Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՕՏ ...

 

 

040.1206.210802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2002 թվականի N 1206-Ա

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 7704 հազար դրամ մնացորդային արժեքով` Զովունի գյուղում գտնվող լաբորատորիայի մասնաշենքը` հարակից շինություններով, և հանձնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության տնօրինությանը` ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելով մնացորդային արժեքի և դրա արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի 1540.8 հազար դրամ գումարների չափով:

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության տնօրինության` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը, մասնակի հատուցմամբ, 1999-2001 թվականների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներով հատկացվելիք և Զովունու գյուղական համայնքին չտրամադրված դոտացիաների 3986,6 հազար դրամ գումարի դիմաց սեփականության իրավունքով օտարել Զովունու գյուղական համայնքին` վերջինիս համաձայնությամբ որպես բնակարանային ֆոնդ օգտագործելու պայմանով:

3. Առաջարկել Կոտայքի մարզի Զովունու գյուղական համայնքի ղեկավարին մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի օտարման մասին պայմանագրի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2002
N 1206-Ա
Որոշում