Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/05. «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/05. «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏ ...

 

24.04.2023 -

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 փետրվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008061

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2008 թվականի N 15-Ն

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՕՊԵՐԱՏՈՐԻ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/05-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 14.12.22 թիվ 221-Ն որոշում)

 

i

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը, 50-րդ հոդվածի 2-րդ մասը, 104-րդ հոդվածի 1-ին մասը, 114-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, 179-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետը, 184-րդ հոդվածի 1-ին մասը և 221-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

(նախաբանը փոփ. 02.05.11 թիվ 118-Ն որոշում)

1. Հաստատել «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» Կանոնակարգ 4/05-ը համաձայն Հավելվածի (այսուհետ` Կանոնակարգ 4/05):

(1-ին կետը փոփ. 14.12.22 թիվ 221-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու մասին» թիվ 713-Ն որոշման 15-րդ բաժինը, 147.1-րդ կետը և 58.1-3 (ա) ձևը:

(3-րդ կետը փոփ. 02.05.11 թիվ 118-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ          Տ. Սարգսյան

 

23 հունվարի 2008 թ.

Երևան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի հունվարի 15-ի
թիվ 15-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/05

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՕՊԵՐԱՏՈՐԻ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ»

(վերնագիրը խմբ. 14.12.22 թիվ 221-Ն որոշում)

 

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրվող կամ գործող ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կարգավորվող շուկայի օպերատորի (այսուհետ` օպերատոր), Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող անձանց որակավորման կարգը, ինչպես նաև ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշները և գրանցման ընթացակարգը:

2. Սույն կանոնակարգով սահմանված ղեկավարների ցանկում չներառված և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ղեկավար համարվող անձանց, ինչպես նաև ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման և մասնագիտական չափանիշներին համապատասխանության ստուգումն իրականացվում է ներդրումային ծառայություններ մատուցող անձի (օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի) ներքին կանոնակարգերի համաձայն` ինքնուրույն կամ պատվիրակում է որակավորող կազմակերպությանը: Ընդ որում, սույն կետով նախատեսված անձինք համապատասխան կազմակերպության (ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի) ներքին կանոնակարգերի համաձայն որակավորման չափանիշներին բավարարելու դեպքում համարվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող:

3. Ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի (այսուհետ` ներդրումային ծառայություններ մատուցող անձ), օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների կամ նրանց կազմի փոփոխությունների գրանցման վերաբերյալ սույն կանոնակարգով սահմանված տեղեկանքները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից սահմանված ինտերնետային կայքում նախատեսված համակարգի միջոցով` առցանց ռեժիմով տվյալները հայերենով մուտքագրելով և սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը ամրակցելով համակարգում նշված դաշտում` տվյալ ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների միջնորդագրերը հաստատելու իրավասություն ունեցող պատասխանատու աշխատակցին Կենտրոնական բանկի կողմից տրամադրված մուտքի տվյալների (անվան և ծածկագրի) միջոցով:

4. Նոր ստեղծվող ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների գրանցման վերաբերյալ միջնորդագրերը և տվյալ գործընթացի շրջանակներում սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային կրիչով, ընդ որում` ղեկավարների վերաբերյալ տեղեկանքները ներկայացվում են էքսել (excel) ֆորմատով, իսկ սույն կետում նշված մյուս փաստաթղթերը` «Փի Դի Էֆ» ֆորմատով:

5. Ոչ հայերեն փաստաթղթերը ներկայացվում են իրավասու մարմնի կողմից հաստատված կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանության հետ, ընդ որում` հայերեն և ոչ հայերեն փաստաթղթերի միջև հակասության կամ անհամապատասխանության դեպքում առաջնությունը տրվում է հայերեն տարբերակին:

6. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև ի լրումն ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում կից միջնորդագրերով (դիմումներով)` ստորագրված կառավարման իրավասու մարմնի կողմից: Ընդ որում` սույն կետում նշված միջնորդագրերը (դիմումները) էլեկտրոնային եղանակով Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում դրանք պետք է ներկայացվեն «Փի-ԴԻ-Էֆ» ֆորմատով, իսկ ֆայլի անվանումը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.

 

Դիմող ընկերության անվանումը

գծիկ

Փաստաթղթի տեսակը

գծիկ

Փաստաթղթի բովանդակությունը (12 նիշի սահմաններում)

գծիկ

ամսաթիվ` օօաատտ ֆորմատով

կետ

ֆայլի
ընդլայնումը

 

Օրինակ.

 

ԱԲԳ

_

 

միջնորդագիր

_

 

 Ղեկ. գրանցում

_

250922

.

pdf

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) «Կենտրոնական բանկ». Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

2) «Հանձնաժողով». Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողով,

3) «ղեկավար». Կենտրոնական բանկում գրանցվող ղեկավար, մասնավորապես`

ա. ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամները, գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, ներքին աուդիտի ղեկավարը,

բ. օպերատորի դիտորդ խորհրդի անդամները, գործադիր մարմնի անդամը (այդ թվում` գործադիր մարմնի ղեկավարը և գործադիր տնօրենի տեղակալը), վերահսկող ծառայության ղեկավարը, կարգապահական հանձնաժողովի նախագահը կամ նման այլ մարմինների ղեկավարը,

գ. Կենտրոնական դեպոզիտարիայի դիտորդ խորհրդի անդամները, գործադիր մարմնի ղեկավարը և անդամները (այդ թվում` գործադիր տնօրենի տեղակալը) և վերստուգող հանձնաժողովի ղեկավարը կամ նման այլ մարմինների ղեկավարը,

4) «հանրային ծառայությունների համարանիշ». Հայաստանի Հանրապետության կողմից անձին տրամադրված հանրային ծառայությունների համարանիշ, սոցիալական ապահովության քարտի համար, հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար,

5) «անձնագրի տվյալներ». անձնագրի սերիան և համարը, իսկ անձնագրի բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի համարը,

6) «ֆինանսական վիճակի վատթարացում». Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ով սահմանված դեպքերից որևէ մեկը,

7) «Օրենք». «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

8) «ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար». անձ, որն առանց համապատասխան ղեկավար պաշտոնում Կենտրոնական բանկում գրանցման իրականացնում է այդ ղեկավարի պարտականությունները և որի վրա տարածվում են Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված պահանջի,

9) «որակավորման չափանիշներ». ղեկավարի մասնագիտական գիտելիքը հավաստող չափանիշներ,

10) «մասնագիտական համապատասխանության չափանիշներ». Օրենքով և սույն կանոնակարգով սահմանված` ղեկավարի կրթությունը, հմտությունը, փորձառությունն ու բարեվարքությունը բնութագրող չափանիշներ,

11) «որակավորող կազմակերպություն». ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ընտրված` որակավորման չափանիշների ստուգում իրականացնող կազմակերպություն:

8. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն Օրենքում կիրառվող նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 3. ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

9. Ղեկավարները պետք է բավարարեն իրենց համար Օրենքի 58-րդ, 114-րդ կամ 179-րդ հոդվածներով սահմանված պահանջներին, սույն կանոնակարգով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին, ունենան ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանության վերաբերյալ հավաստիացում և գրանցվեն Կենտրոնական բանկում:

10. Ղեկավարների որակավորման չափանիշներին համապատասխանության ստուգման գործընթացը կազմակերպում է ներդրումային ծառայություններ մատուցող անձը (օպերատորը, Կենտրոնական դեպոզիտարիան)` համաձայն ներքին կանոնակարգերի:

11. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը (օպերատորը, Կենտրոնական դեպոզիտարիան) պետք է ունենա և Կենտրոնական բանկ ներկայացնի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված ներքին կանոնակարգ, որով առնվազն պետք է սահմանվեն ղեկավարների, ինչպես նաև սույն կանոնակարգի 2-րդ կետով նախատեսված անձանց որակավորման չափանիշները, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշները, դրանց համապատասխանության գնահատման սկզբունքները և ընթացակարգերը, որակավորման չափանիշներին համապատասխանության ստուգման գործընթացը պատվիրակելու դեպքում` որակավորող կազմակերպության նկատմամբ չափանիշները և ընտրության կարգը, ինչպես նաև ղեկավարների գրանցման մերժման հիմքերը ստուգելու գործընթացները և վերջիններիս նկատմամբ սահմանված պահանջների պահպանման մեխանիզմները:

12. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը (օպերատորը, Կենտրոնական դեպոզիտարիան) ղեկավարների որակավորման չափանիշներին համապատասխանության ստուգման գործընթացը կազմակերպում է ինքնուրույն կամ պատվիրակում է որակավորող կազմակերպությանը:

13. Նոր ստեղծվող ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների և սույն կանոնակարգի 2-րդ կետով նախատեսված անձանց որակավորման չափանիշների համապատասխանության ստուգման գործընթացն իրականացվում է հիմնադիրների կամ հիմնադիրների որոշմամբ` որակավորող կազմակերպության կողմից:

14. Ներդրումային ծառայություններ մատուցող անձի (օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի) խորհրդի անդամը պետք է ունենա ռազմավարական մտածողություն, իսկ խորհրդի կազմը պետք է բավարարի խորհրդի անդամների միջև գիտելիքի, փորձառության, հմտությունների փոխլրացման և կոլեկտիվ համապատասխանության սկզբունքին:

15. Կենտրոնական բանկը կարող է ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների համար սահմանել տվյալ պաշտոնին համապատասխան միջազգային որակավորում ունենալու պահանջ, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ընկերության կառավարումը տվյալ ոլորտում արդյունավետ չի իրականացվում:

 

ԳԼՈՒԽ 4. ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

16. Ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարը պետք է ունենա`

1) ունենա բարի համբավ, ազնվություն, անաղարտություն,

2) ունենա բավարար կրթություն, հմտություններ և փորձառություն, առողջ դատելու և անկախ որոշումներ կայացնելու ունակություն, պատկերացնի ընկերության գործունեության բիզնես մոդելը, միջավայրը, իր դերն ու պարտականությունները` տվյալ պաշտոնին համապատասխանելու համար:

 

ԳԼՈՒԽ 5. ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

17. Ղեկավարների գրանցումը ներառում է`

1) թեկնածուի մասնագիտական համապատասխանության գնահատում` սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացվող տեղեկատվության (ներառյալ` ներդրումային ծառայություններ մատուցող անձի (օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի) կողմից սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանության վերաբերյալ հավաստիացում), ինչպես նաև Օրենքով սահմանված մերժման հիմքերի ուսումնասիրության միջոցով,

2) թեկնածուի հետ հարցազրույցի անցկացում` սույն կանոնակարգով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին վերջինիս համապատասխանությունը ստուգելու նպատակով, բացառությամբ սույն կանոնակարգի 22-րդ կետով սահմանված դեպքերի:

18. Անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար ներդրումային ծառայություններ մատուցող անձը (օպերատորը, Կենտրոնական դեպոզիտարիան) Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին միջնորդագիրը` համաձայն Հավելված 1-ի,

2) ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքը` համաձայն Հավելված 2-ի,

3) ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում` նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,

4) կառավարման իրավասու մարմնի որոշումը ղեկավարի նշանակման կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին,

5) հիմնավորումներ և (կամ) վերլուծություններ ղեկավարի կողմից համապատասխան պարտականությունները կատարելու ունակության, արդյունավետ գործունեություն իրականացնելու հնարավորության, ինչպես նաև որակավորման և մասնագիտական չափանիշներին ղեկավարի համապատասխանության մասին: Հիմնավորումները և վերլուծությունները պետք է հնարավորություն տան Կենտրոնական բանկին համակողմանի կերպով գնահատել ղեկավարի` որակավորման և մասնագիտական սահմանված պահանջներին համապատասխանությունը:

19. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 8-րդ կետով սահմանված հարցազրույցի անցկացման օրվա վերաբերյալ նախապես տեղեկացնում է թեկնածուին:

20. Ղեկավարների կամ նրանց կազմում կատարված փոփոխությունները գրանցվում են Կենտրոնական բանկի որոշմամբ: Ընդ որում, ղեկավարների գրանցման որոշման ընդունմամբ ղեկավարը միաժամանակ համարվում է Օրենքով նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող:

21. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով, ինչպես նաև ղեկավարի թեկնածուի կողմից պահանջվող փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում ղեկավարների գրանցման` Օրենքով սահմանված ժամկետը կարող է կասեցվել առավելագույնը երեք ամիս ժամկետով: Ընդ որում` գրանցման` Օրենքով սահմանված ժամկետի կասեցման դեպքում կասեցվում է նաև սույն կանոնակարգի 1-րդ կետով սահմանված 90 օրյա ժամկետը: Կասեցումը դադարեցնելուց հետո ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել 90 օրյա ժամկետի և ժամանակավոր պաշտոնավարման` մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

22. Սույն կանոնակարգի համաձայն ղեկավարներին գրանցելիս թեկնածուները հարցազրույցի կարող են չհրավիրվել Կենտրոնական բանկի կարծիքով հիմնավորված դեպքերում:

23. Ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի խորհրդի նախագահ ընտրված խորհրդի անդամը լրացուցիչ որակավորման ստուգման և գրանցման ենթակա չէ, և ներդրումային ծառայություններ մատուցող անձը, օպերատորը կամ Կենտրոնական դեպոզիտարիան Կենտրոնական բանկին տեղեկացնում է նրա` որպես խորհրդի նախագահ ընտրվելու մասին` համապատասխան փոփոխությունը տեղի ունենալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում` կից ներկայացնելով կառավարման իրավասու մարմնի որոշումը:

24. Անձի` որպես ղեկավարի գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի որոշմամբ, եթե

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, անարժանահավատ կամ չեն համապատասխանում Օրենքի, այլ իրավական ակտերի, այդ թվում` Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին,

2) անձը Կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի «Ֆինանսական կազմակերպությունում ղեկավար լինելու կամ նշանակալից մասնակցություն ձեռք բերելու ուղեցույց» հաստատելու մասին» թիվ 114-Ն որոշման համաձայն չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը,

3) անձը չի համապատասխանում Օրենքով և սույն կանոնակարգով ղեկավարի համար սահմանված պահանջներին:

25. Ղեկավարները գրանցված և որակավորված են համարվում մինչև տվյալ ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կազմում կամ Կենտրոնական դեպոզիտարիայում համապատասխան պաշտոնում գրանցումից հանելու մասին Կենտրոնական բանկի որոշման ուժի մեջ մտնելը:

 

ԳԼՈՒԽ 6. ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

26. Կենտրոնական բանկի որոշմամբ ղեկավարը հանվում է գրանցումից հետևյալ դեպքերում`

1) ներդրումային ծառայություններ մատուցող անձը, օպերատորը կամ Կենտրոնական դեպոզիտարիան դիմել է համապատասխան միջնորդությամբ,

2) լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների նշանակման պահից,

3) խախտվել են օրենքներով և այլ իրավական ակտերով ղեկավարների նկատմամբ սահմանված պահանջները,

4) եթե անձը Կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի ««Ֆինանսական կազմակերպությունում ղեկավար լինելու կամ նշանակալից մասնակցություն ձեռք բերելու ուղեցույցը» հաստատելու մասին» թիվ 114-Ն որոշման համաձայն չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը,

5) ղեկավարը զրկվել է որակավորումից:

27. Ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի միջնորդությամբ ղեկավարին Կենտրոնական բանկում գրանցումից հանելու համար ներդրումային ծառայություններ մատուցող անձը, օպերատորը կամ Կենտրոնական դեպոզիտարիան ղեկավարների կազմում փոփոխություն տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր (գրանցումից հանելու պատճառների հիմնավորումներով)` ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման իրավասու մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,

2) ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` փոփոխություններ կատարելու, առկայության դեպքում` ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ:

28. Եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարը հանվել է գրանցումից սույն կանոնակարգի 26-րդ կետի 5-րդ ենթակետի հիման վրա, ապա ղեկավարին գրանցումից հանելու մասին Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից երեք տարվա ընթացքում նա չի կարող գրանցվել որպես սույն կանոնակարգի Հավելված 2-ի 1.2-րդ ենթակետում նշված կազմակերպությունների ղեկավար:

 

ԳԼՈՒԽ 7. ՂԵԿԱՎԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

29. Ղեկավարի պաշտոնը կարող է թափուր մնալ ոչ ավելի քան 90 օր` սկսած ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ղեկավարին պաշտոնից ազատելու պահից:

30. Ղեկավարի պաշտոնը թափուր մնալու դեպքում կարող է նշանակվել ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար` մինչև 90 օր ժամկետով: Ընդ որում, 90 օրյա ժամկետը սահմանվում է տվյալ ղեկավարի պաշտոնում նշանակվող բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների համար (միևնույն պաշտոնի նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, ինչպես նաև տվյալ պաշտոնի թափուր մնալը չի ընդհատում կամ վերսկսում 90 օրյա ժամկետը):

31. Սույն կանոնակարգի 30-րդ կետով նախատեսված` ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեպքում ներդրումային ծառայություններ մատուցող անձը (օպերատորը կամ Կենտրոնական դեպոզիտարիան) նախապես գրավոր տեղեկացնում է Կենտրոնական բանկին տվյալ ժամանակավոր պաշտոնակատարի մասին` ներկայացնելով ժամանակավոր պաշտոնակատարի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հանրային ծառայության համարանիշը (հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը), կրթության և վերջին 10 տարվա աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ (եթե ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Կենտրոնական բանկի կողմից արդեն իսկ գրանցված անձը, ապա կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկությունները չեն ներկայացվում):

32. Կենտրոնական բանկը իրավասու է չընդունել սույն կանոնակարգի 30-րդ կետի համաձայն ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը` այդ մասին գրավոր ձևով տեղեկացնելով կազմակերպությանը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով անձը` որպես ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, չի կարող պատշաճ կերպով իրականացնել իր պարտականությունները: Այդ դեպքում ներդրումային ծառայություններ մատուցող անձը (օպերատորը կամ Կենտրոնական դեպոզիտարիան) պարտավոր է Կենտրոնական բանկի գրավոր տեղեկացումը ստանալու պահից եռօրյա ժամկետում տվյալ անձին ազատել այդ պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից:

33. Ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի խորհրդի նախագահի և անդամների ժամանակավոր պաշտոնակատար չի նախատեսվում:

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2022 թվականի դեկտեմբերի 14-ի
թիվ 221-Ն որոշման

 

«Հավելված 1
«Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց,
օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու
ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական
անձանց որակավորման կարգը, նրանց մասնագիտական
համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը»
Կանոնակարգ 4/05-ի

 

 

Միջնորդագիր

Ղեկավարի գրանցման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

__________________________ ին

 

Հարգելի _________________________

Խնդրում ենք _____________________________ (անուն, ազգանուն, հայրանուն)

գրանցել որպես _________________________________________________________________

                               (կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը):

 

Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:

 Հավաստիացնում ենք, որ վերոնշյալ անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ինչպես նաև կազմակերպության կողմից սահմանված մասնագիտական որակավորման չափանիշներին, և վերջինիս ստորագրությունը, որն ամրակցվում է ղեկավարի վերաբերյալ ներկայացվող տեղեկանքին, համապատասխանում է իսկականի հետ:

Ներդրումային ընկերության

(օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի) կառավարման իրավասու մարմին`

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 «   » _______ 20   թ.:»:

 

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2022 թվականի դեկտեմբերի 14-ի
թիվ 221-Ն որոշման

 

«Հավելված 2
«Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց,
օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու
ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական
անձանց որակավորման կարգը, նրանց մասնագիտական
համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը»
Կանոնակարգ 4/05-ի

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ

 

 

 

Ամրակցեք այստեղ Ձեր լուսանկարը:

 

□ Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են միայն փոփոխությունները

1. Կազմակերպության վերաբերյալ տվյալները
(այս բաժնում նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ղեկավար դուք պետք է հանդիսանաք:)

1.1. Կազմակերպության անվանումը և կոդը (առկայության դեպքում)

1.2. Կազմակերպության տեսակ

o բանկ

o օտարերկրյա բանկի մասնաճյուղ

o վարկային կազմակերպություն

o ապահովագրական ընկերություն

o օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ

o ապահովագրական բրոքեր

o ներդրումային ընկերություն

o օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ

o կարգավորվող շուկայի օպերատոր

o Կենտրոնական դեպոզիտարիա

o ֆոնդի կառավարիչ

o օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղ

o Բյուրո

o վճարահաշվարկային կազմակերպություն

2. Ղեկավար պաշտոն

2.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք 1.1 ենթակետում նշված կազմակերպությունում

 

o տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամ (խորհրդի անդամ),

o գործադիր տնօրեն (վարչության նախագահ, տնօրինության ղեկավար, գործադիր մարմնի ղեկավար)

o գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալ

o տնօրինության (վարչության, գործադիր մարմնի) անդամ

o գլխավոր հաշվապահ

o ներքին աուդիտի ղեկավար

o ռիսկերի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու անձ

o համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու

o վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահ (ղեկավար)

o օպերատորի կարգապահական հանձնաժողովի նախագահ

o օպերատորի վերահսկող ծառայության ղեկավար

o պատասխանատու ակտուար

o բանկի ներքին դիտարկումների մարմնի ղեկավար

2.2 Նկարագրեք Ձեր առանցքային իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար` ըստ Ձեր աշխատատեղի նկարագրի, աշխատանքային պայմանագրի:

3. Անձնական տվյալներ

3.1 Անուն, ազգանուն, հայրանուն

3.2 Սեռ`

o արական

o իգական

3.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

3.4 Ծննդավայր (երկիր, մարզ, համայնք)

3.5 Նշեք`

o Հաշվառման հասցե

o Փաստացի բնակության հասցե

3.6 Քաղաքացիություն

3.7 Նշեք`

o Անձնագրի տվյալները

o Գործող այլ անձնագրի տվյալները (առկայության դեպքում)

3.8 Նշեք`

o Հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

 

o Կիրառելի չէ

3.9 Նշեք հեռախոսահամար

 

o բջջային

o այլ

3.10 Էլեկտրոնային փոստի հասցե

3.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ազգանունները, հայրանունները, դրանք կրելու ժամանակաշրջանները,

o Անուն, ազգանուն, հայրանուն

o Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի)

4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն

4.1

Բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, միջազգային որակավորման անվանումը

Բարձրագույն ուսումնական հաստատության գտնվելու վայրը

Բարձրագույն ուսումնական հաստատության սովորելու ժամանակաշրջանը
(_թ-ից մինչև _թ.)

Մասնագի-տությունը

Գիտական աստիճանը

         
         
         
         

4.2 Նշեք գիտելիքը հիմնավորող տեղեկությունները/փաստաթղթերը

 

Որակավորումներ

Վերապատրաստումներ

Դասընթացներ

Նախագծեր

       
       

4.3 Ի՞նչ լեզուների եք տիրապետում

o հայերեն

o անգլերեն

o ռուսերեն

o այլ (նշել լեզուն)

4.4 Նշել վերջին առնվազն 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից):

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ

Կազմա-կերպու-թյան անվանում

Կազմա-կերպու-թյան գործու-նեության ոլորտը

Գտնվելու վայր

Հեռա-խոսա-համար

Պաշտոնը

Հիմնական պարտա-կանու-թյունները

Ազատման հիմքերը

Նշագրում կատարեք, եթե աշխատանքային գրքույկում տվյալները ներառված չեն

                 
                 
                 

4.5 Նշեք

o Ձեզ անձամբ ճանաչող առավելագույնը 3 անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ: Ընդ որում, այդ անձանցից մեկը պետք է լինի Ձեր վերջին աշխատատեղից (վերջին աշխատատեղ համարվում է նախորդ կազմակերպությունը, որտեղ Դուք աշխատել եք), իսկ մյուս երկուսը չպետք է լինեն այն կազմակերպությունից, որտեղ նախատեսում եք անցնել աշխատանքի, բայց աշխատում են կամ աշխատել են ֆինանսական համակարգում:

Անուն,
ազգանուն

Աշխատանքի վայրը և դրա գտնվելու վայրը

Պաշտոնը

Ֆինանսական համակարգում աշխատանքային տարիները

Հեռախոսա-համար, էլ. փոստի հասցե

Երաշխավորի հետ փոխկապակցվածության բնույթը

           
           
           

 

o Կիրառելի չէ, եթե սույն կետում պահանջվող անձինք չկան:

 

5. Ղեկավարի (պատասխանատու անձի) վերաբերյալ այլ տեղեկություններ

5.1 Արդյո՞ք Դուք Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

5.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար:

o Ոչ,

o Այո, (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ)

5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված) պարտավորություններ կամ Ձեր սնանկության վերաբերյալ դիմումը Դատարանը ընդունել է վարույթ:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք կամ նախկինում ներգրավված եք եղել որպես մեղադրյալ :

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

5.7 Արդյո՞ք Դուք հարկային, մաքսային, ֆինանսական ոլորտներում վերջին 5 տարվա ընթացքում ենթարկվել եք վարչական պատասխանատվության:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

5.8 Արդյո՞ք սույն միջնորդագրի 1.2 կետում չնշված կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում (Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում) տվյալ կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.9 Արդյո՞ք սույն միջնորդագրի 1.2 կետում նշված կազմակերպությունում (այսուհետ` կազմակերպություն) Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում (Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում) տվյալ կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ ՀՀ տարածքում գործող կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.10 Արդյո՞ք որպես կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ Կենտրոնական բանկի կամ տվյալ կազմակերպության կողմից կիրառվել է որևէ պատասխանատվության միջոց վերջին 5 տարվա ընթացքում:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.11 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից (որակավորումից) կամ կարգապահական այլ պատժամիջոցներ են կիրառվել Ձեր նկատմամբ կազմակերպության, նաև` 1.2-րդ ենթակետում չնշված, գործունեությունը կարգավորող համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմքերով:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում` որակավորման վկայականից զրկվելու կամ կարգապահական պատժամիջոցների կիրառման հիմքերը)

5.12 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում տվյալ կազմակերպությունը ունեցել է գրանցման, լիցենզավորման, թույլտվության մերժման դեպքեր, կամ կազմակերպության նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր, մերժած կամ պատասխանատվության միջոց կիրառած մարմնի անվանումը)

5.13 Արդյո՞ք Դուք նախորդ աշխատանքից ազատվել եք գործատուի նախաձեռնությամբ` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով նախատեսված հիմքերից որևէ մեկով:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն

6.1 Նշեք`

o այն կազմակերպությունների, ինչպես նաև հաշվետու թողարկող այն ընկերությունների վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն.

Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

(Ընդ որում` 6.1-6.3 կետերում հաշվետու թողարկողներին վերաբերող դրույթները լրացվում են միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի, ֆոնդի պահառուների ղեկավարների, ինչպես նաև ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց և ֆոնդի պահառուի աշխատակցի կողմից)

Կազմակերպության (հաշվետու թողարկողի) անվանումը

Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մասնակցության չափը (%),

Բաժնետոմսերի քանակը

Ընդհանուր գումարը (դրամով)

         
         
         

 

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված մասնակցությունը չունեք կամ չեք ունեցել:

 

6.2 Նշեք`

o այն կազմակերպությունների, ինչպես նաև հաշվետու թողարկող այն ընկերությունների վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն,

(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1 կետում նշված կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում`

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են միայն ծնողների, ամուսնու, երեխաների, քրոջ և եղբոր (եթե համատեղ տնտեսություն են վարում) վերաբերյալ:)

 

Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

 

Կազմակերպության (հաշվետու թողարկողի) անվանումը

Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մասնակցության չափը (%)

Բաժնետոմսերի քանակը

Ընդհանուր գումարը (դրամով)

         
         
         

 

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա,

o Իրազեկ չեմ, եթե սույն կետում նշված տվյալներին չեք տիրապետում:

 

6.3 Նշեք`

o ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած հետևյալ անձանց վերաբերյալ տվյալները` ծնողներ, տատ, պապ, 18 տարին լրացած թոռ, 18 տարին լրացած զավակ ու նրա ամուսին, 18 տարին լրացած քույր, եղբայր ու նրանց ամուսիններ և 18 տարին լրացած նրանց զավակներ, ամուսնու ծնողներ, ամուսնու` 18 տարին լրացած զավակ.

 Անուն,ազգանուն

Ժամանակահատվածը (նախկինում ֆինանսական համակարգում (հաշվետու թողարկող ընկերություններում) աշխատած անձանց համար նշել համապատասխան կազմակերպությունում (հաշվետու թողարկող ընկերություններում) աշխատելու ժամանակահատվածը

Ղեկավարի հետ փոխկապակց-վածության ձև

Աշխատան-քի վայր

Պաշտոն

         
         
         

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:

7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ

7.1 Արդյո՞ք Դուք ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք

 

օ Ոչ ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

7.2 Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն դրամային (կամ այլ) պարտավորություններ այն կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք

օ Ոչ ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

օ Իրազեկ չեմ

7.3 Արդյո՞ք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

օ Ոչ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ (կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ)

7.4. Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են ՀՀ տարածքում գործող կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

 

(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1-ին կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում լրացվում են միայն համատեղ տնտեսություն վարող կամ համատեղ ապրող ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները:)

 

օ Ոչ ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

օ Իրազեկ չեմ

8. Այլ տեղեկություններ

8.1 Նշեք`

o Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.

 

(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1-րդ կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում լրացվում են միայն համատեղ տնտեսություն վարող կամ համատեղ ապրող ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները:)

Անուն, ազգանուն

Անձնագրի տվյալները

Փոխկապակց-վածության ձև

Աշխատանքի վայր

Պաշտոն

Բնակության վայրը, հեռախոսահամար

           
           
           

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:

8.2 Նշեք`

o Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները:

Կազմակերպության անվանում

Գտնվելու վայր

Փոխկապակց-վածության ձև

ՀՎՀՀ

Հեռախոսահամար (բջջային և այլ)

         
         
         

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:

9. Շահերի բախման վերաբերյալ

9.1 Արդյո՞ք Դուք 1.1-ին կետում նշված կազմակերպության, դրա մայր կամ դուստր ձեռնարկության ղեկավարների հետ ունեք փոխկապվածություն:

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասները

9.2 Արդյո՞ք Դուք 1.1-րդ կետում նշված կազմակերպության, դրա մայր կամ դուստր ձեռնարկություն հետ ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք մասնագիտական կամ առևտրային հարաբերություններ:

 

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասները

9.3 Նշեք այլ տեղեկություններ Ձեր կարծիքով հնարավոր շահերի բախման (առկայության դեպքում) և դրանց կառավարման մեթոդների վերաբերյալ:

10. Ձեր կարծիքով արդյո՞ք առկա են այլ կարևոր տեղեկություններ, որոնք կցանկանայիք նշել

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասները

11. Այլ փաստաթղթեր

12. Այս կետը լրացվում է միայն բանկի և ապահովագրական ընկերության խորհրդի անդամների կողմից.

 

Ծանոթացել եմ Կանոնակարգ 1-ի Հավելված 41-ով կամ Կանոնակարգ 3/01-ի Հավելված 43-ով սահմանված «Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց» փաստաթղթի հետ:

o Այո

o Ոչ

13. Հավաստիացնում եմ, որ

ա. սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական,

բ. անձը բավարարում է օրենքով և կանոնակարգերով սահմանված ղեկավարի մասնագիտական համապատասխանության չափանիշներին և այլ պահանջներին,

 

գ. բացակայում են ղեկավարի գրանցումը մերժելու համար համապատասխան օրենքներով և կանոնակարգերով սահմանված հիմքերը:

 

Համաձայն եմ, որ սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Կենտրոնական բանկը դիմի համապատասխան իրավասու մարմիններին` պահպանելով տեղեկատվության գաղտնիությունը:

 

 Ամսաթիվ (օր/ ամիս/տարի)

 ________________

   
   
   

Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն

Ամրակցեք ստորագրության նմուշը

 

 

(կանոնակարգ 4-05-ը խմբ. 15.07.14 թիվ 197-Ն, 14.12.22 թիվ 221-Ն որոշում)

 

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.01.2008
N 15-Ն
Որոշում