Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՄԱՍՆ ...

 

30.12.2023 -

 

050.0250.131014

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        10            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014438

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 սեպտեմբերի 2014 թվականի թիվ 250-Ն

 

«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 19-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 296-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և այլ կազմակերպությունները, որոնք իրավասու մարմնի կողմից տրված լիցենզիայի համաձայն, իրավասու են մատուցել վճարահաշվարկային ծառայություններ, կարող են մասնակցել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) խորհրդի թույլտվությամբ,

նպատակ ունենալով

առավել արդյունավետ կերպով վերլուծել և գնահատել բոլոր այն ռիսկերը (իրավական, ֆինանսական, գործառնական, այդ թվում` տեղեկատվական անվտանգության), որոնք կարող են պայմանավորված լինել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի (այսուհետ` Համակարգ) կանոններով և վերջինիս գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերով կամ դրանցում առկա թերություններով և բացերով և որոնց առկայությունը կարող է բերել ինչպես համակարգում մասնակցող Հայաստանի Հանրապետության բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների ֆինանսական վիճակի վատթարացմանը, այնպես էլ բացասաբար անդրադառնալ Համակարգով վճարահաշվարկային ծառայությունների մատուցման նկատմամբ հանրության վստահության վրա,

կանխարգելել և վերահսկել այն բոլոր ռիսկերը, որոնք կարող են վտանգել Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը` կապված արտասահմանյան համակարգերի միջոցով Հայաստանի Հանրապետությունում մատուցվող ծառայությունների ծավալի հետ,

արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվության տրամադրման գործընթացը առավել դյուրին դարձնելու միջոցով նպաստել Կենտրոնական բանկի կողմից կատարվող աշխատանքների օպտիմալացմանը,

հիմք ընդունելով

«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 8-րդ մասերը և 8-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 71-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի ««Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվության տրամադրումը» Կանոնակարգ 19-ը հաստատելու մասին» թիվ 296-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 250-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 19 ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում (այսուհետ` Համակարգ) մասնակցության թույլտվության տրամադրման, Համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ` Կենտրոնական բանկ) տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և Համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը:

2. Սույն կանոնակարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի և վճարահաշվարկային կազմակերպությունների, ինչպես նաև հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորների վրա, որոնք մասնակցում են արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում (բացառությամբ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի «ժը» կետով սահմանված համակարգերի) կամ դիմել են Կենտրոնական բանկ` նման մասնակցության թույլտվություն ստանալու նպատակով (այսուհետ` Հայաստանյան մասնակից):

3. Սույն կանոնակարգը չի տարածվում Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված վճարահաշվարկային ծառայությունը վճարահաշվարկային համակարգերի օպերատորների համագործակցությամբ իրականացնելու արդյունքում ծագած հարաբերությունների վրա, ինչպես նաև հայաստանյան վճարահաշվարկային համակարգի այն մասնակիցների վրա, որոնք հայաստանյան վճարահաշվարկային համակարգի և Համակարգի օպերատորի միջև կնքված պայմանագրի հիման վրա ստացել են Համակարգով ծառայություններ մատուցելու իրավասություն, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի ապրիլի 27-ի ««Դրամական միջոցների փոխանցման Հայաստանյան և արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի համագործակցության կարգը» կանոնակարգ 19.1-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի ապրիլի 29-ի թիվ 105-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 53-Ն որոշման 4-րդ կետով նախատեսված դեպքի:

(3-րդ կետը փոփ. 27.04.2021 թիվ 54-Ն, 29.12.2023 թիվ 236-Ն որոշումներ)

4. Սույն կանոնակարգով սահմանված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ ցանցի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով կամ պատվիրված նամակով կամ առձեռն Կենտրոնական բանկ մուտքագրելու միջոցով: Ընդ որում` փաստաթղթերը ներկայացվում են Յունիկոդ տառատեսակով, «Փի Դի Էֆ» ֆորմատով (բացառությամբ` էքսել ֆորմատով ներկայացվող փաստաթղթերի): Կենտրոնական բանկ ներկայացվող միջնորդագրում նշվում է, որ կից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկություններն արժանահավատ են և ամբողջական և գիտակցում են, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և Համակարգում մասնակցության թույլտվության տրամադրման մերժմանը:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Սույն կանոնակարգի իմաստով.

1) Համակարգի օպերատոր` Օրենքի 3-րդ հոդվածի «դ» կետով սահմանված արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատոր,

2) Համակարգի գործունեության կանոններ` Համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված կանոններ, համաձայն որոնց սահմանվում է Համակարգում մասնակցության պայմանների, կիրառվող վճարային գործիքների և մատուցվող ծառայությունների, մասնակիցների միջև քլիրինգի, պրոցեսինգի իրականացման և վերջնահաշվարկի կատարման հետ կապված ընդհանուր կանոնների, ընթացակարգերի և վերջիններս ապահովող տեխնիկածրագրային միջոցների կիրառման կարգն ու պայմանները` որոնցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին,

3) Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատոր` Օրենքի 3-րդ հոդվածի «դ» կետով սահմանված հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատոր,

4) Համակարգի հաշվարկային բանկ` վերջնահաշվարկ իրականացնող կազմակերպություն` Օրենքի 3-րդ հոդվածի «է» կետով սահմանված գործողությունն իրականացնող կազմակերպություն,

5) Համակարգում պրոցեսինգ իրականացնող կազմակերպություն` Օրենքի 3-րդ հոդվածի «ժ» կետով սահմանված գործընթացի իրականացումն ապահովող կազմակերպություն,

6) Համակարգում քլիրինգ իրականացնող կազմակերպություն` Օրենքի 3-րդ հոդվածի «զ» կետով սահմանված գործընթացի իրականացումն ապահովող կազմակերպություն,

7) Համակարգի հետ ինտեգրված/հարակից համակարգեր` Համակարգի օպերատորի հետ համագործակցող արտասահմանյան այն վճարահաշվարկային համակարգերը, որոնց միջոցով Հայաստանյան մասնակիցը ստանում է իրավասություն` մատուցելու սույն Կանոնակարգով տրված թույլտվությամբ սահմանված ծառայություններ,

8) Գնահատված անվանացանկ` Կենտրոնական բանկի կողմից պարբերաբար թարմացվող և Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում տեղադրված հայաստանյան շուկայում արդեն իսկ գործող Համակարգերի անվանացանկ, որոնք գործում են Կենտրոնական բանկի կողմից գնահատված ծառայությունների շրջանակում` հիմք ընդունելով համակարգերին բնորոշ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կամ միջոցառումների առկայությունը:

9) (9-րդ ենթակետն ուժը կորցրել է 27.04.2021 թիվ 54-Ն որոշում)

10) (10-րդ ենթակետն ուժը կորցրել է 27.04.2021 թիվ 54-Ն որոշում)

(5-րդ կետը փոփ. 27.04.2021 թիվ 54-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 3. ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

6. Սույն կանոնակարգի 7-րդ կետով սահմանված կարգով թույլտվություն ստանալու համար Համակարգը պետք է բավարարի հետևյալ չափանիշներից առնվազն մեկին.

1) Համակարգի մասնակիցների քանակը երեքից քիչ է` թույլտվություն ստանալու համար դիմող Հայաստանյան մասնակցին չհաշված, կամ

2) պատկանում է ՎԻԶԱ և/կամ ՄԱՍՏԵՐՔԱՐԴ քարտային վճարումների համակարգերին, կամ

3) պատկանում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում տեղադրված Գնահատված անվանացանկում նշված համակարգերին` ըստ ծառայությունների տեսակի:

7. Սույն կանոնակարգի 6-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանող Համակարգի մասնակիցը Կենտրոնական բանկ է ներկայացնում`

1) սույն կանոնակարգի 10-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը,

2) չափանիշների վերաբերյալ տեղեկանք` համաձայն Հավելված 1-ի:

8. Եթե Հայաստանյան մասնակցի կողմից ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում սույն կանոնակարգի 6-րդ կետով սահմանված չափանիշներին կամ փաստաթղթերը թերի են ներկայացված (ամբողջական չեն կամ առկա են որոշակի թերություններ), Կենտրոնական բանկը, ոչ ուշ, քան փաստաթղթերի ներկայացման 20-րդ օրը, այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանյան մասնակցին: Փաստաթղթերը թերի լինելու դեպքում Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված 20-օրյա ժամկետի հաշվարկը սկսվում է Ընկերության կողմից շտկված և (կամ) բացակայող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտքագրելու օրվանից:

9. Եթե Համակարգը չի համապատասխանում սույն կանոնակարգի 6-րդ կետով սահմանված չափանիշներից ոչ մեկին, ապա Համակարգում մասնակցության համար թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվում է սույն կանոնակարգի գլուխ 4-ի համաձայն:

 

ԳԼՈՒԽ 4. ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

10. Համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու համար Հայաստանյան մասնակիցը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) Համակարգում մասնակցելու թույլտվություն ստանալու միջնորդագիր` համաձայն Հավելված 2-ի,

2) Համակարգում մասնակցության տնտեսական հիմնավորման տեղեկանք` համաձայն Հավելված 3-ի,

3) Համակարգի գործունեության ընդհանուր նկարագրությանը և Համակարգի գործունեությանն առնչվող այլ տեղեկատվության վերաբերյալ տեղեկանք` համաձայն Հավելված 4-ի,

4) Հայաստանյան մասնակցի իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք` համաձայն Հավելված 5-ի,

5) Համակարգի օպերատորի հետ կնքված պայմանագրի պատճենը կամ կնքվելիք պայմանագրի նախագիծը: Այն դեպքում, երբ Հայաստանյան մասնակցի կողմից թույլտվություն ստանալու համար ներկայացվել է Համակարգի օպերատորի հետ կնքվող պայմանագրի նախագիծը, ապա Կենտրոնական բանկի կողմից համակարգում մասնակցության թույլտվության տրամադրման դեպքում` այդ թույլտվությունը ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը երկու ամսվա ընթացքում Հայաստանյան մասնակիցը Կենտրոնական բանկ է ներկայացնում ստորագրված պայմանագրի պատճենը: Սույն ենթակետում նշված վերջնաժամկետում ստորագրված պայմանագրի պատճենը Կենտրոնական բանկ չներկայացնելու դեպքում` տրամադրված թույլտվությունը համարվում է ուժը կորցրած: Այն դեպքում, երբ Հայաստանյան մասնակիցը Համակարգին մասնակցում է Գործակալի միջոցով (անուղղակի եղանակով), ապա հղում տալ այն փաստաթղթին (օրինակ` պայմանագիր) կամ իրավական ակտին (օրինակ` համակարգի կանոն)` համաձայն որի Գործակալն իրավասու է պայմանագիր կնքել Հայաստանյան մասնակցի հետ, ինչպես նաև Գործակալին նման իրավասություն տվող պայմանագրի պատճենը,

6) Համակարգում մասնակցության հնարավոր ռիսկերի գնահատումը պարունակող տեղեկանք` համաձայն Հավելված 6-ի,

7) Համակարգի օպերատորի և վերջինիս սեփականատերերի վերաբերյալ տեղեկանք` համաձայն Հավելված 7-ի,

8) Կենտրոնական բանկի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են Համակարգի գործունեության առանձնահատկությունները բնութագրելու համար:

(10-րդ կետը փոփ. 27.04.2021 թիվ 54-Ն որոշում)

10.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի ապրիլի 27-ի ««Դրամական միջոցների փոխանցման Հայաստանյան և արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի համագործակցության կարգը» կանոնակարգ 19.1-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի ապրիլի 29-ի թիվ 105-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 53-Ն որոշման 4-րդ կետով նախատեսված դեպքում համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու համար հայաստանյան մասնակիցը Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև սույն կանոնակարգի 8-րդ հավելվածով սահմանված տեղեկատվությունը:

(10.1-ին կետը լրաց. 29.12.2023 թիվ 236-Ն որոշում)

11. Սույն կանոնակարգի 10-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված տեղեկանքը կարող է չպարունակել այն տեղեկություններ, որոնք արդեն իսկ ներառված են Կենտրոնական բանկ ներկայացված այլ փաստաթղթերում: Նման դեպքերում տեղեկանքը պարունակում է հղում նշված իրավունքները կամ պարտականությունները սահմանող փաստաթղթի համապատասխան կետերին (օրինակ` Համակարգում վերջնահաշվարկի ապահովման հետ կապված Հայաստանյան մասնակցի և օպերատորի պարտավորությունները և իրավունքները, ինչպես նաև դրանց չկատարման դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները ------ տես` --.--.----թ. հաստատված Համակարգի կանոնների 1-ից 4-րդ կետեր):

12. Եթե սույն կանոնակարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերը թերի են ներկայացված (ամբողջական չեն կամ առկա են որոշակի թերություններ), Կենտրոնական բանկը, ոչ ուշ, քան փաստաթղթերի ներկայացման 30-րդ օրը, այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանյան մասնակցին, որը պարտավոր է տեղեկացմանը հաջորդող տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել շտկված և (կամ) բացակայող փաստաթղթերը: Սույն կետով սահմանված ժամկետի ընթացքում անհրաժեշտ շտկումների (փաստաթղթերի, նյութերի կամ պարզաբանումների) չներկայացման դեպքում Համակարգում մասնակցության թույլտվությունը մերժվում է` փաստաթղթերը թերի կամ ոչ ամբողջական լինելու հիմքով:

13. Համակարգում մասնակցության թույլտվության տրամադրումը մերժելու դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին տեղեկացնում է Հայաստանյան մասնակցին` նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը: Համակարգում մասնակցության թույլտվության տրամադրումը մերժելու դեպքում Հայաստանյան մասնակիցն իրավունք ունի Համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու նոր միջնորդագիր ներկայացնել Կենտրոնական բանկ ընդհանուր կարգով:

 

ԳԼՈՒԽ 5. ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՆՈԹԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

14. Կենտրոնական բանկի` թույլտվության տրամադրման գործընթացի համար պատասխանատու ստորաբաժանման կողմից վարվում է Համակարգերում մասնակցության թույլտվությունների գրանցամատյանը, որում նշվում են հետևյալ տեղեկությունները`

1) Համակարգի անվանումը,

2) Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշման համարը և ամսաթիվը` Համակարգում մասնակցության թույլտվություն տալու վերաբերյալ,

3) Հայաստանյան մասնակցի անվանումը,

4) Համակարգում մասնակցության թույլտվությունը կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու դեպքում` Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշման համարը և ամսաթիվը:

15. Թույլտվությունների գրանցամատյանը բաց է համընդհանուր ծանոթացման համար:

 

ԳԼՈՒԽ 6. ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ` ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

16. Հայաստանյան մասնակիցը Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Կենտրոնական բանկին տեղեկացնում է Համակարգի գործունեության կանոններում կատարվող հետևյալ փոփոխությունների վերաբերյալ`

1) Համակարգի օպերատորի, հաշվարկային բանկի, քլիրինգ և (կամ) պրոցեսինգ իրականացնող կազմակերպության փոփոխությունը/անվանափոխությունը,

2) Մասնակցի կողմից մատուցվող ծառայությունների ավելացումը կամ նախկինում մատուցվող ծառայությունների իրականացման վճարահաշվարկային սխեմայի (մեխանիզմների) փոփոխությունը,

3) Համակարգում վերջնահաշվարկի իրականացման մեխանիզմների կամ ժամկետների փոփոխությունը,

4) Համակարգում մասնակցության չափանիշների (պայմանների), մասնակցության կասեցման կամ դադարեցման պայմանների փոփոխությունը,

5) Համակարգի օպերատորի հետ կնքած պայմանագրում տեղ գտած փոփոխությունները, ինչպես նաև Համակարգի օպերատորի հետ կնքված պայմանագրի կասեցման, դադարեցման կամ վերսկսման մասին տեղեկությունները,

6) Համակարգում կիրառվող տեղեկատվական անվտանգության մեխանիզմների փոփոխությունը,

7) Համակարգի հետ ինտեգրված/հարակից համակարգերի և ինտեգրման սխեմաների փոփոխությունը,

8) Այլ փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել սույն կանոնակարգի Հավելված 6-ով սահմանված մեթոդաբանությամբ գնահատվող ռիսկերի ավելացմանը:

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 250-Ն որոշմամբ հաստատված

«Արտասահմանյան

վճարահաշվարկային համակարգերում

մասնակցելու թույլտվության

տրամադրումը, արտասահմանյան

վճարահաշվարկային համակարգի

գործունեության կանոններում և

ներկայացված փաստաթղթերում

կենտրոնական բանկին տեղեկացման

ենթակա փոփոխությունների ցանկը

և համակարգը բնութագրող

չափանիշները, գրանցամատյանի

վարման կարգը» կանոնակարգ 19-ի

 

ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ

 

Սույն տեղեկանքով հավաստիացնում եմ, որ_____________________________

(Համակարգի անվանումը)

Համակարգը, որին մենք նախատեսում ենք անդամակցել, համապատասխանում է արտասահմանյան վճարահաշվարկային Համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը Կենտրոնական բանկի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 19-ով սահմանված արտասահմանյան վճարահաշվարկային Համակարգը բնութագրող հետևյալ չափանիշին կամ չափանիշներին.

1) Համակարգի մասնակիցների քանակը _____________________________________

2) Համակարգը գործում է ՎԻԶԱ և/կամ ՄԱՍՏԵՐՔԱՐԴ քարտային վճարումների համակարգերում ____________________________________________________________

(նշել անվանումը)

3) Համակարգը ներառված է Կենտրոնական բանկի կողմից սահմանված Գնահատված անվանացանկի մեջ__________________________________________________________

(Համակարգի անվանումը)

 

Հավաստիացնում եմ նաև, որ Համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը Կենտրոնական բանկի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 19-ով սահմանված Համակարգը բնութագրող ոչ մի չափանիշի չհամապատասխանելու դեպքում օրենքով սահմանված ժամկետում և կարգով այդ մասին կտեղեկացնեմ Կենտրոնական բանկին:

 

Մասնակցի գործադիր մարմնի ղեկավար _________________ _________________

(անուն, ազգանուն)  (ստորագրություն)

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 250-Ն որոշմամբ հաստատված

«Արտասահմանյան

վճարահաշվարկային համակարգերում

մասնակցելու թույլտվության

տրամադրումը, արտասահմանյան

վճարահաշվարկային համակարգի

գործունեության կանոններում և

ներկայացված փաստաթղթերում

կենտրոնական բանկին տեղեկացման

ենթակա փոփոխությունների ցանկը

և համակարգը բնութագրող

չափանիշները, գրանցամատյանի

վարման կարգը» կանոնակարգ 19-ի

 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

_______________________ին

 

Հայաստանյան մասնակցի անվանումը

__________________________________________________________________

                  Համակարգի անվանումը, պաշտոնական կայքը

__________________________________________________________________

Համակարգի օպերատորի անվանումը (գրանցման հասցեն/երկիրը/պաշտոնական

կայքը)

__________________________________________________________________

Համակարգում Հայաստանյան մասնակցի մասնակցության տեսակը (կարգավիճակը)`

 

ա. Հայաստանյան մասնակցի ուղղակի մասնակցություն, որի դեպքում ուղղակի մասնակիցը պայմանագիր է կնքում արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորի հետ և ստանձնում է պայմանագրով սահմանված պարտավորությունները և պատասխանատվությունը,

__________________________________________________________________

                       (նշել մասնակցության տեսակը)

 

բ. Հայաստանյան մասնակցի ոչ ուղղակի մասնակցություն, որի դեպքում վերջինս անդամակցում է Համակարգի ուղղակի մասնակից հանդիսացող այլ Հայաստանյան մասնակցի կամ այլ ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության միջոցով (այսուհետ` Գործակալ)

__________________________________________________________________

                       (նշել մասնակցության տեսակը)

 

Հայաստանյան մասնակցին սպասարկող Գործակալը

__________________________________________________________________

                   (ոչ ուղղակի մասնակցության դեպքում)

 

Համակարգում Հայաստանյան մասնակցի կողմից մատուցվող ծառայությունների տեսակը/տեսակները` տարանջատված հետևյալ կերպ.

 

ա. (ա պարբերությունն ուժը կորցրել է 27.04.2021 թիվ 54-Ն որոշում)

բ. (բ պարբերությունն ուժը կորցրել է 27.04.2021 թիվ 54-Ն որոշում)

 

գ. վճարային քարտային ծառայությունը նշվում է հետևյալ բացվածքով` քարտերի թողարկում (դեբետային, վարկային, կանխավճարային), քարտերի սպասարկում (կանխիկ, անկանխիկ, ինտերնետ միջավայրում և/կամ բջջային հեռախոսի միջոցով, այլ), պրոցեսինգի իրականացում, այլ,

__________________________________________________________________

                        (նշել ծառայության տեսակը)

 

դ. էլեկտրոնային փողերով վճարումների Համակարգում նշվում է հետևյալ բացվածքով` թողարկում (միանգամյա, վերալիցքավորվող, քարտային էլեկտրոնային փող, համակարգչային էլեկտրոնային փող և այլ), սպասարկում (կանխիկ, անկանխիկ, ինտերնետ միջավայրում և/կամ բջջային հեռախոսի միջոցով) պրոցեսինգի իրականացում, այլ

__________________________________________________________________

                       (նշել ծառայության տեսակը):

 

Խնդրում եմ Ձեր թույլտվությունը ____________________________________

(Համակարգի անվանումը)

Համակարգին անդամակցելու համար:

Կից ներկայացնում եմ`

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

 

«Ես, ներքոստորագրյալս, հավաստիացնում եմ, որ մանրակրկիտ դիտարկել եմ սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում եմ, որ տեղեկատվությունն արժանահավատ է, ամբողջական, և գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:»:

 

Մասնակցի գործադիր մարմնի տնօրեն _________________ ________________

(անուն, ազգանուն) (ստորագրություն)

 

(2-րդ հավելվածը փոփ. 27.04.2021 թիվ 54-Ն որոշում)

 

Հավելված 3

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 250-Ն որոշմամբ հաստատված

«Արտասահմանյան

վճարահաշվարկային համակարգերում

մասնակցելու թույլտվության

տրամադրումը, արտասահմանյան

վճարահաշվարկային համակարգի

գործունեության կանոններում և

ներկայացված փաստաթղթերում

կենտրոնական բանկին տեղեկացման

ենթակա փոփոխությունների ցանկը

և համակարգը բնութագրող

չափանիշները, գրանցամատյանի

վարման կարգը» կանոնակարգ 19-ի

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ

 

1. Համակարգում մասնակցության տնտեսական հիմնավորման տեղեկանքը պետք է առնվազն ներառի կոնկրետ հաշվարկներ, վերլուծություններ և գնահատված լինի թվային տվյալներով և կազմված հիմնավորման ներկայացմանը հաջորդող երեք տարիների համար: Համակարգում մասնակցության տնտեսական հիմնավորումը բաղկացած է հետևյալ բաժիններից`

1) Ընդհանուր դրույթներ.

ա. Համակարգի անվանումը,

բ. Համակարգում մասնակցելու նպատակները (հեռանկարները):

2) Գործունեության հիմնական ուղղությունները.

ա. մասնակցի կողմից իրականացվելիք գործառնությունների տեսակները և դրանց համառոտ բնութագիրը,

բ. ապագայում նախատեսվող ծառայությունները:

3) Մարքեթինգային վերլուծություն.

ա. ոլորտի վերլուծություն (ոլորտի մասնակիցները, հիմնական մրցակիցները),

բ. ֆինանսական այն շուկաների նկարագիրը, որոնցում այն պատրաստվում է իրականացնել իր գործունեությունը (հեռանկարային զարգացման միտումները, ռազմավարության հիմնական սկզբունքները),

գ. հաճախորդների խմբի բնութագիրը և կանխատեսվող թիվը:

4) Ռազմավարությունը.

ա. դիրքավորում,

բ. խթանման ռազմավարություն,

գ. գնային ռազմավարություն,

դ. ներդրման ծրագիր:

5) Եկամուտների և ծախսերի մոտավոր հաշվարկը.

ա. ֆինանսավորման աղբյուրները,

բ. առաջիկա երեք տարիների համար նախատեսված եկամուտների և ծախսերի հաշվարկը:

 

Հավելված 4

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 250-Ն որոշմամբ հաստատված

«Արտասահմանյան

վճարահաշվարկային համակարգերում

մասնակցելու թույլտվության

տրամադրումը, արտասահմանյան

վճարահաշվարկային համակարգի

գործունեության կանոններում և

ներկայացված փաստաթղթերում

կենտրոնական բանկին տեղեկացման

ենթակա փոփոխությունների ցանկը

և համակարգը բնութագրող

չափանիշները, գրանցամատյանի

վարման կարգը» կանոնակարգ 19-ի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Համակարգի գործունեության ընդհանուր նկարագրությունը պետք է առնվազն պարունակի.

1) Համակարգի գործունեության նպատակը (վճարային քարտերով, էլեկտրոնային փողերով և այլ միջոցներով գործարքների կատարման ապահովում),

2) Համակարգի գործունեության աշխարհագրությունը (Համակարգի գործունեության երկրները և/կամ դրանց քանակը և այլ),

3) Համակարգի կողմից կիրառվող վճարային գործիքները (օրինակ` վճարման հանձնարարական, վճարային քարտ, չեկ, էլեկտրոնային փող և այլ),

4) Մասնակցի կողմից իրականացվող գործառնությունների/ծառայությունների իրականացման ընդհանուր գործընթացը, այդ թվում` վճարային և տեղեկատվական հոսքերի մշակման կարգը, պայմանները, ժամկետները, ինչպես նաև.

ա. Համակարգում մասնակիցների միջև կիրառվող վերջնահաշվարկի կատարման սկզբունքները (զուտ սկզբունքով, համախառն սկզբունքով, հիբրիդ) և մեխանիզմները, ժամկետները և պարբերականությունը,

բ. Համակարգում կիրառվող տեխնիկածրագրային, հեռահաղորդակցման միջավայրը (նկարագրել).

1) ինտերնետ,

2) առանձնացված կապուղի,

3) այլ,

գ. Համակարգի հետ ինտեգրված/հարակից համակարգերը և ինտեգրման սխեմաները (առկայության դեպքում),

5) Համակարգի մասնակիցների, այդ թվում` օպերատորի վերաբերյալ տեղեկատվություն, որն առնվազն ներառում է.

ա. Համակարգում պրոցեսինգ իրականացնող կազմակերպությունը (նշելով նաև գրանցման հասցեն/երկիրը), գործունեությունը կարգավորող մարմինը (առկայության դեպքում),

բ. Համակարգում քլիրինգ իրականացնող կազմակերպությունը (նշելով նաև գրանցման հասցեն/երկիրը), գործունեությունը կարգավորող մարմինը (առկայության դեպքում),

գ. Համակարգում վերջնահաշվարկ իրականացնող կազմակերպությունը (նշելով նաև գրանցման հասցեն/երկիրը),

դ. Համակարգի օպերատորի կողմից սահմանված մասնակիցների մասնակցության չափանիշները (առկայության դեպքում), մասնավորապես` Հայաստանյան մասնակիցների նկատմամբ մասնակցության առանձնահատուկ պայմանների առկայության դեպքում պետք է հստակ նկարագրված լինեն այդ Համակարգում Հայաստանյան մասնակիցների մասնակցության` Համակարգի օպերատորի կողմից սահմանված քաղաքականությունը և չափանիշները, այդ թվում քաղաքականությունը` կապված տվյալ երկրում միայն մեկ մասնակցի միջոցով աշխատելու հետ կամ Հայաստանում մասնակիցների ներգրավման հետ (ուղղակի մասնակցության, ոչ ուղղակի մասնակցության, խմբային մասնակցության):

ե. (ե պարբերությունն ուժը կորցրել է 27.04.2021 թիվ 54-Ն որոշում)

 

(4-րդ հավելվածը փոփ. 27.04.2021 թիվ 54-Ն որոշում)

 

Հավելված 5

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 250-Ն որոշմամբ հաստատված

«Արտասահմանյան

վճարահաշվարկային համակարգերում

մասնակցելու թույլտվության

տրամադրումը, արտասահմանյան

վճարահաշվարկային համակարգի

գործունեության կանոններում և

ներկայացված փաստաթղթերում

կենտրոնական բանկին տեղեկացման

ենթակա փոփոխությունների ցանկը

և համակարգը բնութագրող

չափանիշները, գրանցամատյանի

վարման կարգը» կանոնակարգ 19-ի

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ

 

1. Հայաստանյան մասնակցի իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը ներառում է առնվազն հետևյալ տեղեկությունները.

1) Համակարգում վերջնահաշվարկի ապահովման հետ կապված Հայաստանյան մասնակցի և օպերատորի պարտավորությունները և իրավունքները, ինչպես նաև դրանց չկատարման դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները,

2) արտասահմանյան այլ վճարահաշվարկային համակարգերում Հայաստանյան մասնակցի մասնակցության իրավասության սահմանափակման հետ կապված պահանջի առկայություն/բացակայություն (առկա է արդյոք սահմանափակում, կապված Հայաստանյան մասնակցի նմանատիպ ծառայություններ մատուցող այլ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու հետ),

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 27.04.2021 թիվ 54-Ն որոշում)

4) Համակարգում մասնակցելու իրավասությունից զրկելու/կասեցնելու հիմքերը (սահմանված են արդյոք դեպքեր, երբ Հայաստանյան մասնակիցը կարող է զրկվել Համակարգում մասնակցելու իրավասությունից, եթե այո` ապա զրկելու/կասեցնելու ինչ հիմքեր և ժամկետներ են սահմանված յուրաքանչյուր դեպքի համար, Հայաստանյան մասնակցին տեղեկացման ինչ ընթացակարգեր, ժամկետներ, կարգ և պայմաններ են սահմանված),

5) Համակարգի օպերատորի կողմից Համակարգում կատարված/կատարվող փոփոխությունների վերաբերյալ Մասնակցին տեղեկացնելու իրավասությունը (նախատեսված է արդյոք Համակարգի գործունեությանը վերաբերող փոփոխությունների մասին օպերատորի կողմից Հայաստանյան մասնակցին տեղեկացման գործընթաց, եթե այո, ապա որ դեպքերում և ինչ ժամկետներում),

6) Հայաստանյան մասնակցի իրավասությունները և պարտավորությունները կապված գործառնությունների կատարման ժամանակ Համակարգում սահմանված անվտանգության արարողակարգերը ապահովելու հետ,

7) Հայաստանյան մասնակցի և օպերատորի պարտավորությունը/պարտավորությունները` կապված հաճախորդներին վճարահաշվարկային ծառայության մատուցման ժամկետների հետ, ինչպես նաև դրանց խախտման դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները,

8) Հայաստանյան մասնակցի և օպերատորի պարտավորությունը/պարտավորությունները` կապված Համակարգի անխափան աշխատանքի ապահովման, ինչպես նաև հաճախորդներին վճարահաշվարկային ծառայության մատուցման անհնարինության հետ (այդ թվում` Համակարգի օպերատորի կամ Համակարգի այլ մասնակցի մեղքով նախատեսված վճարային ծառայության չկատարման, ինչպես նաև հաճախորդին փոխհատուցման հետ),

9) Հայաստանյան մասնակցի պարտավորությունները, պատասխանատվությունը և իրավասությունները` կապված իր կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ հաճախորդների կողմից անհամաձայնություն ունենալու և բողոքարկելու հետ,

10) Հայաստանյան մասնակցի պատասխանատվությունը կապված զեղծարարությունների կամ այլ կերպ գաղտնի տվյալները երրորդ անձանց հասանելի դառնալու արդյունքում հաճախորդին վնաս հասցնելու/միջոցների կորստի հետ,

11) Համակարգում Մասնակիցների պատասխանատվությունը` կապված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ, և մասնակիցներին տվյալ բնագավառում ներկայացվող պահանջները,

12) Հայաստանյան մասնակցի և օպերատորի իրավասությունները/պարտավորությունները գործարքի հետկանչի/չեղյալացման դեպքում (նշել նաև պայմանները և ժամկետները),

13) Համապատասխան հարցման դեպքում համակարգի օպերատորի միջոցով մատուցված ծառայության մասով կոնտրագենտի (գործարքի մյուս կողմի) նույնականացման համար անհրաժեշտ տվյալներ ստանալու Հայաստանյան մասնակցի իրավասությունը (սահմանված է արդյոք դրույթ, համաձայն որի համակարգի օպերատորը պարտավորվում է հայաստանյան մասնակցի հարցման դեպքում նրան տրամադրել իր միջոցով մատուցված ծառայության մասով կոնտրագենտի (գործարքի մյուս կողմի) նույնականացման վերաբերյալ տվյալներ):

 

(5-րդ հավելվածը փոփ. 27.04.2021 թիվ 54-Ն որոշում)

 

Հավելված 6

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 250-Ն որոշմամբ հաստատված

«Արտասահմանյան

վճարահաշվարկային համակարգերում

մասնակցելու թույլտվության

տրամադրումը, արտասահմանյան

վճարահաշվարկային համակարգի

գործունեության կանոններում և

ներկայացված փաստաթղթերում

կենտրոնական բանկին տեղեկացման

ենթակա փոփոխությունների ցանկը

և համակարգը բնութագրող

չափանիշները, գրանցամատյանի

վարման կարգը» կանոնակարգ 19-ի

 

ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿԱՆՔ

 

1. Համակարգում հնարավոր ռիսկերի գնահատումը պարունակող տեղեկանքը պետք է ներառի հետևյալ ռիսկերի վերլուծությունը և դրանց սահմանափակմանն ու կառավարմանն ուղղված ընթացակարգերի, միջոցառումների և մեխանիզմների նկարագրությունը.

1) իրացվելիության ռիսկ. երբ մասնակիցներից մեկն ունենում է (կարող է ունենալ) իրացվելիության համալրման ժամանակավոր խնդիրներ և չի կարողանում ժամանակին կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները,

2) վարկային ռիսկ. երբ մասնակիցներից մեկը չի կարողանում կամ հրաժարվում է կատարել (կարող է չկատարել կամ հրաժարվել) իր կողմից ստանձնած պարտավորությունները,

3) հաշվարկային ռիսկ. երբ հաշվարկների (վերջնահաշվարկի) հետ կապված խնդիրներ են առաջանում (կարող են առաջանալ) հաշվարկային համակարգերում/սխեմայում,

4) գործառնական ռիսկ. երբ խնդիրներ են առաջանում (կարող են առաջանալ) համակարգում տեխնիկածրագրային անսարքությունների, մասնակիցների սխալի և խարդախությունների հետևանքով,

5) իրավական ռիսկ. երբ խնդիրներ են առաջանում (կարող են առաջանալ) ոչ հստակ իրավական հիմքերի և գործարքի մասնակից երկրների օրենսդրությունների տարբերության հետևանքով,

6) ինչպես նաև, ընդհանուր առմամբ Համակարգի օպերատորի և հաշվարկային գործակալի հետ կապված ռիսկեր.

ա. անվճարունակության դեպքում,

բ. հաշվարկային գործակալի սնանկության դեպքում:

2. Ռիսկերի գնահատման համար հաշվի են առնվում հետևյալ դրույթները.

1) մասնակիցների կողմից իրացվելիության ապահովման հնարավոր աղբյուրները, միջոցները և ժամկետները,

2) Համակարգում հաշվարկային մեխանիզմը (զուտ, համախառն, այլ),

3) Համակարգում վերջնահաշվարկի կատարման պարբերականությունը, ժամկետները և կարգը,

4) վերջնականության ու անվերադարձելիության պահը, և դրանց հստակ սահմանումը կանոններում և/կամ պայմանագրերում,

5) հաշվարկների զուտացման դեպքում` գործընթացի, ժամկետների և մասնակիցների պարտավորությունների ու պատասխանատվության հստակ նկարագրությունը Համակարգի կանոններում և/կամ պայմանագրերում,

6) Համակարգում կամ ըստ մասնակիցների կիրառվող սահմանաչափերի առկայությունը, չափը, և դրանց կիրառման արդյունքում առաջացող հնարավոր խոչընդոտները/անհարմարությունները,

7) հաշվի չնվազող մնացորդի, նախնական դեպոնացման կամ դեպոզիտի կիրառման մեխանիզմների առկայությունը, երաշխիքային միջոցների կիրառումը,

8) իրացվելիության (հաշվի մնացորդ, զուտ դիրքի դիտարկում, օրվա վերջում քաղվածքի, զուտ դիրքերի վերաբերյալ տեղեկացում և այլն) և/կամ կատարված վճարումների (ստացված, փոխանցված, վճարման ենթակա և այլն) մոնիտորինգի հնարավորությունները,

9) կարճաժամկետ իրացվելիության խնդիրների դեպքում մասնակիցներին վարկավորման հնարավորություն (մեխանիզմների առկայություն),

10) արտակարգ իրավիճակներում մասնակիցներին իրացվելիության տրամադրումը,

11) վարկավորման մեխանիզմների առկայություն, գործընթացը և պայմանները,

12) վարկավորման հնարավորության դեպքում գրավի ապահովման մեխանիզմների կիրառումը, և այդ գործընթացի իրավական հստակությունը,

13) մասնակիցների վարկարժանության գնահատումը,

14) տեղեկատվական անվտանգության ռիսկի սահմանափակմանն ու կառավարմանն ուղղված ընթացակարգերը, միջոցառումները և մեխանիզմները.

ա. վճարահաշվարկային ծառայությանն առնչվող տվյալների ամբողջականության ապահովման և պահպանման մեխանիզմները,

բ. սահմանված անվտանգության արարողակարգերը, կիրառվող ստանդարտները և այլն,

15) Համակարգի աշխատանքի խափանման/անհնարինության դեպքում այլընտրանքային մեխանիզմների առկայությունը և գործընթացի հստակությունն ու հուսալիությունը,

16) Համակարգը ներդնելուց առաջ թեսթավորման իրականացումը և արդյունքների վերլուծությունը,

17) սխալների դեպքում մեղավոր կողմի/կողմերի պատասխանատվության հստակ նկարագրությունը (այդ թվում` օպերատորի մեղավորության դեպքում),

18) խախտումների դեպքում պատասխանատվությունների հստակ տարանջատումը,

19) Համակարգի կանոններում էական փոփոխությունների դեպքում օպերատորի կողմից մասնակիցներին տեղեկացման պարտավորության առկայությունը, ժամկետները և գործընթացը,

20) պայմանագրի դադարեցման հիմքերի, ժամկետների և գործընթացի հստակ նկարագրությունը (այդ թվում` մասնակցության և դրա զրկման պայմանների հստակ սահմանված լինելը),

21) պայմանագրում հստակ սահմանում, թե անհամաձայնությունների դեպքում, որ երկրի օրենսդրությունն է գերակա,

22) ինչպես նաև ցանկացած այլ տեղեկատվություն, որը բնորոշում է Համակարգի առանձնահատկությունը և հնարավորություն տալիս գնահատելու հնարավոր ռիսկերը:

 

Հավելված 7

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 250-Ն որոշմամբ հաստատված

«Արտասահմանյան

վճարահաշվարկային համակարգերում

մասնակցելու թույլտվության

տրամադրումը, արտասահմանյան

վճարահաշվարկային համակարգի

գործունեության կանոններում և

ներկայացված փաստաթղթերում

կենտրոնական բանկին տեղեկացման

ենթակա փոփոխությունների ցանկը

և համակարգը բնութագրող

չափանիշները, գրանցամատյանի

վարման կարգը» կանոնակարգ 19-ի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._____________________________________________________________________.

|1. Համակարգի օպերատորի վերաբերյալ տեղեկատվություն.                   |

|1.1 Համակարգի անվանումը_____________________________________________ |

|1.2 Համակարգի օպերատորի անվանումը__________________________________  |

|1.3 Համակարգի օպերատորի գտնվելու վայրը,_____________________________ |

|1.4 Համակարգի օպերատորի գրանցման                                     |

|ամսաթիվը ______________________________________________________      |

|                         օր/ամիս/տարի                                |

|                                                                     |

|1.5 Համակարգի օպերատորի տեսակը, որպես կազմակերպություն.              |

|1) ֆինանսական __________________,                                    |

|                (նշել տեսակը)                                        |

|3) այլ _________________________:                                    |

|                (նշել)                                               |

|                                                                     |

|1.6 Համակարգի Օպերատորի գործունեությունը կարգավորող                  |

|մարմինը _________________________________________________________    |

|1.7 Համակարգի օպերատորի ռեզիդենտության երկրի օրենսդրության համաձայն  |

|վճարահաշվարկային ծառայություն մատուցելու իրավական հիմքը/հիմքերը.     |

|1) Լիցենզիա_______________________________________________,          |

|2) Թույլտվություն______________________________________________,     |

|3) այլ __________________________________________________:           |

|                         (նշել)                                      |

|                                                                     |

|2. Համակարգի օպերատորի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն.    |

|                                                                     |

|2.1 Համակարգի օպերատորի սեփականատեր հանդիսացող իրավաբանական          |

|անձ-մասնակիցների վերաբերյալ տվյալներ.                                |

|                                                                     |

|_________________________________________________________________.   |

|Իրավաբանական   ||Գտնվելու վայրը||Գրանցման ամսաթիվը||Համակարգում  |   |

|անձի անվանումը ||              ||(վայրը, համարը)  ||մասնակցության|   |

|               ||              ||(օր/ամիս/տարի)   ||չափը (%)     |   |

|_______________||______________||_________________||_____________|   |

|1.             ||              ||                 ||             |   |

|_______________||______________||_________________||_____________|   |

|2.             ||              ||                 ||             |   |

|_______________||______________||_________________||_____________|   |

|               ||              ||                 ||             |   |

|_______________||______________||_________________||_____________|   |

|               ||              ||                 ||             |   |

|_________________________________________________________________.   |

|                                                                     |

|2.2 Համակարգի օպերատորի սեփականատեր հանդիսացող Ֆիզիկական             |

|անձ-մասնակիցների վերաբերյալ տվյալներ                                 |

|_____________________________________________________________.       |

|Անուն, Ազգանուն|Բնակության վայրը|Անձնագրի համար|Համակարգում  |       |

|               |                |              |մասնակցության|       |

|               |                |              |չափը (%)     |       |

|_______________|________________|______________|_____________|       |

|1.             |                |              |             |       |

|_______________|________________|______________|_____________|       |

|2.             |                |              |             |       |

|_______________|________________|______________|_____________|       |

|               |                |              |             |       |

|_______________|________________|______________|_____________|       |

|               |                |              |             |       |

|_____________________________________________________________.       |

|                                                                     |

|3. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ.                   |

|                                                                     |

|Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Բանկերի և  բանկային            |

|գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն:               |

|                                                                     |

|3.1 (3.1-ին ենթակետն ուժը կորցրել է 27.04.2021 թիվ 54-Ն որոշում)     |

(7-րդ հավելվածը փոփ. 27.04.2021 թիվ 54-Ն որոշում)

|                                                                     |

|3.2 Համակարգի օպերատորի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց         |

|վերաբերյալ տվյալներ                                                  |

|                                                                     |

|____________________________________________.                        |

|Կազմակերպության |Գտնվելու|Փոխկապակցվածության|                        |

|անվանումը,      |վայրը   |տեսակը            |                        |

|________________|________|__________________|                        |

|1.              |        |                  |                        |

|________________|________|__________________|                        |

|2.              |        |                  |                        |

|________________|________|__________________|                        |

|                |        |                  |                        |

|________________|________|__________________|                        |

|                |        |                  |                        |

|____________________________________________.                        |

|                                                                     |

|3.3 Համակարգի օպերատորի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ |

|տվյալներ.                                                            |

|                                                                     |

|__________________________________________________________________.  |

|Անուն, Ազգանուն|Բնակության վայրը|Անձնագրի համար|Փոխկապակցվածության|  |

|               |                |              |տեսակը            |  |

|_______________|________________|______________|__________________|  |

|1.             |                |              |                  |  |

|_______________|________________|______________|__________________|  |

|2.             |                |              |                  |  |

|_______________|________________|______________|__________________|  |

|               |                |              |                  |  |

|_______________|________________|______________|__________________|  |

|               |                |              |                  |  |

|__________________________________________________________________.  |

|                                                                     |

|Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, օգտագործեք լրացուցիչ  |

|թերթեր                                                               |

|                                                                     |

|4. Արդյո՞ք Համակարգի օպերատորի մոտ պահպանված են «Փողերի լվացման և    |

|ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի             |

|Հանրապետության օրենքի և  դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական   |

|ակտերի պահանջների կիրառությունը:               Այո « Ոչ»           |

|                                                                     |

|«Ոչ» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:                     |

|_____________________________________________________________________|

|                                                                     |

|5. Այլ` Ձեր կարծիքով կարևոր  տեղեկատվություն.                        |

|_____________________________________________________________________|

|Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը  |

|արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ  փաստաթղթի կամ    |

|տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված      |

|քրեական և  վարչական պատասխանատվության:                               |

|Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության       |

|որևիցե  փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին` տեղի      |

|ունեցած փոփոխությունների վերաբերյալ տեղեկանալուց հետո առնվազն 10     |

|աշխատանքային օրվա ընթացքում:                                         |

|                                                                     |

|Հայաստանյան մասնակցի գործադիր մարմնի տնօրեն`                         |

|________________________________________________________________     |

|                       (անուն,ազգանուն)                              |

|_________________                                                    |

|(ստորագրություն)                Ամսաթիվ  ___________________         |

|                                            օր/ամիս/տարի             |

|Կ.Տ.                                                                 |

._____________________________________________________________________.

 

(7-րդ հավելվածը փոփ. 27.04.2021 թիվ 54-Ն որոշում)

 

Հավելված 8

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2023 թվականի դեկտեմբերի 29-ի

թիվ 236-Ն որոշմամբ

 

ԱՌԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցելու թույլտվություն ստանալու համար միջնորդագրի ձևում (հավելված 2) պետք է ներկայացվեն նաև Համակարգում հայաստանյան մասնակցի կողմից մատուցվող ծառայությունների տեսակը/տեսակները.

առանց բանկային հաշիվների բացման դրամական միջոցների փոխանցման ծառայությունը նշվում է հետևյալ բացվածքով` փոխանցումների կատարումը ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց, շահառուին միջոցների տրամադրում կանխիկ և (կամ) անկանխիկ եղանակով, փոխանցումների կատարում տերմինալների միջոցով և այլն,

__________________________________________________________________________

                        (նշել ծառայության տեսակը)

 

2. Հայաստանյան մասնակցի իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը (հավելված 5) պետք է պարունակի նաև հետևյալ տեղեկությունները.

Հայաստանյան մասնակցի ցանկացած տարածքային ստորաբաժանման տարածքում (մասնաճյուղում) վճարահաշվարկային ծառայությունների մատուցման իրավասության և/կամ սահմանափակման առկայություն/բացակայություն (սահմանված է արդյոք դրույթ, որով օպերատորը պարտավորվում է հայաստանյան մասնակցի բոլոր մասնաճյուղերում մատուցել վճարահաշվարկային ծառայություն կամ արդյոք սահմանված է հայաստանյան մասնակցի տվյալ իրավասությունը սահմանափակող որևէ դրույթ),

3. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում հայաստանյան մասնակցի մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը կարող են վտանգվել այն դեպքերում, երբ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի Օպերատորի կողմից ընդունված համակարգի գործունեության կանոններում (և/կամ) հայաստանյան մասնակցի և Օպերատորի միջև կնքված պայմանագրում, և/կամ ցանկացած այլ փաստաթղթում, որով կարգավորվում են հայաստանյան մասնակցի և Օպերատորի միջև հարաբերությունները.

1) սահմանված է Օպերատորի իրավասությունը զրկելու հայաստանյան մասնակցին արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում անդամակցությունից, և միաժամանակ սահմանված չեն զրկելու պայմանները (պատճառները, հիմքերը) և ընթացակարգերը (այդ թվում` տեղեկացման), կամ վերջիններս սահմանված են ոչ հստակ (կարող են ոչ միանշանակորեն մեկնաբանվել), կամ

2) առանց բանկային հաշվի բացման դրամական փոխանցումների իրականացման արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում (այսուհետ` Արագ փոխանցումների համակարգ) սահմանված չէ Օպերատորի պարտավորությունն ապահովել իր համակարգի սպասարկումը հայաստանյան մասնակցի բոլոր տարածքային ստորաբաժանումներում, այդ թվում` սահմանված չէ Օպերատորի պարտավորությունն իր համակարգին միացված հայաստանյան մասնակցի բոլոր տարածքային ստորաբաժանումների և (կամ) համակարգը սպասարկող ինքնասպասարկման սարքավորումների (սպասարկման կետերի) գտնվելու վայրերի (առնվազն բնակավայրերի) վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրել համակարգի ծրագրային ապահովման համակարգում կամ էլեկտրոնային տեղեկատուներում և ուղղակի ձևով (առանց հղումների) իր ինտերնետային կայքում տեսանելի վայրում, ինչպես նաև ապահովել այդ տեղեկատվության հասանելիությունը համակարգի բոլոր սպասարկման կետերում,

3) սահմանված են վճարահաշվարկային համակարգի անդամակցությունից մեկամսյա ժամկետից շուտ զրկելու կամ միակողմանիորեն պայմանագիրը լուծելու հիմքեր (պայմաններ), բացառությամբ հետևյալ դեպքերի`

ա. հայաստանյան մասնակցի կողմից իր պարտավորությունների չկատարումը, կամ

բ. Օպերատորի երկրի իրավասու մարմնի կողմից այնպիսի որոշման ընդունումը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պարտավորեցնում կամ որևէ այլ կերպ պարտադրում է Օպերատորին մեկամսյա ժամկետից շուտ հայաստանյան մասնակցին զրկել անդամակցությունից, կամ

գ. հայաստանյան մասնակցի 10%-ից ավել ձայնի իրավունք ունեցող սեփականատերերի (մասնակիցների) փոփոխությունը, կամ

դ. հայաստանյան մասնակցին անվճարունակ ճանաչելը կամ սնանկ ճանաչելու հայցով դատարան դիմելը, կամ ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիայից (թույլտվությունից) զրկելը:

 

(8-րդ հավելվածը լրաց. 29.12.2023 թիվ 236-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
23.09.2014
N 250-Ն
Որոշում