Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎ ...

 

08.02.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի հուլիսի 13-ին

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի 4-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի`

i

ա. 15-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հրագործական արտադրատեսակ` հրագործական բաղադրիչների այրման (պայթյունի) օգնությամբ անհրաժեշտ արդյունք ստանալու համար նախատեսված արտադրատեսակ.»,

i

բ. 17-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

i

գ. 18-րդ և 19-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակ («Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին համապատասխան I, II և III դասեր)` արտադրատեսակ, որը նախատեսված է բնակչության կողմից կիրառման համար, և որի շահագործումը, կիրառման հրահանգին համապատասխան, ապահովում է մարդկանց, ունեցվածքի և շրջակա միջավայրի անվտանգությունը.

տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակ («Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին համապատասխան IV և V դասեր)` արտադրատեսակ, որի կիրառման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ և հարմարանքներ (սարքեր).».

i

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կենցաղային և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների չափորոշիչները, դասակարգումները, ինչպես նաև տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:».

i

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծումը և կիրառումը թույլատրվում են միայն լիազոր մարմնի կողմից բացառապես պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար:»:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո` վեց ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. օգոստոսի 3
Երևան
ՀՕ-256-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 օգոստոսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ 13.07.2023
N ՀՕ-256-Ն օրենք