Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՆՑ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՆՑ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ԼՔԵԼՈՒ ՄԱՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2023 թվականի N 1790-Ն

 

ԱՌԱՆՑ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ԼՔԵԼՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 174-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել առանց երկաթուղային տրանսպորտային միջոցը լքելու մաքսային գործառնությունների իրականացման հերթականությունը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի «Ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման և այդ ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

     վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հոկտեմբերի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հոկտեմբերի 19-ի

N 1790-Ն որոշման

 

ԱՌԱՆՑ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ԼՔԵԼՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 258-րդ հոդվածին և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 174-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, ֆիզիկական անձանց կողմից երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնություններն իրականացվում են առանց տրանսպորտային միջոցը լքելու, բացառությամբ այն դեպքերի, երբ տրանսպորտային միջոցը լքելու նպատակը Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության դրույթների պահպանումն է:

2. Երկաթուղային տրանսպորտային միջոցի ընթացուղում, սույն որոշմանը համապատասխան, մաքսային գործառնություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունից մեկնման ուղղության դեպքում:

3. Երկաթուղային տրանսպորտային միջոցի ընթացուղում, սույն որոշմանը համապատասխան, մաքսային գործառնությունների իրականացումն ապահովելու նպատակով մաքսային մարմինները երկաթուղային փոխադրողի հետ համաձայնեցնում են տրանսպորտային միջոցի ընթացուղու այն հատվածը, որի ընթացքում իրականացվելու են համապատասխան գործառնությունները` մաքսային գործառնություններ իրականացնող մաքսային մարմնի գործունեության տարածքում գտնվող` երկաթուղային տրանսպորտային միջոցի համապատասխան կայարանից մինչև պետական սահմանի անցման կետում տեղակայված` «Այրում» կայարանը:

4. Ֆիզիկական անձանց կողմից երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման համար երկաթուղային փոխադրողը պարտավոր է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց տրամադրել մեկ ազատ կուպե շտաբային կուպեավոր վագոնում` ըստ անհրաժեշտության մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների տեղակայման և անհրաժեշտության դեպքում` ապրանքների զննման իրականացման նպատակով, որը պետք է բավարար լինի մաքսային մարմինների կողմից ապրանքների նկատմամբ համապատասխան գործառնությունների իրականացումն ապահովելու համար:

5. Նախքան մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացումը երկաթուղային փոխադրողը` մինչև մաքսային մարմինների հետ համաձայնեցված կայարան ժամանումն ապահովում է ֆիզիկական անձանց իրազեկումը` նախատեսվող մաքսային գործառնությունների իրականացման մասին:

6. Սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված համաձայնեցման արդյունքում մաքսային մարմինները մաքսային գործառնություններն իրականացնում են համաձայնեցված կայարանների միջև տրանսպորտային միջոցի ընթացուղում` մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Երկաթուղային տրանսպորտային միջոցի ընթացուղում կամ առանց երկաթուղային տրանսպորտային միջոցը լքելու մաքսային գործառնություններն իրականացնելիս ֆիզիկական անձինք, երկաթուղային փոխադրողը և մաքսային մարմինները կրում են օրենսգրքով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները:

8. Սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված` մաքսային մարմինների և երկաթուղային փոխադրողի միջև համաձայնեցված կայարանների միջև երկաթուղային տրանսպորտի ընթացուղում կամ առանց երկաթուղային տրանսպորտային միջոցը լքելու մաքսային գործառնություններն իրականացնելիս երկաթուղային տրանսպորտի այն հատվածը, որտեղ իրականացվում են մաքսային գործառնությունները, համարվում է մաքսային հսկողության գոտի` մինչև տվյալ մաքսային գործառնությունների իրականացման ավարտը:

9. Մաքսային մարմինները ֆիզիկական անձանց կողմից երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունն իրականացնում են, այդ թվում` ըստ տրանսպորտային միջոցի տեղերի մաքսային գործառնությունների իրականացման հերթականությունը որոշում են ընտրողականության սկզբունքի հիման վրա` օրենսգրքով նախատեսված մաքսային հսկողության ձևերի և մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցների կիրառմամբ:

10. Մաքսային հայտարարագրման ենթակա` անձնական օգտագործման ապրանքների առկայության դեպքում, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության իրականացման արդյունքում հայտարարագրման ենթակա անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման հանգամանքի բացահայտման դեպքում ֆիզիկական անձինք մաքսային մարմիններին են ներկայացնում ուղևորային մաքսային հայտարարագիր` օրենսգրքով սահմանված կարգով:

11. Սույն հավելվածի 10-րդ կետով նախատեսված դեպքում ուղևորային մաքսային հայտարարագիրը կարող է ներկայացվել երկաթուղային տրանսպորտային միջոցի ընթացուղում կամ առանց երկաթուղային տրանսպորտային միջոցը լքելու` էլեկտրոնային եղանակով` սույն հավելվածի 12-րդ կետին համապատասխան անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովման դեպքում կամ թղթային եղանակով:

12. Երկաթուղային տրանսպորտային միջոցի ընթացուղում կամ առանց երկաթուղային տրանսպորտային միջոցը լքելու` համապատասխան տեխնիկական պայմանների առկայության դեպքում իրականացվում են հետևյալ մաքսային գործառնությունները`

1) ուղևորային մաքսային հայտարարագրի` էլեկտրոնային եղանակով ներկայացում.

2) մաքսային մարմինների կողմից ներկայացված ուղևորային մաքսային հայտարարագրի հիման վրա մաքսային մուտքի անդորրագրի ձևավորում և ներկայացում ֆիզիկական անձին.

3) անձնական օգտագործման ենթակա ապրանքների զննման գործառնություններ.

4) մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարների` էլեկտրոնային եղանակով վճարում.

5) անձնական օգտագործման ենթակա ապրանքների բացթողում:

13. Մաքսային մարմնի պահանջով ֆիզիկական անձինք անձնական օգտագործման ապրանքները պետք է ներկայացնեն մաքսային մարմիններին` մաքսային հսկողության իրականացման նպատակներով:

14. Սույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված մաքսային գործառնությունները` երկաթուղային տրանսպորտային միջոցի ընթացուղում իրականացնելու համար համապատասխան տեխնիկական և այլ պայմանների բացակայության դեպքում, մաքսային մարմիններն ապահովում են մաքսային գործառնությունների` առանց տրանսպորտային միջոցը լքելու իրականացման հնարավորությունը` Հայաստանի Հանրապետությունից մեկնման ուղղության դեպքում` մաքսային գործառնությունների իրականացման համար համապատասխան լիազորություններ ունեցող մաքսային մարմնի գործունեության տարածքում գտնվող համապատասխան կայարանում, իսկ Հայաստանի Հանրապետություն ժամանման ուղղության դեպքում` պետական սահմանի անցման կետում տեղակայված մաքսային մարմնի գործունեության տարածքում գտնվող համապատասխան կայարանում:

15. Երկաթուղային փոխադրողի և մաքսային մարմինների միջև համաձայնեցված կայարանների միջև` երկաթուղային տրանսպորտային միջոցի ընթացուղում մաքսային գործառնությունների իրականացումը մաքսային մարմինների կողմից չավարտվելու դեպքում տրանսպորտային միջոցը կանգնում է մինչև մաքսային մարմինների կողմից համապատասխան մաքսային գործառնությունների ավարտը, բայց ոչ ավելի, քան տրանսպորտային միջոցի` տեխնոլոգիական սխեմայով նախատեսված կանգառի տևողությունը:

16. Անձնական օգտագործման ոչ ենթակա ապրանքների տեղափոխման, արգելքների և սահմանափակումների ենթակա ապրանքների առկայության դեպքում, ինչպես նաև մաքսային կանոնների խախտման հանգամանքի առկայության դեպքերում` այդպիսի ապրանքների նկատմամբ մաքսային մարմինների կողմից համապատասխան մաքսային գործառնություններն իրականացվում են`

1) Հայաստանի Հանրապետություն ժամանման ուղղության դեպքում` պետական սահմանի անցման կետում տեղակայված մաքսային մարմնում.

2) Հայաստանի Հանրապետությունից մեկնման ուղղության դեպքում` այն մաքսային մարմնում, որի գործունեության տարածքում է գտնվում երկաթուղային տրանսպորտային միջոցի սկզբնակետ հանդիսացող կայարանը կամ այն մաքսային մարմնում, որի գործունեության տարածքում է գտնվում տրանսպորտային միջոցի ընթացուղում մաքսային գործառնությունների իրականացման նպատակով մաքսային մարմինների հետ համաձայնեցված կայարանը կամ պետական սահմանի անցման կետում տեղակայված մաքսային մարմնում:

17. Երկաթուղային փոխադրողներն ապահովում են անձնական օգտագործման ապրանքների` Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխման համար սահմանված չափաքանակների և տվյալ չափաքանակները գերազանցող մասի համար սահմանված մաքսային վճարների դրույքաչափերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության առկայությունը տրանսպորտային միջոցում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հոկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.10.2023
N 1790-Ն
Որոշում