Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 սեպտեմբերի 2023 թվականի N 1499-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԱԲՈՎՅԱՆԻ ԱՐԹՈՒՐ ՎԱՆՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 6 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 189-րդ կետում «ավագ» բառը փոխարինել «հիմնական» բառով:

2. Սահմանել, որ`

1) «Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան 1-ին աստիճանի (1-4-րդ դասարաններ) և 2-րդ աստիճանի (5-9-րդ դասարաններ) հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացնումն է.

2) 2024/2025 ուսումնական տարվանից ավագ դպրոցի 10-րդ դասարանում սովորողների ընդունելություն չի կատարվելու` մարման կարգով ապահովելով 11-12-րդ դասարանների սովորողների բնականոն ուսումնառությունը:

3. «Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանձնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայությանը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը և հանձնման-ընդունման ակտը:

5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումը և օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը:

6. Սահմանել, որ «Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարման ու պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. սեպտեմբերի 7

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 սեպտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.09.2023
N 1499-Ն
Որոշում