18.12.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«է) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար |
20». |
2) 1-ին կետի «ը» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) 4-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«թ) քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու համար, ներառյալ` համապատասխան վկայական տալը |
45». |
i
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1. |
Տեսակապի միջոցով մատուցվող ծառայություններ |
|
|
ա) տեսակապով դիմողի ինքնությունը պարզելու միջոցով օտարերկրյա պետություններում վավերական` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար |
90 |
|
բ) տեսակապով դիմողի ինքնությունը պարզելու միջոցով օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար |
45 |
|
գ) տեսակապով դիմողի ինքնությունը պարզելու միջոցով Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար |
45»: |
i
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. նոյեմբերի 16 Երևան ՀՕ-329-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 17 նոյեմբերի 2023 թվական: