Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹ ...

 

 

040.1234.260802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 2002 թվականի N 1234-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 159 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 20719 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Քաղաքի կառավարման համակարգերի գիտահետազոտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

1.2. Սահմանել «Քաղաքի կառավարման համակարգերի գիտահետազոտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 19974 հազ. դրամ, որը համապատասխանում է 19974 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Սահմանել «Քաղաքի կառավարման համակարգերի գիտահետազոտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա 19974 բաժնետոմսերի գնահատված արժեքը` 19974 հազ. դրամ:

1.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 4994 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

1.5. «Քաղաքի կառավարման համակարգերի գիտահետազոտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 745 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 447 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 298 հազ. դրամ:

1.6. «Քաղաքի կառավարման համակարգերի գիտահետազոտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 122035 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի ուղևորատար ավտոտրանսպորտային թիվ 2» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Երևանի ուղևորատար ավտոտրանսպորտային N 2» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 107645 հազ. դրամ, որը համապատասխանում է 107645 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմում է 107645 հազ. դրամ, որը համապատասխանում է 107645 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 26911 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

2.5. «Երևանի ուղևորատար ավտոտրանսպորտային թիվ 2» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 14390 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով` 5102 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 227 հազ. դրամ.

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 363 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 7678 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 333 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 687 հազ. դրամ:

2.6. «Երևանի ուղևորատար ավտոտրանսպորտային թիվ 2» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 116645 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Միջազգային բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Միջազգային բեռնատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 111128 հազ. դրամ, որը համապատասխանում է 111128 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմում է 111128 հազ. դրամ, որը համապատասխանում է 111128 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 55564 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:

3.5. «Միջազգային բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 5517 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով` 1791 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 1361 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1415 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 950 հազ. դրամ:

3.6. «Միջազգային բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` առաջին 3 տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

3.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 69082 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Լոռիի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

4.2. Սահմանել «Լոռիի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը 51968 հազ. դրամ, որը համապատասխանում է 51968 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Սահմանել «Լոռիի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 51968 հազ. դրամ:

4.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 12992 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

4.5. «Լոռիի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 17114 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 3659 հազ. դրամ.

ընթացիկ պարտավորություններ հարկերի գծով` 127 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1644 հազ. դրամ.

հիմնադիրներին (մասնակիցներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 7415 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 1750 հազ. դրամ:

4.6. «Լոռիի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 457,4 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

4.7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 436385 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Վանաձորի «Տեխնոսարք» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

5.2. Սահմանել Վանաձորի «Տեխնոսարք» բաց բաժնետիրական ընկերության 1663 պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 263962 հազ. դրամ:

5.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 131981 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:

5.4. Վանաձորի «Տեխնոսարք» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 106433 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով` 75134 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 373 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 7575 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 23300 հազ. դրամ.

ընթացիկ պարտավորությունների գծով` 51 հազ. դրամ:

5.5. Վանաձորի «Տեխնոսարք» բաց բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 216,5 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

5.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

5.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` առաջին 3 տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

5.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

5.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 2720 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Մարտունու տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

6.2. Սահմանել «Մարտունու տպարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությամբ սահմանված 1000 դրամ անվանական արժեքով 80 պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 2158 հազ. դրամ:

6.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 539,5 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

6.4. «Մարտունու տպարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 23 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 7 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 16 հազ. դրամ:

6.5. «Մարտունու տպարան» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6.6. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 103633 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Ավտոմատիկայի սարքերի և տարրերի պետական հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

7.2. Սահմանել «Ավտոմատիկայի սարքերի և տարրերի պետական հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 101759 հազ. դրամ, որը համապատասխանում է 101759 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.3. Սահմանել «Ավտոմատիկայի սարքերի և տարրերի պետական հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա 101759 բաժնետոմսի գնահատված արժեքը` 101759 հազ. դրամ:

7.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 25440 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

7.5. «Ավտոմատիկայի սարքերի և տարրերի պետական հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1874 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով` 42 հազ. դրամ.

հետաձգված հարկային պարտավորությունների գծով` 30 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 345 հազ. դրամ.

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 755 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 702 հազ. դրամ:

7.6. «Ավտոմատիկայի սարքերի և տարրերի պետական հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում ամրագրել`

սկսած 2003 թվականից 3 տարվա ընթացքում 3000 հազ. դրամի ներդրումներ կատարելու մասին` յուրաքանչյուր տարում 1000 հազ. դրամի չափով:

7.8. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Քաղ. Երևան, Ազատության 2 հասցեում գտնվող 67.5 քառ. մետր տարածք զբաղեցնող շենքի բացվածք հանդիսացող «Երառսպասարկում» պետական ձեռնարկության N 4 դուստր ձեռնարկության N 457 խանութ (ծածկագիրը` 97324) «փոքր» օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Հովհաննես Սահակյանին (անձնագրի համարը` AC 0308496):

8.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը` 800 հազ. դրամ:

8.3. Սահմանել, որ գնորդը մեկ տարվա ընթացքում պետք է կատարի 1000 հազ. դրամ ներդրում:

8.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով:

i

9. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 159 որոշման 10.1-10.7-րդ կետերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.08.2002
N 1234-Ն
Որոշում