Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 2023 թվականի N 1884-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն որոշման հավելվածի`

i

1) 78-րդ կետում «հաշմանդամության» բառը փոխարինել «հաշմանդամություն» բառով.

2) 79-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«1) հաշմանդամություն ունեցող երեխաները, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք.»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ու տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության և օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը սահմանելու մասին» N 783-Ն որոշման հավելվածի`

i

1) 10-րդ կետի 3-րդ ենթակետում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով.

i

2) 11-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ «հենակներ և պրոթեզներ» բառերը` «աջակցող միջոցներ» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշման`

1) նախաբանում «կետերին» բառը փոխարինել «մասերին» բառով.

i

2) N 1 հավելվածի 15-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի`

i

ա. «ա» պարբերությունը «1-ին խմբի հաշմանդամություն» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձ» բառերով,

բ. «բ» պարբերությունը «2-րդ խմբի հաշմանդամություն» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձ» բառերով,

գ. «գ» պարբերությունը «3-րդ խմբի հաշմանդամություն» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձ» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 916-Ն որոշման`

i

1) 1-ին կետի 3-րդ ենթակետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» նշանով և կետը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով`

«4) սույն որոշմամբ սահմանված` վնասվածք ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա:».

i

2) N 1 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետում և N 2 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «զինծառայողին հաշմանդամություն ունեցող ճանաչելու» բառերը փոխարինել «զինծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու» բառերով, իսկ «տեղեկանքն» բառը` «որոշումը կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը)» բառերով.

3) N 1 հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետում և N 2 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում «պատճառական կապի մասին» բառերից հետո հանել «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող» բառերը.

4) N 1 հավելվածի 10-րդ կետի`

i

ա. 3-րդ ենթակետը «առաջին խմբի հաշմանդամության» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով» բառերով,

բ. 4-րդ ենթակետը «երկրորդ խմբի հաշմանդամության» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով» բառերով,

գ. 5-րդ ենթակետը «երրորդ խմբի հաշմանդամության» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով» բառերով.

i

5) N 1 հավելվածի N 1 ձևի 1-ին կետում «հաշմանդամության խումբը և հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանքի» բառերը փոխարինել «հաշմանդամության խումբը կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական որոշման կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի)» բառերով.

i

6) N 1 հավելվածի N 1 ձևի 4-րդ կետի 1-ին ենթակետում և N 3 ձևի 1-ին ենթակետում «անկարողության» բառը փոխարինել «խնդիրների» բառով.

i

7) N 1 հավելվածի N 2 ձևի 1-ին կետում «ԲՍՓՀ փորձաքննական ակտի կայացման» բառերը փոխարինել «իրավասու պետական մարմնի տեղեկանքի տրման» բառերով.

8) N 1 հավելվածի N 3 ձևում «Հաշմանդամության խումբը և հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանքի» բառերը փոխարինել «Հաշմանդամության խումբը կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական որոշման կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի)» բառերով.

9) N 2 հավելվածի 3-րդ և 9-րդ կետերից հանել «կամ խեղումը» բառերը:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1132-Ն որոշման N 1 հավելվածի N 6 ձևով սահմանված Ծանուցման թերթիկի 1-ին ենթակետը`

1) «երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող» բառերով.

2) «երկրորդ խմբի հաշմանդամություն» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական ու ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) որոշումը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով`

i

«3.1. Սույն որոշմամբ սահմանված` վնասվածք ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա:».

i

2) N 1 հավելվածի 8-րդ կետում «վնասվածքի» բառից հետո հանել «կամ խեղման,» բառերը.

i

3) N 1 հավելվածի 9-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով և հանել «, խեղման» բառը.

4) N 1 հավելվածի 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերի «ա» և «բ» պարբերություններում «1-ին խմբի հաշմանդամ դարձած զինծառայողին` հաշմանդամ ճանաչվելու», «2-րդ խմբի հաշմանդամ դարձած զինծառայողին` հաշմանդամ ճանաչվելու» բառերը փոխարինել համապատասխանաբար «1-ին խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող զինծառայողին` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու», «2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող զինծառայողին` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով.

i

5) N 1 հավելվածի 10-րդ կետը «3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձ» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 397-Ն որոշման հավելվածով սահմանված` պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկի`

1) 562-րդ կետում «ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ» բառը փոխարինել «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ» բառով.

2) 563-րդ կետը «ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ» բառից առաջ լրացնել «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՆՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԵՐ` «EDISABILITY» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ» բառերով.

3) 563-րդ կետի 1-ին ենթակետում «ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ», 2-րդ ենթակետում «ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՉՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՉՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ» բառերով.

4) 575-րդ կետում «ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ» բառը փոխարինել «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ» բառերով:

i

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշման հավելվածի 122-րդ կետի 19-րդ ենթակետի «ժե» պարբերության մեջ «հաշմանդամների սայլակներ» բառերը փոխարինել «անվասայլակներ և այլ աջակցող միջոցներ» բառերով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

     վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. նոյեմբերի 2

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 նոյեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.11.2023
N 1884-Ն
Որոշում