Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇ ...

 

26.08.2023 -

 

040.1779.100104

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» հունվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2003 թվականի N 1779-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 205-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը և դրանց մաքսային մարմիններին տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 18.02.16 թիվ 149-Ն, 24.08.2023 թիվ 1445-Ն որոշումներ)

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 15-ի «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը և դրանց տրամադրման կարգը հաստատելու մասին» N 413 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 18.02.16 թիվ 149-Ն, 24.08.2023 թիվ 1445-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2003 թվականի նոյեմբերի 21-ի

N 1779-Ն որոշման

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ապրանքների և տրանսպորտային միջոցների ժամանման և մեկնման մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ են համարվում «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 89-րդ և 92-րդ հոդվածներով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները:

2. Ապրանքների ժամանակավոր պահպանության մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ են համարվում օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները:

3. Ապրանքների հայտարարագրման մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ`

1) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող, ինչպես նաև «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների և տրանսպորտային միջոցների համար մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր են համարվում օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված` մաքսային հայտարարագրում ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը.

2) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող, ինչպես նաև «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների և տրանսպորտային միջոցների համար մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ են համարվում օրենսգրքի 106-րդ և 107-րդ հոդվածներով նախատեսված` ապրանքների հայտարարագրում և տարանցման հայտարարագրում ներառվող տեղեկությունները.

3) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր են համարվում օրենսգրքի 261-րդ հոդվածով նախատեսված` ուղևորային մաքսային հայտարարագրում ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, իսկ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ են համարվում այդպիսի հայտարարագրում ներառվող տեղեկությունները.

4) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր են համարվում տրանսպորտային միջոցի հայտարարագրում ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, իսկ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ են հանդիսանում` այդպիսի հայտարարագրում ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը:

4. «Մաքսային կարգավորման մասին» օրենքին համապատասխան` անձի լիազորությունները հաստատող անհրաժեշտ փաստաթղթերն են`

1) անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

2) անձի` որպես հայտարարատու հանդես գալու համար լիազորությունները հաստատող անհրաժեշտ փաստաթուղթը (լիազորագիր կամ այլ փաստաթուղթ):

5. Մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմիններին են տրամադրվում օրենսգրքի 80-րդ, 324-րդ, 325-րդ, 340-րդ հոդվածներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 546-Ն որոշմամբ սահմանված կարգով:

6. Մաքսային գործի բնագավառում ռեեստրային գործունեություն իրականացնող անձանց գործունեության նկատմամբ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ են համարվում անձանց կողմից համապատասխան ռեեստրներում ընդգրկման համար օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև ռեեստրային գործունեություն իրականացնող անձանց կողմից մաքսային մարմիններ ներկայացվող` օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսված հաշվետվությունները:

7. Անկախ սույն որոշմամբ սահմանված փաստաթղթերից և տեղեկություններից, մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ են համարվում անձանց կողմից օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված առանձին գործառնությունների իրականացման փուլում մաքսային մարմինների կողմից օրենսգրքի 324-րդ, 325-րդ հոդվածներին համապատասխան պահանջվող փաստաթղթերն ու տեղեկությունները:

(1-ին հավելվածը խմբ. 18.02.16 թիվ 149-Ն, 24.08.2023 թիվ 1445-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2003 թվականի նոյեմբերի 21-ի

N 1779-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 24.08.2023 թիվ 1445-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2003 թվականի նոյեմբերի 21-ի

N 1779-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

(3-րդ հավելվածն ուժը կորցրել է 24.08.2023 թիվ 1445-Ն որոշում)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2003 թվականի նոյեմբերի 21-ի

N 1779-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԿԱԽՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՑ` ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

(4-րդ հավելվածն ուժը կորցրել է 24.08.2023 թիվ 1445-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2003
N 1779-Ն
Որոշում