Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿ ...

 

 

040.1318.050902

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 օգոստոսի 2002 թվականի N 1318-Ա

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման օրվա դրությամբ «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունից ստացված էլեկտրական էներգիայի դիմաց կրեդիտորական պարտքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածին համապատասխան, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունների միջև կնքվող պարտքի փոխանցման պայմանագրի համաձայն փոխանցվում է «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Սահմանել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման օրվա դրությամբ բոլոր տեսակի դեբիտորական պարտքերը` ներառյալ արտահաշվեկշռում հաշվառվածները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածին համապատասխան` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունների միջև կնքվող պահանջի իրավունքի զիջման պայմանագրերով փոխանցվում են «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը: Ստացված դեբիտորական պարտքերից ստանդարտ, ոչ ստանդարտ, կասկածելի և վտանգավոր դասակարգված` էլեկտրական էներգիայի մատակարարման գծով պարտքերի հավաքագրման իրավունքը «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը գործակալության պայմանագրով հանձնում է մասնավորեցված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ անհուսալի դեբիտորական պարտքերը դուրս են գրվում «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական արդյունքներով: Սույն կետում նշված դասակարգումներն իրականացվում են ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 1996 թվականի հուլիսի 29-ին հաստատված և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից 1996 թվականի օգոստոսի 5-ին հաստատված` ձեռնարկությունների և կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, ձեռնարկությունների, կազմակերպությունների, բյուջետային հիմնարկների դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրսգրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգի:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` 2002 թվականի ֆինանսական տարվա ավարտից հետո նվազեցնել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` այն համապատասխանեցնելով ընկերության զուտ ակտիվների արժեքին:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`

ա) մեկշաբաթյա ժամկետում ապահովել «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Հայգազարդ» և «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունների միջև սույն որոշման 1-ին կետում նշված պարտքի փոխանցման պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ պարտքի փոխանցման ակտը կազմվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման օրվան հաջորդող օրը, և փոխանցվող պարտքը հավասար է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման օրվան նախորդող ամսվա մատակարարման արդյունքների հիման վրա կազմված փոխադարձ հաշվարկների ակտում և «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրում արտացոլված գումարի` մասնավորեցման օրվա դրությամբ չմարված մնացորդին.

բ) մեկշաբաթյա ժամկետում ապահովել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունների միջև սույն որոշման 2-րդ կետում նշված պահանջի իրավունքի զիջման պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ այդ պահանջի իրավունքների փոխանցման ակտը (ակտերը) կազմվում է (են) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման օրվան հաջորդող օրը, և էլեկտրաէներգիայի մատակարարման գծով զիջվող պահանջների չափը հավասար է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման օրվան նախորդող ամսվա մատակարարման արդյունքների հիման վրա մատակարարի կողմից բաժանորդներին ներկայացված հաշիվ-ապրանքագրում արտացոլված գումարին` հանած մինչև մասնավորեցման օրը կատարված վճարումները, իսկ մնացած դեբիտորական պարտքերով զիջվող պահանջի չափը հավասար է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման օրվա դրությամբ վերջինիս հաշվապահական հաշվառման փաստաթղթերում արտացոլված առկա չափին.

գ) 15-օրյա ժամկետում ապահովել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից իր դեբիտորական պարտքերով պարտապանների ցանկի կազմումը` ըստ վերջին ամսվա դրությամբ պարտքի գումարի, պարտապանի գտնվելու (բնակության) վայրի ու դասի, և դրանում անհրաժեշտ ճշտումների կատարումը` մինչև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման օրը ներառյալ.

դ) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրն ապահովել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունների միջև գործակալության պայմանագրի ստորագրումը` դրանում նախատեսելով, որ գործակալի կառավարմանը հանձնվող դեբիտորական պարտքերի ցանկը գործակալին է տրամադրվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման օրվան հաջորդող օրը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` մինչև 2003 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ էներգետիկայի բնագավառի առևտրային կազմակերպությունների ֆինանսական հարաբերությունների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված որոշումներում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.08.2002
N 1318-Ա
Որոշում