Սեղմել Esc փակելու համար:
ԵՂՎԱՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՕՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՂՎԱՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1359.110902

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2002 թվականի N 1359-Ա

 

ԵՂՎԱՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկում և ներդրում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 12219,0 հազար դրամ մնացորդային արժեքով Եղվարդ քաղաքում գտնվող ագրոլաբորատորիայի շենքը և հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տնօրինությանը` ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելով մնացորդային արժեքի գումարի և դրա արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի` 2443,8 հազար դրամ գումարի չափով:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տնօրինությանը հանձնված Եղվարդ քաղաքում գտնվող ագրոլաբորատորիայի շենքը մասնակի հատուցմամբ 2000-2001 թվականների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներով հատկացվելիք ու Եղվարդի քաղաքային համայնքին չտրամադրված դոտացիաների 5306,9 հազար դրամ գումարի դիմաց, սեփականության իրավունքով, օտարել Եղվարդի քաղաքային համայնքին` վերջինիս համաձայնությամբ որպես արվեստի դպրոցի շենք օգտագործելու պայմանով:

3. Առաջարկել Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքապետին մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ ապահովել Եղվարդ քաղաքում գտնվող ագրոլաբորատորիայի շենքի օտարման պայմանագրի սահմանված կարգով կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.08.2002
N 1359-Ա
Որոշում