Սեղմել Esc փակելու համար:
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ...

 

30.12.2023 -

 

040.0796.300713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2013 թվականի N 796-Ն

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 940-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 3-րդ մասով, 14-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների), ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 03.08.2023 թիվ 1307-Ն որոշում)

1.1. Հանձնարարել սույն որոշման N 1 հավելվածում նշված ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը և սեպտեմբերի 15-ը Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովին ներկայացնել տեղեկություններ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու նոր վայրերի, նոր և (կամ) ազատված աշխատատեղերի ու դրանց քանակի, ինչպես նաև աշխատանքի տեսակների և բնույթի մասին:

(1.1-ին կետը լրաց. 12.06.14 թիվ 605-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի ցանկը և այլընտրանքային ծառայողի համազգեստի ձևն ու կրելու կարգը հաստատելու մասին» N 940-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) վերնագրում «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ» բառերը հանել, իսկ «ԾԱՌԱՅՈՂԻ» բառից առաջ լրացնել «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ» բառով.

2) 1-ին կետում`

ա. ուժը կորցրած ճանաչել «ա» ենթակետը,

բ. «բ» ենթակետը «ծառայողների» բառից առաջ լրացնել «զինվորական» բառով.

3) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «բ» ենթակետը.

4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` այլընտրանքային զինվորական ծառայողների` հանդերձանքով, դրամական միջոցներով և սննդով ապահովումն իրականացնել պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված կարգով:».

5) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածը.

6) N 2 հավելվածում`

ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ կետերը,

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Այլընտրանքային զինվորական ծառայողների բաճկոնների թիկունքի կենտրոնում, համազգեստի օձիքից 10 սմ ներքև, տեղադրվում է կտորից կարված «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» 6 x 18 սմ չափսերի մակագրություն (ձև N 5), իսկ բաճկոնների աջ թևքին` ուսից 9 սմ ներքև` շրջանաձև թևքանշաններ: Ամառային բերետների և ականջակալներով գլխարկների վրա գլխարկանշաններ չեն տեղադրվում:»,

գ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ և 7-րդ կետերը,

դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Այլընտրանքային զինվորական ծառայողների համազգեստի անցումն ամառայինի կամ ձմեռայինի սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ժամկետներում և կարգով:»,

ե. 8-րդ կետում «աշխատանքային» բառը փոխարինել «զինվորական» բառով,

զ. ուժը կորցրած ճանաչել N N 3 և 4 ձևերը,

է. N 5 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 5

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ամրացվում է ամառային և ձմեռային համազգեստի թիկունքի կենտրոնական մասում` համազգեստի օձիքից 10 սմ ներքև` 6 x 18 սմ չափսի:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 03.08.2023 թիվ 1307-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 25-ի

N 796-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Ծառայության անցկացման վայրի                 |Ծառայության իրականացումը|

|ը/կ|(կազմակերպության) անվանումը                 |կազմակերպող և  վերահսկող|

|   |                                            |լիազոր մարմինը          |

|___|____________________________________________|________________________|

|1. |«Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ   |ՀՀ աշխատանքի և          |

|   |քաղ. Երևան                                  |սոցիալական հարցերի      |

|   |                                            |նախարարություն          |

|___|____________________________________________|________________________|

|2. |«Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ       |ՀՀ աշխատանքի և          |

|   |քաղ. Երևան                                  |սոցիալական հարցերի      |

|   |                                            |նախարարություն          |

|___|____________________________________________|________________________|

|3. |«Հայկական Կարմիր Խաչի ընկերության           |ՀՀ աշխատանքի և          |

|   |Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն»          |սոցիալական հարցերի      |

|   |քաղ. Գյումրի                                |նախարարություն          |

|___|____________________________________________|________________________|

|4. |«Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի   |ՀՀ աշխատանքի և          |

|   |կենտրոն» ՊՈԱԿ                               |սոցիալական հարցերի      |

|   |քաղ. Վարդենիս                               |նախարարություն          |

|___|____________________________________________|________________________|

|5. |«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական  |ՀՀ աշխատանքի և          |

|   |ոչ առևտրային  կազմակերպություն              |սոցիալական հարցերի      |

|   |գյուղ Նոր Խարբերդ                           |նախարարություն          |

|___|____________________________________________|________________________|

|6. |«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող|ՀՀ աշխատանքի և          |

|   |անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային |սոցիալական հարցերի      |

|   |կազմակերպություն                            |նախարարություն          |

|   |քաղ. Երևան                                  |                        |

|___|____________________________________________|________________________|

|7. |Հայաստանի Հանրապետության առողջապահության    |ՀՀ առողջապահության      |

|   |նախարարության «Կախվածությունների բուժման    |նախարարություն          |

|   |ազգային կենտրոն» փակ բաժնետիրական           |                        |

|   |ընկերություն                                |                        |

|   |քաղ. Երևան                                  |                        |

|___|____________________________________________|________________________|

|8. |«Հոգեկան առողջության պահպանման ազգային      |ՀՀ առողջապահության      |

|   |կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն      |նախարարություն          |

|   |քաղ. Երևան                                  |                        |

|___|____________________________________________|________________________|

|9. |«Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ     |ՀՀ առողջապահության      |

|   |բաժնետիրական ընկերություն                   |նախարարություն          |

|   |քաղ. Երևան                                  |                        |

|___|____________________________________________|________________________|

|10.|Առողջապահության նախարարության «Սևանի        |ՀՀ առողջապահության      |

|   |հոգեկան առողջության կենտրոն» փակ            |նախարարություն          |

|   |բաժնետիրական ընկերություն                   |                        |

|   |քաղ. Սևան                                   |                        |

|___|____________________________________________|________________________|

|11.|«Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման     |ՀՀ ներքին գործերի       |

|   |կենտրոն» ՄՈԱԿ                               |նախարարություն          |

|   |գյուղ Գետարգել                              |                        |

|___|____________________________________________|________________________|

|12.|«Աշտարակի աղբահանության և  սանիտարական      |ՀՀ Արագածոտնի մարզպետի  |

|   |մաքրում» համայնքային հիմնարկ ՀՄ             |աշխատակազմ              |

|   |քաղ. Աշտարակ                                |                        |

|___|____________________________________________|________________________|

|13.|Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի   |ՀՀ Արագածոտնի մարզպետի  |

|   |«Ապարան համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ|աշխատակազմ              |

|   |քաղ. Ապարան                                 |                        |

|___|____________________________________________|________________________|

|14.|ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Թալինի  |ՀՀ Արագածոտնի մարզպետի  |

|   |համայնքային կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ     |աշխատակազմ              |

|   |քաղ. Թալին                                  |                        |

|___|____________________________________________|________________________|

|15.|«Արտաշատ-կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ          |ՀՀ Արարատի մարզպետի     |

|   |քաղ. Արտաշատ                                |աշխատակազմ              |

|___|____________________________________________|________________________|

|16.|«Արարատ համայնքի կոմունալ ծառայություն»     |ՀՀ Արարատի մարզպետի     |

|   |բյուջետային հիմնարկ ՀՄ                      |աշխատակազմ              |

|   |քաղ. Արարատ                                 |                        |

|___|____________________________________________|________________________|

|17.|«Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և        |ՀՀ Արարատի մարզպետի     |

|   |բարեկարգում» ՀՈԱԿ                           |աշխատակազմ              |

|   |քաղ. Վեդի                                   |                        |

|___|____________________________________________|________________________|

|18.|«Մասիս համայնքի կոմունալ տնտեսություն,      |ՀՀ Արարատի մարզպետի     |

|   |բարեկարգում և  կանաչապատում» ՀՈԱԿ           |աշխատակազմ              |

|   |քաղ. Մասիս                                  |                        |

|___|____________________________________________|________________________|

|19.|Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի     |ՀՀ Արմավիրի մարզպետի    |

|   |Արմավիր համայնքի «Բարեկարգում»              |աշխատակազմ              |

|   |տնօրինություն ՀՄ                            |                        |

|   |քաղ. Արմավիր                                |                        |

|___|____________________________________________|________________________|

|20.|Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի     |ՀՀ Արմավիրի մարզպետի    |

|   |Փարաքարի համայնքի «Բարեկարգում»             |աշխատակազմ              |

|   |տնօրինություն ՀՄ                            |                        |

|   |գյուղ Փարաքար                               |                        |

|___|____________________________________________|________________________|

|21.|«Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ      |ՀՀ Արմավիրի մարզպետի    |

|   |վարչություն» բյուջետային ՀՄ                 |աշխատակազմ              |

|   |քաղ. Վաղարշապատ                             |                        |

|___|____________________________________________|________________________|

|22.|«Մեծամոր համայնքի բարեկարգում» ՀՈԱԿ         |ՀՀ Արմավիրի մարզպետի    |

|   |քաղ. Մեծամոր                                |աշխատակազմ              |

|___|____________________________________________|________________________|

|23.|«Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և       |ՀՀ Գեղարքունիքի մարզպետի|

|   |բարեկարգում» համայնքային հիմնարկ ՀՄ         |աշխատակազմ              |

|   |քաղ. Գավառ                                  |                        |

|___|____________________________________________|________________________|

|24.|Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի |ՀՀ Գեղարքունիքի մարզպետի|

|   |«Մարտունի համայնքի թիվ 1 կոմունալ սպասարկում|աշխատակազմ              |

|   |և  բարեկարգում» ՀՈԱԿ                        |                        |

|   |քաղ. Մարտունի                               |                        |

|___|____________________________________________|________________________|

|25.|«ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան  համայնքի       |ՀՀ Գեղարքունիքի մարզպետի|

|   |կոմունալ սպասարկում և  բարեկարգում» ՀՈԱԿ    |աշխատակազմ              |

|   |քաղ. Սևան                                   |                        |

|___|____________________________________________|________________________|

|26.|«ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի    |ՀՀ Գեղարքունիքի մարզպետի|

|   |կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ                 |աշխատակազմ              |

|   |քաղ. Ճամբարակ                               |                        |

|___|____________________________________________|________________________|

|27.|«Վարդենիսի կոմունալ տնտեսություն և          |ՀՀ Գեղարքունիքի մարզպետի|

|   |բարեկարգում» ՀՈԱԿ                           |աշխատակազմ              |

|   |քաղ. Վարդենիս                               |                        |

|___|____________________________________________|________________________|

|28.|Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի |ՀՀ Գեղարքունիքի մարզպետի|

|   |«Մարտունի համայնքի թիվ 2 կոմունալ սպասարկում|աշխատակազմ              |

|   |և  բարեկարգում» ՀՈԱԿ                        |                        |

|   |գյուղ Վարդենիկ                              |                        |

|___|____________________________________________|________________________|

|29.|«Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր»|ՀՀ Լոռու մարզպետի       |

|   |պետական ՓԲԸ                                 |աշխատակազմ              |

|   |քաղ. Վանաձոր                                |                        |

|___|____________________________________________|________________________|

|30.|«Ստեփանավանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ     |ՀՀ Լոռու մարզպետի       |

|   |քաղ. Ստեփանավան                             |աշխատակազմ              |

|___|____________________________________________|________________________|

|31.|«Ալավերդու համայնքային կոմունալ             |ՀՀ Լոռու մարզպետի       |

|   |տնտեսություն» ՀՈԱԿ                          |աշխատակազմ              |

|   |քաղ. Ալավերդի                               |                        |

|___|____________________________________________|________________________|

|32.|«Սպիտակ համայնքի բնակարանների և             |ՀՀ Լոռու մարզպետի       |

|   |ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ»    |աշխատակազմ              |

|   |ՀՈԱԿ                                        |                        |

|   |քաղ. Սպիտակ                                 |                        |

|___|____________________________________________|________________________|

|33.|«Նեցուկ ՀԶ» ՀՈԱԿ                            |ՀՀ Լոռու մարզպետի       |

|   |քաղ. Վանաձոր                                |աշխատակազմ              |

|___|____________________________________________|________________________|

|34.|«Ալավերդի համայնքի «Ալավերդու բարեկարգում»  |ՀՀ Լոռու մարզպետի       |

|   |ՀՈԱԿ                                        |աշխատակազմ              |

|   |քաղ. Ախթալա                                 |                        |

|___|____________________________________________|________________________|

|35.|«Թումանյանի քաղաքային համայնքի կոմունալ     |ՀՀ Լոռու մարզպետի       |

|   |տնտեսություն» ՀՈԱԿ                          |աշխատակազմ              |

|   |քաղ. Թումանյան                              |                        |

|___|____________________________________________|________________________|

|36.|«Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ                       |ՀՀ Կոտայքի մարզպետի     |

|   |քաղ. Հրազդան                                |աշխատակազմ              |

|___|____________________________________________|________________________|

|37.|«Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն»|ՀՀ Կոտայքի մարզպետի     |

|   |ՀՈԱԿ                                        |աշխատակազմ              |

|   |քաղ. Աբովյան                                |                        |

|___|____________________________________________|________________________|

|38.|«Նաիրիի բարեկարգում և  բնակֆոնդ» ՀՈԱԿ       |ՀՀ Կոտայքի մարզպետի     |

|   |քաղ. Եղվարդ                                 |աշխատակազմ              |

|___|____________________________________________|________________________|

|39.|«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի     |ՀՀ Կոտայքի մարզպետի     |

|   |Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմ»    |աշխատակազմ              |

|   |համայնքային կառավարչական հիմնարկ            |                        |

|   |քաղ. Չարենցավան                             |                        |

|___|____________________________________________|________________________|

|40.|«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ  |ՀՀ Շիրակի մարզպետի      |

|   |քաղ. Գյումրի                                |աշխատակազմ              |

|___|____________________________________________|________________________|

|41.|«Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ             |ՀՀ Շիրակի մարզպետի      |

|   |քաղ. Գյումրի                                |աշխատակազմ              |

|___|____________________________________________|________________________|

|42.|Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի       |ՀՀ Շիրակի մարզպետի      |

|   |Գյումրի համայնքի «Գյումրու կոմունալ         |աշխատակազմ              |

|   |ծառայություն» ՀՄ                            |                        |

|   |քաղ. Գյումրի                                |                        |

|___|____________________________________________|________________________|

|43.|Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ |ՀՀ Շիրակի մարզպետի      |

|   |համայնքի «Արթիկի համայնքային տնտեսության    |աշխատակազմ              |

|   |սպասարկում» ՀՈԱԿ                            |                        |

|   |քաղ. Արթիկ                                  |                        |

|___|____________________________________________|________________________|

|44.|Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Անի  |ՀՀ Շիրակի մարզպետի      |

|   |կոմունալ տնտեսություն» ՀՄ                   |աշխատակազմ              |

|   |քաղ. Մարալիկ                                |                        |

|___|____________________________________________|________________________|

|45.|«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի      |ՀՀ Շիրակի մարզպետի      |

|   |Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմ»       |աշխատակազմ              |

|   |համայնքային կառավարչական հիմնարկ            |                        |

|   |գյուղ Ամասիա                                |                        |

|___|____________________________________________|________________________|

|46.|Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի       |ՀՀ Շիրակի մարզպետի      |

|   |«Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում և    |աշխատակազմ              |

|   |բարեկարգում» ՀՈԱԿ                           |                        |

|   |գյուղ Ախուրյան                              |                        |

|___|____________________________________________|________________________|

|47.|«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական       |ՀՀ Սյունիքի մարզպետի    |

|   |դիսպանսեր» ՓԲԸ                              |աշխատակազմ              |

|   |քաղ. Կապան                                  |                        |

|___|____________________________________________|________________________|

|48.|«Կապան համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ |ՀՀ Սյունիքի մարզպետի    |

|   |քաղ. Կապան                                  |աշխատակազմ              |

|___|____________________________________________|________________________|

|49.|«Գորիս համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ |ՀՀ Սյունիքի մարզպետի    |

|   |քաղ. Գորիս                                  |աշխատակազմ              |

|___|____________________________________________|________________________|

|50.|«Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն»|ՀՀ Սյունիքի մարզպետի    |

|   |ՀՈԱԿ                                        |աշխատակազմ              |

|   |քաղ. Սիսիան                                 |                        |

|___|____________________________________________|________________________|

|51.|«Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն»   |ՀՀ Սյունիքի մարզպետի    |

|   |ՓԲԸ                                         |աշխատակազմ              |

|   |քաղ. Քաջարան                                |                        |

|___|____________________________________________|________________________|

|52.|«Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» |ՀՀ Սյունիքի մարզպետի    |

|   |ՀՈԱԿ                                        |աշխատակազմ              |

|   |քաղ. Մեղրի                                  |                        |

|___|____________________________________________|________________________|

|53.|«Տաթև  համայնքի բարեկարգում և               |ՀՀ Սյունիքի մարզպետի    |

|   |գյուղաշխատանքներ» ՀՈԱԿ                      |աշխատակազմ              |

|   |գյուղ Շինուհայր                             |                        |

|___|____________________________________________|________________________|

|54.|«Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և         |ՀՀ Սյունիքի մարզպետի    |

|   |բարեկարգում» ՀՈԱԿ                           |աշխատակազմ              |

|   |գյուղ Տեղ                                   |                        |

|___|____________________________________________|________________________|

|55.|«Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ  |ՀՀ Վայոց ձորի մարզպետի  |

|   |քաղ. Եղեգնաձոր                              |աշխատակազմ              |

|___|____________________________________________|________________________|

|56.|ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի «Վայքի    |ՀՀ Վայոց ձորի մարզպետի  |

|   |բարեկարգում» ՀՈԱԿ                           |աշխատակազմ              |

|   |քաղ. Վայք                                   |                        |

|___|____________________________________________|________________________|

|57.|«Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ       |ՀՀ Վայոց ձորի մարզպետի  |

|   |քաղ. Ջերմուկ                                |աշխատակազմ              |

|___|____________________________________________|________________________|

|58.|«Արենի» ՀՈԱԿ                                |ՀՀ Վայոց ձորի մարզպետի  |

|   |գյուղ Արենի                                 |աշխատակազմ              |

|___|____________________________________________|________________________|

|59.|«Իջևանի  քաղաքային կոմունալ ծառայություն»   |ՀՀ Տավուշի մարզպետի     |

|   |հիմնարկ                                     |աշխատակազմ              |

|   |քաղ. Իջևան                                  |                        |

|___|____________________________________________|________________________|

|60.|«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի     |ՀՀ Տավուշի մարզպետի     |

|   |Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ»       |աշխատակազմ              |

|   |համայնքային կառավարչական հիմնարկ            |                        |

|   |քաղ. Դիլիջան                                |                        |

|___|____________________________________________|________________________|

|61.|«Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ |ՀՀ Տավուշի մարզպետի     |

|   |քաղ. Դիլիջան                                |աշխատակազմ              |

|___|____________________________________________|________________________|

|62.|«Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ          |ՀՀ Տավուշի մարզպետի     |

|   |քաղ. Բերդ                                   |աշխատակազմ              |

|___|____________________________________________|________________________|

|63.|Նոյեմբերյան համայնքի «Համայնքային           |ՀՀ Տավուշի մարզպետի     |

|   |տնտեսությունը սպասարկող» ՀՈԱԿ               |աշխատակազմ              |

|   |քաղ. Նոյեմբերյան                            |                        |

|___|____________________________________________|________________________|

|64.|«Կանաչապատում և  շրջակա միջավայրի           |Երևանի  քաղաքապետարան   |

|   |պահպանություն» ՀՈԱԿ                         |                        |

|   |քաղ. Երևան                                  |                        |

|___|____________________________________________|________________________|

|65.|«Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ           |Երևանի  քաղաքապետարան   |

|   |քաղ. Երևան                                  |                        |

|___|____________________________________________|________________________|

|66.|«Երևանի  կենդանաբանական այգի» ՀՈԱԿ          |Երևանի  քաղաքապետարան   |

|   |քաղ. Երևան                                  |                        |

._________________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 12.06.14 թիվ 605-Ն, 19.05.16 թիվ 696-Ն, 04.08.16 թիվ 807-Ն, 26.01.17 թիվ 42-Ն, 18.06.2020 թիվ 994-Ն, 04.03.2021 թիվ 286-Ն, 08.07.2021 թիվ 1103-Ն, 24.09.2021 թիվ 1547-Ն, 21.07.2022 թիվ 1097-Ն, 05.01.2023 թիվ 2-Ն, 03.08.2023 թիվ 1307-Ն, 28.12.2023 թիվ 2341-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 25-ի

N 796-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Այլընտրանքային աշխատանքային ծառայողները Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված կազմակերպություններում կատարում են հետևյալ աշխատանքները`

1) խնամող սանիտար.

2) խոհանոցի բանվոր.

3) բաղնիքի և լվացքատան սանիտար.

4) բակի հավաքարար.

5) (5-րդ կետն ուժը կորցրել է 19.05.16 թիվ 696-Ն որոշում)

6) (6-րդ կետն ուժը կորցրել է 19.05.16 թիվ 696-Ն որոշում)

7) բանվոր:

 

(2-րդ հավելվածը փոփ. 12.06.14 թիվ 605-Ն, 19.05.16 թիվ 696-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.07.2013
N 796-Ն
Որոշում