Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 167 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հոկտեմբերի 2023 թվականի N 1858-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1675-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածներին միանվագ դրամական սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1675-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

i

1) որոշման 6-րդ կետում «տվյալների փոփոխությունները» բառերը փոխարինել «տվյալների հիմնավորված փոփոխությունները» բառերով և 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ կետերով`

«7. Առողջապահության նախարարին` ծառայությանը տրամադրել Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված և 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընկած որևէ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժված (ներառյալ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը) անձանց տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշ (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար)` մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ը:

8. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ծառայությանը տրամադրել ուսումնամարզական կամ այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող` Լեռնային Ղարաբաղի բարձրագույն, միջին մասնագիտական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ուսման նպատակով տեղափոխված անձանց տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշ (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար)` մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ը:».

2) որոշման N 1 հավելվածում`

i

ա. 1-ին կետում «(այսուհետ` շահառուներ)» բառերը փոխարինել «(այսուհետ` բռնի տեղահանվածներ)» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետերով`

i

«1.1. Սույն միջոցառման իմաստով բռնի տեղահանված է համարվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1287-Լ որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայն` Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կողմից հաշվառված հյուրընկալվողը, Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված և 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընկած որևէ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժված (ներառյալ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը) անձը, ուսումնամարզական կամ այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող` Լեռնային Ղարաբաղի բարձրագույն, միջին մասնագիտական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողը, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ուսման նպատակով տեղափոխված անձը:

1.2. Սույն կարգի 1-ին և 1.1-ին կետերում նշված անձինք համարվում են սույն միջոցառման շահառուներ:»,

i

գ. 2-րդ կետում «մայրը կամ խնամակալը» բառերը փոխարինել «նրան միանվագ դրամական աջակցություն նշանակելու դիմումը ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն» բառերով.

3) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 1-ին կետը «կարգավորվում են» բառերից հետո լրացնել «շահառուներին`» բառով, իսկ «երեխաներին,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1287-Լ որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայն` Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կողմից հաշվառված հյուրընկալվողներին (այսուհետ` հյուրընկալվողներ), Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված և 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընկած որևէ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժված (ներառյալ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը) անձանց (այսուհետ` բուժառուներ), ուսումնամարզական կամ այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող` Լեռնային Ղարաբաղի բարձրագույն, միջին մասնագիտական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ուսման նպատակով տեղափոխված անձանց (այսուհետ` սովորողներ)» բառերով,

i

բ. 2-րդ կետում «նույնականացված)» բառը փոխարինել «նույնականացված) բռնի տեղահանված, ինչպես նաև հյուրընկալվող, բուժառու և սովորող`» բառերով,

i

գ. 4-րդ կետում «Միանվագ» բառը փոխարինել «Բացառությամբ սույն կարգի 4.1-ին կետի` միանվագ» բառերով,

i

դ. 4-րդ կետի 2-րդ ենթակետում «մոր կամ խնամակալի» բառերը փոխարինել «ծնողի կամ խնամակալի կամ հոգաբարձուի (այսուհետ` նաև ծնող)» բառերով և 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով`

«4.1. Հյուրընկալվողներին, բուժառուներին և սովորողներին միանվագ դրամական աջակցությունը վճարվում է համապատասխան պետական մարմնի կողմից տրամադրված ցուցակների հիման վրա` անկախ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված լինելու և Օպերատիվ շտաբի տրամադրած տվյալներում նրանց վերաբերյալ առկա տեղեկատվություն լինելու հանգամանքից:»,

i

ե. 5-րդ կետի 1-ին ենթակետում «մոր կամ խնամակալի (այսուհետ` երկուսը միասին` ծնող)» բառերը փոխարինել «ծնողի» բառով,

զ. 5-րդ կետի 2-րդ ենթակետում «մայրը» բառը փոխարինել «ծնողը» բառով, իսկ ենթակետը «խնամակալը» բառից հետո լրացնել «կամ հոգաբարձուն» բառերով,

է. 5-րդ կետի 3-րդ ենթակետը «խնամակալություն» բառից հետո լրացնել «կամ հոգաբարձություն» բառերով, «խնամակալ» և «խնամակալը» բառերը փոխարինել համապատասխանաբար «խնամակալ կամ հոգաբարձու» և «խնամակալը կամ հոգաբարձուն» բառերով,

i

ը. 6-րդ կետը «գրանցման,» բառից հետո լրացնել «հյուրընկալվողների, բուժառուների, սովորողների,» բառերով,

i

թ. 7-րդ կետի 1-ին ենթակետում «(այսուհետ` տեղահանվածների տվյալներ)» բառերը փոխարինել «կամ հյուրընկալվողների կամ բուժառուների կամ սովորողների ցուցակներում» բառերով,

ժ. 7-րդ կետի 4-րդ ենթակետը «ծնողի» բառից հետո լրացնել «(ով չի հանդիսանում հյուրընկալ կամ բուժառու կամ սովորող)» բառերով,

i

ժա. 9-րդ կետի 1-ին ենթակետում «մոր վերաբերյալ» բառերը փոխարինել «մոր կամ հոր վերաբերյալ» բառերով, իսկ 2-րդ ենթակետում «խնամակալի» և «խնամակալ» բառերը փոխարինել համապատասխանաբար «խնամակալի (հոգաբարձուի)» և «խնամակալ (հոգաբարձու)» բառերով, «խնամակալություն» բառը փոխարինել «խնամակալություն (հոգաբարձություն)» բառերով և 2-րդ ենթակետից հանել «դիմումը,» բառը,

i

ժբ. 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով`

«14.1. Եթե շահառուի տվյալները չեն ներառվել վճարման ցուցակում սույն կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հիմքով, ապա յուրաքանչյուր հաջորդ վճարման ցուցակ ձևավորելիս ծառայությունը կրկին հարցում է կատարում չափահաս շահառուի սահմանահատումների վերաբերյալ և նրա տվյալները ներառում է վճարման ցուցակում` սույն կարգի 14-րդ կետով սահմանված կարգով:»,

i

ժգ. 15-րդ կետի 2-րդ ենթակետը «համարը» բառից հետո լրացնել «կամ շահառուի (անչափահաս շահառուի դեպքում` նրա ծնողի) վճարային քարտի բանկային հաշվի համարը սույն կարգի 2-րդ կետով սահմանված կարգով Կենտրոնական բանկը մինչև 2023 թվականի նոյեմբերի 24-ը չի տրամադրի»,

ժդ. 17-րդ կետում «12-14-րդ» բառերը փոխարինել «12-14.1-ին» բառերով,

i

ժե. 22-րդ կետի 1-ին ենթակետը «վրա» բառից հետո լրացնել «` անկախ անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրացած լինելու հանգամանքից» բառերով,

i

ժզ. 24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-24.3-րդ կետերով`

«24.1. Եթե սույն կարգի 2-րդ կետով սահմանված կարգով ծառայությանը բանկային հաշվի համարը տրամադրելուց հետո շահառուն տվյալ բանկում բացում է նոր բանկային հաշիվ, ապա բանկը կարող է միանվագ դրամական աջակցության գումարը մուտքագրել նոր բացված բանկային հաշվին` այդ մասին տեղեկացնելով ծառայությանը:

24.2. Եթե բանկը`

1) ունի ծառայության հետ սոցիալական ապահովության բնագավառում կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա սույն կարգի շրջանակներում գումարը փոխանցվում է ծառայության և բանկի հետ փոխհամաձայնեցված` բանկի բանկային հաշվին.

2) չունի ծառայության հետ սոցիալական ապահովության բնագավառում կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա գումարը փոխանցվում է բանկի կողմից ծառայությանը տրամադրված` բանկի տարանցիկ հաշվին:

24.3. Սույն կարգի 24-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` պետական բյուջե վերադարձված միանվագ դրամական աջակցության գումարները ենթակա են վճարման սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով, այդ թվում` սույն կարգի 2-րդ կետի համաձայն Կենտրոնական բանկի կողմից կրկին տրամադրված` շահառուի նոր բանկային հաշվի համարով:»,

i

ժէ. 32-րդ կետը «կարգով:» բառը փոխարինել «, եթե անձը ինքը չի վերականգնում այդ գումարը պետական բյուջե և համապատասխան անդորրագրի պատճենը ներկայացնում ծառայություն: Այս դեպքում ծառայությունը նրա տվյալները հանում է շահառուների տվյալներից:» բառերով,

ժը. 32-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 33-րդ կետով`

i

«33. Եթե վճարման ցուցակը վճարող կազմակերպությանը փոխանցելուց հետո ճշտվում է, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն` շահառուն (անչափահաս շահառուի դեպքում` շահառուն կամ նրա ծնողը) մահացել է մինչև վճարման ցուցակը ձևավորելու օրը կամ այլ տվյալներով հաստատվել է, որ անձը չի հանդիսանում սույն միջոցառման շահառու (բացառությամբ, երբ անձը հանդիսանում է 2022-2023 թթ. ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ սովորող` 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հասցեով հաշվառված անձ), ապա ծառայության տրամադրած տվյալների հիման վրա միանվագ դրամական աջակցության գումարը Հայփոստը վերադարձնում է պետական բյուջե, իսկ բանկը, առանց շահառուի համաձայնության, բանկային հաշվից հետ է գանձում (բավարար միջոցներ չլինելու դեպքում` բանկային հաշվում առկա հասանելի մնացորդի չափով) և ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը փոխանցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` այդ մասին տեղեկացնելով ծառայությանը: Հայփոստը պատասխանատվություն չի կրում միանվագ դրամական աջակցության գումարը ծառայությունից սույն կետում նշված տվյալները ստանալու օրվա ընթացքում վճարելու համար: Բանկը պատասխանատվություն չի կրում բանկային հաշիվ մուտքագրված` միանվագ դրամական աջակցության այն գումարների համար, որոնք շահառուի բանկային հաշվից դուրս են գրվել (ելքագրվել են)` մինչև ծառայությունից սույն կետում նշված տվյալները ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը:»:

 

Հայաստանի Հանրապետության

     փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2023 թ. հոկտեմբերի

Երևան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.10.2023
N 1858-Լ
Որոշում