Սեղմել Esc փակելու համար:
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ...

 

30.01.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2022 թվականի N 1409-Ն

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. սեպտեմբերի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի սեպտեմբերի 8-ի

N 1409-Ն որոշման

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող ընդհանուր պահանջները:

2. Սույն պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների շուկաների գործունեություն իրականացնողների վրա, որոնք ունեն «Գործունեության ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք:

 

II. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի գործունեությունը կազմակերպում է շուկայի համար հատկացված տարածքը/շինությունը նպատակային նշանակությամբ օգտագործելու իրավունք և պարտավորություն ունեցող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` կազմակերպիչ):

4. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կառուցապատումն իրականացվում է «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան շինարարության թույլտվության հիման վրա:

5. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի ընդհանուր տարածքի մակերեսը պետք է լինի առնվազն 50000 քառ. մետր` ներառյալ շենք-շինությունները: Ընդ որում` ավտոտրանսպորտային միջոցների առուվաճառքի ավտոկայանատեղիների մակերեսները հաշվարկվում են մեկ մեքենայի համար նախատեսվող նորմատիվային միջինացված մակերեսի հաշվառմամբ, տարբեր մակնիշի ավտոմոբիլների տեխնիկական առանձնահատկություններին համապատասխան` ըստ հատկացված տարածքի:

6. Համայնքների (բնակավայրերի) տարածքներում տեղակայված ավտոտրանսպորտային միջոցների առուվաճառքի համար նախատեսված շուկայի տարածքը պետք է կազմակերպվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման, ՀՀՇՆ IV-11.03.03-02 (ՄՍՆ 2.02-05-2000) «Ավտոկայանատեղեր», Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանով հաստատված` ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում», ՀՀՇՆ 30-02-2022 «Տարածքների բարեկարգում» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

7. Կազմակերպիչն ապահովում է սույն կարգի 6-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերով սահմանված պահանջների կատարումը:

8. Ավտոտրանսպորտային միջոցների շուկաները պետք է ապահովված լինեն իրենց հատկացված հողատարածքի սահմաններում գործող ավտոկանգառով, որի մակերեսը չպետք է պակաս լինի, քան ավտոտրանսպորտային միջոցների շուկայի ընդհանուր մակերեսի 10 տոկոսը:

9. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու ուղիները պետք է ունենան ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան գծանշումներ և համապատասխան ճանապարհային նշաններով կահավորում:

10. Հաշմանդամություն ունեցող անձանց համար տարածքի մատչելիությունն ապահովվում է ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

11. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքը պետք է ունենա տրանսպորտային միջոցների կայանումն ու անվտանգ տեղաշարժը կարգավորող գետնանշումներ:

12. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքը, հաստատված նախագծային փաստաթղթերի պահանջներին համապատասխան, պետք է համալրված լինի ինժեներական հաղորդակցության ջրամատակարարման, ջրահեռացման (մակերևութային ջրերի հեռացման), ինչպես նաև էլեկտրամատակարարման համակարգերով, շարժական կամ անշարժ սանհանգույցներով, հակահրդեհային ազդանշանման համակարգերով:

13. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի ողջ տարածքի տեսածիրային վերահսկման նպատակով տարածքը կահավորվում է տեսաձայնագրող տեխնիկական միջոցներով: Տեսաձայնագրությունն արխիվացվում և պահպանվում է առնվազն մեկ ամիս:

14. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի ծառայություններից օգտվողների համար նախատեսված տեղեկատվական/գովազդային ցուցանակները պետք է տեղադրվեն մատչելի և տեսանելի վայրերում:

 

III. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

15. Կազմակերպիչն ավտոտրանսպորտային միջոցների առուվաճառքը տեղում կազմակերպելու նպատակով ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում ապահովում է փաստաթղթերի ձևակերպման և վճարումների, այդ թվում` օրենքով նախատեսված դեպքերում անկանխիկ իրականացման համար անհրաժեշտ պայմաններ:

16. Սույն պահանջների 15-րդ կետում սահմանված պայմանների ապահովման նպատակով ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում կարող են տեղակայված լինել ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարքեր:

17. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում կազմակերպիչը պետք է նախատեսի տարածքներ`

1) ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանման համար` տրանսպորտային միջոցների պետական հաշվառման գործողությունները կատարելու համար.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 25.01.2024 թիվ 128-Ն որոշում)

3) սննդի, ավտոպահեստամասերի վաճառքի, ավտոլվացման, տեխնիկական սպասարկման կետերի և տրանսպորտային միջոցների առուվաճառքի հետ կապված այլ ծառայությունների մատուցման, այդ թվում` առևտրային բանկերի մասնաճյուղերի համար:

(17-րդ կետը փոփ. 25.01.2024 թիվ 128-Ն որոշում)

18. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի գործունեության հնարավորությունների ընդլայնման և տրանսպորտային միջոցների առուվաճառքի գործընթացը դյուրացնելու նպատակով շուկայի տարածքում կազմակերպչի դիմումի հիման վրա տեղակայվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ստորաբաժանում:

(18-րդ կետը փոփ. 25.01.2024 թիվ 128-Ն որոշում)

19. Սույն կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հաշվառման ստորաբաժանման գործունեության կազմակերպման համար նախատեսված անհրաժեշտ գույքի և տեխնիկական միջոցների ապահովումն իրականացնում է կազմակերպիչը:

20. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում պետք է տեղակայված լինի կազմակերպչի վարչական ապարատի շենքը:

21. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կահավորման և գետնանշման աշխատանքներն իրականացվում են կազմակերպչի կողմից իր միջոցների հաշվին:

22. Կազմակերպիչն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի գործունեությունը կազմակերպելու համար կարող է ունենալ էլեկտրոնային հարթակ` շուկայում վաճառվող ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվությունը տեղակայելու համար:

23. Կազմակերպիչն իր գործունեությունը պետք է իրականացնի «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 3.1-ին, 5-րդ և 7-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 սեպտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.09.2022
N 1409-Ն
Որոշում