Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

25 դեկտեմբերի 2023 թվականի N 799-Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 548-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Արդարադատության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի «Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, անհատական կազմը, վերասոցիալականացման աշխատանքների գնահատման մեթոդները և չափանիշները հաստատելու մասին» N 548-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները`

1) Հրամանով հաստատված N 1 Հավելվածի`

ա. 4-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման ղեկավարը:».

i

բ. սահմանված Ձև 1-ի «Մաս IV»-ի վերնագրում` «քրեակատարողական հիմնարկի օպերատիվ ստորաբաժանման» բառերը փոխարինել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման» բառերով, իսկ «առկա չէ օպերատիվ ստորաբաժանում» բառերը փոխարինել «տեղակայված չէ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանում» բառերով.

2) Հրամանով հաստատված N 2 Հավելվածի 1-ին կետի`

i

ա. 1-ին ենթակետի «Օպերատիվ բաժնի պետ» բառերը փոխարինել «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման պետ» բառերով,

բ. 10-րդ ենթակետի «դ» պարբերության «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի պետի տեղակալ» բառերը փոխարինել «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության պետի տեղակալ» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    26/12/2023                             Գ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 դեկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
25.12.2023
N 799-Ն
Հրաման