Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, Պ ...

 

08.12.2023 -

 

040.0434.270411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2011 թվականի N 434-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

(որոշումը խմբ. 07.12.2023 թիվ 2119-Ն որոշում)

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 7-ի

N 434-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը:

2. Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդն ստեղծվում, պահպանվում և տեղեկատվությունը տրամադրվում է «Տարածական տվյալների մասին» օրենքի պահանջների համաձայն:

3. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի` պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերը պահպանվում, օգտագործվում են, և տեղեկատվությունը տրամադրվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշման պահանջների համաձայն:

4. Պետական (բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար հավաքված սահմանափակ մատչելիությամբ) քարտեզագրագեոդեզիական ֆոնդն ստեղծվում, պահպանվում, տեղեկատվությունը տրամադրվում է լիազորված մարմնի Կադաստրի կոմիտեի (այսուհետ` կոմիտե) կողմից:

5. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում նյութերն ու տվյալները համալրվում և դուրս են գրվում կոմիտեի ղեկավարի հրամանով ստեղծված փորձագիտական հանձնաժողովի կողմից:

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

6. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդը (տեղեկատվական բանկը) ստեղծվում, համալրվում և թարմացվում է լիազորված պետական կառավարման մարմնի կողմից` «Տարածական տվյալների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի տվյալների հիման վրա:

7. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում պահպանվում են «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով նախատեսված` պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստացված նյութերն ու տվյալները, ինչպես նաև «Տարածական տվյալների մասին» օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված նյութերն ու տվյալները:

8. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական (բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար հավաքված սահմանափակ մատչելիությամբ) ֆոնդի նյութերն ու տվյալները պահվում են կոմիտեում` անժամկետ:

9. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական (բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար հավաքված սահմանափակ մատչելիությամբ) տվյալների ֆոնդում ընդգրկված նյութերի, տվյալների, մետատվյալների ցանկերը հրապարակում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալում:

 

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

10. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերը և տվյալները ենթակա են տրամադրման N 1 ձևով սահմանված դիմումի կամ գրության հիման վրա, որտեղ նշվում են պահանջվող նյութի անվանումը, քանակը և այլ անհրաժեշտ տվյալներ:

11. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերից և տվյալներից կարող են օգտվել ֆիզիկական ու իրավաբանական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:

12. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդից տեղեկատվությունը տրամադրվում է «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» և «Տարածական տվյալների մասին» օրենքների պահանջներին համապատասխան:

13. Քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերի (ոչ էլեկտրոնային տարբերակով) բնօրինակները տրամադրման ենթակա չեն: Օգտագործողներին քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերը տրամադրվում են թղթային և (կամ) էլեկտրոնային կրիչներով:

14. Տարածական տվյալները և մետատվյալները տրամադրվում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տարածական տվյալների տրամադրման պայմանագրի ձևաթուղթը ներկայացված է N 2 ձևում:

15. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերի և տվյալների հաշվառման, տեղեկատվության տրամադրման մատյանների ձևաթղթերը ներկայացված են NN 3, 4 ձևերում:

 

Ձև N 1

 

Կադաստրի կոմիտեի

տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն

ստորաբաժանման պետ

____________________________

                                              ____________________________

                    ______________________________________________________

                            (դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

                    ______________________________________________________

                                 (դիմողի քաղաքացիությունը)

                    ______________________________________________________

                     (դիմողի բնակության, աշխատանքի կամ ուսումնական

                                      հաստատության գտնվելու վայրը)

                                                  Հեռ. ___________________

 

ԴԻՄՈՒՄ N ______

 

Խնդրում եմ տրամադրել _________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Վճարումը կատարված է, որի կապակցությամբ կցում եմ վճարման անդորրագիրը:

Դիմողի վավերապայմանները _________________________________________

 

    ԴԻՄՈՂ ____________________    _________________________

           (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

____ _______________20 թ.

 

Ձև N 2

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԳԵՈՊՈՐՏԱԼԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

քաղ. Երևան ___ ________ 20 թվական

[] իրավաբանական անձ

անվանումը _________________________________________________________

գրանցման համարը ________________________

գտնվելու վայրը ___________________________,

որի անունից [] կանոնադրության և [] լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`

անունը _____________________

ազգանունը ________________________

հայրանունը _______________________

հաշվառման հասցեն ___________________________________________________

անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները ___________________________

_____________________________________________________________________

                (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

էլեկտրոնային փոստի հասցե _____________________

սարքավորման ստատիկ IP ____________________

[] 1 ամիս ժամկետով

    __________________            [] 12 ամիս ժամկետով

     (ստորագրություն)             _________________

                                   (ստորագրություն)

 

[] Վարչական սահմաններ

[] Անշարժ գույք («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կադաստրային քարտեզ)

[] Գնահատում

[] Իրավունք (գույքային իրավունքի տեսակ)

[] Հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք)

[] Հասցե

[] Ռելիեֆ

[] Մակերևութային ջրեր

[] Ճանապարհատրանսպորտային ցանց

[] Պլանաբարձունքային հիմք

[] Աշխարհագրական անվանում

[] Օդատիեզերական լուսանկարահանման տվյալներ

 

[] ֆիզիկական անձ

անունը _____________________

ազգանունը ________________________

հայրանունը _______________________

հաշվառման հասցեն ___________________________________________________

անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները ____________________________

_____________________________________________________________________

             (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

էլեկտրոնային փոստի հասցե _____________________

[] սարքավորման ստատիկ IP ____________________

    [] 1 ամիս ժամկետով __________________         [] 12 ամիս ժամկետով

                       (ստորագրություն)           __________________

                                                  (ստորագրություն)

 

[] Վարչական սահմաններ

[] Անշարժ գույք («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կադաստրային քարտեզ)

[] Գնահատում

[] Իրավունք (գույքային իրավունքի տեսակ)

[] Հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք)

[] Հասցե

[] Ռելիեֆ

[] Մակերևութային ջրեր

[] Ճանապարհատրանսպորտային ցանց

[] Պլանաբարձունքային հիմք

[] Աշխարհագրական անվանում

[] Օդատիեզերական լուսանկարահանման տվյալներ

(այսուհետ` պատվիրատու) մի կողմից և Կադաստրի կոմիտեն (այսուհետ` կոմիտե),

ի դեմս _________________________________________________________-ի,

որը գործում է_____________________________________________________

հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Համաձայն սույն պայմանագրի` կոմիտեն պարտավորվում է պատվիրատուի կողմից ծառայության համար նախատեսված վճարումը կատարելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում կնքված պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեին տրամադրել հայցվող բազային տարածական տվյալների յուրաքանչյուր խմբի առցանց հասանելիության Օ Ջի Սի Վի Էմ Էս (OGC WMS) հղումը 1 ամիս կամ 12 ամիս ժամկետով` համապատասխան թարմացումներով:

1.2. Ծառայությունները մատուցված են համարվում կոմիտեի կողմից տեղեկատվությունը պատվիրատուին տրամադրվելու պահից: Տրամադրված տեղեկատվության հնարավոր տեխնիկական թերությունների մասին պատվիրատուն պարտավոր է հայտնել 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Տրամադրված տեղեկատվության տեխնիկական թերությունների մասին պատվիրատուի կողմից նշված ժամկետում չհայտնվելու դեպքում տեղեկատվությունը համարվում է տեխնիկապես անթերի տրամադրված:

 

2. Կողմերի իրավունքները և պարտավորությունները

 

2.1. Կոմիտեն իրավունք ունի տրամադրված տեղեկատվությունը պատվիրատուի կողմից երրորդ անձանց փոխանցվելու դեպքում պատվիրատուից պահանջելու կոմիտեին պատճառված վնասին համապատասխան փոխհատուցում:

2.2. Կոմիտեն պարտավորվում է`

2.2.1. Պատվիրատուի կողմից տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարը կոմիտեին փոխանցվելուց և տեղեկատվության դիմում ներկայացվելուց հետո պատվիրատուին տրամադրել տեղեկատվությունն ամբողջ ծավալով` սույն պայմանագրի 1.1-ին կետով սահմանված եղանակով:

2.2.2. Սույն պայմանագրի 1.2-րդ կետով սահմանված ժամկետում պատվիրատուի դիմելու օրվանից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում անհատույց վերացնել տրամադրված տեղեկատվության` հայտնաբերված բոլոր տեխնիկական թերությունները:

2.2.3. Սույն պայմանագրի 2.3.2-րդ կետով նախատեսված դեպքում պատվիրատուին վերադարձնել տեղեկատվության տրամադրման համար վճարված գումարը` վճարված գումարի վերադարձման մասին պատվիրատուի դիմումը կոմիտե ներկայացնելու օրվան հաջորդող 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:

2.3. Պատվիրատուն իրավունք ունի`

2.3.1. Տեղեկատվությունն ստանալուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում պահանջելու անհատույց վերացնել ստացված տեղեկատվության` հայտնաբերված բոլոր տեխնիկական թերությունները:

2.3.2. Կոմիտեի կողմից սույն պայմանագրի 2.2.1-ին և 2.2.2-րդ կետերում նշված պարտավորությունների խախտման դեպքում պահանջելու վերադարձնել տեղեկատվության տրամադրման համար վճարված գումարը:

2.4. Պատվիրատուն պարտավորվում է`

2.4.1. Վճարել տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարը:

2.4.2. Ստացված տեղեկատվությունը չփոխանցել երրորդ անձանց:

 

3. Պայմանագրի գինը և հաշվարկների կարգը

 

3.1. Բազային տարածական տվյալների յուրաքանչյուր խմբի (Օ Ջի Սի Վի Էմ Էս (OGC WMS) առցանց հասանելիության ապահովման համար գանձվում է վճար «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

3.2. Տեղեկատվության վճարի չափը չի կարող պայմանավորվել տրամադրվող նյութերի ծավալից:

 

4. Պայմանագրի գործողության ժամկետը

 

4.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է 1 ամիս կամ 12 ամիս ժամկետով:

4.2. Սույն պայմանագիրն ամբողջությամբ վաղաժամկետ դադարեցնել ցանկացող կողմը պետք է դրա մասին գրավոր հայտնի մյուս կողմին` 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

4.3. Պայմանագիրն ամբողջությամբ կարող է վաղաժամկետ լուծվել`

1) կողմերի համաձայնությամբ.

2) կոմիտեի կողմից` միակողմանի, եթե պատվիրատուի կողմից խախտվի սույն պայմանագրի 2.4.2-րդ կետում նշված պարտավորությունը.

3) պատվիրատուի կողմից` միակողմանի, եթե կոմիտեի կողմից խախտվեն սույն պայմանագրի 2.2.1-ին և 2.2.2-րդ կետերում նշված պարտավորությունները:

 

5. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր)

 

Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

6. Վեճերի լուծման կարգը

 

Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Սույն պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավերական է, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից:

7.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ:

 

              Պատվիրատու                   Կադաստրի կոմիտե

             ___________________         ___________________

              (ստորագրություն)            (ստորագրություն)

 

Ձև N 3

 

ՄԱՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

._________________________________________________________________________.

|NN |Գույքա-|Օբյեկ-|       Ստացված նյութի տեսակը            |Նյութի |Ծանո-|

|ը/կ|գրման  |տի    |________________________________________|ոչնչա- |թագ- |

|   |համարը |անվա- |նյութի |բնօրի- |կազմո- |տեղեկա-|այլ     |ցումը, |րու- |

|   |       |նումը |տեսակը,|նակի   |ղական  |մատյանը|նյութեր |արձանա-|թյուն|

|   |       |և     |կոորդի-|(պատ-  |բնօրի- |(ֆորմու|        |գրու-  |     |

|   |       |(կամ) |նատային|ճենի,  |նակը   |լյար)  |        |թյան   |     |

|   |       |ծածկա-|համա-  |այդ    |(հրատա-|       |        |համարը |     |

|   |       |գիրը  |կարգը  |թվում` |րակչա- |       |        |և      |     |

|   |       |      |       |էլեկտրո|կան    |       |        |ամսա-  |     |

|   |       |      |       |նային  |բնօրի- |       |        |թիվը   |     |

|   |       |      |       |կրիչի  |նակը)  |       |        |       |     |

|   |       |      |       |վրա)   |       |       |        |       |     |

|   |       |      |       |անվանա-|       |       |        |       |     |

|   |       |      |       |համարը |       |       |        |       |     |

|___|_______|______|_______|_______|_______|_______|________|_______|_____|

| 1 |   2   |  3   |   4   |   5   |    6  |   7   |    8   |   9   | 10  |

|___|_______|______|_______|_______|_______|_______|________|_______|_____|

|___|_______|______|_______|_______|_______|_______|________|_______|_____|

|___|_______|______|_______|_______|_______|_______|________|_______|_____|

|___|_______|______|_______|_______|_______|_______|________|_______|_____|

._________________________________________________________________________.

 

Ձև N 4

 

ՄԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

.______________________________________________________________________.

|NN |Դիմումի|Դիմողի|Դիմողի | Նյութի կամ տվյալի տեսակը    |Տրամա- |Ծանո-|

|ը/կ|համարը |անունը|վավերա-|_____________________________|դըրման |թագ- |

|   |       |ազգա- |պայման-|նյութի|չափի   |քանակը|գույքա-|օրը,   |րու- |

|   |       |նունը |ները   |կամ   |միավորը|      |գրման  |ստացողի|թյուն|

|   |       |(անվա-|       |տվյալի|       |      |համարը |ստորագ |     |

|   |       |նումը)|       |անվա- |       |      |       |րու-   |     |

|   |       |      |       |նումը |       |      |       |թյունը |     |

|___|_______|______|_______|______|_______|______|_______|_______|_____|

| 1 |   2   |   3  |   4   |  5   |   6   |   7  |  8    |   9   | 10  |

|___|_______|______|_______|______|_______|______|_______|_______|_____|

|___|_______|______|_______|______|_______|______|_______|_______|_____|

|___|_______|______|_______|______|_______|______|_______|_______|_____|

|___|_______|______|_______|______|_______|______|_______|_______|_____|

|___|_______|______|_______|______|_______|______|_______|_______|_____|

.______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.04.2011
N 434-Ն
Որոշում