսուհետ` ԳՉԾ) ֆինանսավորմանը, ապա այդ ծախսերի գծով հրապարակվող գնումների պլաններում` ԳՉԾ-ները չեն ներառվում:

i

38.1. Նշված կետի իմաստով` ԳՉԾ են համարվում բյուջեների հետևյալ ծախսատեսակները`

1) նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում ստանձնած պարտավորությունների դիմաց առաջացած պարտքերի մարմանն ուղղվող ծախսերը.

2) միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման գծով ծախսերը.

3) հսկիչ գնումներով կատարվող ծախսերը.

4) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործարքների գծով ծախսերը.

5) կանխիկ և բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների գծով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով հաստատված ծախսերը.

6) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող գնումների գծով ծախսերը:».

4) կարգի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«39. ԲՍԿ-ների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստանձնած և սույն կարգի 38-րդ կետում նշված պարտավորությունների խմբին չդասվող պարտավորությունները ֆինանսավորվում են հետևյալ կարգով`

1) գնման ծախսեր չպարունակող պայմանագրերով ստանձնած պարտավորությունների դեպքում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց հատկացված դրամաշնորհների)` պայմանագրի շրջանակներում վճարում կատարելու համար ԲՍԿ-ն գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում գանձապետական վճարման հանձնարարագիր (N 4 ձև) և այդ վճարումը հիմնավորող հավաստագիր (N 5 ձև): Կանխիկ ձևով կատարվող ծախսերի դեպքում ԲՍԿ-ն գանձապետարան է ներկայացնում կանխիկ միջոցների ստացման հայտ (N 6 ձև): Գանձապետարանի ստորաբաժանումն ընդունում է ներկայացված փաստաթղթերը, եթե դրանք կազմված են սահմանված ձևերին համապատասխան: Հակառակ դեպքում, դրանք` ներկայացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են ԲՍԿ.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց հատկացված դրամաշնորհների ֆինանսավորման դեպքում ԲՍԿ-ն գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում քաղվածք պայմանագրից, գանձապետական վճարման հանձնարարագիր, այդ վճարումը հիմնավորող հավաստագիր և օրենսդրությամբ սահմանված ձևին համապատասխանող հաշվարկային փաստաթղթեր (հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր): Եթե դրամաշնորհի հատկացումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ սահմանված կարգով, ապա վճարումը հիմնավորող հավաստագրի փոխարեն ներկայացվում է հաշվարկային փաստաթուղթ: Ընդ որում, սույն ենթակետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա տրամադրված դրամաշնորհների դիմաց վճարում կատարելու նպատակով, հաշվարկային փաստաթուղթը հաստատելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ԲՍԿ-ն գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում վճարման հանձնարարագիրը և օրենսդրությամբ սահմանված ձևին համապատասխանող հաշվարկային փաստաթղթերը: Գանձապետարանի ստորաբաժանումն ընդունում է ներկայացված փաստաթղթերը, եթե դրանք կազմված են սահմանված ձևերին համապատասխան: Հակառակ դեպքում, դրանք` ներկայացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են ԲՍԿ-ին.

3) այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենքներով պետական կառավարչական հիմնարկներին թույլատրվում է վճարովի ծառայություններ մատուցել այլ պետական կառավարչական հիմնարկներին, ապա դրանց արդյունքում առաջացած պարտավորությունները ֆինանսավորվում են հետևյալ կարգով. ԲՍԿ-ն գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում վճարովի ծառայություն մատուցելու վերաբերյալ երկու պետական հիմնարկների միջև ստորագրված վարչական ակտի պատճենը, ինչպես նաև N 4 ձևով սահմանված գանձապետական վճարման հանձնարարագիր` առանց այդ վճարումը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթերը ներկայացնելու: Գանձապետարանի ստորաբաժանումն ընդունում է ներկայացված փաստաթղթերը, եթե դրանք կազմված են սահմանված կարգին համապատասխան: Հակառակ դեպքում, դրանք ներկայացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարանի ստորաբաժանման կողմից վերադարձվում են ԲՍԿ-ին:».

5) կարգի 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«56. Կանխիկ դրամով վճարումներ կարող են իրականացվել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սոցիալական նպաստներ» կատեգորիայի մեջ ներառված հոդվածներով:».

6) կարգի 57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«57. Բանկային վճարային քարտերով կարող են վճարումներ իրականացվել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ տարրերով`

1) «Աշխատանքի վարձատրություն» կատեգորիայի մեջ ներառված տնտեսագիտական հոդվածներով.

2) «Գործուղումների և շրջագայությունների ծախսեր» խմբի մեջ ներառված տնտեսագիտական հոդվածներով.

3) «Սոցիալական նպաստներ» կատեգորիայի մեջ ներառված տնտեսագիտական հոդվածներով:

Բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցները կանխիկացման ենթակա չեն:».

i

7) կարգի 58-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակներ սահմանելու իրավական ակտի նախագիծը մարմնի կողմից ներկայացվում է բացառիկ դեպքերում:».

i

8) կարգի 62-րդ կետը «կատարվել» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն կարգի 58-րդ կետով սահմանված դեպքերի» բառերով.

9) կարգի 84-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«84. Տվյալ տարվա ընթացքում ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը գանձապետարանն ընդունում է մինչև տվյալ տարվա նախավերջին աշխատանքային օրը ներառյալ:».

10) կարգի 85-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

i

2. Կարգով հաստատված 1-8-րդ ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունիսի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հունիսի 22-ի

N 1032-Ն որոշման

 

«Ձև N 1

 

             [] ԲԳԿ                                [] ԲՍԿ

._____________________________________________________________________.

|ՀԱՇԻՎԸ ՏՆՕՐԻՆՈՂԸ ______________________________ ՀՎՀՀ-Ն____________   |

|                  (ՀԱՇԻՎԸ ՏՆՕՐԻՆՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ)                       |

|[] ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐԸ ___________________________________     |

|[] ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀԱՇԻՎՆԵՐԸ                                      |

|ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵՆ _______________________________ |

|ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ _______________                                       |

|ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ________________________ՀՎՀՀ-Ն _________     |

|ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ _________ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ _________ |

|_____________________________________________________________________|

|ՊԱՇՏՈՆ |ԱՆՈՒՆ,  |ՀԱՆՐԱՅԻՆ          |ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ|ԿՆԻՔԻ ԴԱՋՎԱԾՔԻ     |

|       |ԱԶԳԱՆՈՒՆ|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  |ՆՄՈՒՇԸ       |ՆՄՈՒՇԸ             |

|       |        |ՀԱՄԱՐԱՆԻՇ         |             |                   |

|_______|________|__________________|_____________|___________________|

|_______|________|__________________|_____________|___________________|

|_______|________|__________________|_____________|___________________|

._____________________________________________________________________.

 

    ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ                            ____ ___________ 20 Թ.

ՂԵԿԱՎԱՐԸ

ԲԳԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ  ________________ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ԵՎ ԿՆԻՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ _________________

    ՄԱՐՄՆԻ ԿՆԻՔԻ ՏԵՂԸ                                ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆՈՐ «ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԵՎ ԿՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՔԱՐՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ՆԱԽՈՐԴ ՔԱՐՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Է ՃԱՆԱՉՎՈՒՄ:

 

Ձև N 2

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

    1. Հիմնարկի անվանում                          ՀՎՀՀ

2. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգում 3. Գանձապետական հաշվի

Բաժին Խումբ Դաս Ծրագիր Միջոցառում (հաշիվների) համարը______

.____________________________________.

.____________________________________.

 

Ծրագրի անվանումը _________________________

Միջոցառման անվանումը _____________________

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Ապրանքի,   |հոդ-  |Նախատեսվում է ֆինանսավորել ՀՀ ------ թվականի պետական  |

|աշխատանքի, |վածը* |բյուջեից միջոցների կամ արտաբյուջետային միջոցների      |

|ծառայության|      |հաշվին, ընդ որում`                                    |

|անվանումը  |      |______________________________________________________|

|           |      |1-ին     |1-ին       |9 ամիս     |տարի          |ընդա-|

|           |      |եռամսյակ |կիսամյակ   |           |              |մենը |

|           |      |_________|___________|___________|______________|_____|

|           |      |1|1-2|1-3|1-4|1-5|1-6|1-7|1-8|1-9|1-10|1-13|1-12|     |

|___________|______|_|___|___|___|___|___|___|___|___|____|____|____|_____|

|    1      | 2    |3| 4 |5  |6  |7  |8  | 9 |10 |11 |12  |13  |14  | 15  |

|___________|______|_|___|___|___|___|___|___|___|___|____|____|____|_____|

._________________________________________________________________________.

 

Պատասխանատու

ստորաբաժանման

ղեկավարի

ստորագրությունը

____ ____________

20 թ.

Կ. Տ.

 

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ

 

Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցը լրացվում է հետևյալ կերպ`

1) գանձապետական յուրաքանչյուր հաշվի համար կազմվում է առանձին ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույց.

2) տիտղոսային մասի 2-րդ կետում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման տարրերը լրացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 11, իսկ գերատեսչական դասակարգումը` N 23 հավելվածներին համապատասխան.

3) աղյուսակի 1-ին սյունակում` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանը չառնչվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների գծով պարտավորություններ ստանձնելիս լրացվում է համապատասխան հոդվածի անվանումը, իսկ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դեպքում` դրանց անվանախումբը.

4) աղյուսակի 2-րդ սյունակում նշվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները լրացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված NN 5 և 6 հավելվածներին համապատասխան (մինչև սինթետիկ հաշիվ).

5) աղյուսակում նշված` վճարման ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով.

6) պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների գծով կնքված պայմանագրերի առկայության դեպքում:

 

Ձև N 3

 

ՔԱՂՎԱԾՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ

 

    1. Հիմնարկի անվանումը                              6. Գնման ձևը`

    2. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման`     7. Պայմանագրի կողմ

Բաժին Խումբ Դաս Ծրագիր Միջոցառում   հանդիսացող մատա-

    Գերատեսչական կոդ                                   կարարի անվանումը`

.____________________________________.

.____________________________________.

 

Ծրագրի անվանումը Միջոցառման անվանումը

 

3. Հիմնարկին սպասարկող գանձապետական ստորաբաժանման  գրանցման վայրը`

անվանումը ՖՆ գործառնական վարչություն

հարկային հաշվառման

    4. Գանձապետական հաշվի համարը                        կոդը`

 

    5. Պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և       սպասարկող բանկի

    համարը                                              (մասնաճյուղի)

                                                        անվանումը`

 

    5.1. Համաձայնագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը     հաշվեհամարը`

և համարը

8. Պայմանագրի

կատարման ժամկետը

 

հազ. դրամ

.________________________________________________________

|Ձեռքբերվող |Հոդված|Նախատեսվում է ֆինանսավորել ՀՀ 20--

|ապրանքի,   |      |թվականի պետական բյուջեից, ընդ որում`

|աշխատանքի, |      |_____________________________________

|ծառայության|      |1-ին եռամսյակ    |1-ին  կիսամյակ    |

|անվանումը  |      |_________________|__________________|

|           |      |հուն-|հուն-|հուն-|հուն-|հուն-|հուն- |

|           |      |վար  |վար  |վար  |վար  |վար  |վար   |

|           |      |     |փետր-|մարտ |ապ-  |մա-  |հու-  |

|           |      |     |վար  |     |րիլ  |յիս  |նիս   |

|___________|______|_____|_____|_____|_____|_____|______|

|     1     | 2    |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8   |

.________________________________________________________

________________________________________________.

|

|

________________________________________________|

|9 ամիս            |տարի               |ընդամենը|

|__________________|___________________|________|

|հուն-|հուն- |հուն-|հուն-|հուն-  |հուն-|        |

|վար  |վար   |վար  |վար  |վար    |վար  |        |

|հու- |օգոստ.|սեպտ.|հոկտ.|նոյեմբ.|դեկտ.|        |

|լիս  |      |     |     |       |     |        |

|_____|______|_____|_____|_______|_____|________|

|  9  |  10  |  11 |  12 |  13   | 14  |    15  |

________________________________________________.

._____________________________________________

|            Պայմանագրով նախատեսված կանխավճար

|_____________________________________________

|Հատկաց-|Մարման ժամկետը

|ման    |(Բյուջեից հատկացված կանխավճարի գծով)

|վերջին |_____________________________________

|ժամկետը|1-ին եռամսյակ    |1-ին  կիսամյակ    |

|       |_________________|__________________|

|       |հուն-|հուն-|հուն-|հուն-|հուն-|հուն- |

|       |վար  |վար  |վար  |վար  |վար  |վար   |

|       |     |փետր-|մարտ |ապ-  |մա-  |հու-  |

|       |     |վար  |     |րիլ  |յիս  |նիս   |

|_______|_____|_____|_____|_____|_____|______|

| 1     | 2   |  3  |  4  |  5  |  6  |  7   |

._____________________________________________

________________________________________________.

|

________________________________________________|

|

|

________________________________________________|

|9 ամիս            |տարի               |ընդամենը|

|__________________|___________________|________|

|հուն-|հուն- |հուն-|հուն-|հուն-  |հուն-|        |

|վար  |վար   |վար  |վար  |վար    |վար  |        |

|հու- |օգոստ.|սեպտ.|հոկտ.|նոյեմբ.|դեկտ.|        |

|լիս  |      |     |     |       |     |        |

|_____|______|_____|_____|_______|_____|________|

| 8   |  9   | 10  |  11 |   12  |  13 |   14   |

________________________________________________.

 

     ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ                      Գանձապետական

     ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ  ________          ստորաբաժանման

                                        պաշտոնատար

                                        անձի ստորա-

                                        գրությունը  _________

 

*Սույն ձևի 6-րդ կետում` 9-22-րդ գնման ձևերը նշվում են օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրերի շրջանակներում:

 

Ձև N 4

 

ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ

._____________________________________________________________________.

|                    ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ N ___                      |

|                    ___ ___________________ 20 Թ.                    |

|                                                                     |

|                                              ԴԵԲԵՏ ԳՈՒՄԱՐԸ          |

|ՎՃԱՐՈՂԸ _______________________________     ._______________________.|

|_______________________________________     |ՀԱՇՎԻ N|    |          ||

|ՍՏԱՑՈՂԸ________________________________     |____________|__________||

|ՍՏԱՑՈՂԻ ԲԱՆԿԸ _________________________     |     ԿՐԵԴԻՏ |          ||

|_______________________________________     |____________|__________||

|                                            |ՀԱՇՎԻ N|    |ԴՐԱՄ      ||

|                                            ._______________________.|

|                                                                     |

|ԳՈՒՄԱՐԸ` ՏԱՌԵՐՈՎ ____________________________________ ԴՐԱՄ           |

|ՀԻՄՔԸ, ՎՃԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ                                               |

|                                                                     |

|ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՀԱՄԱՐԸ, ԿԱԶՄՄԱՆ |

|ԱՄՍԱԹԻՎԸ ____________________________________________________________|

|ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ`                          |

|_________________________________________________________.           |

|ԲԱԺԻՆ |ԽՈՒՄԲ|ԴԱՍ|ԾՐԱԳԻՐ,    |ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ|ՀՈԴՎԱԾ  |ԳՈՒՄԱՐ|           |

|      |     |   |ՄԻՋՈՑԱՌՈՒՄ |ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ |        |      |           |

|_________________________________________|________|______|           |

|                                         |________|______|           |

|                                         |________|______|           |

|                                         ._______________.           |

|                                                                     |

|                                                ՀԱՍՏԱՏՎԱԾ Է          |

|ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ                                                        |

|ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ _______________________         ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ         |

|                                                ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ |

|                                                                     |

|Կ. Տ.                                            Կ. Տ.               |

._____________________________________________________________________.

 

Ձև N 5

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N __ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

__ _____________20 __ թ.

1. Հիմնարկի անվանումը _______________________________________________

2. Գտնվելու վայրը ____________________________________________________

3. Պետական կառավարման վերադաս մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը _________________________________________________________________

4. Հիմնարկի` ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում հաշվառման համարը________________

5. Ծախսերի ֆինանսավորման աղբյուրի կոդը (ՀՀ պետական բյուջե` 1, համայնքի բյուջե` 2, արտաբյուջե`

3)__________________________________________________

6. Պետական կառավարման վերադաս մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի կոդը` ըստ ծախսերի գերատեսչական դասակարգման ______________________________

7. Պայմանագրի կնքման ամսաթիվը __ __________ 20 թ., համարը____________

 

Սույնով հավաստվում է, որ սույն հավաստագրի ներկայացման պահին հավաստագրի 1-ին կետում նշված հիմնարկի կողմից բյուջետային ծախսերի դասակարգման` ստորև ներկայացված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնած, հիմնարկի հաշվապահական փաստաթղթերով հիմնավորված և դրանից կատարման ենթակա ֆինանսական պարտավորությունների մեծությունը համապատասխանում է ստորև ներկայացված աղյուսակի 5-րդ սյունակում նշված գումարի մեծությանը:

 

._____________________________________________________________________.

|NN |Բաժին/    |ՀՈԴՎԱԾ|Աշխատանքների,|Գումարը  |Վճարման  |Կանխավճարի   |

|ը/կ|խումբ/    |      |ապրանքների և |(ըստ     |ժամկետը  |մարում       |

|   |դաս/      |      |ծառայության  |վճարման  |(ըստ     |             |

|   |ծրագիր,   |      |համառոտ      |հանձնարա-|ժամանակա-|             |

|   |միջոցառում|      |նկարագիրը    |րականի)  |ցույցի)  |             |

|___|__________|______|_____________|_________|_________|_____________|

|1  |   2      |  3   |     4       |   5     |    6    |      7      |

|___|__________|______|_____________|_________|_________|_____________|

|___|__________|______|_____________|_________|_________|_____________|

|___|_______________________________|_________|_________|_____________|

|   |      Ընդամենը                 |         |         |             |

._____________________________________________________________________.

 

    ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ              ___________________

                                                       Կ. Տ.

 

ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

Պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագիրը լրացվում և ներկայացվում է հետևյալ կերպ`

1) եթե հավաստագիրը կազմվում և գանձապետարան է ներկայացվում ԲՍԿ-ների կարիքների համար կատարվող գնումների գծով, ինչպես նաև սույն կարգի 39-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` այլ պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով վճարումներ իրականացնելու համար, ապա յուրաքանչյուր առանձին վերցրած պայմանագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար ներկայացվում է առանձին հավաստագիր և վերջինիս տիտղոսային մասի 7-րդ կետում լրացվում է համապատասխան պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը.

2) եթե հավաստագիրը կազմվում և գանձապետարան է ներկայացվում ԲՍԿ-ների կարիքների համար կատարվող գնումների գծով, ինչպես նաև սույն կարգի 39-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով վճարումներ իրականացնելու համար, ապա հավաստագրի 7-րդ կետը չի լրացվում: Ընդ որում, միևնույն ծրագրի շրջանակներում մի քանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մի քանի հոդվածների գծով վճարումներ իրականացնելու դեպքում կարող է ներկայացվել մեկ հավաստագիր.

3) բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող ԲՍԿ-ների կողմից ներկայացվող հավաստագրերը ստորագրում Է բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի գլխավոր ֆինանսիստը կամ նրա բացակայության դեպքում` փոխարինողը.

4) աղյուսակի 2-րդ սյունակի գործառական դասակարգման կոդերը լրացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 11 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգմանը համապատասխան.

5) աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է բյուջետային ծախսերի դասակարգման հոդվածը (տարրը)` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված NN 5 և 6 հավելվածներին համապատասխան` մինչև սինթետիկ հաշիվը.

6) աղյուսակի 5-րդ սյունակը լրացվում է վճարման, իսկ 7-րդ սյունակը` կանխավճարի մարման դեպքում:

 

Ձև N 6

 

ԿԱՆԽԻԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՅՏ N

 

    ____________________________            ____________________________

      ՀԻՄՆԱՐԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                            ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐԸ

 

    _________________________________       ______ ______________ 20 թ.

ԲԱԺԻՆ/ԽՈՒՄԲ/ԴԱՍ/ԾՐԱԳԻՐ/ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

 

._____________________________________________________________________.

|ՀՈԴՎԱԾ|ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ |ԼՐԱՑՎՈՒՄ Է ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ    |

|______|__________________________|___________________________________|

|______|__________________________|___________________________________|

|______|__________________________|___________________________________|

._____________________________________________________________________.

 

ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐ` ՏԱՌԵՐՈՎ_______________________________________________ ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐ ՍՏԱՑՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ _____________________________________ ___________________________________________________________________________ ___________________________________________________________________________

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

 

Պատասխանատուի ստորագրություն

Կ. Տ.

ԲԱՆԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ _____________________ ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ ԿԱՆԽԻԿԻ ՉԵԿ N

 

Ձև N 7

 

ՄԻՋԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱՆՑԱԳԻՐ

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                             N ___                                   |

|                 __ ____________________ 20 Թ.                       |

|                                                                     |

|_________________________       ԴԵԲԵՏ               ԳՈՒՄԱՐԸ          |

|ՎՃԱՐՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ               ՀԱՇԻՎ N            .___________.     |

|                                            ԿՈԴ N  |___________|     |

|                                                   .___________.     |

|_________________________       ԴԵԲԵՏ       ԿՈԴ N  .___________.     |

|    ՍՏԱՑՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ           ՀԱՇԻՎ N            .___________.     |

|                                                                     |

|          ___________________________________________                |

|                      (ԳՈՒՄԱՐԸ` ՏԱՌԵՐՈՎ)                             |

|          ___________________________________________                |

|                       (ՎՃԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ)                             |

|                                                                     |

|ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ`                                     |

|___________________________________________________________.         |

|ԲԱԺԻՆԸ |ԽՈՒՄԲԸ|ԴԱՍԸ|ԾՐԱԳԻՐ`   |ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ|ՀՈԴՎԱԾԸ|ԳՈՒՄԱՐԸ|         |

|       |      |    |ՄԻՋՈՑԱՌՈՒՄ|ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ |       |       |         |

|___________________________________________|_______|_______|         |

|___________________________________________|_______|_______|         |

|                                           |_______|_______|         |

|                                           |_______|_______|         |

|                                           ._______|_______|         |

|                            ԸՆԴԱՄԵՆԸ               ._______.         |

|                                                                     |

|ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ _________________                      |

| ________________ Կ. Տ.                                              |

._____________________________________________________________________.

 

ԱՄՓՈՓ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

 

__ _____________________ 20 Թ.

 

Սույնով ԲԳԿ` ______________________________________________________ տալիս է իր համաձայնությունը 20 թ. ընթացքում ԲԳԿ-ի գանձապետական հաշվում առկա դրամական միջոցների սահմաններում

 

[] Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման`

.___________________________________.

|ԲԱԺԻՆ  |ԽՈՒՄԲ   |ԴԱՍ   |ԾՐԱԳԻՐ`    |

|       |        |      |ՄԻՋՈՑԱՌՈՒՄ |

|_______|________|______|___________|

.___________________________________.

 

[] Բյուջետային ծախսերի բոլոր ծրագրերի գծով

 

Պարտավորությունների առկայության դեպքում ԲՍԿ-ների գանձապետական հաշիվներին գումարներ փոխանցել` առանց ԲԳԿ-ի կողմից միջգանձապետական փոխանցագիր գանձապետարան ներկայացնելու:

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ _________________

 

Ձև N 8

 

ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏ N ___

 

20 թ. _________________ ամսվա համար

 

1. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական կառավարման

մարմնի անվանումը _________________________

2. Փոստային հասցեն __________________________

    3. Բյուջետային ծախսերի գործառական     Բաժին, խումբ, դաս, .____________.

դասակարգման                           ծրագիր, միջոցառում |____________|

|____________|

|____________|

|____________|

|____________|

.____________.

 

4. Ծրագրի և միջոցառման կոդը

5. Ծրագրի և միջոցառման անվանումը ________________________

6. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի կոդը

7. ԲԳԿ-ի գանձապետարանում հաշվառման համարը

 

Հազ. դրամ

._____________________________________________________________________.

|Տող|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |Դիտարկվող ամսվա ընթացքում     |

|   |դասակարգման հոդվածներ             |պահանջվող ֆինանսավորման չափը  |

|___|__________________________________|______________________________|

|1  |           2            |    3    |               4              |

|___|________________________|_________|______________________________|

|___|________________________|_________|______________________________|

|___|________________________|_________|______________________________|

|___|________________________|_________|______________________________|

|___|__________________________________|______________________________|

|   |            ԸՆԴԱՄԵՆԸ              |                              |

._____________________________________________________________________.

 

Ընդամենը գումարը` տառերով

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ  Կ. Տ.

 

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏԻ

 

Վճարման հայտը լրացվում է հետևյալ կերպ`

1) տիտղոսային մասի 3-րդ կետը լրացվում է բյուջետային ծախսերի գործառական դասակարգման կոդով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 11 հավելվածի համաձայն.

2) աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է բյուջետային ծախսերի դասակարգման համապատասխան տարրերի անվանումը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված NN 5, 6 և 7 հավելվածների համաձայն.

3) աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է նույն աղյուսակի «2» սյունակում նշվող բյուջետային ծախսերի դասակարգման տարրին համապատասխանող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված NN 5, 6 և 7 հավելվածների 5-րդ սյունակում (սինթետիկ հաշիվ) նշված հոդվածի համարը.

4) աղյուսակի 4-րդ սյունակում ներկայացվող ցուցանիշները ներկայացվում են տվյալ ծրագրի գծով համապատասխան բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներին, ներառյալ վերջիններիս ենթակա բոլոր բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչներին հատկացման ենթակա միջոցները:

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                 ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՓՈԽԱՆՑԱԳԻՐ N ___                        |

|                     ______ _________20 Թ.                           |

|                                                                     |

|_________________________       ԴԵԲԵՏ               ԳՈՒՄԱՐԸ          |

|ՎՃԱՐՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ               ՀԱՇԻՎ N            .___________.     |

|                                ԿՈԴ N              |___________|     |

|                                                   .___________.     |

|_________________________       ԿՐԵԴԻՏ             .___________.     |

|    ՍՏԱՑՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ           ՀԱՇԻՎ N            .___________.     |

|                                ԿՈԴ N                                |

|          ___________________________________________                |

|                      (ԳՈՒՄԱՐԸ` ՏԱՌԵՐՈՎ)                             |

|          ___________________________________________                |

|                       (ՎՃԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ)                             |

|                                                                     |

|ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ`                                     |

|________________________________________________________________.    |

|       |ԽՈՒՄԲԸ|ԴԱՍԸ|ԾՐԱԳԻՐ`   |ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   |ՀՈԴՎԱԾԸ|ԳՈՒՄԱՐԸ|    |

|       |      |    |ՄԻՋՈՑԱՌՈՒՄ|(ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ)|       |       |    |

|________________________________________________|_______|_______|    |

|________________________________________________|_______|_______|    |

|                                                |_______|_______|    |

|                                                |_______|_______|    |

|                                                ._______|_______|    |

|                            ԸՆԴԱՄԵՆԸ                    ._______.    |

|                                                                     |

|ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ _________________                      |

| ________________ Կ. Տ.»:                                            |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 հունիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.06.2023
N 1032-Ն
Որոշում