Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2023 թվականի N 2321-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 965-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` գլխավոր վարչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերով.

i

2) ամբողջ տեքստում «գլխավոր վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նախարարություն» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով.

3) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«14. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների թույլտվությունների տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող նախարարության պաշտոնատար անձանց ցուցակը հաստատվում է նախարարի հրամանով:».

4) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Նախարարության կողմից տրված չվերթերի իրականացման թույլտվությունները գործում են 48 ժամ` հայտերով նախատեսված չվերթերի իրականացման պահից սկսած:».

5) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման ընթացակարգերի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները նախարարության կողմից պարբերաբար (յուրաքանչյուր փոփոխության դեպքում) հրապարակվում են նախարարության http://www.mtad.am պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության «Աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածու» (ԱՏԺ) փաստաթղթում:».

i

6) «III. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ կետով.

«17. Սույն կարգով սահմանված ժամերի հաշվարկները կատարվում են աշխատանքային օրերով:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 966-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` գլխավոր վարչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերով.

i

2) ամբողջ տեքստում «գլխավոր վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նախարարություն» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով.

3) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«13. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների թույլտվությունների տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող նախարարության պաշտոնատար անձանց ցուցակը հաստատվում է նախարարի հրամանով:».

4) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Նախարարության կողմից տրված չվերթերի իրականացման թույլտվությունները գործում են 48 ժամ` հայտերով նախատեսված չվերթերի իրականացման պահից սկսած:».

5) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման ընթացակարգերի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները նախարարության կողմից պարբերաբար (յուրաքանչյուր փոփոխության դեպքում) հրապարակվում են նախարարության http://www.mtad.am պաշտոնական ինտերնետային կայքում:».

i

6) «III. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16-րդ կետով.

«16. Սույն կարգում նշված ժամերի հաշվարկները վերաբերելի են միայն աշխատանքային օրերին:»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 203-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1003-Ն որոշմամբ հաստատված`

i

1) N 1 հավելվածը «ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ» բառերից հետո լրացնել «Անդամ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության օդային տրանսպորտի քաղաքականության և թռիչքների թույլտվությունների վարչության պետ» բառերով.

2) N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետում «քաղաքականության լիազորված մարմնին» բառերը փոխարինել «ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակող և իրականացնող համապատասխան նախարարության (այսուհետ` լիազորված մարմին)» բառերով,

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Հայտերի քննարկման նախապատրաստական աշխատանքները կատարում է լիազորված մարմնի օդային տրանսպորտի քաղաքականության և թռիչքների թույլտվությունների վարչությունը (այսուհետ` քարտուղարություն), որն իրականացնում է խորհրդի քարտուղարության գործառույթները:»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 1 հավելվածում`

i

ա. 4-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ` Լիազորված մարմինը)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` Լիազորված մարմին)» բառերով,

բ. 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«39. Օտարերկրյա օդանավ շահագործողները թղթային տարբերակով հայտերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:»,

i

գ. 41-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, Զվարթնոց օդանավակայան 0042, քաղաք Երևան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3» բառերով.

2) N 2 հավելվածում`

i

ա. 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` Լիազորված մարմին)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ` Լիազորված մարմին)» բառերով,

բ. 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«39. Օտարերկրյա օդանավ շահագործողները թղթային տարբերակով հայտերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:»,

գ. 41-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, Զվարթնոց օդանավակայան 0042, քաղաք Երևան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 1006-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` Լիազորված մարմին)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ` Լիազորված մարմին)» բառերով.

2) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«37. Օդանավ շահագործողները թղթային տարբերակով հայտերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:».

i

3) 39-րդ կետում «Զվարթնոց օդանավակայան 0042, քաղաք Երևան» բառերը փոխարինել «Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր տալու և կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրողի նշանակման կարգը հաստատելու մասին» N 1010-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության» բառերով.

2) N 1 ձևի`

i

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայտը պետք է լրացվի, ստորագրվի, կնքվի և ներկայացվի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` նախատեսված շահագործման օրվանից ոչ ուշ, քան քառասուն (40) աշխատանքային օր առաջ` հետևյալ հասցեով` Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, էլ. փոստ` [email protected], ինտերնետային կայք` http://www.mtad.am:»,

բ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Սույնով հավաստում եմ, որ ներկայացված տեղեկությունները հավաստի են, և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացված տեղեկությունների յուրաքանչյուր փոփոխության մասին կտեղեկացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:».

3) N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

4) N 3 ձևի`

i

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայտը պետք է լրացվի, ստորագրվի, կնքվի և ներկայացվի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` նախատեսված շահագործման օրվանից ոչ ուշ, քան քառասուն (40) աշխատանքային օր առաջ` հետևյալ հասցեով` Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, էլ. փոստ` [email protected], ինտերնետային կայք` http://www.mtad.am:»,

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույնով հավաստում եմ, որ ներկայացված տեղեկությունները հավաստի են, և խորհրդի քարտուղարությունը ներկայացված տեղեկությունների յուրաքանչյուր փոփոխության մասին կտեղեկացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:»:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի դեկտեմբերի 28-ի

N 2321-Ն որոշման

 

«Ձև N 2

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ

МИНИСТЕРСТВО ТЕРРИТОРИАЛЬНОГО УПРАВЛЕНИЯ И ИНФРАСТРУКТУР

 

REPUBLIC OF ARMENIA MINISTRY OF TERRITORIAL ADMINISTRATION AND INFRASTRUCTURE

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

СЕРТИФИКАТ НА ВЫПОЛНЕНИЕ РЕГУЛЯРНЫХ КОММЕРЧЕСКИХ

АВИАПЕРЕВОЗОК

 

REGULAR COMMERCIAL AIR SERVICES CERTIFICATE

 

Սույնով հաստատվում է, որ

 

Настоящим удостоверяется, что

 

This certifies that

 

Ավիաընկերություն (անվանումը)

 

Авиакомпания (Название)

 

Aircompany (Name)

 

    Գտնվելու վայրը                Адрес                 E-mail

    Հեռախոսահամարը                Телефон                Address

    Ֆաքսը                         Факс                   Telephone

    E-mail                        E-mail                Fax

                                                        E-mail

 

    Համապատասխանում է «Ավիացիայի   Соответствует требованиям закона    Complies with the

    մասին» Հայաստանի Հանրապետու- Республики Армения “Об       requirements under the

    թյան օրենքի պահանջներին և    Авиации” и соответствующим     law of the Republic of

    դրանում նշված սույն հավաստա- эксплуатационным нормативным   Armenia «On Aviation»

    գիրը տալու հետ կապված        правилам, предписанным в нем в   and related operating

    համապատասխան շահագործողական  отношении выдачи настоящего    regulations and rules

    նորմատիվային կանոններին:     сертификата.               prescribed thereunder

    Ավիաընկերությունը հանդիսա-   Авиакомпания является        for the issuance of

    նում է առևտրային  օդային     авиакомпанией, выполняющей    this Certificate.This

    փոխադրումներ իրականացնող     коммерческие воздушные       aircompany is a

    ավիաընկերություն, որին       перевозки, которой разрешается   commercial air trans-

    թույլատրվում է իրականացնել   выполнять пассажирские,       portation operating

    ուղևորային,  բեռնային և      грузовые и почтовые воздушные   aircompany, permitted

    փոստային փոխադրումներ` սույն перевозки по маршрутам,       to operate passenger,

    հավաստագրին կից հավելվածով   указанным в Приложении к      cargo and mail air

    սահմանված երթուղիներով:      настоящему Сертификату.      transportation

    Սույն հավաստագիրն ուժի մեջ է Настоящий Сертификат        services on the routes

    օդանավ շահագործողի վկայականի действителен при представлении     specified in Annex to

    հետ միասին ներկայացվելու     совместно с Сертификатом      this Certificate. This

    դեպքում:                     эксплуатанта.              Certificate is valid

                                                       when submitted with the

                                                       Air Operator

                                                       Certificate.

 

    Օդանավի տիպը                  Тип воздушного судна        Type of Aircraft                           

 

    Հավաստագրի համարը             Տրման ամսաթիվը

    Номер Сертификата                   Дата выдачи

    Certificate number            Date of issue

 

Նախարար

Министр

Minister»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 դեկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.2023
N 2321-Ն
Որոշում