Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 2023 թվականի N 1106-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-615-08.06.2023-ԱռՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հուլիսի

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՆԱԽԱԳԾԻ (Պ-615-08.06.2023-ԱռՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

i

1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերն ստացվում են մինչև այդ ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, իսկ օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` արտադրվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերը, ինչպես նաև օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակները` մինչև այդ ապրանքների օտարումը:

Օրենսգրքի 390-րդ հոդվածում նշված են ներմուծման (համապատասխանության) հավաստագրման ենթակա ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը:

Նախագծում նշվում են հետևյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը` 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3003, 3004, 3006 3000 0, 3006 60000, մինչդեռ վերջին երկուսը ներառված չեն օրենսգրքի 390-րդ հոդվածով սահմանված դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում, թեև դրանք նույնպես դեղեր են:

2. Նախագծի ընդունման անհրաժեշտության շրջանակներում հարկ է նկատել, որ օրենսգրքի 390-րդ հոդվածով սահմանված ցանկում առկա չեն նաև այլ դեղեր, որոնք հանդես են գալիս 3002 ԱՏԳ ԱԱ ծածկագրի ներքո (օրինակ` իմունաբանական դեղեր), փոխարենն ընդգրկված է 2936 ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, որը վերաբերում է դեղանյութերին և 3003 ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, որը վերաբերում է այն կիսաարտադրանքներին, որոնք դեռևս մանրածախ իրացման համար փաթեթավորված չեն և ներմուծվելուց հետո անցնում են լրացուցիչ արտադրական գործընթաց:

ԱՏԳ ԱԱ ծածկագրերի հետ կապված դիտարկումները առնչվում են նաև նախագծի 1-ին հոդվածի «բ)» և «գ)» կետերին:

i

Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1088-Ն որոշմամբ ԵԱՏՄ անդամ երկրներից ստացված կենդանիների համար նախատեսված պատվաստանյութերի համար (ԱՏԳ ԱԱ` 3002 42 000 0) համապատասխանության հավաստագրի տրամադրման պահանջ սահմանված չէ:

3. Օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակները ստացվում են մինչև այդ ապրանքների օտարումը:

Նախագծով առաջարկվում է օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանել, որ ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3003, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակների ստացման համար պարտադիր է ներմուծման (համապատասխանության) հավաստագրի առկայությունը, միաժամանակ, հայտի մերժման հիմք նախատեսելով ներմուծման (համապատասխանության) հավաստագրի դեռևս առկա չլինելը: Ներկայացվող կարգավորումները խնդրահարույց են: Նախ, նշված ապրանքատեսակների ներմուծման համար պարտադիր է ներմուծման (համապատասխանության) հավաստագրի առկայությունը: Մյուս կողմից, գործող օրենսդրությամբ մինչև դրոշմավորման ենթակա ապրանքների օտարումը դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը և (կամ) գրանցման ենթակա բոլոր տվյալներով դրոշմապիտակների ստացման հայտի ներկայացումը չի դիտվում որպես էլեկտրոնային գրանցումներում կամ դրոշմապիտակների ստացման հայտում նշված ապրանքների օտարում: Մինչև դրոշմավորման ենթակա ապրանքների օտարումը դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցվում են դրոշմավորման ենթակա ապրանքների տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը), քանակությունը և համապատասխան ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների սերիաներն ու հերթական համարները (այդ թվում` միջակայքերով):

Վերոնշյալ ողջ փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով, և բացառվում է թղթային եղանակին վերադարձը:

Նախագծով առաջարկվող ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակների ստացման նպատակով գործող օրենսգրքին համապատասխան` հարկային մարմին է ներկայացվում էլեկտրոնային հայտ և նախկինում ստացված դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ հաշվետվություն: Կատարվող լրացման համաձայն` դրոշմապիտակի ստացման համար պարտադիր է համարվելու ներմուծման (համապատասխանության) հավաստագրի առկայությունը: Սակայն առաջարկվող խմբագրությունից պարզ չէ, թե դրոշմապիտակի ստացման համար հարկային մարմին ներկայացվող էլեկտրոնային հայտին և հաշվետվությանը կից ինչպես պետք է ներկայացվի նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի օրինակ: ՈՒստի անհրաժեշտ է հստակեցնել, որ հայտին կից պետք է ներկայացվի համապատասխանության հավաստագրի օրինակը: Հաշվի առնելով վերոնշյալը, անհրաժեշտ է նախատեսել դրոշմապիտակների ստացման համար հայտերի ներկայացման և դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգերի ու ներմուծման (համապատասխանության) հավաստագրերի տրամադրման համակարգերի ինտեգրման կամ փոխգործելիության հնարավորություն, որի կարգը կսահմանի կառավարությունը:

4. Առաջարկում ենք օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2024 թվականի հունվարի 1-ը` հաշվի առնելով Պետական եկամուտների կոմիտեում իրականացվելիք ծրագրային փոփոխությունների անհրաժեշտությունը:

Ամփոփելով վերոշարադրվածը, Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկում է նախագիծը լրամշակել ներկայացված առաջարկությունների հիման վրա:

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.2023
N 1106-Լ
Որոշում