Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

19.12.2019 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2018 թվականի N 1502-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվաուղու, սանհանգույցների և ոռոգման ցանցի կառուցման գծով իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2018 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 393,061.9 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N 2 հավելվածի:

4. Առաջարկել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին` 2020 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ սույն որոշման 1-ին կետով տրամադրված գումարի չօգտագործված մասը և գնումների արդյունքում առաջացած տնտեսումները վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(4-րդ կետը փոփ. 12.12.19 թիվ 1780-Ն որոշում)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. դեկտեմբերի 20
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1502-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

Ծախսային ծրագրի, այն իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմնի, դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտի և իրականացվելիք միջոցառումների անվանումները Տարի
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն 393,061.9
այդ թվում` ըստ դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտների
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ 393,061.9
այդ թվում` ըստ իրականացվելիք միջոցառումների
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Քաղաքային զբոսայգու բարեկարգում, հեծանվաուղու և սանհանգույցների կառուցում 340,610.0
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Քաղաքային զբոսայգու բարեկարգում, ոռոգման ցանցի կառուցում 52,451.9

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1502-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Մատուցվող ծառայության անվանումը
Ջերմուկի համայնքի հանգստի ենթակառուցվածքների զարգացում
Նկարագրությունը
Ջերմուկի համայնքի զբոսայգու բարեկարգում, հեծանվաուղու, սանհանգույցների և ոռոգման ցանցի կառուցում
1157 ԾՏ26
Շահառուների քանակը Համայնքների քանակը 1
Գումարը (հազ. դրամ) X 393,061.9
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը (անգամ)
Շահառուների ընտրության չափանիշները
Ջերմուկի համայնք
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1157 Համայնքային զարգացման ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Համայնքի ենթակառուցվածքների բարելավում

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1502-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ


Հայաստանի Հանրա¬պետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը(բաժինը/խումբը /դասը) Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը ՀՀ 2018 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)
ծրագիրը միջոցառումը
1157 ԾՐԱԳԻՐ
Քաղաքային զարգացման ծառայություններ 393,061.9
Ծրագրի նկարագրությունը
Աջակցություն քաղաքային համայնքին համաքաղաքային համակարգերի շահագործման, պահպանման և զարգացման նպատակով
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Համայնքի ենթակառուցվածքների բարելավում
Քաղաքականության միջոցառումներ. Դրամաշնորհներ
ԾՏ26 Ջերմուկի համայնքի հանգստի ենթակառուցվածքների զարգացում 393,061.9
Դրամաշնորհի նկարագրությունը
Ջերմուկի համայնքի զբոսայգու բարեկարգում, հեծանվաուղու, սանհանգույցների և ոռոգման ցանցի կառուցում

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.12.2018
N 1502-Ն
Որոշում