01.01.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի հուլիսի 12-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 390-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում`
1) հանել ԱՏԳ ԱԱ 3003 ծածկագրով տողը.
2) ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«3006 30 000 0 |
կոնտրաստային նյութեր` ռենտգենաբանական հետազոտությունների համար, ախտորոշիչ ռեագենտներ, որոնք նախատեսված են հիվանդներին բժշկական նպատակներով ներարկելու համար |
կոնտրաստային նյութեր |
3006 60 000 0 |
քիմիական հակաբեղմնավորիչներ, որոնք պատրաստված են հորմոնների, 2937 ապրանքային դիրքի այլ միացությունների կամ սպերմիցիդների հիման վրա |
հակաբեղմնավորիչներ»: |
i
Հոդված 2. Օրենսգրքի 393-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի առաջին նախադասությունը «հաշվետվության» բառից հետո լրացնել «, իսկ ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող ներմուծվող ապրանքների դեպքում` նաև այդ ապրանքների ներմուծման (համապատասխանության) հավաստագրի վերաբերյալ տեղեկատվության» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման (համապատասխանության) հավաստագրի վերաբերյալ տեղեկատվության հավաստման կարգը սահմանում է Կառավարությունը:».
3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող ներմուծվող ապրանքների ներմուծման (համապատասխանության) հավաստագիրը բացակայում է.».
i
4) 8-րդ մասի 2-րդ կետի «ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող» բառերով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 394-րդ հոդվածի 7-րդ մասում «ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող» բառերով:
i
Հոդված 4. Օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասում «ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող 9-րդ ամսվա 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. հուլիսի 31 Երևան ՀՕ-251-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 1 օգոստոսի 2023 թվական: