Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 17 ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 դեկտեմբերի 2023 թվականի N 2142-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1763-Լ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1957-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1763-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման 3-րդ կետում «վերջին սահմանահատման» բառերը փոխարինել «2023 թվականի նոյեմբերի 1-ից և վերջին սահմանահատումների» բառերով.

2) որոշման 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

3) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 5-րդ կետի 8-րդ ենթակետը և 7-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

i

բ. 8-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ» բառերը,

գ. 9-րդ կետից հանել «ինքնաշխատ» բառը,

i

դ. 10-րդ կետից հանել «, այդ թվում` էլեկտրաէներգիայի աբոնենտի համարը,» բառերը,

i

ե. 12-րդ կետի 1-ին ենթակետից հանել «` նշելով նաև մոր կամ հոր տվյալները» բառերը,

զ. 12-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «` նշելով նաև խնամակալի (հոգաբարձուի) տվյալները» բառերը,

i

է. 17-րդ կետում «Սույն կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված» բառերը փոխարինել «Դիմումը հաշվառելու» բառերով,

i

ը. 20-րդ կետի 3-րդ ենթակետը «մասով» բառից առաջ լրացնել «ժամանակավոր կացարանում բնակվելու» բառերով,

i

թ. 21-րդ կետը «համար,» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն կարգի 21.1-ին կետով սահմանված դեպքերի,» բառերով,

ժ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21.1-ին կետով.

i

«21.1. Եթե դիմումը մերժվել է`

1) սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով և 2023 թվականի ընթացքում ներկայացվել է նոր դիմում, որը հաստատվել է, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է սկսած 2023 թվականի հոկտեմբեր ամսվանից.

2) Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հիմքով և ներկայացվել է նոր դիմում, որը հաստատվել է, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է նաև նախորդ ամսվա համար` Հայաստանի Հանրապետությունից 10 օրից պակաս բացակայելու դեպքում:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1957-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) որոշման 3-րդ կետը «1-ից» բառից հետո լրացնել «և վերջին» բառերով.

i

2) որոշման N 2 հավելվածի`

ա. 9-րդ կետում «դեպքի» բառը փոխարինել «դեպքերի» բառով.

i

բ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«10. Եթե 2023 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված դիմումը մերժվել է`

1) սույն կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով և դեկտեմբեր ամսին ներկայացվել է նոր դիմում, որը հաստատվել է, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է նաև նոյեմբեր ամսվա համար.

2) Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հիմքով և դեկտեմբեր ամսին ներկայացվել է նոր դիմում, որը հաստատվել է, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է նաև նոյեմբեր ամսվա համար` Հայաստանի Հանրապետությունից 10 օրից պակաս բացակայելու դեպքում:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. դեկտեմբերի

Երևան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.12.2023
N 2142-Լ
Որոշում