Սեղմել Esc փակելու համար:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆ ...

 

 

040.1361.110902

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2002 թվականի N 1361-Ա

 

i

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերության «Ձորագետ» մասնաճյուղի 213700 դրամ հաշվեկշռային արժեքով «Օձունի հիվանդանոցային համալիր» անավարտ շինարարության օբյեկտը` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը, և այն օտարել Լոռու մարզի Օձունի գյուղական համայնքին` նշված անավարտ շինարարության օբյեկտի արժեքի չափով նվազեցնելով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով հատկացվելիք ու Օձունի գյուղական համայնքին չտրամադրված դոտացիայի գումարից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Լոռու մարզի Օձունի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել «Օձունի հիվանդանոցային համալիր» անավարտ շինարարության օբյեկտի օտարման պայմանագրի սահմանված կարգով կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.08.2002
N 1361-Ա
Որոշում