Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ԲՆԱ ...

 

31.08.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2021 թվականի N 2096-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և 685-րդ հոդվածներով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 11-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ», «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն», «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն», «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» և «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված և դրանց գործառույթների իրականացման համար ոչ անհրաժեշտ գույքը հետ վերցնել և որպես բնաիրային օգնություն տրամադրել նախարարության ենթակայության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն և մանկատուն) հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերանվանման կամ վերակազմակերպման արդյունքում ընտանիք տեղափոխված երեխաների և սոցիալապես անապահով ընտանիքներին` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

1.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» և «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված և դրանց գործառույթների իրականացման համար ոչ անհրաժեշտ գույքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն NN 5.1 և 5.2 հավելվածների:

(1.1-ին կետը լրաց. 05.05.2022 թիվ 630-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման 3-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված գույքից («Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» և «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման արդյունքում) հետ վերցնել և`

1) ամրացնել`

ա. «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 6 հավելվածի,

բ. «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 7 հավելվածի,

գ. «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 8 հավելվածի,

դ. «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 9 հավելվածի,

ե. «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 10 հավելվածի,

զ. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 11 հավելվածի,

է. «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 12 հավելվածի,

ը. «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 13 հավելվածի,

թ. «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 14 հավելվածի,

ժ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 15 հավելվածի.

ժա. «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 15.1 հավելվածի.

2) որպես բնաիրային օգնություն տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն և մանկատուն) հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերանվանման կամ վերակազմակերպման արդյունքում ընտանիք տեղափոխված երեխաների և սոցիալապես անապահով ընտանիքներին` համաձայն N 16 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել`

ա. «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին` կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման նպատակով` համաձայն N 17 հավելվածի,

բ. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում «Սաբինե» փոքր տուն տեղափոխված մանկատան սաների շուրջօրյա խնամքի կազմակերպման նպատակով` համաձայն N 18 հավելվածի.

4) որպես բնաիրային օգնություն տրամադրել` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման 3-րդ կետի համաձայն տրամադրված բնակարանի գնման վկայագրով բնակարան ձեռք բերած, «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության նախկին սաներ`

ա. Վանուհի Վարուժանի Մանուչարյանին` համաձայն N 19 հավելվածի,

բ. Սիրանուշ Վալերիի Աբելյանին` համաձայն N 20 հավելվածի,

գ. Նունե Հարությունի Պապյանին` համաձայն N 21 հավելվածի,

դ. Քրիստինա Մարտունի Մաթոսյանին` համաձայն N 22 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 05.05.2022 թիվ 630-Ա որոշում)

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված գույքից հետ վերցնել և`

1) ամրացնել`

ա. «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 23 հավելվածի,

բ. «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 24 հավելվածի,

գ. «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 25 հավելվածի,

դ. «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 26 հավելվածի,

ե. «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 27 հավելվածի,

զ. «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 28 հավելվածի,

է. «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 29 հավելվածի,

ը. «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 30 հավելվածի,

թ. «Նորքի տուն ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 31 հավելվածի,

ժ. «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 32 հավելվածի,

ժա. «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 33 հավելվածի,

ժբ. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 34 հավելվածի,

ժգ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը` համաձայն N 35 (մարզպետարանների նախկին սոցիալական աջակցության տարածքային գործակալություններին նախարարության կողմից օգտագործման իրավունքով տրամադրված գույք), N 36 (Երևան, Գյումրի, Վանաձոր, Արարատ և Ջերմուկ համայնքների նախկին սոցիալական աջակցության տարածքային բաժիններին նախարարության կողմից օգտագործման իրավունքով տրամադրված գույք) և N 37 հավելվածների.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին` համաձայն N 38 հավելվածի, նվիրաբերված գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված գույքից անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել` «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին` համաձայն N 39 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 4-ի N 762-Ն որոշման 8-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված գույքից («Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերանվանման արդյունքում) հետ վերցնել և`

1) որպես բնաիրային օգնություն տրամադրել` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման համաձայն` «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում կենսաբանական ընտանիք տեղափոխված նախկին սաներ`

ա. Աիդա և Գևորգ Մկրտչյաններին` համաձայն N 40 հավելվածի,

բ. Ալեն Մաթևոսյանին` համաձայն N 41 հավելվածի,

գ. Ամալյա և Իզաբելլա Մանուկյաններին` համաձայն N 42 հավելվածի,

դ. Անդրանիկ և Արամ Զաքարյաններին` համաձայն N 43 հավելվածի,

ե. Անժելա և Լիաննա Քուպալյաններին` համաձայն N 44 հավելվածի,

զ. Արա և Սյուզի Մխիթարյաններին` համաձայն N 45 հավելվածի,

է. Արամ և Տաթև Հովհաննիսյաններին` համաձայն N 46 հավելվածի,

ը. Արման և Արշակունի Մադոյաններին` համաձայն N 47 հավելվածի,

թ. Արթուր և Շողիկ Մուրադյաններին` համաձայն N 48 հավելվածի,

ժ. Արտյոմ և Անդրանիկ Քթրյաններին` համաձայն N 49 հավելվածի,

ժա. Դավիթ Հակոբյանին` համաձայն N 50 հավելվածի,

ժբ. Դավիթ և Արթուր Լոռյաններին` համաձայն N 51 հավելվածի,

ժգ. Էրիկ Սահակյանին` համաձայն N 52 հավելվածի,

ժդ. Ֆահրատ և Վահան Հաջյաններին` համաձայն N 53 հավելվածի,

ժե. Կարեն Բաբայանին` համաձայն N 54 հավելվածի,

ժզ. Քրիստինե և Ռիմա Պետրոսյաններին` համաձայն N 55 հավելվածի,

ժէ. Մարիամ և Միլենա Մաթոսյաններին` համաձայն N 56 հավելվածի,

ժը. Ռոմիկ Սարգսյանին` համաձայն N 57 հավելվածի,

ժթ. Սուրեն Խաչատրյանին` համաձայն N 58 հավելվածի,

ի. Վեներա Ուրուսյանին` համաձայն N 59 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման 3-րդ կետի համաձայն` «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված անշարժ գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` համաձայն N 61 հավելվածի:

(6-րդ կետը փոփ. 10.03.2022 թիվ 292-Ա որոշում)

6.1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման 3-րդ կետի` «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Կամոյի 137 հասցեում գտնվող, նախկին «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության անշարժ գույքի տարածքում առկա 220.0 հազար դրամ սկզբնական և 176.0 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով դրսի կոյուղին, 70.0 հազար դրամ սկզբնական և 52.5 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով դրսի լուսավորությունը, 130.0 հազար դրամ սկզբնական և 104.0 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով դրսի ջրմուղը, 6.0 հազար դրամ սկզբնական և 4.5 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով երկաթյա ցանկապատը, 180.0 հազար դրամ սկզբնական և 144.0 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով բազմամյա տնկարկները և 7.0 հազար դրամ սկզբնական և 4.2 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով ցայտաղբյուրը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` որպես Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Կամոյի 137 հասցեում գտնվող անշարժ գույքի բարելավում.

(6.1-ին կետը լրաց. 10.03.2022 թիվ 292-Ա որոշում)

6.2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման 3-րդ կետի` «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան, Սամվել Վարդանյան 47/55 հասցեում գտնվող, նախկին «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում առկա 894.0 հազար դրամ սկզբնական և 259.3 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով արտաքին ջրմուղ կոյուղին, 821.0 հազար դրամ սկզբնական և 238.05 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով արտաքին ջերմային ցանցը, 1,301.0 հազար դրամ սկզբնական և 377.27 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով գազատար խողովակաշարը և 146.0 հազար դրամ սկզբնական և 52.6 հազար դրամ հաշվեկշռային արժեքներով ոռոգման խողովակաշարը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` որպես Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան, Սամվել Վարդանյան 47/55 հասցեում գտնվող անշարժ գույքի բարելավում:

(6.2-րդ կետը լրաց. 10.03.2022 թիվ 292-Ա որոշում)

7. Լուծարված «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» և «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարածքներում առկա, սակայն համապատասխան հաշվապահական ձևակերպում չստացած և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման 3-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված շարժական գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` համաձայն NN 62 և 63 հավելվածների:

(7-րդ կետը փոփ. 10.03.2022 թիվ 292-Ա որոշում)

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման 3-րդ կետի համաձայն` «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված`

1) անշարժ գույքը հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքին` համաձայն N 64 հավելվածի, նվիրաբերված գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.

2) գույքը (նախկինում համայնքային սեփականություն հանդիսացող շենքում մոնտաժված, սակայն համապատասխան հաշվապահական ձևակերպում չստացած) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքին` համաձայն N 65 հավելվածի, նվիրաբերված գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

9. Սահմանել, որ սույն որոշման NN 1, 2, 3, 4, 5 և 16 հավելվածներում նշված գույքը նախարարության ենթակայության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն և մանկատուն) հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերանվանման կամ վերակազմակերպման արդյունքում ընտանիք տեղափոխված երեխաների և սոցիալապես անապահով ընտանիքներին, որպես բնաիրային օգնություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հունիսի 28-ի N 736-Ն որոշմամբ հաստատված կարգով ու պայմաններով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման 4-րդ կետով սահմանված տարածքային մարմինների միջոցով:

10. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, առաջարկել Վանաձորի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ութամսյա ժամկետում ապահովել սույն որոշման NN 64 և 65 հավելվածներում նշված շարժական և անշարժ գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և համապատասխան պայմանագրերի կնքումը:

(10-րդ կետը փոփ. 05.05.2022 թիվ 630-Ա որոշում)

11. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման N 39 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

12. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում`

1) ապահովել սույն որոշման 6.1-ին և 6.2-րդ կետերի և NN 61-63 հավելվածների համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվող անշարժ գույքի և որպես անշարժ գույքի բարելավում հանդիսացող գույքերի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.

2) սույն որոշման N 61 հավելվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվող անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի համար նախատեսված միջոցների հաշվին:

(12-րդ կետը փոփ. 10.03.2022 թիվ 292-Ա որոշում)

13. Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետներին, առաջարկել Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքապետերին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, գնահատված կարիքներին համապատասխան ապահովել` նախարարության ենթակայության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն և մանկատուն) հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերանվանման կամ վերակազմակերպման արդյունքում ընտանիք տեղափոխված երեխաների ընտանիքներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին, սույն որոշման NN 1, 2, 3, 4, 5 և 16 հավելվածների համաձայն որպես բնաիրային օգնություն տրամադրված գույքի ստացման հայտերի ներկայացման, տեղափոխման և սահմանված կարգով շահառուներին բաշխման աշխատանքների իրականացումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի դեկտեմբերի 16-ի

N 2096-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ (ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՆԿԱՏՈՒՆ) ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԸՆՏԱՆԻՔ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը         |Չափի|Քա-|Միավորի   |Սկզբնական   |Հաշվե-|

|ը/կ|և  մակնիշը               |միա-|նա-|գինը      |արժեքը      |կշռա- |

|   |                         |վորը|կը |          |            |յին   |

|   |                         |    |   |          |            |(մնա- |

|   |                         |    |   |          |            |ցոր-  |

|   |                         |    |   |          |            |դային |

|   |                         |    |   |          |            |արժե- |

|   |                         |    |   |          |            |քը)   |

|   |                         |    |   |__________|____________|______|

|   |                         |    |   |(դրամ)    |(դրամ)      |(դրամ)|

|___|_________________________|____|___|__________|____________|______|

|1  |            2            | 3  | 4 |     5    |      6     |   7  |

|___|_________________________|____|___|__________|____________|______|

|1  |Համակարգիչ Dell Optiplex |հատ | 9 |481,590.00|4,334,310.00| 0.00 |

|   |GX320                    |    |   |          |            |      |

|___|_________________________|____|___|__________|____________|______|

|2  |Հեռուստացույց Samsung    |հատ |1  |315,030.00|315,030.00  |0.00  |

|   |տեսագրիչով (LG DVD       |    |   |          |            |      |

|   |recorder)                |    |   |          |            |      |

|___|_________________________|____|___|__________|____________|______|

|3  |Մոնիթոր DELL 177 FPC     |հատ | 5 |72,420.00 |362,100.00  |0.00  |

|___|_________________________|____|___|__________|____________|______|

|4  |Մոնիթոր 1 Dell E 1773 FP |հատ | 1 |79,820.00 |79,820.00   |0.00  |

|___|_________________________|____|___|__________|____________|______|

|5  |Մոնիթոր LG               |հատ | 1 |75,000.00 |75,000.00   |0.00  |

|___|_________________________|____|___|__________|____________|______|

|6  |Սքաներ Canon LIDE 25     |հատ | 1 |18,830.00 |18,830.00   |0.00  |

|___|_________________________|____|___|__________|____________|______|

|7  |Գրաֆիկական պլանշետ, գրիչ |հատ | 3 |21,345.00 |64,035.00   |0.00  |

|   |(գրաֆիկական պատկերների   |    |   |          |            |      |

|   |համակարգիչ մուտքագրման)  |    |   |          |            |      |

|   |Digitizer Genius Tablet, |    |   |          |            |      |

|   |pen                      |    |   |          |            |      |

|___|_________________________|____|___|__________|____________|______|

|8  |Տպիչ HP LJ 1020          |հատ | 1 |48,880.00 |48,880.00   |0.00  |

|___|_________________________|____|___|__________|____________|______|

|9  |Բազմաֆունկցիոնալ սարք    |հատ | 1 |253,470.00|253,470.00  |0.00  |

|   |Canon iR 1018j (printer, |    |   |          |            |      |

|   |copier, scaner)          |    |   |          |            |      |

|___|_________________________|____|___|__________|____________|______|

|10 |Խոհանոցի աթոռ փոքր       |հատ | 4 |10,000.00 |40,000.00   |218.80|

|   |պլաստմասսայե նստատեղով   |    |   |          |            |      |

|___|_________________________|____|___|__________|____________|______|

|   |Ընդամենը                 |    |27 |          |5,591,475.00|218.80|

._____________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 31.08.2023 թիվ 1473-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի դեկտեմբերի 16-ի

N 2096-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՁՈՐԱԿ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ (ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՆԿԱՏՈՒՆ) ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԸՆՏԱՆԻՔ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

.________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը |Չափի|Քա-|Միավորի |Սկզբնական|Հաշվե-|

|ը/կ|և  մակնիշը       |միա-|նա-|գինը    |արժեքը   |կշռա- |

|   |                 |վորը|կը |        |         |յին   |

|   |                 |    |   |        |         |(մնա- |

|   |                 |    |   |        |         |ցոր-  |

|   |                 |    |   |        |         |դային |

|   |                 |    |   |        |         |արժե- |

|   |                 |    |   |        |         |քը)   |

|   |                 |    |   |________|_________|______|

|   |                 |    |   |(դրամ)  |(դրամ)   |(դրամ)|

|___|_________________|____|___|________|_________|______|

| 1 |             2   | 3  | 4 |   5    |    6    |   7  |

|___|_________________|____|___|________|_________|______|

|1  |Աշակերտական սեղան|հատ | 4 |1,500.00|6,000.00 |0.00  |

.________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 31.08.2023 թիվ 1473-Ա որոշում)

 

Հավելված N 5.1

ՀՀ կառավարության

2021 թվականի դեկտեմբերի 16-ի

N 2096-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՁՈՐԱԿ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ «ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

.______________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը|Չափի|Քա- |Միավորի  |Սկզբնական|Հաշվեկշռա- |

|ը/կ|և  մակնիշը      |միա-|նակը|գինը     |արժեքը   |յին        |

|   |                |վորը|    |         |         |(մնացորդա- |

|   |                |    |    |         |         |յին արժեքը)|

|   |                |    |    |_________|_________|___________|

|   |                |    |    |(դրամ)   |(դրամ)   |(դրամ)     |

|___|________________|____|____|_________|_________|___________|

|1. |Սպորտային այծիկ |հատ |2   |48,000.00|96,000.00|0.00       |

|   |նախատեսված      |    |    |         |         |           |

|   |մարմնամարզության|    |    |         |         |           |

|   |համար           |    |    |         |         |           |

|___|________________|____|____|_________|_________|___________|

|2. |Մագլցող պատ     |հատ |3   |12,000.00|36,000.00|0.00       |

|   |նախատեսված      |    |    |         |         |           |

|   |մարմնամարզության|    |    |         |         |           |

|   |համար           |    |    |         |         |           |

|___|________________|____|____|_________|_________|___________|

|3. |Ցատկի իշուկ     |հատ |3   |15,000.00|45,000.00|0.00       |

|   |նախատեսված      |    |    |         |         |           |

|   |մարմնամարզության|    |    |         |         |           |

|   |համար           |    |    |         |         |           |

.______________________________________________________________.

(5.1-ին հավելվածը լրաց. 05.05.2022 թիվ 630-Ա որոշում)

 

Հավելված N 5.2

ՀՀ կառավարության

2021 թվականի դեկտեմբերի 16-ի

N 2096-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ «ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

.________________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը|Չափի|Քա- |Միավորի   |Սկզբնական |Հաշվեկշռա- |

|ը/կ|և  մակնիշը      |միա-|նակը|գինը      |արժեքը    |յին        |

|   |                |վորը|    |          |          |(մնացորդա- |

|   |                |    |    |          |          |յին արժեքը)|

|   |                |    |    |__________|__________|___________|

|   |                |    |    |(դրամ)    |(դրամ)    |(դրամ)     |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|1. |Տրամպլին        |հատ |2   |118,000.00|118,000.00|62,446.00  |

|   |մարմնամարզական  |    |    |          |          |           |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|2. |Պարան մագլցման  |հատ |1   |52,000.00 |52,000.00 |27,959.00  |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|3. |Պարան մագլցման  |հատ |1   |34,800.00 |34,800.00 |15,924.00  |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|4. |Շախմատ պատի     |հատ |1   |72,000.00 |72,000.00 |25,809.00  |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|5. |Մարմնամարզական  |հատ |1   |92,000.00 |92,000.00 |32,978.00  |

|   |այծիկ           |    |    |          |          |           |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|6. |Պարան ձգման     |հատ |1   |36,000.00 |36,000.00 |16,474.00  |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|7. |Պարան ձգման     |հատ |1   |60,000.00 |60,000.00 |32,261.00  |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|8. |Մատրաս          |հատ |3   |25,200.00 |25,200.00 |14,192.00  |

|   |մարմնամարզական  |    |    |          |          |           |

.________________________________________________________________.

(5.2-րդ հավելվածը լրաց. 05.05.2022 թիվ 630-Ա որոշում)

 

Հավելված N 15.1

ՀՀ կառավարության

2021 թվականի դեկտեմբերի 16-ի

N 2096-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1507-Ն ՈՐՈՇՄԱՆ 3-ՐԴ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻՑ («ԴԻԼԻՋԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ», «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ», «ԳՅՈՒՄՐՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ) ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ «ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

.________________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը|Չափի|Քա- |Միավորի   |Սկզբնական |Հաշվեկշռա- |

|ը/կ|և  մակնիշը      |միա-|նակը|գինը      |արժեքը    |յին        |

|   |                |վորը|    |          |          |(մնացորդա- |

|   |                |    |    |          |          |յին արժեքը)|

|   |                |    |    |__________|__________|___________|

|   |                |    |    |(դրամ)    |(դրամ)    |(դրամ)     |

|________________________________________________________________|

|«Դիլիջանի երեխաների խնամքի և  պաշտպանության գիշերօթիկ հաստա-    |

|տություն» պետական ոչ առևտրային  կազմակերպության լուծարման       |

|արդյունքում նախարարությանն ամրացված գույք                       |

|________________________________________________________________|

|   |Հիմնական միջոց հանդիսացող գույք                             |

|___|____________________________________________________________|

|1. |Կանատ մարզական  |հատ |2   |33,096.00 |66,192.00 |45,825.24  |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|2. |Բասկետբոլի      |հատ |2   |4,000.00  |8,000.00  |4,000.00   |

|   |օղակներ         |    |    |          |          |           |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|3. |Մարմնամարզական  |հատ |4   |7,000.00  |28,000.00 |14,000.00  |

|   |պատ             |    |    |          |          |           |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|   |Ընդամենը        |    |8   |          |102,192.00|63,825.24  |

|________________________________________________________________|

|Պաշարներ (այդ թվում` փոքրարժեք և  արագամաշ նյութեր)             |

|________________________________________________________________|

|1. |Ցանց բասկետբոլի |հատ |2   |2,500.00  |5,000.00  |0.00       |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|2. |Վոլեյբոլի ցանց  |հատ |1   |20,000.00 |20,000.00 |0.00       |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|   |Ընդամենը        |    |3   |          |25,000.00 |0.00       |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|   |Ընդհանուրը      |    |11  |          |127,192.00|63,825.24  |

|________________________________________________________________|

|«Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային  կազմակերպության      |

|լուծարման արդյունքում նախարարությանն ամրացված գույք             |

|________________________________________________________________|

|   |Հիմնական միջոց հանդիսացող գույք                             |

|___|____________________________________________________________|

|1. |Մարմնամարզական  |հատ |1   |2,100.00  |2,100.00  |0.00       |

|   |այծիկ           |    |    |          |          |           |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|2. |Մարմնամարզական  |հատ |1   |12,400.00 |12,400.00 |5,151.22   |

|   |այծիկ           |    |    |          |          |           |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|3. |Մարմնամարզական  |հատ |1   |2,100.00  |2,100.00  |0.00       |

|   |տրամպլին        |    |    |          |          |           |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|4. |Մարմնամարզական  |հատ |1   |12,400.00 |12,400.00 |5,151.00   |

|   |տրամպլին        |    |    |          |          |           |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|5. |Պարան ձգման     |հատ |1   |36,000.00 |36,000.00 |20,637.10  |

|   |010816          |    |    |          |          |           |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|6. |Պարան մագլցելու |հատ |1   |34,800.00 |34,800.00 |19,949.19  |

|   |010816          |    |    |          |          |           |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|7. |Ֆաքս            |հատ |1   |2,085.00  |2,085.00  |1,252.12   |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|   |Ընդամենը        |    |7   |          |101,885.00|52,140.63  |

|___|________________|____|____|__________|__________|___________|

|   |Ամբողջը         |    |18  |          |229,077.00|115,965.87 |

.________________________________________________________________.

 

(15.1-ին հավելվածը լրաց. 05.05.2022 թիվ 630-Ա որոշում)

 

______________

ԻՐՏԵԿ - NN 3-65 հավելվածները տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

(հավելվածները փոփ. 10.03.2022 թիվ 292-Ա, 05.05.2022 թիվ 630-Ա, 31.08.2023 թիվ 1473-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2021
N 2096-Ա
Որոշում