Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ...

 

31.10.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2020 թվականի N 726-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 582-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի արդյունավետ իրականացման և այդ գործընթացում շահագրգիռ պետական մարմինների գործունեությունը համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 13.09.2021 թիվ 979-Ա որոշում)

1.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով ներկայացված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը որոշվում է համապատասխան նախարարի կողմից:

(1.1-ին կետը փոփ. 31.10.2023 թիվ 1081-Ա որոշում)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունիսի 30-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 582-Ա որոշումը:

(վերնագիրը փոփ. 13.09.2021 թիվ 979-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թ. հունիսի 18-ի

N 726-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

1. Ծրագրի ոլորտը համակարգող ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)

2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

3. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

4. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

5. ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

6. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

7. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

8. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ

9. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության գիտատեխնիկական քաղաքականության բաժնի պետ

10. Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ծրագրերի ավագ պատասխանատու (համաձայնությամբ. դիտորդ)

11. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համակարգող (աշխատանքային խմբի քարտուղար. համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 13.09.2021 թիվ 979-Ա, 31.10.2023 թիվ 1081-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.06.2020
N 726-Ա
Որոշում