Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆ ...

 

31.08.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1972-Ա

 

«ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԸ ՆԵՐԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԾԱՎԱԼԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանյան կրկես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) ներել պայմանագրով ստանձնած ներդրումների չկատարման արդյունքում հաշվարկված 7.200.000 դրամ տույժերի գծով պարտավորությունները:

2. Սահմանել, որ`

1) ընկերությունը պարտավորվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը իրականացնել 6.000.000.000 դրամի ներդրում.

2) ընկերությունը պարտավորվում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ստեղծել 30 նոր հիմնական աշխատատեղ` ամբողջական դրույքով.

3) ընկերությունը պարտավորվում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ամբողջությամբ ավարտել պայմանագրի առարկա հանդիսացող գույքի շինարարական աշխատանքները, այդ թվում` ներքին հարդարման աշխատանքները և իրականացնել կրկեսային գործունեություն.

4) սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված պարտավորություններից որևէ մեկն ընկերության կողմից չկատարվելու դեպքում ընկերությունը պարտավորվում է յուրաքանչյուր 1 (մեկ) ամսվա համար, բայց ոչ ավելի, քան 6 (վեց) ամիս շարունակ վճարել տուգանք պայմանագրի առարկա հանդիսացող գույքի` տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 0,1%-ի չափով, իսկ 6-րդ ամսվա վերջի դրությամբ նախատեսված պարտավորություններից որևէ մեկը չկատարվելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման:

(2-րդ կետը փոփ. 31.08.2023 թիվ 1481-Ա որոշում)

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշումից բխող համապատասխան համաձայնագիր` սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.12.2020
N 1972-Ա
Որոշում