Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ...

 

15.10.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի սեպտեմբերի 12-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 570.1-ին հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Գնորդի և կառուցապատողի միջև կարող են համաձայնեցվել բանկում բացված` կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի մուտքագրած դրամական միջոցները լրիվ կամ մասնակի` հօգուտ գնորդի կամ հօգուտ գնորդի վարկատուի գրավադրման պայմանները` որպես շենքի, շինության կառուցման ավարտից հետո անշարժ գույքը սեփականության իրավունքով հանձնելու կառուցապատողի պարտավորության և կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման կառուցապատողի պարտավորության կատարման ապահովման միջոց: Կառուցապատողի և գնորդի միջև դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով կարող է նախատեսվել մինչև կառուցվող շենքի, շինության, բացառությամբ բազմաբնակարան կամ ստորաբաժանված անշարժ գույքի, շինարարության ավարտը կամ մինչև սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչև շենքի, շինության, բացառությամբ բազմաբնակարան կամ ստորաբաժանված անշարժ գույքի, շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված` կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցում, որի կիրառման դեպքերում գրավից ազատվող միջոցները փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվների, և որոնք կարող է տնօրինել կառուցապատողը, իսկ գնորդը կրում է կառուցապատողի սնանկության դեպքում չապահովված պարտատեր հանդես գալու ռիսկերը: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված անշարժ գույքի դեպքում 2024 թվականի հուլիսի 1-ից կառուցապատողը մինչև բնակարանի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի գրանցման և գնորդին համապատասխան սեփականության իրավունքի վկայականի (սեփականության իրավունքի փոխանցման ակտի) հանձնման պահը, անկախ շենքի կառուցվածության աստիճանից, կարող է օգտագործել հատուկ հաշիվների գումարի առավելագույնը 70 տոկոսը, 2025 թվականի հունվարի 1-ից` 50 տոկոսը, իսկ 50 տոկոսից ավելին` համամասնորեն, ըստ կառուցվող շենքի կառուցվածության աստիճանի, բայց ոչ ավելի, քան 95 տոկոսը: Մնացած հինգ տոկոսը կառուցապատողը կարող է օգտագործել բնակարանի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի գրանցման և գնորդին համապատասխան սեփականության իրավունքի վկայականը (սեփականության իրավունքի փոխանցման ակտը) հանձնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե շենքի շահագործման ընթացքում ի հայտ չեն եկել թերություններ, կամ ի հայտ եկած թերությունները վերացվել են կառուցապատողի կողմից:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 928.6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կառուցապատողի և գնորդի միջև դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով կարող է նախատեսվել մինչև կառուցվող շենքի, բացառությամբ բազմաբնակարան կամ ստորաբաժանված անշարժ գույքի, շինարարության ավարտը կամ մինչև սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչև շենքի, բացառությամբ բազմաբնակարան կամ ստորաբաժանված անշարժ գույքի, շահագործման թույլտվության ստացումը կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցում, որի կիրառման դեպքերում գրավից ազատվող միջոցները փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվների, և որոնք կարող է տնօրինել կառուցապատողը:

Բազմաբնակարան կամ ստորաբաժանված անշարժ գույքի դեպքում կառուցապատողի և գնորդի միջև դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով կարող է նախատեսվել կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մասնակի գրավի իրավունքի դադարեցում 2024 թվականի հուլիսի 1-ից, անկախ սեփականության իրավունքի փոխանցման ակտից և շենքի կառուցվածության աստիճանից, հատուկ հաշվի միջոցների առավելագույնը 70 տոկոսի նկատմամբ, 2025 թվականի հունվարի 1-ից` 50 տոկոսի նկատմամբ, իսկ 50 տոկոսից ավելիի նկատմամբ` համամասնորեն, ըստ կառուցվող շենքի կառուցվածության աստիճանի, բայց ոչ ավելի, քան 95 տոկոսը: Մնացած հինգ տոկոսի նկատմամբ գրավի իրավունքը կարող է դադարեցվել բնակարանի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի գրանցման և գնորդին համապատասխան սեփականության իրավունքի վկայականը (սեփականության իրավունքի փոխանցման ակտը) հանձնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե շենքի շահագործման ընթացքում ի հայտ չեն եկել թերություններ, կամ ի հայտ եկած թերությունները վերացվել են կառուցապատողի կողմից: Կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների գրավից մասնակի ազատվող միջոցները փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվների, և որոնք կարող է տնօրինել կառուցապատողը:»:

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագող հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. հոկտեմբերի 3
Երևան
ՀՕ-292-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 հոկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ 12.09.2023
N ՀՕ-292-Ն օրենք