Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻԿԻ ԳՅՈՒՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ...

 

 

040.1345.050902

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2002 թվականի N 1345-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիկի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող 5721,9 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`

ա) 5646,2 հեկտարը, որից` 370,4 հեկտար վարելահող, 10 հեկտար խոտհարք, 2427,4 հեկտար արոտ, 2838,4 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 48 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 43 հեկտարը` անհատույց, 2 հեկտարը` աճուրդով օտարելու և 3 հեկտարը` հասարակական կառուցապատման համար.

գ) 3 հեկտար արոտը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` արդյունաբերական օբյեկտների կառուցման համար.

դ) 1,74 հեկտար այլ հողեր` էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում` 0,24 հեկտարը` էլեկտրահիդրոկայանի կառուցման, իսկ 1,5 հեկտարը` աղբավայրի համար.

ե) 21 հեկտար արոտը` ջրային հողերի կատեգորիա` ջրամբարի կառուցման համար.

զ) 2 հեկտար արոտը` հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` գերեզմանոցի ընդլայնման համար:

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` սահմանել հսկողություն հողերի անհատույց տրամադրման գործընթացի օրինականության նկատմամբ և հողամաս ստացողների պայմանագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` պետական գրանցում իրականացնելու համար:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

օգոստոսի 29-ի N 1345-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

-------------------------------------------

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Տարե- |Հողերի կատեգորիան|Պայ-|Ընդա- |             այդ թվում`             |

|թիվը  |(նպատակային      |մա- |մենը  |____________________________________|

|      |նշանակությունը)  |նա- |      |վարե- |բազ-   |խոտ-|արոտ|անտառ|այլ  |

|      |                 |կան |      |լահող |մամյա  |հարք|    |     |հողեր|

|      |                 |նշա-|      |      |տնկարկ-|    |    |     |     |

|      |                 |նը  |      |      |ներ    |    |    |     |     |

|______|_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|

|      |Գյուղատնտեսական  |  Գ |      |      |       |    |    |     |     |

|      |նշանակության     |    |      |      |       |    |    |     |     |

|      |_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|

|      |Բնակավայրերի,    |  Բ |  22.0|  22.0|       |    |    |     |     |

|      |այդ թվում`       |____|______|______|_______|____|____|_____|_____|

|      |հասարակական      |  Հ |      |      |       |    |    |     |     |

|      |կառուցապատման    |    |      |      |       |    |    |     |     |

|2002թ.|_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|

|      |Արդյունաբերության|  Ա |   3.0|      |       |    | 3.0|     |     |

|      |և                |    |      |      |       |    |    |     |     |

|      |ընդերքօգտագործման|    |      |      |       |    |    |     |     |

|      |_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|

|      |Էներգետիկայի,    |  Կ |  1.74|      |       |    |    |     | 1.74|

|      |տրանսպորտի, կապի,|    |      |      |       |    |    |     |     |

|      |կոմունալ ենթա-   |    |      |      |       |    |    |     |     |

|      |կառուցվածքների   |    |      |      |       |    |    |     |     |

|      |օբյեկտների       |    |      |      |       |    |    |     |     |

|      |_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|

|      |Ջրային հողեր     |  Ջ |      |      |       |    |    |     |     |

|      |_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|

|      |Հատուկ պահպանվող |  Պ |      |      |       |    |    |     |     |

|      |տարածքներ        |    |      |      |       |    |    |     |     |

|______|_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|

|      |ընդամենը         |    | 26.74|  22.0|       |    | 3.0|     | 1.74|

|______|_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|

|      |Գյուղատնտեսական  |  Գ |      |      |       |    |    |     |     |

|      |նշանակության     |    |      |      |       |    |    |     |     |

|      |_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|

|      |Բնակավայրերի,    |  Բ |  26.0|  26.0|       |    |    |     |     |

|      |այդ թվում`       |____|______|______|_______|____|____|_____|_____|

|      |հասարակական      |  Հ |   3.0|   3.0|       |    |    |     |     |

|      |կառուցապատման    |    |      |      |       |    |    |     |     |

|2003թ.|_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|

|      |Հատուկ           |  Ն |      |      |       |    |    |     |     |

|      |նշանակության     |    |      |      |       |    |    |     |     |

|      |հողեր            |    |      |      |       |    |    |     |     |

|      |_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|

|      |Հատուկ պահպանվող |  Պ |   2.0|      |       |    | 2.0|     |     |

|      |տարածքներ        |    |      |      |       |    |    |     |     |

|      |_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|

|      |Ջրային հողեր     |  Ջ |  21.0|      |       |    |21.0|     |     |

|______|_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|

|      |ընդամենը         |    |  49.0|  26.0|       |    |23.0|     |     |

|______|_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|

|      |Ընդամենը         |    | 75.74|  48.0|       |    |26.0|     | 1.74|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.08.2002
N 1345-Ն
Որոշում